Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-002-15.06.2007-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 17-ը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«Հիմնական կենսաթոշակի չափը սահմանվում է նվազագույն ամսական աշխատավարձի 70 տոկոսի չափով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սույն օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է կենսաթոշակների եւ նվազագույն աշխատավարձի, ինչպես նաեւ կենսապահովման նվազագույն զամբյուղի միջեւ որոշակի հարաբերակցության սահմանման անհրաժեշտությամբ: Համաձայն « Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքի հոդված 7-ի, «Հայաստանի Հանրապետությունում կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծությունը հիմք է նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, ինչպես նաեւ նպաստների եւ սոցիալական այլ վճարների չափերի սահմանման համար։» Հետեւաբար, նվազագույն աշխատավարձի եւ հիմնական կենսաթոշակի չափի միջեւ որոշակի կախվածության սահմանումը հնարավորություն կտա հանրապետությունում կենսաթոշակների հաշվարկման ժամանակ հիմք ընդունել կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքը: