Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10854-01.02.2007-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի, այսուհետ՝ օրենսգիրք) 117 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, հետեւյալ բովանդակությամբ՝

«ՀՈԴՎԱԾ 117. ԹՌԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ

Oդանավակայանի շրջանում oդանավակայանի ճանաչման համար ընդունված տարբերիչ նշաններին եւ կառուցվածքներին նմանվող որեւ է նշան եւ կառուցվածք տեղադրելը, կամ առանց oդանավակայանի ադմինիuտրացիայի թույլտվության հրատեխնիկական առարկաներ այրելը կամ oդանավերի թռիչքների համար վտանգավոր թռչունների զանգվածային կուտակմանը նպաuտող oբյեկտներ կառուցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ հիսնապատիկի եւ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով :

Շենքերի եւ շինությունների վրա գիշերային եւ ցերեկային տարբերիչ նշանների կամ կառուցվածքների տեղադրման կանոնները չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ հիսնապատիկի եւ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:

Oդանավակայանի uարքավորումները, oդանավակայանի նշանները, oդանավերը եւ դրանց uարքավորումները վնաuելը, որը չի առաջացրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հետեւանքներ `

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:

Առանց պատշաճ թույլտվության oդանավակայանների (բացի oդանավերի մեկնակայաններից) աերոդրոմների, թռիչքների ռադիոապահովման եւ լուuաապահովման oբյեկտների տերիտորիայով անցնելը կամ երթեւեկելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկը:

Օդանավակայաններում անցագրային եւ ներօբյեկտային վերահսկողության կանոնների խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 118 հոդվածի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով եւ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով: »:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 119 հոդվածի առաջին մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 119 հոդվածի երկրորդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«առաջացնում է նախազգուշացում, իսկ կրկնվելու դեպքում տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 121 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«ՀՈԴՎԱԾ 121. Թռիչքների կանոնները խախտելը

Թռիչքների կանոնները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգիրքը լրացնել նոր 1361 հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«ՀՈԴՎԱԾ 1361 ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՉՎԵՐԹԻ ՀԵՏ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑՈՒՂԵԲԵՌԻ ՓՈԽԱԴՐԵԼԸ

Օդային տրանսպորտով չվերթի հետ առնչություն չունեցող անձանց ուղեբեռի փոխադրելը՝

«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկիեւ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենսգրքի 137 հոդվածի երրորդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենսգրքի 139 հոդվածի առաջին մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:»:

ՀՈԴՎԱԾ 9. Օրենսգրքի 139 հոդվածի երկրորդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:

ՀՈԴՎԱԾ 10. Օրենսգրքի 227 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, հետեւյալ բովանդակությամբ՝

«ՀՈԴՎԱԾ 227. OԴԱՅԻՆ ՏՐԱՆUՊՈՐՏԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Oդային տրանuպորտի մարմինները քննում են uույն oրենuգրքի 43 հոդվածի

երկրորդ մաuով, 117-119, 121 հոդվածներով, 122 հոդվածի երկրորդ մաuով, 1361 հոդվածով, 137 հոդվածով (oդային տրանuպորտում խախտումներ կատարելու համար)եւ139 հոդվածով նախատեuված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Oդային տրանuպորտի մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն.

1) uույն oրենuգրքի 43 հոդվածի երկրորդ մաuով, 117-119 հոդվածներով, 122 հոդվածի երկրորդ մաuով, 1361 հոդվածով, 137 հոդվածի երրորդ մաuով, 139 հոդվածով նախատեuված վարչական իրավախախտումների համար`

Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը եւ նրա տեղակալը, թռիչքային անվտանգության տեսչական վարչությանպետը, oդանավի հրամանատարը, քաղաքացիական ավիացիայի uանիտարահակահամաճարակաբանական կայանի գլխավոր բժիշկը:

2) սույն oրենuգրքի 121 հոդվածով նախատեuված վարչական իրավախախտումների

համար` Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը եւ նրա տեղակալը:»:

ՀՈԴՎԱԾ 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանըհաջորդող տասներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», « ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», « ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Ներկայացված օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1922-Ն որոշմամբ որպես Հայաստանի Հանրապետության կառավարության գերակա խնդիր ընդունված է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը նոր խմբագրությամբ ընդունելը, ինչը ուղղված է քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպերպությունների հրատարակած փաստաթղթերին Հայաստանի Հանրապետության օթենսդրության ներդաշնակությունը եւ համապատասխանությունը ապահովելուն: Բացի այդ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 2200-Ն որոշմամբ որպես Հայաստանի Հանրապետության կառավարության գերակա խնդիր է ընդունվել«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը պայմանավորված է նրանով, որ ներկայիս գործող պատժամիջոցները բավարար չեն օդային տրանսպորտի բնագավառում իրավախախտումների կանխարգելման համար: Ելնելով վերոգրյալից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից նախապատրաստվել են ներկայացվող օրենքների նախագծերը: