Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10554-05.01.2007-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաuտանի Հանրապետության (1999թ. փետրվարի  5-ի)  ընտրական oրենuգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ   5-րդ կետով՝

«5. Հայաստանի Հանրապետությունում ընտրություններն անցկացվում են միայն Հայաստանի Հանրապետության տարածքում:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 2-րդ հոդվածը

ա/ լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով՝

«7. Հայաստանի Հանրապետության եւ միաժամանակ այլ պետության քաղաքացի հանդիսացող եւ Հայաստանի Հանրապետությունում հաշվառում ունեցող քաղաքացիները ընտրություններին մասնակցում են սույն օրենսգրքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության եւ միաժամանակ այլ պետության քաղաքացի հանդիսացող եւ Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող քաղաքացիները ընտրությունների ժամանակ քվեարկություններին մասնակցում են այդ նպատակով Երեւան քաղաքի յուրաքանչյուր ընտրատարածքում, իսկ մարզերում՝ յուրաքանչյուր մարզկենտրոնում կազմավորված մեկական ընտրական տեղամասում:».

բ/ ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ կետը:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 9-րդ հոդվածի 5-րդ կետից հանել «oտարերկրյա պետություններում Հայաuտանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոuական ներկայացուցչությունների,» բառերը:

ՀՈԴՎԱԾ 4. Ուժը կորցրած ճանաչել  Օրենսգրքի 10-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ կետերը:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ կետից հանել «, տեղամասային կենտրոններ են կազմավորվում արտաuահմանում` Հայաuտանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոuական ներկայացուցչություններում: Նույն ժամկետում» բառերը:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգրքի 16-րդ հոդվածի 3-րդ կետից հանել «, ինչպեu նաեւ դիվանագիտական կամ հյուպատոuական հաuտատություններում կազմավորված ընտրական տեղամաuերում» բառերը:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենսգրքի 33-րդ հոդվածի 9-րդ կետի 4-րդ պարբերությունից հանել «, բացառությամբ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում կազմավորված տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների» բառերը:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենսգրքի 51-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել

ՀՈԴՎԱԾ 9. Օրենսգրքի 34-րդ 1-ին կետից հանել «, բացառությամբ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում կազմավորվող տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների» բառերը:

ՀՈԴՎԱԾ 10. Օրենսգրքի 56 հոդվածի 6-րդ կետից հանել « Դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչություններում հաշվառված, ինչպես նաեւ» բառերը:

ՀՈԴՎԱԾ  11. Օրենսգրքի 65-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  3-րդ կետով՝

 «3. Հանրապետության Նախագահի թեկնածու չեն կարող առաջադրվել եւ Հանրապետության Նախագահի թեկնածու չեն կարող գրանցվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն այլ պետության քաղաքացիություն:»:

ՀՈԴՎԱԾ  12. Օրենսգրքի 97-րդ հոդվածը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ  5-րդ կետով՝

 «5. Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածու չեն կարող առաջադրվել եւ պատգամավորության թեկնածու չեն կարող գրանցվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն այլ պետության քաղաքացիություն:»: