Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10813-01.02.2007-ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքի (9 նոյեմբերի 2004 թվականի, ՀՕ-124-Ն) 89 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը .«քարտ» բառից հետո լրացնել «կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքը» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Սոցիալական ապահովության քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխութ՟յուն՟ներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման

ՀՀ սահմանադրական դատարանը 2006 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունեց թիվ ՍԴՈ-649 որոշումը, որի համաձայն` ՀՀ Սահմանադրության 31-րդ (վերաբերում է սեփականության իրավունքին), 32-րդ (2-րդ մաս, վերաբերում է աշխատավարձին) եւ 37-րդ (վերաբերում է սոցիալական ապահովության իրավունքին) հոդվածներով ամրագրված իրավունքների իրականացման արգելափակման առումով «Սոցիալական ապահովության քարտերի» մասին ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները ճանաչվել են Սահմանադրությանը հակասող եւ անվավեր:

Ներկայացվող նախագծերի փաթեթը նպատակ ունի համապատասխանեցնել սոցիալական քարտերի կիրառումն ապահովող օրենքները սահմանադրական դատարանի որոշմանը` սոցիալական քարտերից հրաժարվող քաղաքացիների համար այլընտրանքային լուծումներ առաջարկելու միջոցով, ապահովելով նրանց իրավունքների իրականացումը, ինչպես նաեւ սոցիալական քարտերի համակարգի բնականոն գործունեությունը:

Ներկայացվող փոփոխությունները նպատակ ունեն ապահովել.

սոցիալական քարտերից հրաժարվող քաղաքացիների սոցիալական իրավունքների իրականացումը,

սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի կիրառությունը պետական մարմինների եւ այլ կազմակերպությունների կողմից:

Մասնավորապես, ՀՀ սահմանադրական դատարանի որոշման շրջանակներում սոցիալական քարտերի համակարգի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով նախատեսվում է սոցիալական քարտից հրաժարվողներին հնարավորություն տալ իրենց իրավունքներն իրականացնելիս, յուրաքանչյուր դեպքի համար սոցիալական քարտի փոխարեն ներկայացնել սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանք: