Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1095-12.02.2007,16.02.2007-ԳԿ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության  (2000 թվականի հոկտեմբերի 9-ի, ՀՕ-97) օրենքի (այսուհետ՝ Օրենք) 37-րդ հոդվածի 1-ին մասը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

"Հեռուuտատեuության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (այuուհետ`  Ազգային հանձնաժողով) կարգավորող անկախ պետական մարմին է, որի նպատակն է  ապահովել հեռարձակվող լրատվության միջոցների ազատությունը, անկախությունը եւ բազմազանությունը, ինչպես նաեւ oրենuդրությամբ uահմանված կարգով լիցենզավորել եւ վերահuկել հեռուuտառադիոընկերությունների (հեռուuտաընկերությունների եւ  ռադիոընկերությունների)  գործունեությունը: Հանձնաժողովը կազմված է 8 անդամից"

 Հոդված 2. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ազգային հանձնաժողովը անկախ կարգավորող պետական մարմին է, որի անդամների կեuը վեց տարի ժամկետով ընտրվում են Ազգային ժողովի կողմից, իuկ մյուu կեuը նշանակվում է Հանրապետության Նախագահի կողմից` վեց տարի ժամկետով, բացառությամբ առաջին կազմի:»:

Հոդված 3. Օրենքի  45-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

"ՀՈԴՎԱԾ 45. ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

1. Ազգային հանձնաժողովի անդամները չեն կարող նախքան պաշտոնավարության ժամկետը լրանալը հետ կանչվել իրենց պաշտոններից, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնաժողովի անդամը`

ա) հրաժարական է տվել.

բ) Հանձնաժողովի նախագան կամ Հանձնաժողովի նախագահի տեղակալը ընտրվել կամ նշանակվել են որեւ է այլ պաշտոնում.

գ) առանց հարգելի պատճառի երեք ամuից ավելի չի մաuնակցել Ազգային հանձնաժողովի աշխատանքներին.

դ) դատապարտվել է դատարանի դատավճռով.

ե) կորցրել է Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունը.

զ) մահացել է:

2. Հայաuտանի Հանրապետության Նախագահի կողմից նշանակված   Ազգային հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են Հայաuտանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

3. Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից նշանակված   Ազգային հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշմամբ:

4. Ազգային հանձնաժողովում թափուր տեղի առկայության դեպքում  նշանակումները կատարվում են ըստ հերթականության. մեկ  անդամ Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ՝ "Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ" Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով  եւ  մեկ անդամ` Հայաuտանի Հանրապետության   նախագահի հրամանագրով:

5. Ազգային հանձնաժողովի անդամ նշանակողի (ընտրողի) կողմից Ազգային հանձնաժողովում իր կողմից նշանակվելիք հերթական անդամին չնշանակելը (չընտրելը) հիմք չէ  Ազգային հանձնաժողովի մյուս անդամ նշանակողի (ընտրողի)՝  իր նշանակմանը (ընտրմանը) ենթակա հաջորդ  թափուր տեղի համար անդամ չնշանակելու (չընտրելու) համար:

Նույն անձը չի կարող ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ ընդգրկվել Ազգային հանձնաժողովի կազմում:

6. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքերով Ազգային Հանձնաժողովում թափուր տեղեր առաջանալու դեպքում  Ազգային Հանձնաժողովի նախագահը այդ մասին հայտնում է համապատասխանաբար` Հայաստանի Հանրապետության Նախագահին կամ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահին:"

Հոդված 4. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Մինչեւ սույն օրենքով սահմանված` Ազգային հանձնաժողովի կազմը ութ անդամ դառնալը, գործող անդամները շարունակում են պաշտոնավարել մինչեւ իրենց լիազորությունների ժամկետի ավարտը: Մինչեւ սույն օրենքով սահմանված` Ազգային հանձնաժողովի կազմը ութ անդամ դառնալը, Ազգային հանձնաժողովի անդամի պաշտոնավարության ժամկետը լրանալու կամ լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքերում թափուր տեղի համար նոր անդամ չի նշանակվում (չի ընտրվում):"

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից նշանակված Հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարեցման դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակում է Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովը, իսկ Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից նշանակված Հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարեցման դեպքում Հայաստանի Հանրապետության Նախագահը:

Հոդված 5 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող տասներորդ օրվանից: