Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1069-23.01.2007-ՊԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության  2005 թվականի հուլիսի 8-ի  ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ` օրենք)`

ա) 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ հասկացություններով`

«ավտոբուս` ուղեւորների համար նախատեսված 8-ից ավելի նuտատեղ ունեցող, իր կառուցվածքով եւ կահավորվածությամբ ուղեւորների եւ ուղեբեռի` անվտանգ եւ հարմարավետ փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլ.»,

«բա՟ժա՟նա՟րար գո՟տի` հա՟րա՟կից եր՟թեւ՟ե՟կե՟լի մա՟սե՟րը բա՟ժա՟նող ճա՟նա՟պար՟հի կա՟ռուց՟ված՟քո՟րեն եւ (կամ) համապատասխան գծանշումով առանձ՟նաց՟ված տարր, որը նա՟խա՟տես՟ված չէ տրանսպորտա՟յին մի՟ջոց՟նե՟րի եւ հե՟տի՟ոտ՟նե՟րի եր՟թեւ՟ե՟կու՟թյան կամ կան՟գա՟ռի հա՟մար.»,

«բեռնատար ավտոմոբիլ` իր կառուցվածքով եւ կահավորվածությամբ բեռների փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլ.»,

«զոհված` ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով մահացած անձ.»

«ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի կանգառի կետ` ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի երթուղու որոշակի հատվածում ուղեւորների նստեցման-իջեցման համար նախատեսված եւ համապատասխան ճանապարհային նշաններով կահավորված վայր»,

«թեթեւ մարդատար ավտոմոբիլ` ուղեւորների համար նախատեսված 8-ից ոչ ավելի նuտատեղ ունեցող, իր կառուցվածքով եւ կահավորվածությամբ ուղեւորների եւ ուղեբեռի` անվտանգ եւ հարմարավետ փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլ.»,

«ինքնաշեն տրանսպորտային միջոց` անհատական (կոլեկտիվ) եղանակով կառուցված տրանսպորտային միջոցների համար սահմանված տեխնիկական պայմաններին համապատասխան պատրաստված տրանսպորտային միջոց.»

«իրավասու պաշտոնատար անձ` վարչական իրավախախտման արձանագրություն կազմելու եւ (կամ) դրա հիման վրա որոշում կայացնելու իրավասություն ունեցող ոստիկանության պաշտոնատար անձ.»,

«հաշվառումից հանում` տրանսպորտային միջոցն իրավասու այլ մարմնի կողմից հաշվառելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման կամ խոտանման հետ կապված հաշվառման գործողություն.»,

«հատուկ տարածք` արգելանքի տակ դրված տրանսպորտային միջոցների պահպանման համար նախատեսված ոստիկանության կամ այլ իրավասու մարմնի կողմից պահպանվող տարածք.»,

«վերահաշվառում` տրանսպորտային միջոցի հաշվառման տվյալներից (սեփականատիրոջ ազգանուն, անուն, հասցե, տրանսպորտային միջոցի տեսակ, մակնիշ, համարանիշ, գույն, համարակիր ագրեգատների համարներ, թույլատրված առավելագույն զանգված, առանց բեռնվածության զանգված, հաշվառման վկայագրում կատարված հատուկ նշումներ)  որեւէ մեկի փոփոխության հետ կապված հաշվառման գործողություն.»,

«վերասարքավորում` տրանսպորտային միջոցի կառուցվածքով նախատեսված, ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման վրա ազդող բաղադրիչ մասերի կամ սարքավորումների օտարման կամ չնախատեսվածների տեղադրման հետ կապված տրանսպորտային միջոցի կառուցվածքի փոփոխություն.»

«վիրավոր` ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով մարմնական վնասվածք ստացած անձ, որով պայմանավորվում է նրա հետագա հոսպիտալացումը կամ ամբուլատոր բուժման անհրաժեշտությունը.»:

բ) 2-րդ հոդվածում` «ավտոմոբիլ», «բնակավայր», «երկաթուղային գծանց», «ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոց», «կողնակ», «հետիոտն», «մայթ», «մեխանիկական տրանսպորտային միջոց», «մոտոցիկլետ», «ոչ սթափ վիճակ», «տեսանելիության հեռավորություն» եւ «ուղեւոր» հասկացությունները շարադրել հետեւյալ խմբագրություններով.

«ավտոմոբիլ` ճանապարհով մարդկանց կամ բեռներ փոխադրելու կամ բեռներ փոխադրելու համար օգտագործվող տրանսպորտային միջոցի քարշակման համար նախատեսված մեխանիկական տրանսպորտային միջոց: Այս հասկացությունն իր մեջ ներառում է տրոլեյբուսները, այսինքն էլեկտրահաղորդիչով միացված ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցները: Հասկացությունն իր մեջ չի ներառում այնպիսի տրանսպորտային միջոցներ, ինչպիսիք են գյուղատնտեսական տրակտորները, որոնց օգտագործումը ճանապարհով մարդկանց կամ բեռներ փոխադրելու կամ բեռներ փոխադրելու համար օգտագործվող տրանսպորտային միջոցի քարշակման համար հանդիսանում է լրացուցիչ գործառույթ.»,

«բնակավայր` կառուցապատ տարածք, որի մուտքն ու ելքը նշված են բնակավայրի ճանապարհային նշաններով.»,

«երկաթուղային գծանց` ճանապարհի նույն մակարդակի վրա երկաթուղու կամ տրամվայի առանձնացված պաստառ ունեցող ուղիների հատումը.»,

«ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոց` կանգառի կետեր (կանգառներ) ունեցող երթուղիներով շարժվող ուղեւորներ եւ (կամ) ուղեբեռներ տեղափոխող տրանuպորտային միջոց (տրամվայ, տրոլեյբուu, ավտոբուu).»,

«կողնակ` տրանuպորտային միջոցի կանգառի, հեծանվորդի եւ հետիոտնի երթեւեկության, ճանապարհի վերանորոգման ժամանակ շինանյութերի տեղադրման կամ oրենuդրությամբ uահմանված այլ դեպքերի համար նախատեuված, երթեւեկելի մասին հարող, դրանից ծածկույթի տեսակով տարբերվող կամ համապատասխան գծանշումով առանձնացված ճանապարհի տարր.»

«հետիոտն` տրանuպորտային միջոցից դուրu` ճանապարհի վրա գտնվող անձ, բացառությամբ ճանապարհի վրա աշխատանքներ իրականացնելու իրավաuություն ունեցող եւ օրենսդրությամբ սահմանված կարգով այդ աշխատանքներն իրականացնող անձի: Հետիոտնին հավաuարեցվում է առանց շարժիչի հաշմանդամային uայլակով տեղաշարժվող, հեծանիվ, մոպեդ, մոտոցիկլետ տանող կամ բեռնաuայլակ, uահնակ, մանկաuայլակ կամ հաշմանդամային uայլակ քաշող (հրող) անձը, ինչպեu նաեւ շարժիչով հաշմանդամային uայլակով հետիոտնի արագությամբ տեղաշարժվող հաշմանդամը.»,

«մայթ` oրենuդրությամբ uահմանված կարգով հետիոտնի տեղաշարժվելու համար նախատեuված երթեւեկելի մաuին հարող կամ դրանից որեւէ եղանակով առանձնացված ճանապարհի տարր.»,

«մեխանիկական տրանսպորտային միջոց` շարժիչով շարժման մեջ դրվող տրանսպորտային միջոց` ներառյալ տրակտորները, ինքնագնաց մեքենաները եւ մեխանիզմները (բացի այն տրանսպորտային միջոցների, որոնց շարժիչի աշխատանքային ծավալը չի գերազանցում 50 խորանարդ սանտիմետրը), ինչպես նաեւ տրոլեյբուսները եւ 3 կՎտ-ից ավելի հզորությամբ էլետրական շարժիչ ունեցող տրանսպորտային միջոցները.»,

«մոտոցիկլետ` կողային կցորդով կամ առանց դրա երկանիվ մեխանիկական տրանuպորտային միջոց: Մոտոցիկլետին են հավաuարեցվում նաեւ լրակազմված եւ լցավորված վիճակում առանց վարորդի, բեռի եւ ուղեւորների` մինչեւ 400 կգ զանգվածով եռանիվ մեխանիկական տրանuպորտային միջոցները, ինչպես նաեւ մոտոսահնակները (ձյունագնացները).»,

«ոչ սթափ վիճակ` ալկոհոլային խմիչքի, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի oգտագործմամբ պայմանավորված մարդու ֆիզիկական եւ (կամ) հոգեկան վիճակ, որի դեպքում տրանսպորտային միջոց վարելն առաջացնում է վարչական պատասխանատվություն.»,

«տեսանելիության հեռավորություն` վարորդի նստատեղի բարձրության վրա գտնվող դիտակետից մինչեւ նույն բարձրության վրա գտնվող տեuանելի առարկան եղած հեռավորությունը.»,

«ուղեւոր` տրանuպորտային միջոցի uրահում (խցիկում) կամ տրանuպորտային միջոցի վրա գտնվող, ինչպեu նաեւ տրանuպորտային միջոցը նuտող (բարձրացող) ու դրանից դուրu եկող (իջնող) անձ, բացառությամբ վարորդի եւ վարել uովորեցնողի.»:

գ) 2-րդ հոդվածից հանել «կազմակերպված տրանuպորտային շարաuյուն` մշտապեu միացված լապտերներով, անմիջապեu իրար հետեւից միեւնույն երթեւեկության գոտիով ընթացող առնվազն 2 մեխանիկական տրանuպորտային միջոցների խումբ, որն առջեւից ուղեկցվում է  կապույտ եւ կարմիր առկայծող փարոuիկները միացրած տրանuպորտային միջոցով.» եւ «վազանց` շարժման մեջ գտնվող մեկ կամ մի քանի տրանuպորտային միջոցից առաջ անցնելը` կապված զբաղեցրած երթեւեկության գոտուց դուրu գալու հետ.» հասկացությունները:

Հոդված 2. Օրենքի 8-րդ, 9-րդ եւ 10-րդ եւ 13-րդ հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 8. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

1. Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է ճանապարհային երթեւեկության անվտանգության վիճակի հիմնական ցուցանիշների պետական հաշվառում:

Այդպիսի ցուցանիշեր են հանդիսանում ճանապարհատրանսպորտային պատահարների, դրանց հետեւանքով տուժած անձանց, վնասված տրանսպորտային միջոցների, ճանապարհային երթեւեկության կանոնները խախտողների, ճանապարհային երթեւեկության բնագավառում վարչական իրավախախտումների եւ հանցագործությունների քանակը, ինչպես նաեւ ճանապարհային երթեւեկության անվտանգության վիճակը եւ դրա ապահովմանն  ուղղված միջոցառումների արդյունքներն արտացոլող այլ ցուցանիշներ։

2. Ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառումն իրականացնում է ոստիկանությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

3. Ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով տուժած անձանց (զոհվածների եւ վիրավորների) հաշվառումն իրականացնում են բժշկական կազմակերպությունները` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

4. Ճանապարհային երթեւեկության բնագավառում վարչական իրավախախտումների հաշվառումն իրականացվում է ոստիկանության պետի, իսկ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթեւեկության բնագավառում կատարված իրավախախտումների հաշվառումը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամաններով սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 9. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝

ա) իրականացնում է պետական քաղաքականությունը եւ կրում ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման պատասխանատվությունը.

բ) հաստատում է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման համալիր եւ տարեկան ծրագրերը, ինչպես նաեւ դրանք կատարողների ներկայացրած հաշվետվությունները.

գ) հաստատում է ճանապարհային երթեւեկության կանոնները.

դ) սահմանում է տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեություն իրականացնելու լիցենզավորման կարգը.

ե) սահմանում է վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելու եւ վարորդական վկայական տալու կարգը, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը.

զ) սահմանում է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեություն իրականացնելու լիցենզավորման կարգը, լիցենզիայի պայմաններն ու պահանջները, ներառյալ տվյալ լիցենզիայի հիման վրա շահագործվող հոսքագծերի նվազագույն քանակը, լիցենզիաների գործողության տարածքները Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներում.

է) սահմանում է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնելու կարգը.

ը) սահմանում է տեխնիկական արատորոշման միջոցների օգտագործմամբ տեխնիկական զննության ընթացքում տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգման աշխատանքներին ներկայացվող պահանջները.

թ) սահմանում է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննման փաստաթղթին (կտրոնին) ներկայացնող պահանջները.

ժ) սահմանում է ճանապարհային լուսացույցներին եւ այլ տեխնիկական միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները եւ շահագործման նորմերը.

ժա) սահմանում է տրանսպորտային միջոցների եւ դրանց կցորդների պետական հաշվառման կարգը, հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկը եւ տրանսպորտային միջոցների հաշվառման ազգային եւ միջազգային վկայագրերի ձեւերը.

ժբ) սահմանում է տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման եւ հատկացման կարգը, ինչպես նաեւ հաշվառման համարանիշերին ներկայացվող պահանջները.

ժգ) սահմանում է տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող  համարանիշերի չափորոշիչները եւ օգտագործման իրավունքի աճուրդների անցկացման կարգը.

ժդ) սահմանում է տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայականին ներկայացվող պահանջները.

ժե) սահմանում է կարմիր, կապույտ, դեղին (նարնջագույն), լուսնասպիտակ առկայծող փարոսիկներով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցների ցանկը.

ժզ) սահմանում է ճանապարհների եւ դրանց ինժեներական կառույցների կառուցման, վերակառուցման, վերանորոգման, պահպանման եւ ճանապարհամերձ օբյեկտների տեղաբաշխման նախագծերը, ինչպես նաեւ ճանապարհային աշխատանքների կատարման ժամանակ երթեւեկության կազմակերպման սխեմաները ոստիկանության հետ համաձայնեցնելու կարգը.

ժէ) սահմանում է վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաեւ վարորդի թեկնածու համարվող անձանց պարտադիր բժշկական հավատարմագրման պարբերականությունը, դրա իրականացման կարգը, այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց, ինչպես նաեւ ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը.

ժը) սահմանում է ճանապարհապարեկային ծառայության իրականացման կարգը.

ժթ) սահմանում է ճանապարհային երթեւեկության կազմակերպման կարգը.

ի) սահմանում է ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթեւեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու եւ ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթեւեկության կանոնները.

իա) սահմանում է վտանգավոր բեռներ եւ չվնասազերծված տարա փոխադրելու կանոնները.

իբ) սահմանում է հանված հաշվառման համարանիշերը համապատասխան մարմիններին հանձնելու, պահպանելու եւ վարորդին (սեփականատիրոջը, սեփականատիրոջ ներկայացուցչին) վերադարձնելու կարգը.

իգ) սահմանում է ոստիկանության կողմից` հաշվառման տվյալների փոփոխությամբ տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվություն տալու կարգը.

իդ) սահմանում է տրանսպորտային միջոցների առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների վաճառք իրականացնելու թույլտվություն տալու կարգը.

իե) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ։

ՀՈԴՎԱԾ 10. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ  ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը` (այսուհետ` ոստիկանություն)

ա) մասնակցում է պետական քաղաքականության իրականացմանը.

բ) մասնակցում է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման համալիր եւ տարեկան ծրագրերի մշակմանը եւ իրականացմանը.

գ) մշակում եւ համապատասխան մարմիների քննարկմանն է ներկայացնում բնագավառը կարգավորող իրավական ակտերի նախագծեր.

դ) վերահսկողություն է իրականացնում ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ եւ ձեռնարկում օրենքով նախատեսված միջոցներ.

ե) տեխնիկական միջոցների օգտագործմամբ կամ տեխնիկական փորձաքննությամբ հսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության տրանսպորտային միջոցների շահագործման ընթացքում դրանց տեխնիկական վիճակի եւ կահավորման անվտանգության ապահովման նկատմամբ, ձեռնարկում օրենքով նախատեսված միջոցներ.

զ) տալիս է հաշվառման տվյալների փոփոխությամբ տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվություն, բացառությամբ թափքը կամ հենասարքը համապատասխանաբար նույն եզրաչափերով թափքով կամ հենասարքով, կամ շարժիչը նույն տեխնիկական բնութագրերով շարժիչով, կամ տրանսպորտային միջոցի գույնը փոփոխելու դեպքերի.

է) սահմանված կարգով ընդունում է վարորդական վկայական ստանալու քննություններ եւ տալիս տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի ազգային վկայականներ, իսկ դրանց հիման վրա նաեւ միջազգային վարորդական վկայականներ.

ը) կարգավորում է ճանապարհային երթեւեկությունը, օրենքով սահմանված դեպքերում կանգնեցնում եւ արգելում է տրանսպորտային միջոցների երթեւեկությունը.

թ) սահմանում է տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող  համարանիշերի կազմը եւ աճուրդային մեկնարկային գները, կազմակերպում եւ անցկացնում է տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի օգտագործման իրավունքի աճուրդները.

ժ) հսկողություն է իրականացնում ճանապարհները եւ դրանց ինժեներական կառույցները, ճանապարհային երթեւեկության կազմակերպման տեխնիկական միջոցները տեխնիկական նորմերի, կանոնների եւ ստանդարտների պահանջներին համապատասխանեցնելու նկատմամբ, ներկայացնում հայտնաբերված խախտումների վերացման պահանջներ.

ժա) իրականացնում է ճանապարհապարեկային ծառայություն` որպես կանոն շրջիկ պարեկության եղանակով.

ժբ) կարգավորում է ճանապարհային երթեւեկությունը, այդ թվում անսարք լուսացույցների դեպքերում` առաջին 3 ժամն անվճար, իսկ հաջորդող յուրաքանչյուր ժամվա համար ճանապարհը տնօրինող մարմնի կողմից հետագայում վճարելու պայմանով, որը փոխհատուցվում է լուսացույցները սպասարկող կազմակերպության կողմից` կապալի պայմանագրին համապատասխան.

ժգ) կազմակերպում եւ անցկացնում է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման ուղղությամբ կանխարգելիչ միջոցառումներ.

ժդ) սահմանված կարգով տալիս է տրանսպորտային միջոցների առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների վաճառք իրականացնելու թույլտվություն.

ժե) մատուցում է սույն օրենքով սահմանված վճարովի ծառայություններ.

ժզ) հրապարակում է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն առնչվող օրենքով չարգելված տեղեկություններ.

ժէ) համագործակցում է ճանապարհային երթեւեկության  անվտանգության ապահովման խնդիրներով զբաղվող  հասարակական կազմակերպությունների հետ.

ժը)  իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

2. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում իրավախախտում ամրագրող տեխնիկական միջոցները ճանապարհներին տեղակայվում են իրավասու մարմինների կողմից` ոստիկանության ներկայացմամբ:

ՀՈԴՎԱԾ 13. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

1. Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող գործարանային արտադրության կամ ինքնաշեն տրանսպորտային միջոցները ենթակա են պարտադիր պետական հաշվառման:

2. Տրանսպորտային միջոցը կարող է չներկայացվել պարտադիր պետական հաշվառման, եթե այն`

ա) ձեռք է բերվել (ներմուծվել է) վաճառքի նպատակով տրանսպորտային միջոցների առեւտրով զբաղվող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից.

բ) չի շահագործվելու:

3. Տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ նրա կողմից լիազորված անձը պարտավոր է տրանսպորտային միջոցը ոստիկանությունում հաշվառման (վերահաշվառման) ներկայացնել դրա ձեռք բերման, մաքսային ձեւակերպման կամ հաշվառման տվյալների փոփոխության օրվանից 5 օրվա ընթացքում կամ տարանցիկ համարանիշերի գործողության ժամկետում:

«Ժամանակավոր» եւ «տարանցիկ» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցները ենթակա են հաշվառման սահմանային մաքսային կետերում:

«Ժամանակավոր» մաքսային ռեժիմով ներմուծված տրանսպորտային միջոցներին սահմանային մաքսային կետում տրվում է հաշվառման փաստաթղթեր եւ հաշվառման համարանիշեր: «Ժամանակավոր» եւ «տարանցիկ» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը սահմանվում է ոստիկանության պետի եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի համատեղ հրամանով:

Հայաստանի Հանրապետություն ներմուծված եւ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում (այսուհետ` Ճանապարհային ոստիկանություն) հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցներին մաքսազերծումից հետո մաքսային մարմնի կողմից տրվում է «տարանցիկ» համարանիշեր:

«Տարանցիկ» համարանիշերը մաքսային մարմիններին տրամադրում է Ճանապարհային ոստիկանությունը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:

4. Հաշվառված տրանսպորտային միջոցի օտարման հետ կապված հաշվառման գործողությունները կատարվում են Ճանապարհային ոստիկանության իրավասու ստորաբաժանումում լրացված`

ա) օտարողի (ներկայացուցչի) եւ ձեռք բերողի (ներկայացուցչի) համատեղ դիմումի հիման  վրա, եթե  օտարումը ձեւակերպված է հասարակ գրավոր գործարքով.

բ) միայն ձեռք բերողի (ներկայացուցչի) դիմումի հիման վրա, եթե ձեռք բերողը ներկայացնում է կողմերի պահանջով նոտարի կողմից  վավերացված օտարման պայմանագիր, կամ հարկադիր կատարողի կամ անվճարունակության կառավարչի հետ կնքված օտարման պայմանագիր.

գ) տրանսպորտային միջոցի մահացած սեփականատիրոջ ժառանգի (ներկայացուցչի)  դիմումի հիման վրա, եթե հաշվառվում է ժառանգի անունով:

5. Իրավասու մարմնի կողմից տրված թույլտվության հիման վրա վերասարքավորված տրանսպորտային միջոցը հաշվառվում, վերահաշվառվում եւ հաշվառումից հանվում է տեխնիկական զննություն անցնելու վերաբերյալ փաստաթուղթ ներկայացնելուց հետո: Տրանպորտային միջոցի վերասարքավորման դեպքում, անկախ վերասարքավորման տեսակից, տրանսպորտային միջոցի թողարկման տարեթիվը փոխելն արգելվում է:

6. Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը պետության սեփականությունն է:

7. Տրանսպորտային միջոցը փոխելիս (օտարելիս) աճուրդով ձեռք բերված մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշն օգտագործողն այն ի պահ է հանձնում տրանսպորտային միջոցը հաշվառող մարմնին: Եթե երկու ամսվա ընթացքում նա հաշվառման է ներկայացնում իրեն պատկանող այլ տրանսպորտային միջոց, ապա այդ համարանիշը տրամադրվում է նրան համարանիշերի հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ: Նշված ժամկետում այլ տրանսպորտային միջոց հաշվառման չներկայացնելու դեպքում նա զրկվում է ի պահ հանձնված հաշվառման համարանիշն անվճար օգտագործելու առաջնահերթության իրավունքից:

Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 131 -րդ հոդվածով:

«ՀՈԴՎԱԾ 131 . ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Ոստիկանության մարմիններում հաշվառված (վերահաշվառված) կամ հաշվառումից հանված տրանսպորտային միջոցների հաշվառման տվյալները կառավարության կողմից սահմանված ժամկետում փոխանցվում են համապատասխան տեղական ինքնակառավարման մարմիններին, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում` նաեւ այլ պետական կառավարման մարմինների:

Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը «պահանջներին» բառից հետո լրացնել     «` երթեւ՟ե՟կու՟թյան անվ՟տան՟գու՟թյա՟նը եւ շրջա՟կա մի՟ջա՟վայ՟րի պահ՟պա՟նու՟թյա՟նը վե՟րա՟բեր՟վող մասով» բառերով:

Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 15. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅՈՒՆԸ

1. Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող տրանսպորտային միջոցները եւ դրանց կցորդները Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պարտադիր տեխնիկական զննության:

2. Տրանսպորտային միջոցի առաջին պարտադիր տեխնիկական զննությունը կատարվում է նախքան տրանսպորտային միջոցը Ճանապարհային ոստիկանությունում առաջին անգամ հաշվառելը:

Նոր թողարկված (տվյալ տարում արտադրված) տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունը կատարվում է տրանսպորտային միջոցի հաշվառմանը հաջորդող տարում: Այդ տրանսպորտային միջոցներին հաշվառման համարանիշի հետ միասին տրվում է հաշվառման կտրոն, որը պետք է փակցվի տեխնիկական զննության կտրոնի համար նախատեսված տեղում:

3. Տրանսպորտային միջոցի երկրորդ եւ հետագա պարտադիր տեխնիկական զննությունները կատարվում են հետեւյալ պարբերականությամբ.

ա) ընդհանուր օգտագործման  տրանսպորտային միջոցները` առեւտրային  (կոմերցիոն) հիմունքներով ուղեւորների փոխադրման համար  օգտագործվող թեթեւ մարդատար ավտոմոբիլները (տաքսի ավտոմոբիլներ) եւ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող տրամվայները, տրոլեյբուuները եւ ավտոբուսները`  յուրաքանչյուր 6 ամիսը մեկ  անգամ.

բ)  տրանսպորտային միջոցները, մինչեւ դրանց թողարկման տարվան հաջորդող չորրորդ տարին ներառյալ, (բացի սույն մասի «ա» կետում նշված տրանսպորտային միջոցներից)` յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ.

գ)  տրանսպորտային միջոցները, դրանց թողարկման տարվան հաջորդող հինգերորդ տարվանից սկսած, իսկ ինքնաշեն  կամ թողարկման տարին չճշտված տրանսպորտային միջոցները, (բացի սույն մասի «ա» կետում նշված տրանսպորտային միջոցներից)` յուրաքանչյուր տարին մեկ անգամ:

Տրանսպորտային միջոցը սույն մասի պահանջին համապատասխանող տարում պարտադիր տեխնիկական զննություն պետք է անցնի մինչեւ նախորդ տեխնիկական զննության արդյունքում տրամադրված կտրոնի վրա նշված ամսվա վերջին օրը:

4. Տեխնիկական զննությունն իրականացնում է տրանսպորտային միջոցի հաշվառման վայրն սպասարկող տարածքում տեխնիկական զննության լիցենզիա ունեցող կազմակերպությունների կողմից, բացառությամբ տրամվայների եւ տրոլեյբուսների, որոնց տեխնիկական զննությունն անցկացվում է դրանք շահագործող կազմակերպությունների կողմից:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության եւ ոստիկանության ծառայողական տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացվում է համապատասխան պետական մարմինների իրավասու ստորաբաժանումներում` պետական մարմինների ղեկավարների հրամանով սահմանված կարգով:

Տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության սակագների ձեւավորման սկզբունքները եւ դրանք հաստատող պետական մարմինը սահմանվում են օրենքով:

5. Լիցենզիայում պետք է նշվի շահագործվող հոսքագծերի քանակը` ելնելով լիցենզիայի գործողության տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցների քանակից: Լիցենզավորված անձը կարող է իր հոսքագծերը տեղակայել իր լիցենզիայի գործողության տարածքի մեկ կամ մի քանի վայրերում: Լիցենզավորված անձն իրավունք չունի իրականացնել տրանսպորտային միջոցների առքուվաճառք, տրանսպորտային միջոցների վերանորոգում, տրանսպորտային միջոցները վարձակալությամբ տալու գործունեություն:

6. Տեխնիկական զննության արդյունքում շահագործման պահանջներին համապատասխանող տրանսպորտային միջոցի համար զննություն իրականացրած լիցենզավորված անձի կողմից տրամադրվում է սահմանած նմուշի կտրոն, որը պետք է փակցվի տրանսպորտային միջոցի վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության   որոշմամբ նախատեսված տեղում:

7. Կտրոնը հանդիսանում է խիստ հաշվառման փաստաթուղթ: Կտրոնները  լիցենզավորված անձին տրամադրվում են ՀՀ կառավարարության լիազոր մարմնի կողմից` հօգուտ պետական բյուջեի գանձելով օրենքով սահմանված պետական տուրք յուրաքանյուր միավորի համար:»:

Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածում.

ա) 3-րդ մասը երկրորդ նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`

«Ճանապարհային երթեւեկությունը կարգավորելիս ոստիկանության ծառայողը կարող է կարգավորիչ ազդանշաններին զուգահեռ ազատ ձեռքով տալ վարորդների համար իրավիճակից ելնելով ընկալելի այլ ազդանշաններ:».

բ) 4-րդ մասում «գրավոր» բառը փոխարինել «օրենքով սահմանված կարգով» բառերով, իսկ «ե» տառից հետո լրացնել «զ» եւ «է» տառերով.

գ) 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«8. Երթեւեկության uահմանված արագության գերազանցման եւ տրանuպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված չափի խախտումների համար պատաuխանատվություն է առաջանում, երբ տվյալ խախտումը փաuտարկված է համապատաuխան տեխնիկական միջոցների կիրառմամբ:»:

Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 18. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

1. Տրանսպորտային միջոցի երթեւեկությունն արգելվում է, եթե`

ա) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է ոչ սթափ վիճակում.

բ) վարորդը զրկված է տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից.

գ) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է առանց տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի.

դ) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է իր մոտ չունենալով վարորդական իրավունքի վկայական.

ե) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է կեղծ կամ ուժը կորցրած վարորդական իրավունքի վկայականով.

զ) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է առանց վարորդական վկայականում նշված փաստաթղթերի կամ պարագաների.

է) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է կեղծ հաշվառման վկայագրով կամ առանց հաշվառման վկայագրի.

ը) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է կեղծ, փոխված կամ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշերով (ժամանակավոր համարանիշերի դեպքում` նաեւ ժամկետանց համարանիշերով) կամ առանց հաշվառման համարանիշերի.

թ) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է առանց օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի.

ժ) տրանսպորտային միջոցը կամ տրանսպորտային միջոցի ներսում գտնվող անձը գտնվում են հետախուզման մեջ կամ կան հիմնավոր կասկածներ, որ տրանսպորտային միջոցով կատարվել է հանցագործություն կամ դրա մեջ գտնվում են հանցագործություն նախապատրաստող, կատարող կամ կատարած անձինք.

ժա) տրանս՟պոր՟տա՟յին մի՟ջոցն օրենքով սահ՟ման՟ված ժամ՟կետում չի անցել պարտադիր տեխնի՟կա՟կան զննու՟թյուն կամ սահմանված կարգով փակցված չէ տվյալ տար՟վա պարտադիր տեխ՟նի՟կա՟կան զննու՟թյան կամ հաշվառման կտրո՟նը.

ժբ) տրանսպորտային միջոցն անօրինական վերասարքավորված է.

ժգ) տրանսպորտային միջոցը պատճառ է դարձել այնպիսի ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման համար, որի հետեւանքով մարդու կյանքին կամ առողջությանը պատճառվել է վնաս, կամ այդպիսի պատահարի մասնակիցն է.

ժդ) սահմանված կարգով մուծված չէ այլ պետություններում հաշվառված, ինչպես նաեւ ծանրաքաշ եւ (կամ) մեծ եզրաչափերով (բեռով կամ առանց բեռի) տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար նախատեսված ճանապարհային վճարը.

ժե) տրանս՟պոր՟տա՟յին մի՟ջոցն առանց հա՟մա՟պա՟տաս՟խան թույլտ՟վու՟թյան կա՟հա՟վոր՟ված է առ՟կայ՟ծող փա՟րո՟սիկ՟նե՟րով եւ (կամ) հա՟տուկ ձայ՟նա՟յին ազ՟դան՟շան՟նե՟րով կամ տրանսպորտային միջոցի թափ՟քի ար՟տա՟քին մա՟՟կերեւույ՟թի վրա առանց համապատասխան թույլտվության փակցված են գու՟նագծապատկերներ, գրա՟ռում՟ներ եւ այլ նշում՟ներ կամ դրանք չեն համապատասխանում օրենսդրության կամ ստան՟դարտ՟նե՟րի պահանջներին.

ժզ) տրանս՟պոր՟տա՟յին մի՟ջոց՟ը կա՟հա՟վոր՟ված է կեղծ՟ված, փո՟փոխ՟ված (ջնջված) համարներ ունե՟ցող ագ՟րե՟գատ՟նե՟րով կամ հան՟գույց՟նե՟րով.

2. Շա՟հա՟գոր՟ծումն ար՟գել՟վում է նաեւ այն ավ՟տո՟մո՟բիլ՟նե՟րի, ավ՟տո՟բուս՟նե՟րի, ավտոգնացքնե՟րի, կցորդ՟նե՟րի, մո՟տո՟ցիկ՟լետ՟նե՟րի, մո՟պեդ՟նե՟րի, մոտոսայլակների, տրակ՟տոր՟նե՟րի եւ այլ ինք՟նագ՟նաց մե՟քե՟նա՟նե՟րի, որոնց տեխ՟նի՟կա՟կան վի՟ճա՟կը եւ կա՟հա՟վոր՟վա՟ծու՟թյու՟նը չեն համապա՟տաս՟խա՟նում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված՝ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների եւ պայմանների ցանկին:

3. Երթեւեկության մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող կամ կայանումն արգելված տեղերում կանգնած տրանսպորտային միջոցները տեղափոխվում են հատուկ տարածք, եթե վարորդը տեղում չէ կամ հրաժարվում է վերացնել խոչընդոտը կամ կայանման կաննոնների խախտումը:»:

Հոդված 8. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 181 , 182 հոդվածներով.

«ՀՈԴՎԱԾ 181 . ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ՏԱՐԱԾՔ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ԱՐԳԵԼԱՆՔԻ ՏԱԿ ԴՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

1. Սույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ», «է», «ը», «թ», «ժ», «ժգ», «ժդ», «ժե» եւ «ժզ» կետերով նախատեսված դեպքերում ճանապարհային երթեւեկությունը կարգավորողը պարտավոր է սույն հոդվածով սահմանված կարգով տրանսպորտային միջոցը բերման ենթարկելով պահպանվող հատուկ տարածք` դնել արգելանքի տակ: Սույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ա», «բ», «գ», «դ», «ե» եւ «զ» կետերով նախատեսված դեպքերում, տրանսպորտային միջոցի վարորդի համաձայնությամբ, տրանսպորտային միջոցը կարող է հանձնվել տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձի:

2. Բերման ենթարկումն իրենից ներկայացնում է տրանսպորտային միջոցի օգտագործումը դադարեցնելու ժամանակավոր հարկադիր միջոց, որը ներառում է (վարչական իրավախախտման հայտնաբերման տեղում արգելանքի տակ դնելու պատճառը վերացնելու անհնարինության դեպքում) վերջինիս տեղափոխումը հատուկ տարածք:

3. Տրանսպորտային միջոցը բերման ենթարկելու եւ արգելանքի տակ դնելու հիմքերի առկայության դեպքում իրավասու պաշտոնատար անձն անհրաժեշտ գործողություններ է իրականացնում վարորդին տրանսպորտային միջոցի վարումից սույն օրենքի 241 հոդվածով սահմանված կարգով հեռացնելու եւ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք բերման ենթարկելու ուղղությամբ:

4. Տրանսպորտային միջոցի տեղափոխումը հատուկ տարածք իրականացվում է իրավասու պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ մեկ այլ տրանսպորտային միջոցի օգնությամբ:

5. Տրանսպորտային միջոցի վարորդի բացակայության դեպքում այն հատուկ տարածք բերման ենթարկելու մասին բերման ենթարկողն անհապաղ հայտնում է ոստիկանության` տվյալ տարածքը սպասարկող ստորաբաժանում: Ստորաբաժանման կողմից տրանսորտային միջոցի սեփականատիրոջը կամ նրա ներկայացուցչին տեղեկացվում է տրանսպորտային միջոցի գտնվելու վայրի մասին:

6. Հայաստանի Հանրապետության Զինված ՈՒժերին պատկանող տրանսպորտային միջոցները բերման են ենթարկվում սույն հոդվածի համաձայն` տեղակայելով դրանք կայազորային հավաքատեղերում:

Պայթուցիկ, դյուրավառ, ռադիոակտիվ ու խիստ ներգործող թունավոր նյութեր եւ այլ հատուկ բեռներ տեղափոխող տրանսպորտային միջոցները բերման են ենթարկվում սույն հոդվածի համաձայն` տեղակայելով դրանք փրկարար ծառայության պետական լիազոր մարմնի կողմից հսկվող տարածքներում:

Տրոլեյբուսը բերման է ենթարկվում սույն հոդվածի համաձայն` տեղակայելով այն համապատասխան հավաքակայանում:

ՀՀ Զինված ուժերին պատկանող, պայթուցիկ, դյուրավառ, ռադիոակտիվ ու խիստ ներգործող թունավոր նյութեր եւ այլ հատուկ բեռներ տեղափոխող տրանսպորտային միջոցները, ինչպես նաեւ տրոլեյբուսները բերման ենթարկելու եւ համապատասխան մարմիններին հանձնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Տրանսպորտային միջոցը հատուկ տարածք բերման ենթարկելու եւ արգելանքի տակ դնելու վերաբերյալ իրավասու պաշտոնատար անձը կազմում է արձանագրություն, որի ձեւը սահմանվում է ոստիկանության պետի հրամանով:

Արձանագրության մեջ նշվում է բերման ենթարկված տրանսպորտային միջոցի մեջ գտնվող իրերի ցուցակը: Արձանագրության կրկնօրինակը հանձնվում է այն անձին, որի նկատմամբ կիրառվել է  հարկադրանքի միջոցը, իսկ հատուկ տարածք տրանսպորտային միջոցի տեղափոխման դեպքում` նաեւ հատուկ տարածքում տրանսպորտային միջոցի պահպանման համար պատասխանատու անձին:

8. Տրանսպորտային միջոցն արգելանքի տակ դնելու եւ պահպանման ժամկետը հաշվվում է օրերով եւ ժամերով` սկսած հատուկ տարածքում դրա տեղավորման պահից:

9. Եթե տրանսպորտային միջոցը տնօրինողը կամ  տրանսպորտային միջոցի շահագործման համար պատասխանատու անձը տրանսպորտային միջոցն արգելանքի վերցնելու պահից 120 ժամվա ընթացքում`

ա) վերացնում է արգելանքի տակ դնելու պատճառները, ապա ոստիկանությունն անմիջապես տրանսպորտային միջոցը հանում է արգելանքից.

բ) չի վերացնում արգելանքի տակ դնելու պատճառները կամ վերացնելով արգելանքի տակ դնելու պատճառները` տրանսպորտային միջոցը չի հանում հատուկ տարածքից, ապա տրանսպորտային միջոցի պահպանման ծախսերը մարելու նպատակով տրանսպորտային միջոցի վարորդից (տիրոջից, տիրոջ ներկայացուցչից) հաջորդող յուրաքանչյուր լրիվ օրվա համար գանձվում է վճար՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով, որը մուտքագրվում է ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ (հաշվին):

10. Տրանսպորտային միջոցի վարորդի (սեփականատիրոջ, սեփականատիրոջ ներկայացուցչի) կողմից պահպանման ծախսերը կամավոր չվճարելու դեպքում օրենքով սահմանված կարգով դրանք ենթակա են բռնագանձման:

11. Սույն հոդվածի 9-րդ մասի «բ» կետով սահմանված կարգը չի տարածվում սույն օրենքի  18-րդ հոդվածի առաջին մասի «ժ» կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում տրանսպորտային միջոցն արգելանքի տակ դնելու դեպքերի վրա, իսկ սույն օրենքի  18-րդ հոդվածի առաջին մասի «ժգ» կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում տրանսպորտային միջոցն արգելանքի տակ դնելու ժամանակ գործում է գործի քննության ավարտից հետո տրանսպորտային միջոցի վարորդին (սեփականատիրոջը, սեփականատիրոջ ներկայացուցչին) ծանուցելուց 120 ժամ հետո:

12. Այն դեպքում, երբ օրենքով նախատեսված է իրավախախտման գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավում, տրանսպորտային միջոցն արգելանքի տակ դնելու պատճառները վերացվում են իրավասու պաշտոնատար անձի կողմից:

13. Վարորդին (սեփականատիրոջը, սեփականատիրոջ ներկայացուցչին) թույլատրվում է մոտենալ հատուկ տարածքում պահպանվող տրանսպորտային միջոցին միայն դրա պահպանման համար պատասխանատու անձի ներկայությամբ:

14. Իրավասու պաշտոնատար անձը համոզվելով, որ տրանսպորտային միջոցի բերման ենթարկելու պատճառները վերացված են, գրավոր կարգով թույլատրություն է տալիս հատուկ տարածքում արգելանքի տակ դրված տրանսպորտային միջոցը բաց թողնելու մասին եւ համապատասխան նշում կատարում տրանսպորտային միջոցը հատուկ տարածք բերման ենթարկելու եւ արգելանքի տակ դնելու արձանագրության մեջ:

15. Բերման ենթարկված տրանսպորտային միջոցը վարորդին (սեփականատիրոջը, սեփականատիրոջ ներկայացուցչին) հանձնումը կատարվում է տրանսորտային միջոցը հատուկ տարածքում պահպանման ծախսերն ամբողջությամբ վճարելուց հետո:

16. Հատուկ տարածքներում իրականացվում է բերման ենթարկված եւ արգելանքի տակ դրված տրանսպորտային միջոցների հաշվառում, որի կարգը սահմանում է ոստիկանության պետի նորմատիվ հրամանով:

ՀՈԴՎԱԾ 182 . ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԳԵԼՈՒՄԸ ՀԱՇՎԱՌՄԱՆ  ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԸ ՀԱՆԵԼՈՎ

1. Սույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ժա», «ժբ» կետերով եւ երկրորդ մասով նախատեսված դեպքերում ճանապարհային երթեւեկության անվտանգությունն ապահովող ոստիկանության ծառայողը պարտավոր է արձանագրել խախտումը եւ սույն հոդվածով սահմանված կարգով հանել տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերը, բացառությամբ այն դեպքի, երբ տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնը գտնվում է վարորդի մոտ: Այդ դեպքում կտրոնը փակցվում է սահմանված տեղում եւ թույլատրվում տրանսպորտային միջոցի հետագա շահագործումը:

2. Սույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ժա» եւ «ժբ» կետերում նշված դեպքերում տրանսպորտային միջոցների համարանիշերը հանելու դեպքում վարորդին տրվում է 10-օրյա ժամկետով ժամանակավոր համարանիշ՝ տրանսպորտային միջոցը տեխնիկական զննություն անցկացնելու կամ գործարանային տեսքի բերելու կամ վերասարքավորումն օրինականացնելու համար, իսկ 18-րդ հոդվածի երկրորդ մասում նշված դեպքերում անսարքությունները վերացվում են տեղում, կամ տրանսպորտային միջոցը վարորդի կողմից տեղափոխվում է տեխնիկական սպասարկման կամ նորոգման վայր:

3. Տրանսպորտային միջոցների շահագործումը` հաշվառման համարանիշերը հանելով արգելելու եւ ժամանակավոր համարանիշ տալու դեպքում իրավասու պաշտոնատար անձը կազմում է արձանագրություն: Ժամանակավոր համարանիշի ձեւը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ արձանագրության ձեւը` ոստիկանության պետը:

Տրանսպորտային միջոցի շահագործումը` հաշվառման համարանիշերը հանելով արգելելու պատճառները վերացնելուց հետո  հաշվառման համարանիշները անմիջապես վերադարձվում են տրանսպորտային միջոցի վարորդին (սեփականատիրոջը, սեփականատիրոջ ներկայացուցչին):

Հոդված 9. Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Ճանապարահին երթեւեկության անվտանգության համար իրական սպառնալիքի առաջացման դեպքում ճանապարհը տնօինողը կամ սահմանված կարգով սպասարկողը դրա մասին անհապաղ տեղյակ է պահում ՀՀ ոստիկանությանը եւ շահագրգիռ այլ մարմիններին, ինչպես նաեւ զանգվածային  լրատվության միջոցներով եւ հանրության մատչելի այլ ձեւերով հանրությանը:»:

Հոդված 10. Օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Ճանապարհային երթեւեկության մաuնակիցը պարտավոր է պահպանել Հայաuտանի Հանրապետության կառավարության հաuտատած ճանապարհային երթեւեկության կանոնները, ինչպես նաեւ ոս՟տի՟կա՟նու՟թյան ծառայողնե՟րի ու երթեւեկության կարգա՟վոր՟ման հա՟մար լիազորված այլ ան՟ձանց օրի՟նա՟կան պահանջներն ու իր գործողություններով չuտեղծել վթարային իրադրություն:

4. Արգելվում է վնաuել կամ աղտոտել ճանապարհի ծածկույթը, վնաuել, փակել, հանել կամ տեղադրել ճանապարհային երթեւեկության կազմակերպման տեխնիկական միջոցները, ճանապարհին թողնել շինարարական նյութեր կամ այլ իրեր ու առարկաներ, որոնք կարող են խոչընդոտել ճանապարհային երթեւեկությանը: Նման իրա՟վի՟ճակ ստեղ՟ծող ան՟ձը պար՟տա՟վոր է ձեռ՟նար՟կել բո՟լոր հնա՟րա՟վոր մի՟ջոց՟նե՟րը խո՟չըն՟դո՟տն անհապաղ վե՟րաց՟նե՟լու հա՟մար, իսկ եթե դա հնարա՟վոր չէ, ապա ճա՟նա՟պար՟հա՟յին եր՟թեւ՟ե՟կու՟թյան մաս՟նա՟կից՟նե՟րին տե՟ղե՟կաց՟նել վտան՟գի մա՟սին եւ հայտ՟նել ոստիկանություն:»:

Հոդված 11. Օրենքի 24-րդ հոդվածի`

ա) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածի 2-րդ մասի «գ» կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերում վարորդի կողմից տրանսպորտային միջոցը կամովին չտրամադրելու դեպքում, ոստիկանության ծառայողն իրավասու է նրան հեռացնել տրանսպորտային միջոցի վարումից եւ օգտագործել տրանսպորտային միջոցը: Նշված պա՟հան՟ջը չի տա՟րած՟վում օպե՟րա՟տիվ ծա՟ռա՟յու՟թյուն՟նե՟րին, դի՟վա՟նա՟գի՟տա՟կան, հյու՟պա՟տո՟սա՟կան, օտա՟րերկ՟րյա պե՟տու՟թյուն՟նե՟րի ներ՟կա՟յա՟ցուց՟չու՟թյուն՟նե՟րին, մի՟ջազ՟գա՟յին կազ՟մա՟կեր՟պու՟թյուն՟նե՟րին եւ հաշ՟ման՟դամ՟նե՟րին պատ՟կա՟նող տրանսպորտային միջոց՟նե՟րի վա՟րորդ՟նե՟րի վրա:

Ոս՟տի՟կա՟նու՟թյան ծառայող՟նե՟րը տրանսպորտա՟յին միջոց՟նե՟րի վա՟րորդ՟նե՟րին կա՟րող են հեռաց՟նել դրանց վա՟րու՟մից նաեւ օրենքով սահ՟ման՟ված այլ դեպ՟քե՟րում։».

բ) 5-րդ մասի «ա» կետի 1-ին ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) տվյալ կար՟գի տրանս՟պոր՟տա՟յին մի՟ջոցը վա՟րե՟լու վարորդական վկա՟յա՟կա՟նը (կամ տրանսպորտային մի՟ջոց՟ վա՟րե՟լու ժա՟մա՟նա՟կա՟վոր վարորդական վկայական կամ թույլ՟տվու՟թյուն՝ ան՟ձը հաս՟տա՟տող փաստաթղթի հետ մի՟ա՟սին), իսկ դրանում նշված դեպքերում նաեւ բժշկական տեղեկանքը.».

գ) 5-րդ մասի «ա» կետի 2-րդ ենթակետում «գրանցման» բառը փոխարինել «հաշվառման» բառով.

դ) 5-րդ մասի «ա» կետի 3-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած.

ե) 5-րդ մասի «ա» կետի 4-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) ուղեւորների եւ բեռների փոխադրման համար օրենսդրությամբ նախատեuված այլ փաuտաթղթեր (ծանրաքաշ, մեծ եզրաչափերով ու վտանգավոր բեռների փոխադրման թույլտվություն եւ այլն).».

զ) 5-րդ մասի «բ» կետում «երեխաներին» բառից հետո լրացնել « (բացառությամբ օրենսդրությամբ սահմանված ամրակապելու համար պարտադիր դեպքերի) » բառերը.

է) 8-րդ մասի 2-րդ պարբերությունում «հնգական» բառը փոխարինել «5-ական» բառով.

ը) 11-րդ մասի «դ» կետում «ճանապարհով» բառը փոխարինել «արահետից դուրս» բառերով.

թ) 12-րդ մասի «բ» կետից հանել «մերձակա» բառը:

Հոդված 12. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 241 հոդվածով.

«ՀՈԴՎԱԾ 241 . ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎԱՐՈՐԴԻՆ ԴՐԱ ՎԱՐՈՒՄԻՑ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

1. Վարորդին տրանսպորտային միջոցի վարումից հեռացնելու նպատակով ոստիկանության ծառայողը պահանջում է նրան դուրս գալ տրանսպորտային միջոցի սրահից (խցիկից): Այդ պահանջը վարորդի կողմից չկատարելու դեպքում, ոստիկանության ծառայողն իրավասու է կիրառել «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված հատուկ միջոցներ:

2. Վարորդին տրանսպորտային միջոցի վարումից հեռացնելու դեպքում ոստիկանության ծառայողը ապահովում է «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի պահանջների կատարումը:

3. Վարորդին տրանսպորտային միջոցի վարումից հեռացնելու դեպքում ոստիկանության ծառայողն ապահովում է ուղեւորների տեղափոխումն ու բեռների պահպանումը:

4. Եթե ոստիկանության ծառայողը վարորդին տրանս՟պոր՟տա՟յին մի՟ջո՟ցի վարումից հեռացնում է տրանսպորտային միջոցն օգտագործելու նպատակով, ապա նա վա՟րոր՟դի պահան՟ջով պարտավոր է նրան տրա՟մադ՟րել հա՟մա՟պա՟տաս՟խան տե՟ղե՟կանք (կտրոն)՝ նշե՟լով ուղեւորու՟թյան տեւողու՟թյու՟նը, անցած տա՟րա՟ծու՟թյու՟նը, իր ազ՟գա՟նու՟նը, պաշ՟տո՟նը, ծառայողական վկա՟յա՟կա՟նի հա՟մա՟րը եւ ստորաբաժանման ան՟վա՟նու՟մը:»:

Հոդված 13. Օրենքի 25-րդ հոդվածի.

ա) 3-րդ մասից հանել «Բնա՟կա՟վայ՟րե՟րից դուրս» բառերը.

բ) 11-րդ մասում «Կապույտ» բառից հետո լրացնել «կամ կապույտ եւ կարմիր» բառերը:

Հոդված 14. Օրենքի 27-րդ հոդվածի.

ա) 1-ին մասի «ա» կետում «միջոցներ» բառից հետո լրացնել «(մոտոցիկլետներ եւ դրան հավասարեցված մեխանիկական տրանսպորտային միջոցներ)» բառերը.

բ) 3-րդ մասի «ա» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«ա) «A» կարգի եւ մոտոսայլակ` 18 տարին լրացած անձանց.».

գ) 3-րդ մասի «գ» եւ «դ» կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«գ) «D» կարգի՝ 21 տարին լրացած «B» եւ (կամ) «C» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի վկայական, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժեր եւ այլ զորքեր զորակոչված 19 տարին լրացած «B» եւ (կամ) «C» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի վկայական ունեցող անձանց.

դ) «E» կարգի՝ 19 տարին լրացած «B», «C» կամ «D» կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի վկայական ունեցող անձանց.».

դ) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

««B», «C» եւ «D» կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական ունեցող անձանց թույլատրվում է դրանք վարել նաեւ կցորդներով, եթե կցորդի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կիլոգրամը: 750 կիլոգրամը գերազանցող թույլատրելի առավելագույն զանգված ունեցող կցորդներով տրանսպորտային միջոցներ վարելու համար վարորդը պետք է ունենա նաեւ «E» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք:»:

ե) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ, 8-րդ եւ 9-րդ մասերով.

«7. «A» եւ «B» կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու միջազգային վարորդական վկայականները տրվում են 18, իսկ «C», «D» եւ «E» կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու միջազգային վարորդական վկայականները` 21 տարին լրացած անձանց:

8. Ազգային վարորդական վկայականը տրվում է տասը, իսկ միջազգային վարորդական վկայականը` մինչեւ երեք տարի ժամանակով, բայց ոչ ավելի, քան ազգային վարորդական վկայականի գործողության կամ բժշկական հավատարմագրման տեղեկանքի ժամկետից:»:

9. «Տրամվայ» եւ «տրոլեյբուս» վարելու իրավունք տալու համար գործնական քննությունը ընդունում են «տրամվայ» եւ «տրոլեյբուս» շահագործող կազմակերպությունները` տրանսպորտի եւ կապի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով:

Հոդված 15. Օրենքի 28-րդ հոդվածի.

ա) 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիները» բառերը փոխարինել «անձինք» բառով.

բ) 2-րդ եւ 5-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած.

գ) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«4. Վարորդի թեկնածու կարող է դառնալ 17 տարին լրացած անձը:».

դ) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«6. Անհատական կարգով գործնական վարել սովորեցնողը պետք է ունենա տվյալ կարգի տրանսպորտային միջոցը վարելու վարորդական իրավունքի վկայական:».

ե) 10-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«10. Տրանuպորտային միջոցների վարորդների ուuուցումը լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեություն է, որի լիցենզավորումը, լիցենզիայի պայմանների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը, որը նախքան լիցենզիա տալը պետք է տրանսպորտի եւ կապի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնից ստանա տրանսպորտային միջոց վարելու ուսուցում կազմակերպելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների հագեցվածության մասին եզրակացություն: Տրանսպորտային միջոցների վարորդների ուuուցման գործունեություն իրականացնելու լիցենզավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».

զ) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ մասով`

«11. Հայաuտանի Հանրապետության ոuտիկանությունը յուրաքանչյուր տարի լիցենզավորող մարմին է ներկայացնում ուսուցում իրականացնող կազմակերպությունների շրջանավարտների կողմից որակավորման քննությունների հանձնման արդյունքները:

Եթե կազմակերպության շրջանավարտների 70%-ը չեն կարողացել առաջին անգամից հանձնել որակավորման քննությունները, ապա դա հիմք է հանդիանում լիցենզիայից զրկելու համար:»:

Հոդված 16. Օրենքի 29-րդ հոդվածի

ա) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե» կետով`

«ե) վարորդական վկայականը կորել է եւ դրա տերը դիմել է սահմանված կարգով նոր վկայական ստանալու համար կամ իրազեկել է կորստյան մասին:».

բ) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«3. Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից տրված վարորդական իրավունքի վկայականի կորստի, ինչպես նաեւ փոխանակման դեպքերում դրա տնօրինողին օրենսդրությամբ սահմանված կարգով նույն կարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի նոր վկայական է տրվում առանց որակավորման քննություններ հանձնելու:

Օրենքով սահմանված կարգով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց վարորդական վկայականները վերադարձվում են զրկման ժամկետը լրանալուց կամ օրենքով սահմանված կարգով կրճատվելուց հետո` որակավորման քննությունները հանձնելուց հետո:»:

Հոդված 17. Օրենքի 32-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Սույն հոդվածի երկրորդ մասի «է» կետում նշված միջոցառումների անցկացման թույլտվություն տալու դեպքում այն տվող մարմինը պարտավոր է այդ մասին տեղեկացնել ոստիկանությանը:»:

Հոդված 18. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 81 գլխով.

«ԳԼՈՒԽ 81

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ  ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ  ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ  ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ  ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ 331 . ՆՅՈՒԹԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖՈՆԴԸ

1. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Ճանապարհային ոստիկանությունն ունի  նյութական խրախուսման եւ տեխնիկական զարգացման արտաբյուջետային ֆոնդ (այսուհետ՝ արտաբյուջետային ֆոնդ)` կենտրոնական գանձապետարանում բացվող բանկային հաշիվ:

2. Արտաբյուջետային ֆոնդը կազմավորվում է՝

ա) մարզական, մշակութային եւ oրենքով չարգելված այլ զանգվածային միջոցառումների անցկացման ժամանակ, բացի բարեգործական եւ պետական մարմինների կողմից իրականացվող միջոցառումներից, պայմանագրային հիմունքներով ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովումից ստացվող միջոցներից.

բ) տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի օգտագործման իրավունքի աճուրդների, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցների ցանկալի համարանիշերի տրամադրելու արդյունքում ստացվող միջոցներից.

գ)  օրենքով չարգելված տեղեկատվության վճարովի տրամադրումից ստացվող միջոցներից.

դ) ճանապարհային երթեւեկության անվտանգության բնագավառում վարչական իրավախախտումների համար գանձված տուգանքներից.

ե) տրանսպորտային միջոցի հաշվառման գործողության համար գանձվող վճարներից, այդ թվում տրանսպորտային միջոցի հաշվառման վայրից դուրս` սեփականատիրոջ (լիազորված անձի) նախընտրած վայրում տրանսպորտային միջոցի հաշվառման գործողության համար.

զ) լուսացույցների խափանման դեպքերում` ճանապարհային երթեւեկությունը վճարովի հիմունքներով կարգավորելու արդյունքում ստացվող միջոցներից.

է) արգելանքի տակ դրված տրանսպորտային միջոցի՝ հատուկ տարածքում պահպանման համար գանձվող վճարներից.

ը) տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայական ստանալու քննություններ ընդունելու համար նախատեսված վճարներից.

թ) տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվություն տալու համար գանձվող վճարներից.

ժ) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դրամական նվիրատվություններից.

ժա) արտաբյուջետային ֆոնդի միջոցներով ձեռք բերված տեխնիկական սարքավորումների եւ տրանսպորտային միջոցների օտարումից ստացվող միջոցներից.

ժբ) ճանապարհային երթեւեկության կանոնների ուսուցման, ինչպես նաեւ իրավական իրազեկման նպատակով ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին իրավական ակտերի եւ (կամ) դրանց մեկնաբանությունների վերաբերյալ հրատարակվող նյութերի վաճառքից.

ժգ) նոր թողարկված (տվյալ տարում արտադրված) տրանսպորտային միջոցին տրվող հաշվառման կտրոն տալու համար նախատեսված վճարներից:

3. Արտաբյուջետային ֆոնդը ծախսվում է՝

ա) ճանապարհային ոստիկանության համար տեխնիկական սարքավորումներ (համակարգչային ծրագեր) եւ տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու, վարձակալելու, սպասարկելու եւ դրանց վառելիքաքսայուղային կարիքների համար.

բ) ճանապարհային ոստիկանության ծառայողների սոցիալական վիճակի բարելավման եւ նյութական խրախուսման համար.

գ) ճանապարհային ոստիկանության ծառայողների վերապատրաստման (որակավորման) համար.

դ) ճանապարհային ոստիկանության շենքերի, շինությունների, ծառայության պայմանների բարելավման համար.

ե) անհիմն գանձված վարչական տուգանքների վերադարձման, ինչպես նաեւ ճանապարհային ոստիկանության ծառայողի ապօրինի գործողությունների հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցման համար:

Արտաբյուջետային ֆոնդը ծախսելու այլ ուղղությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Արտաբյուջետային ֆոնդի միջոցները մուտքագրվում եւ օգտագործվում են ոստիկանության պետի հրամանով սահմանված կարգով` պետական ֆինանսների կառավարման բնագավառի պետական լիազոր մարմնի հետ համաձայնեցված նախահաշվի համաձայն:

5. Արտաբյուջետային ֆոնդի ծախսման հաշվետվությունը ներառվում է պետական բյուջեի տարեկան հաշվետվության մեջ:

Արտաբյուջետային ֆոնդի հաշվի միջոցների շրջանառությունը բյուջետային տարվա ընթացքում իրականացվում եւ այդ հաշվի մուտքերի նախահաշվային եւ փաստացի, ինչպես նաեւ ելքերի դրամարկղային եւ փաստացի ցուցանիշները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման հաշվետվություններում արտացոլվում են որպես պետական բյուջեի համապատասխան մուտքեր եւ ելքեր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

6. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված ծառայությունների համար գանձվող վճարների չափը, բացառությամբ «ե», «ը» եւ «թ» կետերով նախատեսված պարտադիր վճարների, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ՀՈԴՎԱԾ 332 . ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖՈՆԴ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ

Արտաբյուջետային ֆոնդ վճարման ենթակա պարտադիր վճարների չափերն են`

ա) տրանսպորտային միջոցի հաշվառման գործողության համար` 5000 դրամ.

բ) տրանսպորտային միջոցի հաշվառման վայրից դուրս` սեփականատիրոջ (լիազորված անձի) նախընտրած վայրում տրանսպորտային միջոցի հաշվառման գործողության համար` 10.000 դրամ.

գ) տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայական ստանալու գործնական քննություն ընդունելու համար` 10.000 դրամ.

դ) տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվություն տալու համար` 10.000 դրամ:

ե) նոր թողարկված (տվյալ տարում արտադրված) տրանսպորտային միջոցին հաշվառման կտրոն տալու համար` 1.000 դրամ:

Հոդված 19. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրված վարորդական վկայականների` «Առանց վարձու աշխատանքի իրավունքի (ըպջ տՐՈՉՈ ՐՈոՏՑօ տՏ վՈռՎց)» գրառումները համարել ուժը կորցրած:

Տրանսպորտային միջոցը առաջին անգամ փոխելիս (օտարելիս) մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ձեռք բերված մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշն օգտագործողն այն ի պահ է հանձնում տրանսպորտային միջոցը հաշվառող մարմնին: Եթե երկու ամսվա ընթացքում նա հաշվառման aէ ներկայացնում իրեն պատկանող այլ տրանսպորտային միջոց, ապա այդ համարանիշը տրամադրվում է նրան համարանիշերի հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի եւ դրա հնգապատիկի չափով արտաբյուջետային ֆոնդ մուտաքագրվող վճարի վճարմամբ: Նշված ժամկետում այլ տրանսպորտային միջոց հաշվառման չներկայացնելու դեպքում նա զրկվում է ի պահ հանձնված հաշվառման համարանիշն օգտագործելու առաջնահերթության իրավունքից:

Հոդված 20. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից: