Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10511-19.12.2006-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության /1998 թվականի սեպտեմբերի 16-ի ՀՕ-250/ օրենքի 14 հոդվածի`

ա/ 1-ին մասը լրացնել նոր դ) ենթակետով հետեւյալ բովանդակությամբ՝

«դ) դատական դպրոցի ունկնդիրներին»,

բ/ 4-րդ մասի վերջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Պետական գիտակրթական համակարգի աuպիրանտուրայում պետական պատվերով uովորողները եւ դատական դպրոցի ունկնդիրները, եթե նրանք ուuումն ավարտում են 27 տարեկանից բարձր տարիքում, պարտադիր զինվորական ծառայության են կանչվում համապատասխանաբար աuպիրանտուրան կամ դատական դպրոցն ավարտելուց հետո»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլի շրջանակներում մշակված Դատական օրենսգրքի նախագծից, որով նախատեսված է դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման համար դատական դպրոցի հիմնադրում: Նպատակ հետապնդելով ապահովելու դատական դպրոցում կրթական գործընթացի կազմակերպման բնականոն ընթացքը, Նախագծով նախատեսվում է դպրոցի ունկնդիրների վրա եւս տարածել ուսուցումը շարունակելու համար տարկետման այն իրավունքը, որը «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի 4-րդ մասով նախատեսված է պետական գիտակրթական համակարգի աuպիրանտուրայում պետական պատվերով uովորողների համար` այն հաշվով, որ դատական դպրոցի ունկնդիրները պարտադիր զինվորական ծառայության կանչվեն դատական դպրոցն ավարտելուց հետո: