Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-003-20.06.2007-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. ՀՀ ընտրական օրենսգրքի (17 փետրվարի 1999 թվականի, ՀՕ-284, այսուհետ` օրենսգիրք) գլուխ 31 -ը հանել: Այդ կապակցությամբ հաջորդաբար փոխել գլուխների համարակալումները:

Հոդված 2. Օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 9-րդ ենթակետից հանել «եւ մեծամասնական ընտրատարածքներում գրանցված թեկնածուների» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 28-րդ ենթակետը հանել:

Հոդված 4. Օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին կետի 14-րդ ենթակետից հանել առաջին եւ երկրորդ նախադասությունները, այնուհետեւ` ինչպես տեքստում է:

Հոդված 5. Օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին կետի 19-րդ ենթակետը ձեւակերպել հետեւյալ խմբագրությամբ.

«19. պարզում եւ ամփոփում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները եւ դրանք ներկայացնում էկենտրոնական ընտրական հանձնաժողով»:

Հոդված 6. Օրենսգրքի 631 -րդ հոդվածի վերնագրից հանել «Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների եւ» բառերը:

Հոդված 7. Օրենսգրքի 631 հոդվածի 1-ին, 3-րդ եւ 11-րդ կետերից հանել «Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների եւ» բառերը:

Հոդված 8. Օրենսգրքի 95-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով:

2. 131 պատգամավոր ընտրվում է համամասնական ընտրակարգով, Հանրապետության ամբողջ տարածքն ընդգրկող մեկ բազմամանդատ ընտրատարածքից` կուսակցությունների ընտրական ցուցակներով առաջադրված պատգամավորության թեկնածուների թվից»:

Հոդված 9. Օրենսգրքի 96-րդ հոդվածի 2-րդ կետից հանել «եւ միայն մեկ մեծամասնական ընտրատարածքում» բառերը:

Հոդված 10. Օրենսգրքի 97-րդ հոդվածից հանել 2-րդ կետը:

Հոդված 11. Օրենսգրքի հոդված 99-ի 8-րդ կետը հանել:

Հոդված 12. Օրենսգրքի 104, 105, 106, 107, 108 եւ 109 հոդվածները հանել: Այդ կապակցությամբ փոխել հոդվածների համարակալումը:

Հոդված 13. Օրենսգրքի 111-րդ հոդվածի 4-րդ կետը հանել:

Հոդված 14. Օրենսգրքի 111-րդ հոդվածի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Ընտրությունների ժամանակահատվածում Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուն կարող է կալանավորվել»` այնուհետեւ ինչպես տեքստում է:

Հոդված 15. Օրենսգրքի 112-րդ հոդվածում`

ա/ վերնագրից հանել «պատգամավորության թեկնածուի եւ» բառերը,

բ/ 1-ին կետի սկզբից եւ 2-րդ պարբերության սկզբից հանել «Պատգամավորության թեկնածու եւ» բառերը,

գ/ 2-րդ կետից հանել «Թեկնածուն իրավունք ունի իր հիմնադրամում մուծում կատարելուՀայաստանի Հանրապետությաննվազագույն աշխատավարձի մինչեւ 1000-ապատիկի չափով» բառերը, այնուհետեւ` ինչպես տեքստում է,

դ/ 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ «3. Յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է կուսակցության նախընտրական հիմնադրամում կատարել»` այնուհետեւ ինչպես տեքստում է,

ե/ 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Նախընտրական քարոզչության ընթացքում կուսակցությունն իրավունք ունի ծախսել նվազագույն աշխատավարձի 60 000-ապատիկը չգերազանցող գումար»,

զ/ 5-րդ կետից հանել «պատգամավորության թեկնածուները եւ» բառերը:

Հոդված 16. Օրենսգրքի 114-րդ հոդվածում`

ա/ 1-ին կետը հանել,

բ/ 2-րդ կետից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը,

գ/ 4, 5 եւ 6-րդ կետերը հանել:

Հոդված 17. Օրենսգրքի 116-րդ հոդվածը հանել:

Հոդված 18. Օրենսգրքի 117-րդ հոդվածից հանել 6, 7 եւ 8-րդ կետերը:

Հոդված 19. Օրենսգրքի 118-րդ հոդվածից հանել 1, 2, եւ 3-րդ կետերը:

Հոդված 20. Օրենսգրքի 119-րդ հոդվածից հանել 5-րդ եւ 6-րդ կետերը:

Հոդված 21. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի նոյեմբերի 1-ից:


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ»
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Սույն օրենսդրական նախաձեռնության նպատակը Ազգային ժողովի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելն է, որը բարենպաստ ազդեցություն կունենա Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգի զարգացման համար: