Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1051-19.12.2006-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

  ԲԱԺԻՆ 1.

ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ  
   
ԳԼՈՒԽ 1.
 
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Դատական իշխանությունը

1. Դատական իշխանությունն իրականացնում են դատարանները` Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան:

Հոդված 2. Սույն օրենսգրքի կարգավորման առարկան

1. Սույն օրենսգիրքը կարգավորում է դատական իշխանության կազմակերպման եւ գործունեության հետ կապված հարաբերությունները այնքանով, որքանով դրանք չեն վերաբերում սահմանադրական դատարանին:

Հոդված 3. Դատարանները

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն է, որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը:

2. Հայաստանի Հանրապետությունում գործում են նաեւ առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանները:

3. Առաջին ատյանի դատարաններն են`

1) ընդհանուր իրավասության դատարանները,

2) քրեական դատարանները

3) քաղաքացիական դատարանները

4) սնանկության դատարանը,

5) վարչական դատարանը:

4. Վերաքննիչ դատարաններն են՝

1) քրեական վերաքննիչ դատարանը,

2) քաղաքացիական վերաքննիչ դատարանը:

Հոդված 4. Դատավորը

1. Դատավոր է վճռաբեկ դատարանի նախագահի, պալատների նախագահների եւ դատավորների, ինչպես նաեւ առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանի դատավորի կամ դատարանի նախագահի պաշտոնում օրենքով սահմանված կարգով նշանակված անձը:

2. Յուրաքանչյուր դատավոր օժտված է արդարադատություն իրականացնելու իրավասությամբ:

Հոդված 5. Դատարանի իրավասության սահմանները

1. Ցանկացած հարցի` դատարանի իրավասությանը ենթակա լինելը որոշում է դատարանը օրենքի հիման վրա:

Հոդված 6. Դատարանը հարգելու պարտականությունը

1. Բոլորը պարտավոր են հարգել դատարանը:

2. Դատարանի կամ արդարադատության իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելն առաջացնում է դատական սանկցիայի կիրառում, ինչպես նաեւ օրենքով նախատեսված այլ պատասխանատվություն:

Հոդված 7. Դատական պաշտպանության իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների եւ ազատությունների դատական պաշտպանության իրավունք:

2. Ոչ ոք չի կարող զրկվել արդարության եւ օրենքի բոլոր պահանջների պահպանմամբ իրավասու, անկախ եւ անկողմնակալ դատարանի կողմից իր գործի քննության իրավունքից:

Հոդված 8. Հավասարությունը օրենքի եւ դատարանի առջեւ

1. Բոլորը հավասար են օրենքի եւ դատարանի առջեւ:

2. Իրավունքների, ազատությունների եւ պարտականությունների խտրականությունը՝ կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկակական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

3. Յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունք ունի մատնանշել մեկ այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:

4. Որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում՝ նաեւ օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:

ԳԼՈՒԽ 2.

ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 9. Արդարադատության իրականացումը օրենքին համապատասխան

1. Դատարաններն արդարադատությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ օրենքներին համապատասխան:

Հոդված 10. Դատական իշխանության ինքնավարությունը

1. Դատական իշխանությունն ինքնավար է:

2. Դատական իշխանության ինքնակառավարումն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված ինքնակառավարման մարմինների միջոցով:

Հոդված 11. Դատավորի ապաքաղաքականացվածությունը

1. Դատավորը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Դատավորը ցանկացած հանգամանքներում պարտավոր է դրuեւորել քաղաքական զuպվածություն:

2. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դատավորը կարող է մասնակցել միայն որպես ընտրող: Դատավորը չի կարող մասնակցել նախընտրական քարոզչությանը:

3. Դատավորների կամ դատավորների մասնագիտական միավորումների կամ դատավորների ինքնակառավարման մարմինների կողմից դատական իշխանության գործունեությունը կարգավորող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ մասնագիտական քննարկումները կամ եզրակացությունները, դատական իշխանության բնականոն գործունեության վերաբերյալ քննարկումները եւ հայտարարությունները, այդ թվում` հրապարակային, ապաքաղաքականացվածության սկզբունքի խախտում չեն:

Հոդված 12. Դատավորի անկախությունը եւ դատարանի ինքնուրույնությունը

1. Արդարադատություն եւ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս` դատավորն անկախ է:

2. Արդարադատություն եւ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս՝ դատավորը հաշվետու չէ որեւէ մեկին, այդ թվում պարտավոր չէ որեւէ բացատրություններ տալ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

3. Դատավորի գործունեությանը օրենքով չնախատեսված միջամտությունն արգելվում է: Նման արարքը քրեորեն հետապնդելի է: Պետական ծառայողների համար այն առաջացնում է նաեւ կարգապահական պատասխանատվություն՝ ընդհուպ մինչեւ զբաղեցրած պաշտոնից կամ ծառայությունից ազատում:

4. Արդարադատության եւ օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացման կապակցությամբ իր գործունեությանը օրենքով չնախատեսված միջամտության մասին դատավորը պարտավոր է անմիջապես հայտնել դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովին: Եթե էթիկայի հանձնաժողովը համարի, որ տեղի է ունեցել օրենքով չնախատեսված միջամտություն դատավորի գործունեությանը, ապա նա պարտավոր է դիմել համապատասխան մարմիններին մեղավոր անձանց քրեական կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ:

5. Պաշտոնավարման ընթացքում եւ լիազորությունները դադարեցվելուց հետո դատավորը չի կարող հարցաքննվել որպես վկա իր քննած գործի վերաբերյալ:

Հոդված 13. Դատավորի՝ գործունեության որոշակի տեսակներով զբաղվելու սահմանափակումը

1. Դատավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել իր պարտականությունների հետ չկապված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, պաշտոն առեւտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից։

Հոդված 14. Դատավորի անձեռնմխելիությունը

1. Դատավորն անձեռնմխելի է:

2. Դատավորը չի կարող ձերբակալվել, բացառությամբ այն  դեպքերի, երբ ձերբակալումն իրականացվում է անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա: Դատավորի ձերբակալման մաuին  անմիջապես տեղեկացվում են Հանրապետության Նախագահը եւ  վճռաբեկ դատարանի նախագահը: Ձերբակալման մաuին որոշումը ոչ ուշ, քան ձերբակալման պահից 24 ժամ  հետո ուղարկվում է Հանրապետության Նախագահին եւ վճռաբեկ դատարանի նախագահին: Ձերբակալումը կատարած մարմինները եւ պաշտոնատար անձինք պարտավոր են  ապահովել վճռաբեկ դատարանի նախագահի անարգել մուտքը այն վայր, որտեղ  պահվում է ձերբակալված դատավորը, եւ ապահովել նրա  տեuակցությունը դատավորի հետ:

3. Դատավորին չի կարելի կալանավորել, նրան որպես մեղադրյալ ներգրավել, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկել՝ առանց արդարադատության խորհրդի առաջարկի հիման վրա Հանրապետության Նախագահի տված համաձայնության:

4. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու պահից  տվյալ գործով մինչդատական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը:

5. Դատավորին չի կարելի բերման ենթարկել: Առանց փաստաթղթերի բերման ենթարկված դատավորի ինքնությունը պարզելուց հետո իրավասու պետական մարմինը պետք է անմիջապես ազատ արձակի նրան:

6. Խուզարկություն, զննում, փաuտաթղթերի կամ իրերի առգրավում կատարելու համար դատարանի շենք մուտք գործելն իրականացվում է դատարանի նախագահի իրազեկմամբ:

7.

8. Ռազմական կամ արտակարգ դրության հայտարարումը չի վերացնում սույն հոդվածում ամրագրված անձեռնմխելիեւթյան երաշխիքները:

Հոդված 15. Դատավորի անփոփոխելիությունը

1. Դատավորն անփոփոխելի է:

2. Դատավորը պաշտոնավարում է մինչեւ իր 65 տարին լրանալը: Դատավորի լիազորությունները, որի պաշտոնավարման տարիքը լրացել է, դադարում են իր 65 տարին լրանալու հաջորդ օրը:

3. Այն դեպքում, երբ տվյալ դատարանում գործը չի կարող քննվել դատավորներին հայտնած բացարկները կամ դատավորների ինքնաբացարկները բավարարելու կամ այլ պատճառներով առաջացած դատավորների թվի անբավարարության հետեւանքով, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի որոշմամբ նույն ատյանի դատավորը կարող է մինչեւ 6 ամիս ժամկետով գործուղվել այդ դատարան կամ վճռաբեկ դատարանի այլ պալատ`  իր հիմնական լիազորությունների իրականացման կասեցմամբ կամ առանց դրա: Նշված ժամկետը կարող է երկարաձգվել միայն այն դեպքում, երբ դատավորի վարույթում գտնվող գործի քննությունը չի ավարտվել, մինչեւ համապատասխան գործի քննության ավարտը: Նույն դատավորը չի կարող կրկին գործուղվել նախորդ գործուղման ավարտից հետո մեկ տարվա ընթացքում:

4. Այն դեպքում, երբ տվյալ դատարանում գործը չի կարող քննվել դատավորներին հայտնած բացարկները կամ դատավորների ինքնաբացարկները բավարարելու կամ այլ պատճառներով առաջացած դատավորների թվի անբավարարության հետեւանքով, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի որոշմամբ սույն հոդվածի 7-րդ կետով նախատեսված դատավորը (նույն կամ վերադաս ատյանի) կարող է գործուղվել այդ դատարան:

5. Այն դեպքում, եթե տվյալ դատարանում քննվող գործերի ծավալը փոքր է տվյալ դատարանում աշխատող դատավորների թվի համեմատ, այդ դատարանի դատավորը կարող է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի որոշմամբ մինչեւ 6 ամիս ժամկետով գործուղվել այլ դատարան`  իր հիմնական լիազորությունների իրականացման կասեցմամբ: Նշված ժամկետը կարող է երկարաձգվել միայն այն դեպքում, երբ դատավորի վարույթում գտնվող գործի քննությունը չի ավարտվել, մինչեւ համապատասխան գործի քննության ավարտը: Նույն դատավորը չի կարող կրկին գործուղվել նախորդ գործուղման ավարտից հետո մեկ տարվա ընթացքում:

6. Դատարանում դատավորների թվի կրճատման դեպքում տվյալ դատարանում իրենց պաշտոնավարումը շարունակելու նախապատվությունը նախ տրվում է դատարանի նախագահին, եւ այնուհետեւ՝ տարիքով ավագ դատավորներին: Կրճատված դատավորի լիազորությունները չեն դադարեցվում եւ նրանք շարունակում են իրենց պաշտոնավարումը, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ: Այդ դատավորների կարգավիճակը, այդ թվում աշխատավարձ եւ հավելավճարներ ստանալու իրավունքը, ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու կամ ընդգրկված մնալու իրավունքը պահպանվում են մինչեւ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված` դատավորի պաշտոնավարման տարիքը լրանալը, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

7.  Եթե օրենքով նախատեսվում է դատարանի կամ վճռաբեկ դատարանի պալատի վերացում, ապա համապատասխան դատավորները համարվում են ռեզերվային, իսկ նրանց կարգավիճակը, այդ թվում` աշխատավարձը եւ հավելվճարներ ստանալու իրավունքը, ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու կամ ընդգրկված մնալու իրավունքը պահպանվում են մինչեւ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված` դատավորի պաշտոնավարման տարիքը լրանալը, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

8.  Սույն հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերով նախատեսված դեպքերում սույն օրենսգրքով սահմանված կարգով դատավորին ստորադաս դատարանի դատավորի պաշտոնում նշանակվելու դեպքում նրա նախկին պաշտոնում ստացած աշխատավարձը, այդ թվում հավելավճարները (բացի դատարանի նախագահի պաշտոնի համար տրվող հավելավճարներից) պահպանվում են, իսկ դատավորների աշխատավարձերի ավելացման դեպքում այդ աշխատավարձը համամասնորեն աճում է:

Հոդված 16. Արդարադատության արդյունավետ իրականացման սկզբունքները

1. Դատարանում գործի արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով կողմերի մասնակցությամբ իրականացվում է գործի դատական քննության նախապատրաստական փուլ:

2. Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննությունը, որպես կանոն, իրականացվում է դատավարական օրենքով սահմանված պարզեցված ընթացակարգերով:

3. Դատական քննությունը, որպես կանոն, պետք է ավարտվի մեկ դատական նիստով:

4. Գործի դատաքննության նախապատրաստությունը եւ բուն դատաքննությունը պետք է իրականացվեն ողջամիտ ժամկետներում:

Հոդված 17. Դատական քննության մրցակցության սկզբունքը

1. Դատական քննությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, մրցակցային է:

Հոդված 18. Գործերի միանձնյա եւ կոլեգիալ քննությունը

1. Ընդհանուր իրավասության եւ քաղաքացիական դատարանում գործերը քննվում են դատավորի կողմից՝ միանձնյա:

2. Քրեական դատարանում գործերը քննվում են միանձնյա: Կոլեգիալ՝ երեք դատավորի կազմով, քննվում են այն հանցագործությունների վերաբերյալ գործերը, որոնց համար քրեական օրենսգրքով նախատեuված է առավելագույն պատիժ՝ ցմահ ազատազրկման ձեւով:

3. Գործերը միանձնյա քննելիս դատավորը հանդես է գալիս որպես դատարան:

4. Վերաքննիչ դատարանում գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բողոքները քննվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով, այլ դատական ակտերի դեմ բողոքը՝ միանձնյա:

5. Բոլոր սնանկության գործերը սնանկության դատարանում վարվում են միանձնյա:

6. Սնանկության դատարանին ենթակա հարցերի վերաբերյալ որոշումները եւս կայացվում են միանձնյա, այդ թվում նաեւ այն դեպքերում, երբ տվյալ հարցը վերանայվում է վերադաս դատական ատյանի կողմից տվյալ հարցով կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտի բեկանումից հետո:

7. Վարչական գործերը վարչական դատարանում առաջին անգամ ըստ էության քննվում են միանձնյա, բացառությամբ այն դեպքերի, երբ գործի վերաբերյալ կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտը օրենքով ենթակա չէ բողոքարկման: Այդ դեպքերում վարչական գործերը քննվում են կոլեգիալ՝ երեք դատավորի կազմով: Վարչական գործերով վճռաբեկ դատարանի կողմից բեկանված գործն ըստ էության լուծող դատական ակտերը վարչական դատարանում քննվում են կոլեգիալ` երեք դատավորների կազմով:

8. Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծում է կոլեգիալ` վճռաբեկ դատարանի համապատասխան պալատի նախագահի եւ պալատի դատավորների կազմով:

9. Վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները վճռաբեկ դատարանը քննում է կոլեգիալ` վճռաբեկ դատարանի կազմով:

Հոդված 19. Դատավարության լեզուն

1. Հայաստանի Հանրապետությունում դատավարությունը տարվում է հայերեն:

2. Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն դատարանում հանդես գալ իրենց նախընտրած լեզվով, եթե ապահովում են հայերեն թարգմանությունը:

3. Քրեական գործով գործին մասնակցող եւ հայերենին չտիրապետող անձանց դատարանը Հայաստանի Հանրապետության հաշվին ապահովում է թարգմանչի ծառայություններով:

4. Վարչական գործերով եւ օրենքով սահմանված քաղաքացիական գործերով գործին մասնակցող ֆիզիկական անձանց դատարանը Հայաստանի Հանրապետության հաշվին ապահովում է թարգմանչի ծառայություններով, եթե նրանք չեն տիրապետում հայերենին եւ ապացուցում են, որ բավարար միջոցներ չունեն վճարովի թարգմանություն ապահովելու համար:

5. Հայաստանի Հանրապետության հաշվին թարգմանչի ծառայություններ մատուցող թարգմանիչների նշանակման կարգը սահմանում է կառավարությունը:

Հոդված 20. Գործերի քննության հրապարակայնությունը

1. Հայաստանի Հանրապետության դատարաններում գործերի քննությունը դռնբաց է:

2. Դատական քննությունը կամ դրա մի մասը անցկացվում է դռնփակ  միայն դատարանի որոշմամբ` օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով՝ հանրության բարքերի, հասարակական կարգի, պետական անվտանգության, դատավարության մասնակիցների անձնական կյանքի կամ արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներով: Որդեգրման գործերով որդեգրողի պահանջով դատական քննությունը անցկացվում է դռնփակ:

3. Գործն ըստ էության լուծող դատական ակտի եզրափակիչ մասը հրապարակվում է դատարանի դռնբաց նիստում: Որդեգրման գործերով գործն ըստ էության լուծող դատական ակտի եզրափակիչ մասը կարող է հրապարակվել միայն որդեգրողի համաձայնությամբ:

4. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ծանոթանալու դատական գործին, որով գործն ըստ էության լուծող դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ: Գործի` դռնփակ նիստում քննված մասին եւ որդեգրման գործին անձը կարող է ծանոթանալ միայն դատական ակտը կայացրած դատարանի որոշմամբ:

Հոդված 21. Դատարանի լրացուցիչ որոշումը

1. Քրեական եւ վարչական գործերով դատարանը դատավճռի, վճռի կամ որոշման հետ միաժամանակ համապատասխան հիմքերի առկայության դեպքում պարտավոր է կայացնել լրացուցիչ որոշում, որով պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի համապատասխան պաշտոնատար անձանց ուշադրությունն է հրավիրում դատական քննության ժամանակ ի հայտ եկած այն խախտումների վրա, որոնք թույլ են տրվել վարչական կամ քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում, սակայն չեն ազդել գործի էության լուծման վրա:

2. Դատարանի լրացուցիչ որոշումը պետք է լինի պատճառաբանված: Լրացուցիչ որոշումը դատարանի հայեցողությամբ կարող է հրապարակվել դատական նիստում:

3. Լրացուցիչ որոշումն ուղարկվում է խախտում թույլ տված պաշտոնատար անձի վերադասին, իսկ այդպիսինը չլինելու դեպքում՝ խախտում թույլ տված պաշտոնատար անձին, որը պարտավոր է այն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում քննարկել:

ԳԼՈՒԽ 3.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Հոդված 22. Ընդհանուր իրավասության դատարանի իրավասությունը

1. Ընդհանուր իրավասության դատարանին են ենթակա բոլոր գործերը՝ բացառությամբ քաղաքացիական, քրեական, վարչական եւ սնանկության դատարանների ենթակայությանը վերապահված գործերից:

2. Ընդհանուր իրավասության դատարանը քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում քրեական վարույթի մինչդատական փուլի նկատմամբ:

3. Ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտերը կարող են բողոքարկվել միայն վերաքննության կարգով:

Հոդված 23. Ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտերի ուժի մեջ մտնելը

1. Ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո: Եթե տվյալ գործով վեճի առարկայի արժեքը  չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը, ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Օրենքով կարող է նախատեսվել այդ ակտերի օրինական ուժի մեջ մտնելու այլ ժամկետ:

2. Ընդհանուր իրավասության դատարանի գործն ըստ էության չլուծող (միջանկյալ) դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից, եթե դատավարական օրենքով այլ բան նախատեսված չէ:

3. Ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը բացառիկ դեպքերում կարող են կայացման պահից դատարանի կողմից հայտարարվել օրինական ուժի մեջ, եթե դա չանելը անխուuափելիորեն կառաջացնի ծանր հետեւանքներ կողմի համար: Նման ակտերը ենթակա են բողոքարկման նույն դատարանի օրինական ուժի մեջ չմտած ակտերի համար սահմանված կարգով:

Հոդված 24. Ընդհանուր իրավասության դատարանները, դատավորների թվակազմը եւ նստավայրերը:

1. Երեւան քաղաքում գործում են ընդհանուր իրավասության հետեւյալ դատարանները՝

1) Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարանի նախագահի եւ 6 դատավորի կազմով.

2) Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարանի նախագահի եւ 8 դատավորի կազմով.

3) Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարանի նախագահի եւ 3 դատավորի կազմով.

4) Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարանի նախագահի եւ 5 դատավորի կազմով.

5) Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարանի նախագահի եւ 5 դատավորի կազմով.

6) Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարանի նախագահի եւ 5 դատավորի կազմով.

7) Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարանի նախագահի եւ 5 դատավորի կազմով։

2. Մարզերում գործում են ընդհանուր իրավասության հետեւյալ դատարանները՝

1) Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարանի նախագահի եւ 7 դատավորի կազմով.

2) Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարանի նախագահի եւ 9 դատավորի կազմով.

3) Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարանի նախագահի եւ 6 դատավորի կազմով.

4) Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարանի նախագահի եւ 4 դատավորի կազմով.

5) Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարաի նախագահի եւ 11 դատավորի կազմով.

6) Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարանի նախագահի եւ 11 դատավորի կազմով.

7) Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարանի նախագահի եւ 4 դատավորի կազմով.

8) Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարանի նախագահի եւ 7 դատավորի կազմով.

9) Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ դատարանի նախագահի եւ 1 դատավորի կազմով.

10) Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարանի նախագահի եւ 7 դատավորի կազմով:

3. Համայնքի (համայնքների) ընդհանուր իրավասության դատարանի նստավայրը գտնվում է համապատասխան համայնքի (համայնքներից մեկի) տարածքում:

4. Ընդհանուր իրավասության մարզի (մարզերի) դատարանի կենտրոնական նստավայրը գտնվում է մարզկենտրոնի վարչական տարածքում: Ընդհանուր իրավասության մարզային դատարանը կարող է ունենալ այլ նստավայրեր մարզի վարչական տարածքում:

Հոդված 25. Ընդհանուր իրավասության դատարանի նախագահը

1. Ընդհանուր իրավասության դատարանի նախագահը՝

1) հետեւում է դատավորների աշխատանքային կարգապահության պահպանմանը,

2) հետեւում է դատավորների կողմից գործի քննության ժամկետների պահպանմանը, գործի քննության ժամկետների խախտման վերաբերյալ իր եզրակացությունը ներկայացնում է դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողով,

3) դատավորի կողմից վարքագծի կանոնագրքի պահանջների խախտում հայտնաբերելիս համապատասխան հաղորդում է ներկայացնում այդ մասին դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովին,

4) դատավորներին օրենքով սահմանված կարգով տրամադրում է արձակուրդ,

5) դատավորի արձակուրդի կամ ժամանակավոր այլ բացակայության դեպքում ըստ անհրաժեշտության վերաբաշխում է նրա վարույթում գտնվող գործերը,

6) դատարանի նախագահի արձակուրդի կամ ժամանակավոր այլ բացակայության դեպքում նշանակում է փոխարինող,

7) վերահսկում է դատարանի աշխատակազմի գործունեությունը,

8) ներկայացնում է դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում,

9) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

Հոդված 26. Դատական ակտերի վերանայումը նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով կամ գործի քննությանը չմասնակցած անձանց դիմումով

1. Դատական ակտը նոր հանգամանքներով կամ նոր երեւան եկած հանգամանքներով վերանայում է համապատաuխան ակտը կայացրած առաջին ատյանի դատարանը:

2. Նոր երեւան եկած հանգամանքներով գործը վերանայելու համար միջնորդությունը կարող է բերվել 3 ամսվա ընթացքում այն պահից, երբ բողոք բերող անձը իմացել է կամ կարող էր իմանալ դրանց երեւան գալու մասին: Բացառությամբ քրեական գործերի, նոր երեւան եկած հանգամանքներով դիմումը չի կարող ներկայացվել դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո քսան տարի անց:

3. Գործի քննությանը չմասնակցած այն անձինք, ում իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, այդ ակտը վերանայելու համար միջնորդություն են ներկայացնում համապատաuխան ակտը կայացրած առաջին ատյանի դատարան: Բացառությամբ քրեական գործերի,  նման դիմում չի կարող ներկայացվել, եթե դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի:

4. Սույն հոդվածով նախատեսված միջնորդությունների վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատական ակտը կողմը կարող է բողոքարկել վերաքննիչ դատարան:

1)

ԳԼՈԻԽ 4.

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ

Հոդված 27. Քաղաքացիական դատարանների իրավասությունը

1. Քաղաքացիական դատարաններն ըստ էության քննում են նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող հայցագին ունեցող քաղաքացիական գործեր եւ դատավարական օրենքով նախատեսված ոչ գույքային բնույթի այլ գործեր:

2. Երեւանի քաղաքացիական դատարանի դատական տարածքը Երեւանի վարչական տարածքն է: Հյուսիսային քաղաքացիական դատարանի դատական տարածքը Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի վարչական տարածքներն են: Հարավային քաղաքացիական դատարանի դատական տարածքը Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերի վարչական տարածքներն են:

3. Քաղաքացիական դատարանի վճիռները կարող են բողոքարկվել միայն վերաքննության կարգով:

Հոդված 28. Քաղաքացիական դատարանի դատական ակտերի ուժի մեջ մտնելը

1. Քաղաքացիական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո: Օրենքով կարող է նախատեսվել այդ ակտերի օրինական ուժի մեջ մտնելու այլ ժամկետ:

2. Քաղաքացիական դատարանի գործն ըստ էության չլուծող (միջանկյալ) դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից: Օրենքով կարող է նախատեսվել այդ ակտերի օրինական ուժի մեջ մտնելու այլ ժամկետ:

3. Քաղաքացիական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը բացառիկ դեպքերում կարող են կայացման պահից դատարանի կողմից հայտարարվել օրինական ուժի մեջ, եթե դա չանելը անխուuափելիորեն կառաջացնի ծանր հետեւանքներ կողմի համար: Նման ակտերը ենթակա են բողոքարկման նույն դատարանի օրինական ուժի մեջ չմտած ակտերի համար սահմանված կարգով:

Հոդված 29. Քաղաքացիական դատարանները, դատավորների թվակազմը եւ նստավայրերը

1. Հայաստանի Հանրապետությունում գործում են ՝

1) Երեւանի քաղաքացիական դատարանը՝ դատարանի նախագահի եւ  ... դատավորի կազմով.

2) Հյուսիսային քաղաքացիական դատարանը՝ դատարանի նախագահի եւ ... դատավորի կազմով.

3) Հարավային քաղաքացիական դատարանը՝ դատարանի նախագահի եւ  ... դատավորի կազմով:

2. Քաղաքացիական դատարանների գլխավոր նստավայրերն են՝

1) Երեւանի քաղաքացիական դատարանինը՝ Երեւան քաղաքը.

2) Հյուսիսային քաղաքացիական դատարանինը՝ Գյումրի քաղաքը.

3) Հարավային քաղաքացիական դատարանինը՝ Եղեգնաձոր քաղաքը:

3. Քաղաքացիական դատարանները կարող են ունենալ այլ նստավայրեր իրենց դատական տարածքի այլ բնակավայրերում:

Հոդված 30. Քաղաքացիական դատարանի նախագահը

1. Քաղաքացիական դատարանի նախագահը օժտված է ընդհանուր իրավասության դատարանի նախագահի լիազորություններով:

1)

ԳԼՈԻԽ 5.

ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ

Հոդված 31. Քրեական դատարանների իրավասությունը

1. Քրեական դատարաններն ըստ էության քննում են միջին ծանրության, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերը:

2. Երեւանի քրեական դատարանի դատական տարածքը Երեւանի վարչական տարածքն է: Հյուսիսային քրեական դատարանի դատական տարածքը Շիրակի, Լոռու, Տաուշի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի վարչական տարածքներն են: Հարավային քրեական դատարանի դատական տարածքը Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերի վարչական տարածքներն են:

3. Քրեական դատարանի դատավճիռները կարող են բողոքարկվել միայն վերաքննության կարգով:

Հոդված 32. Քրեական դատարանի դատական ակտերի ուժի մեջ մտնելը

1. Քրեական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո: Օրենքով կարող է նախատեսվել այդ ակտերի օրինական ուժի մեջ մտնելու այլ ժամկետ:

2. Քրեական դատարանի գործն ըստ էության չլուծող (միջանկյալ) դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից: Օրենքով կարող է նախատեսվել այդ ակտերի օրինական ուժի մեջ մտնելու այլ ժամկետ:

Հոդված 33. Քրեական դատարանները, դատավորների թվակազմը եւ նստավայրերը

1. Հայաստանի Հանրապետությունում գործում են ՝

1) Երեւանի քրեական դատարանը՝ դատարանի նախագահի եւ  ... դատավորի կազմով.

2) Հյուսիսային քրեական դատարանը՝ դատարանի նախագահի եւ ...  դատավորի կազմով.

3) Հարավային քրեական դատարանը՝ դատարանի նախագահի եւ  ... դատավորի կազմով:

2. Քրեական դատարանների գլխավոր նստավայրերն են՝

1) Երեւանի քրեական դատարանինը՝ Երեւան քաղաքը.

2) Հյուսիսային քրեական դատարանինը՝ Գյումրի քաղաքը.

3) Հարավային քրեական դատարանինը՝ Եղեգնաձոր քաղաքը:

3. Քրեական դատարանները կարող են ունենալ այլ նստավայրեր իրենց դատական տարածքի այլ բնակավայրերում:

Հոդված 34. Քրեական դատարանի նախագահը

1.  Քրեական դատարանի նախագահը օժտված է ընդհանուր իրավասության դատարանի նախագահի լիազորություններով:

ԳԼՈԻԽ 6.

ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ

Հոդված 35. Վարչական դատարանի իրավասությունը

1. Վարչական դատարանը ըստ էության քննում է վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր վարչական գործերը:

2. Վարչական դատարանի վճիռները կարող են բողոքարկվել միայն վճռաբեկության կարգով:

3. Վարչական դատարանի դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է:

Հոդված 36. Վարչական դատարանի դատական ակտերի ուժի մեջ մտնելը

1. Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո: Օրենքով կարող է նախատեսվել այդ ակտերի օրինական ուժի մեջ մտնելու այլ ժամկետ:

2. Վարչական դատարանի միջանկյալ ակտերի օրինական ուժի մեջ մտնելու ժամկետները սահմանվում են դատավարական օրենսդրությամբ:

3. Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը բացառիկ դեպքերում կարող են կայացման պահից դատարանի կողմից հայտարարվել օրինական ուժի մեջ, եթե դա չանելը անխուuափելիորեն կառաջացնի ծանր հետեւանքներ կողմի համար: Նման ակտերը ենթակա են բողոքարկման նույն դատարանի օրինական ուժի մեջ չմտած ակտերի համար սահմանված կարգով:

Հոդված 37. Վարչական դատարանի թվակազմը եւ նստավայրերը

1. Վարչական դատարանը գործում է դատարանի նախագահի եւ 15 դատավորի կազմով:

2. Վարչական դատարանի կենտրոնական նստավայրը գտնվում է Երեւան քաղաքում:

3. Վարչական դատարանն ունի այլ նստավայրեր մարզերում:

Հոդված 38. Վարչական դատարանի նախագահը

1. Վարչական դատարանի նախագահը օժտված է ընդհանուր իրավասության դատարանի նախագահի լիազորություններով:

ԳԼՈԻԽ 7.

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ

Հոդված 39. Սնանկության դատարանի իրավասությունները

1. Սնանկության դատարանը վարում է սնանկության գործերը: Սնանկության դատարանն ըստ էության քննում է սնանկության դատարանին ենթակա հարցերը, ինչպես նաեւ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կամ վճռաբեկ դատարանի` դատական ակտը բեկանելու մասին որոշման հիման վրա` ըստ էության վերանայում է այն հարցը, որի վերաբերյալ կայացված դատական ակտը բեկանվել է:

2. Սնանկության դատարանի գործն ըստ էության լուծող ակտերն կարող են բողոքարկվել միայն վերաքննության կարգով:

3. Սնանկության դատարանի դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է:

Հոդված 40. Սնանկության դատարանի դատական ակտերի ուժի մեջ մտնելը

1. Սնանկության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:

Հոդված 41. Սնանկության դատարանի թվակազմը եւ նստավայրերը

1. Սնանկության դատարանը գործում է դատարանի նախագահի եւ 6 դատավորի կազմով:

2. Սնանկության դատարանի կենտրոնական նստավայրը գտնվում է Երեւան քաղաքում:

3. Սնանկության դատարանը ունի այլ նստավայրեր մարզերում:

Հոդված 42. Սնանկության դատարանի նախագահը

1. Սնանկության դատարանի նախագահը օժտված է ընդհանուր իրավասության դատարանի նախագահի լիազորություններով:

ԳԼՈԻԽ 8.

ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆ

Հոդված 43. Վերաքննիչ դատարանի իրավասությունը

1. Վերաքննիչ դատարանն իր իրավասության սահմանում վերանայում է ընդհանուր իրավասության, քաղաքացիական, քրեական եւ սնանկության դատարանների գործն ըստ էության լուծող դատական ակտերը:

2. Վերաքննիչ դատարանը միջանկյալ դատական ակտերը վերանայում է օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում:

3. Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի եւ հիմնավորումների շրջանակում:

4. Վերաքննիչ դատարանի դատական տարածքը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքն է:

Հոդված 44. Վերաքննիչ դատարանի դատական ակտերի ուժի մեջ մտնելը

1. Վերաքննիչ դատարանի դատական ակտերը օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:

Հոդված 45. Վերաքննիչ դատարանները, դատավորների թվակազմը եւ նստավայրը:

1. Հայաստանի Հանրապետությունում գործում են երկու վերաքննիչ դատարան ՝

1) վերաքննիչ քաղաքացիական դատարանը.

2) վերաքննիչ քրեական դատարանը:

2. Վերաքննիչ քաղաքացիական դատարանը գործում է դատարանի նախագահի եւ 9 դատավորի կազմով:

3. Վերաքննիչ քրեական դատարանը գործում է դատարանի նախագահի եւ 15 դատավորի կազմով:

4. Վերաքննիչ դատարանի նստավայրը գտնվում է Երեւան քաղաքում:

Հոդված 46.  Վերաքննիչ բողոք բերելու ժամկետը

1. Գործն ըստ էության լուծող  դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչեւ այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի:

2. Սնանկության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում:

3. Այն բացառիկ դեպքերում, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտերը կայացման պահից դատավորի կողմից հայտարարվել են օրինական ուժի մեջ, այդ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում:

4. Միջանկյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել միայն օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում:

5. Առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

Հոդված 47. Վերաքննիչ բողոք բերելու իրավունքը

1. Առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն օրենքով նախատեսված չէ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն՝

1) գործին մասնակցող անձիք,

2) դատախազը՝ օրենքով նախատեսված դեպքերում:

Հոդված 48. Վերաքննիչ բողոք բերելու հիմքերը

1. Վերաքննիչ բողոք բերելու համար հիմք է դատական սխալը  կամ նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա:

Հոդված 49. Քաղաքացիական գործերով վերաքննիչ բողոք բերելու սահմանափակումները

1. Եթե կողմերը առաջին ատյանի դատարանում կնքել են վերաքննության իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնություն, ապա նման համաձայնություն կնքած կողմի (կողմերի) ներկայացրած վերաքննիչ բողոքը վերաքննիչ դատարանի կողմից ենթակա է քննության  միայն նման համաձայնություն կնքած մյուս կողմի (կողմերի)՝ բողոքն ընդունելու համաձայնության դեպքում:

2. Գույքային պահանջով քաղաքացիական գործերով վերաքննությունը թույլատրելի է միայն, եթե տվյալ գործով վեճի առարկայի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափի հիսնապատիկը:

3. Վերաքննիչ բողոքը (կամ դրա մասը) ենթակա է քննության, եթե բողոք բերող անձը տվյալ հարցի վերաբերյալ բողոքում արտահայտած իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է կազմում այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումն հայտնելու հնարավորությունից:

4. Դատավարական օրենքով կարող են սահմանվել բողոք բերելու լրացուցիչ սահմանափակումներ:

Հոդված 50. Վերաքննիչ բողոքի պատասխանը

1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի վերաքննիչ դատարան ներկայացնել վերաքննիչ բողոքի դատավարական օրենքով նախատեսված պատասխան՝ դատավարական օրենքով նախատեսված ժամկետներում եւ կարգով:

Հոդված 51. Վերաքննության սահամանները փաստի հարցում

1. Վերաքննիչ դատարանն իրավունք չունի նոր ապացույց ընդունելու եւ բողոքը քննելիս հիմնվում է միայն այն ապացույցների վրա, որոնք ներկայացվել են առաջին ատյանի դատարանին: Եթե առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ ապացույցը չի ներկայացվել կողմերի կամքից անկախ հանգամանքներով, ապա վերաքննիչ դատարանը բեկանում է գործը եւ այն ուղարկում համապատասխան առաջին ատյանի դատարան նոր քննության, եթե գտնում է, որ ապացույցը էական նշանակություն ունի գործի լուծման համար:

2. Վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակ առաջին ատյանի դատարանում հաստատված փաստերը ընդունվում են որպես հիմք, բացառությամբ այն դեպքի, երբ բողոքում վիճարկվում է այդ փաստը եւ վերաքննիչ դատարանը հանգում է այն եզրակացության, որ տվյալ փաստի վերաբերյալ եզրակացության հանգելիս առաջին ատյանի դատարանը ակնհայտ սխալ է թույլ տվել: Նման դեպքերում վերաքննիչ դատարանն իրավունք ունի հաստատված համարել նոր փաստ կամ հաստատված չհամարել ստորադաս դատարանի կողմից հաստատված փաստը, եթե առաջին ատյանի դատարանի կողմից հետազոտված ապացույցների հիման վրա հնարավոր է հանգել նման եզրակացությանը:

3. Եթե առաջին ատյանի դատարանը հետազոտված ապացույցների հիման վրա դատական ակտում եզրակացության չի հանգել որեւէ փաստի վերաբերյալ, ինչը պարտավոր էր անել, ապա վերաքննիչ դատարանն իրավունք ունի հաստատված համարել նոր փաստ, եթե առաջին ատյանի դատարանի կողմից հետազոտված ապացույցների հիման վրա հնարավոր է հանգել նման եզրակացությանը:

4. Սույն հոդվածի 1-ից 3-րդ մասերով սահմանված նորմերը չեն տարածվում քրեական գործերով վարույթի վրա:

Հոդված 52. Վերաքննիչ դատարանի լիազորությունները

1. Գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը.

1) մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով oրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, uակայն դատարանի կայացրած գործն ըuտ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի պատճառաբանված, uխալ պատճառաբանված կամ չպատճառաբանված է, ապա վերաքննիչ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.

2) ամբողջությամբ կամ մաuնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` համապատաuխանաբար ամբողջությամբ կամ մաuնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մաuով գործն ուղարկվում է համապատաuխան uտորադաu դատարան` նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մաuով դատական ակտը մնում է oրինական ուժի մեջ.

3) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը եւ հաստատում կողմերի հաշտության համաձայնությունը.

4) մասնակիորեն բեկանում եւ փոփոխում է ստորադաս դատարանի ակտը, եթե ստորադաս դատարանի կողմից հաստատված փաստական հանագամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, եթե  դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից.

5) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը եւ կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում հայցն ամբողջովին կամ դրա մի մասը:

2. Միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում վերաքննիչ դատարանը կայացնում է նոր դատական ակտ, որը օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:

Հոդված 53. Վերաքննիչ դատարանի նախագահը

1. Վերաքննիչ դատարանի նախագահը դատավոր է:

2. Վերաքննիչ դատարանի նախագահը օժտված է ընդհանուր իրավասության դատարանի նախագահի լիազորություններով:

ԳԼՈԻԽ 9.

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ

Հոդված 54. Վճռաբեկ դատարանի գործունեության նպատակը եւ իրավասությունը

1. Վճռաբեկ դատարանի գործունեության նպատակն է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը: Իր այդ առաքելությունն իրականացնելիս վճռաբեկ դատարանը պետք է ձգտի նպաստել իրավունքի զարգացմանը:

2. Վճռաբեկ դատարանը բողոքի հիման վրա օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով վերանայում է վերաքննիչ եւ վարչական  դատարանների դատական ակտերը:

3. Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է քննության, եթե վճռաբեկ դատարանի կարծիքով բողոքում հիմնավորված է, որ ՝

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը  կարող է էական նշանակություն ունենալ oրենքի միատեuակ կիրառության համար, կամ

2) վերանայվող դատական ակտը առերեւույթ (prima facie) հակասում է վճռաբեկ դատարանի նախկինում ընդունված որոշումներին, կամ

3) ստորադաս դատարանի կողմից թույլ է տրված առերեւույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետեւանքներ:

4. Վճռաբեկ դատարանը իր իրավասության սահմանում վերանայում է ստորադաս դատարանների գործն ըստ էության լուծող դատական ակտերը եւ վերաքննիչ դատարանի կողմից միջանկյալ դատական ակտերի վերանայման արդյունքում կայացված որոշումները:

5. Վճռաբեկ դատարանը միջանկյալ դատական ակտերը վերանայում է օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում:

6. Վճռաբեկության կարգով գործի քննության ժամանակ վճռաբեկ դատարանը գործով կայացված դատական ակտը վերանայվում  է միայն վճռաբեկ բողոքի հիմքերի եւ հիմնավորումների սահմաններում:

7. Վճռաբեկ դատարանի դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է:

Հոդված 55. Վճռաբեկ դատարանի դատական ակտերի ուժի մեջ մտնելը եւ հրապարակելը

1. Վճռաբեկ դատարանի ակտը օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման:

2. Վճռաբեկ դատարանի ակտերը ենթակա են պաշտոնական հրապարակման «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»:

Հոդված 56. Վճռաբեկ դատարանի կառուցվածքը, դատավորների թվակազմը եւ նստավայրը:

1. Վճռաբեկ դատարանը կազմված է վճռաբեկ դատարանի նախագահից, պալատների նախագահներից եւ չորս դատավորներից:

2. Վճռաբեկ դատարանն ունի երկու պալատ՝

1) քրեական պալատ,

2) քաղաքացիական եւ վարչական պալատ:

3. Յուրաքանչյուր պալատ կազմված է պալատի նախագահից եւ պալատի երկու դատավորներից:

4. Վճռաբեկ դատարանի նստավայրը գտնվում է Երեւանում:

Հոդված 57. Վճռաբեկ դատարանի պալատները

1. Վճռաբեկ դատարանին ներկայացված վճռաբեկ բողոքները քննության ընդունելու հարցը լուծում է վճռաբեկ դատարանի համապատասխան պալատը: Պալատի այդ որոշումները կայացվում են միաձայն եւ բողոքարկման ենթակա չեն: Դատավորներից թեկուզ եւ մեկի` այլ կարծիք ունենալու դեպքում վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը ենթակա է լուծման վճռաբեկ դատարանի ողջ կազմով:

2. Վճռաբեկ դատարանի պալատը պարտավոր է հիմնավորել վճռաբեկ բողոքը քննության չընդունելու մասին որոշումը սույն օրենսգրքի Հոդված 54-ի 2-րդ մասի 2)-րդ եւ 3)-րդ կետերով նախատեսված դեպքերում:

3. Եթե վճռաբեկ դատարանի պալատում դատավորների թիվը պակաս է 3-ից, ապա վճռաբեկ դատարանի նախագահի կողմից պալատ գործուղվում է այլ  պալատի դատավոր:

Հոդված 58. Վճռաբեկ դատարանի նիստերը եւ որոշումներ ընդունելու կարգը

1. Վճռաբեկ դատարանի բոլոր դատավորները մասնակցում են վճռաբեկ դատարանի նիստին: Վճռաբեկ դատարանի նիստն իրավազոր է, եթե դրան մանակցում են առնվազն հինգ դատավոր:

2. Վճռաբեկ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտն ընդունում է առնվազն չորս ձայնով: Եթե դատավորների խորհրդակցության ժամանակ ոչ մի առաջարկություն չի ստանում չորս ձայն, ապա բողոքը համարվում է մերժված:

3. Վճռաբեկ դատարանը գործն ըստ էության չլուծող դատական ակտերն ընդունում է նիստին ներկա դատավորների ձայների մեծամասնությամբ:

Հոդված 59. Վճռաբեկ բողոք բերելու ժամկետները

1. Քաղաքացիական եւ վարչական գործերով վճռաբեկ բողոքը կարող է բերվել ստորադաս դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը օրինական ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում: Քրեական գործերով վճռաբեկ բողոքը կարող է բերվել ստորադաս դատարանի` քրեական գործն ըստ էության լուծող դատական ակտը օրինական ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում:

2. Միջանկյալ դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել միայն օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում:

3. Նույն անձը նույն դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերել միայն մեկ անգամ:

Հոդված 60. Վճռաբեկ բողոք բերելու իրավունքը

1.  Ստորադաս դատարանի` օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտը վճռաբեկ դատարանում բողոքարկելու իրավունք ունեն.

1) վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանները՝ գործին մասնակցող անձանց դիմումով.

2) ՀՀ գլխավոր դատախազը եւ նրա տեղակալները՝ օրենքով նախատեսված դեպքերում:

Հոդված 61. Վճռաբեկ բողոք բերելու հիմքերը

1. Վճռաբեկ բողոք բերելու համար հիմք է դատական սխալը կամ նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա:

Հոդված 62.  Վճռաբեկ բողոք բերելու սահմանափակումները

1. Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա գործն ըստ էության լուծող դատական ակտերը անձը չի կարող բողոքարկել վճռաբեկ դատարանում, եթե նա նույն հիմքերով չի բողոքարկել դատական ակտը վերաքննիչ դատարանում: Բացառություն են կազմում այն ակտերը, որոնք վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չեն:

2. Անձը կարող է վճռաբեկ բողոք բերել դատական ակտի՝ միայն իր համար անբարեպաստ մասի դեմ:

Հոդված 63. Վճռաբեկ բողոքի պատասխանը

1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի վճռաբեկ դատարան ներկայացնել վճռաբեկ բողոքի դատավարական օրենքով նախատեսված պատասխան՝ դատավարական օրենքով նախատեսված ժամկետներում եւ կարգով:

Հոդված 64. Վարույթը վճռաբեկ դատարանում

1. Վճռաբեկ դատարանում դատական ակտի վերանայման վարույթը իրականացվում է վերաքննության կանոններով:

Հոդված 65. Վճռաբեկ դատարանի լիազորությունները

1. Գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը իրականացնում է սույն օրենսգրքի Հոդված 52-ի 1-ին մասով նախատեսված լիազորությունները: Վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը փոփոխելու դեպքերում վճռաբեկ դատարանը ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է վերաքննիչ դատարանի դատական ակտը վերականգնելով առաջին ատյանի դատարանի դատական ակտը՝ միաժամանակ լրացուցիչ պատճառաբանելով այն կամ առանց դրա:

2. Միջանկյալ դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը՝

1) մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով oրինական ուժի մեջ.

2) ամբողջությամբ կամ մաuնակիորեն բավարարում է վճռաբեկ բողոքը` համապատաuխանաբար ամբողջությամբ կամ մաuնակիորեն բեկանելով դատական ակտը:

Հոդված 66. Վճռաբեկ դատարանի նախագահը

1. Վճռաբեկ դատարանը գլխավորում է վճռաբեկ դատարանի նախագահը:

2. Վճռաբեկ դատարանի նախագահը իրականացնում է վճռաբեկ դատարանի պալատի նախագահին եւ դատավորին օրենքով վերապահված բոլոր լիազորությունները:

3. Վճռաբեկ դատարանի նախագահը՝

1) ապահովում է վճռաբեկ դատարանի բնականոն գործունեությունը.

2) հրավիրում եւ վարում է վճռաբեկ դատարանի նիստերը .

3) ՀՀ պաշտոնական տեղեկագրում հրապարակման է ուղարկում վճռաբեկ դատարանի որոշումները.

4) վճռաբեկ դատարանի դատավորներին, օրենքով սահմանված կարգով, տրամադրում է արձակուրդ.

5) վերահսկում է վճռաբեկ դատարանի աշխատակազմի գործունեությունը.

6) ներկայացնում է վճռաբեկ դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում.

7) օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով կարգապահական վարույթ է հարուցում վճռաբեկ դատարանի պալատի նախագահի կամ պալատի դատավորի նկատմամբ.

8) վարում է արդարադատության խորհրդի նիստերը.

9)  իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

10)

Հոդված 67. Վճռաբեկ դատարանի պալատի նախագահը

1. Վճռաբեկ դատարանի պալատի նախագահը դատավոր է:

2. Վճռաբեկ դատարանի պալատի նախագահը՝

1) կազմակերպում է պալատի աշխատանքները.

2) վճռաբեկ դատարանի նախագահի բացակայության ժամանակ, վերջինիս հանձնարարությամբ ժամանակավորապես իրականացնում է նրա  լիազորությունները:

ԳԼՈԻԽ 10.

ԴԱՏԱՐԱՆԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 68. Դատարանի կողմից կիրառվող սանկցիաները

1. Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու, նիստի բնականոն ընթացքին խոչնդոտելու, իրենց դատավարական իրավունքներից ամբարեխղճորեն օգտվելու կամ դատավարական պարտականությունները անհարգելի չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, դատարանն իրավունք ունի դատավարության մասնակիցների, գործին մասնակցող անձանց եւ դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ կիրառել հետեւյալ դատական սանկցիաները.

1) նախազգուշացում

2) նիստերի դահլիճից հեռացնել

3) դատական տուգանք

4) դատախազին կամ փաստաբանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով համապատասխանաբար

Գլխավոր դատախազին կամ Փաստաբանական պալատ դիմել.

5) դատական կալանք:

2. Սանկցիան պետք է համաչափ լինի արարքի ծանրությանը եւ նպատակ հետապնդի ապահովելու դատարանի գործունեության բնականոն ընթացքը:

3. Նախազգուշացումը եւ նիստերի դահլիճից հեռացնելը կիրառվում են նույն դատական նիստում կայացվող դատարանի արձանագրային որոշմամբ:

4. Նիստերի դահլիճից հեռացնելու մասին որոշումը անհապաղ կամովին չկատարելու դեպքում կատարվում է հարկադիր կարգով դատական կարգադրիչների  միջոցով:

5. Դատական տուգանքը կիրառվում է դատավարության մասնակիցների եւ գործին մասնակցող անձանց նկատմամբ: Դատական տուգանքը կարող է կիրառվել մինչեւ 100.000 դրամի չափով: Դատական տուգանքի չափը որոշվում է դատարանի հայեցողությամբ, սակայն բացի արարքի ծանրությունից պետք է հաշվի առնի նաեւ արարք կատարողի անձը: Դատական տուգանքը կիրառվում է նույն դատական նիստում կայացվող դատարանի առանձին որոշմամբ: Դատական տուգանք կիրառելու մասին որոշումը ենթակա է հարկադիր կատարման Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքով սահմանված կարգով:

6. Քրեական գործի քննության ժամանակ մեղադրյալի նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասի 2) կետով նախատեսված սանկցիայի կիրառման դեպքում նիստը հետաձգվում է մինչեւ երկու շաբաթ ժամկետով: Կալանավորված անձանց համար հետաձգման ժամկետը չի հաշվվում պատժի ժամկետի մեջ:

7. Գործի քննությանը մասնակցող դատախազի եւ գործի քննությանը որպես կողմի ներկայացուցիչ կամ պաշտպան մասնակցող փաստաբանի նկատմամբ կիրառվում են բացառապես սույն հոդվածի 1-ին մասի 1)-ին եւ 4)-րդ կետերով նախատեսված սանկցիաները: Գլխավոր դատախազին կամ Փաստաբանական պալատ դիմելը իրականացվում է նույն դատական նիստում կայացվող դատարանի առանձին որոշմամբ: Սույն հոդվածի 1-ին մասի 4)-րդ կետով նախատեսված դատական սանկցիան պարտադիր հիմք է դատախազի կամ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:

8. Դատական կալանքը կիրառվում է դատավարության մասնակիցների եւ գործին մասնակցող անձանց նկատմամբ: Դատական կալանքը նշանակվում է մինչեւ 15 օր ժամկետով:

9. Դատական սանկցիա կիրառելու մասին դատարանի որոշումը հրապարակման պահից ուժի մեջ է: Դատական կալանք կամ տուգանք կիրառելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել:

10. Դատական սանկցիայի կիրառումը արգելք չէ սանկցիայի ենթարկված անձին օրենքով նախատեսված այլ պատասխանատվության միջոցների ենթարկելու համար:

Հոդված 69. Դատարանների ֆինանսավորումը

1. Դատարանների ֆինանսավորումը իրականցվում է դատական դեպարտամենտի միջոցով՝ պետական բյուջեով նախատեսված ծախսերի շրջանակում: Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի եւ առանձնացված uտորաբաժանումների ֆինանսավորումը արտացոլվում է բյուջետային հայտում եւ պետական բյուջեում առանձին տողով, որպես Հայաստանի Հանրապետության Դատարաններ:

2. Դատական դեպարտամենտի առանձնացված uտորաբաժանման բյուջետային հայտի նախագծի նախապատրաստումն իրականացնում է տվյալ դատարանի աշխատակազմը, իսկ Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի բյուջետային հայտի նախագիծը՝ կենտրոնական մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը:

3. Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի եւ առանձնացված ստորաբաժանումների կողմից ներկայացված հայտերի հիման վրա նախապատրաստվում է Դատարանների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը եւ բյուջետային հայտը, այնուհետեւ Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից ներկայացվում է դատարանների նախագահների խորհրդի հաստատմանը: Դատարանների նախագահների խորհուրդը կարող է անհրաժեշտ փոփոխություններ կատարել բյուջետային հայտում: Հաստատված բյուջետային հայտը եւ միջնաժամկետ ծախսերի ծրագիրը առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին որոշմամբ սահմանված ժամկետներում ներկայացվում են ՀՀ Կառավարությանը` պետական բյուջեի նախագծում ներառելու համար:

4. Դատարանների բյուջետային հայտը կառավարության կողմից ընդունվում եւ ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկությունների դեպքում այն պետական բյուջեի նախագծի հետ միասին ներկայացվում է Ազգային ժողով: Կառավարությունը Ազգային ժողով եւ ՀՀ դատարանների նախագահների խորհրդին է ներկայացնում բյուջետային հայտի վերաբերյալ առարկությունների մանրամասն հիմնավորումները:

5. Բյուջետային հայտը պետք է պարունակի դատարանների բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը:

6.  Դատարանների նախագահների խորհրդի դիրքորոշումը բյուջետային հայտի եւ միջնաժամկետ ծախսերի ծրագրի վերաբերյալ Ազգային ժողովում ներկայացնում է Դատական դեպարտամենտի ղեկավարը:

7. Դատարանների բնականոն գործունեության ապահովման համար չկանխատեuված ծախսերի ֆինանuավորման նպատակով նախատեսվում է դատարանների պահուuտային ֆոնդ, որը ներկայացվում է բյուջեի առանձին տողով: Պահուuտային ֆոնդի մեծությունը հավասար է տվյալ տարվա պետական բյուջեի մաuին oրենքով դատարանների համար նախատեuված ծախuերի երկու տոկոuին: Պահուuտային ֆոնդից հատկացումները կատարվում են Դատարանների նախագահների Խորհրդի որոշմամբ:

8. Դատարանների բնականոն գործունեության ապահովման համար դատարանների պահուստային ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում կառավարությունը պակասը լրացնում է կառավարության պահուստային ֆոնդից:

Հոդված 70. Դատավորի եւ դատարանի կնիքը

1. Յուրաքանչյուր դատավոր ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով, դատարանի անվանմամբ եւ դատավորի անվամբ կնիք, խորհրդի կողմից սահմանված դրոշմակնիքներ: Յուրաքանչյուր դատավոր իրավունք ունի օրենքով սահմանված կարգով կիրառել էլեկտրոնային թվային ստորագրություն:

2. Վճռաբեկ դատարանն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով եւ իր անվանմամբ կնիք:

Հոդված 71. Պետական խորհրդանիշների օգտագործումը դատարանում

1. Դատարանների բոլոր նստավայրերի շենքերի վրա կամ շքամուտքի մոտ բարձրացվում է Հայաստանի Հանրապետության դրոշը:

2.  Դատարանի նիստերի դահլիճում եւ դատավորի աշխատասենյակում առկա է Հայաստանի Հանրապետության զինանշանը, եւ տեղադրված է Հայաստանի Հանրապետության դրոշը:

Հոդված 72. Դատական իշխանության պաշտոնական կայքը:

1. Դատական իշխանությունն ունի պաշտոնական ինտերնետային կայք, որը կառավարում է դատական դեպարտամենտը: Սույն օրենսգրքով նախատեսված տեղեկատվությունը կայքում զետեղվում է հանրության համար հասանելի ձեւով:  Կայքի կառուցվածքը, վարման կարգը, ինչպես նաեւ կայքում զետեղվող այլ տեղեկատվությունը սահմանում է դատարանների նախագահների խորհուրդը:

Հոդված 73. Դատական ակտերի հրապարակումը:

1. Վճռաբեկ դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտերը ենթակա են պարտադիր հրապարակման Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում:

2. Վճռաբեկ, վերաքննիչ եւ առաջին ատյանի դատարանների գործն ըստ էության լուծող դատական ակտերը հրապարակվում են ՀՀ դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում:

Հոդված 74. Դատարանների գործունեության նյութատեխնիկական ապահովումը

1. Դատարանների գործունեության նյութատեխնիկական ապահովումը իրականացնում է Դատական դեպարտամենտը:

ԳԼՈԻԽ 11.

ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 75. Դատական իշխանության ինքնակառավարման մարմինները

1. Դատական իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում գործում է ինքնակառավարման սկզբունքի հիման վրա:

2. Դատական իշխանության ինքնակառավարման մարմիններն են ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը եւ ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը:

3. Դատական իշխանության ինքնակառավարման մարմինների գործունեությունը չի կարող հակասել դատավորի անկախության սկզբունքին եւ սահմանափակել այն:

Հոդված 76. ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը

1. ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը դատական իշխանության ինքնակառավարման բարձրագույն մարմինն է: Նրա որոշումները գերակա են ՀՀ դատարանների նախագահների խորհրդի որոշումների նկատմամբ: Ժողովը կազմված է Հայաստանի Հանրապետության բոլոր դատավորներից:

2. ՀՀ դատավորների հերթական ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին առնվազն մեկ անգամ` վճռաբեկ դատարանի նախագահի կողմից: ՀՀ դատավորների արտահերթ ընդհանուր ժողով կարող է հրավիրվել դատավորների առնվազն 1/3-ի, դատարանների նախագահների խորհրդի կամ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի կողմից:

3. ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը`

1) քննարկում է դատական իշխանության բնականոն գործունեության ապահովմանն առնչվող ցանկացած հարց, այդ թվում դատարանների նախագահների խորհրդի իրավասությանը վերապահված,

2)  ընտրում է արդարադատության խորհրդի դատավոր անդամներին:

4. ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը գործում է իր հաստատած կանոնակարգին համապատասխան:

5. Ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում են դատավորների ընդհանուր թվի 1/2-ից ավելին: Ժողովում որոշումները ընդունվում են քվեարկությանը մասնակցող դատավորների ձայների պարզ մեծամասնությամբ` բաց քվեարկությամբ: Ժողովի կանոնակարգով նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ ժողովի որոշմամբ կարող է իրականացվել փակ քվեարկություն: Ընտրությունները իրականացվում են քվեաթերթիկներով փակ քվեարկությամբ:

6. ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը նախագահում է վճռաբեկ դատարանի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ վճռաբեկ դատարանի նախագահին փոխարինող անձը:

Հոդված 77. Դատարանների նախագահների խորհուրդը

1. Դատարանների նախագահների խորհուրդը դատական իշխանության մշտապես գործող ինքնակառավարման մարմինն է: Դատարանների նախագահների խորհուրդն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով եւ «ՀՀ դատարանների նախագահների խորհուրդ» գրառմամբ կնիք:

2. Դատարանների նախագահների խորհրդի անդամներն են  Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանների նախագահները, վճռաբեկ դատարանի եւ նրա պալատների նախագահները: Խորհրդի անդամի բացակայության դեպքում նրա լիազորությունները իրականացնում է նրան դատարանի կամ պալատի նախագահի պաշտոնում փոխարինող անձը:

3. Դատարանների նախագահների խորհրդի նախագահն ի պաշտոնե վճռաբեկ դատարանի նախագահն է:

4. Դատարանների նախագահների խորհուրդը՝

1) իրականացնում է ՀՀ դատական իշխանության ինքնակառավարումը, քննարկում է դատական իշխանության բնականոն գործունեության ապահովմանն առնչվող ցանկացած հարց, բացառությամբ դատարանների նախագահների խորհրդի հանձնաժողովների իրավասությանը օրենքով վերապահված հարցերից,

2) մշակում է դատարանների գործունեության բարելավմանն ուղղված միջոցառումներ եւ առաջարկություններ,

3) իրավասու պետական մարմիններին առաջարկություններ է ներկայացնում օրենքների եւ այլ իրավական ակտերի կատարելագործման վերաբերյալ,

4) հաստատում է դատական քննության հետ կապված դատավարական օրենսդրության պահանջների կատարումն ապահովող կանոններ,

5) հաստատում է դատարանների գործավարության կանոնները,

6) կայացնում է դատական դեպարտամենտի համար պարտադիր կատարման ենթակա որոշումներ,

7) հաստատում է դատավորի պատմուճանի նկարագրությունը, դատավորի աշխատասենյակի տիպային կահավորման ցանկը,

8) հաստատում է դատական ծառայության պաշտոնների անձնագրերը,

9) հաuտատում եւ փոփոխում է դատական ծառայության պաշտոնների անվանացանկը եւ հաuտիքների քանակը ըստ կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումների,

10) սահմանում է դատական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար փակ մրցույթի անցկացման կարգը, ինչպես նաեւ բաց մրցույթում` թեuտավորման, հարցազրույցի անցկացման եւ թեկնածուների հատկանիշների գնահատման կարգը, մրցութային հանձնաժողովների ձեւավորման կարգ եւ դրանց աշխատակարգը,

11) հաuտատում է դատավորների եւ դատական ծառայողների վերապատրաuտում անցկացնելու կարգը,

12) հաստատում է Դատական դեպարտամենտի կողմից նախապատրաստված բյուջետային հայտը,

13) բաշխում է դատարանների պահուստային ֆոնդի միջոցները,

14) դատարանների կողմից ներկայացված հայտերի հիման վրա մշակում է միջնաժամկետ ծախսերի ծրագիրը,

15) մշակում եւ հաստատում է զանգվածային լրատվության միջոցների հետ դատարանների համագործակցության կանոնները,

16) հաստատում է ՀՀ դատական դեպարտամենտի (այսուհետ՝ դեպարտամենտ) կանոնադրությունը, վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացմամբ նշանակում եւ հետ է կանչում դատական դեպարտամենտի ղեկավարին,

17) սահմանում է դատարանների օրենքով չսահմանաված նստավայրերը եւ հաստատում է դատավորների` ըստ նստավայրերի բաշխման կարգը,

18) մշակում եւ հաuտատում է առաջին ատյանի դատարաններում գործերի բաշխման, վերաքննիչ դատարաններում դատական կազմերի եւ դրանցում նախագահող դատավորների նշանակման, դատավորների բացարկի, ինքնաբացարկի, արձակուրդի կամ հիվանդության դեպքում դատարանի նախագահի  եւ դատավորների փոխարինման կարգերը.

19) դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ նշանակում եւ ազատում է գլխավոր դատական կարգադրիչին,

20) դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է դատական կարգադրիչների ծառայության  առանձնացված ստորաբաժանումների ցանկը,

21) դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ պետական բյուջեի հատկացումների սահմաններում հաստատում է դատական կարգադրիչների հաստիքների թիվը ըստ առանձնացված ստորաբաժանումների,

22) դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է դատական կարգադրիչներին որպես խրախուսանք  շնորհվող կրծքանշանների տեսակները եւ ձեւերը,

23) դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ` սահմանում է դատական կարգադրիչներին համազգեստ հատկացնելու եւ կրելու կարգը,

24) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

5. Դատարանների նախագահների խորհուրդը գործում է իր հաստատած կանոնակարգին համապատասխան:

6. Խորհրդի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան եռամսյակը մեկ: Խորհուրդն իրավազոր է, եթե խորհրդի նիստին ներկայացել են խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Խորհրդի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Խորհրդի քվեարկությունները բաց են: Խորհրդի կանոնակարգով նախատեսված դեպքերում կարող են անցկացվել փակ քվեարկություններ:

Հոդված 78. Դատարանների նախագահների խորհրդի նախագահը

1. Դատարանների նախագահների խորհրդի նախագահը վճռաբեկ դատարանի նախագահն է:

2. Դատարանների նախագահների խորհրդի նախագահը`

1) ապահովում է դատարանների բնականոն գործունեությունը.

2) վճռաբեկ դատարանի դատավորների կազմից նշանակում է մեկ դատավոր` փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովում ընդգրկվելու համար

3) վերահսկում է բոլոր դատարանների դատավորների աշխատանքային կարգապահության, նրանց կողմից գործի քննության ժամկետների եւ դատավորի վարքագծի կանոնագրքի պահանջների պահպանմանը.

4) նախագահում է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի նիստերը, դատարանների նախագահների խորհուրդը.

5) Դատարանների նախագահների խորհրդին է ներկայացնում դատական դեպարտամենտի ղեկավարի թեկնածությունը եւ նրան աշխատանքից ազատելու մասին աջառարկությունը.

6) իրականացնում է դատական դեպարտամենտի գործունեության ընդհանուր ղեկավարումը.

7) առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում նշանակում է ժամանակավոր պաշտոնակատար.

8) վարքագծի կանոնագրքի պահանջների այնպիսի խախտում հայտնաբերելիս, որը չի առաջացնում կարգապահական պատասխանատվութուն, համապատասխան հաղորդում է ներկայացնում այդ մասին դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովին.

9) ներկայացնում է դատական իշխանությունը այլ մարմինների հետ հարաբերություններում.

10) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

Հոդված 79.  Դատարանների նախագահների խորհրդի հանձնաժողովները

1. Դատարանների նախագահների  խորհուրդը իր կազմից ձեւավորում է հետեւյալ հանձնաժողովները՝

1) էթիկայի հարցերով.

2) ուսումնական հարցերով:

3)

2. Դատարանների նախագահների խորհուրդը կարող է ստեղծել նաեւ այլ հանձնաժողովներ:

3. Հանձնաժողովները իրականացնում են սույն օրենսգրքով եւ դատարանների նախագահների խորհրդի որոշմամբ պատվիրակված  լիազորություններ:

4. Յուրաքանչյուր հանձնաժողով նախագահում է հանձնաժողովի կողմից իր կազմից ընտրված անդամը:

5. Հանձնաժողովների անդամների թիվը սահմանում է դատարանների նախագահների  խորհուրդը:

6. Էթիկայի հարցերով հանձնաժողովը իրականացնում է սույն օրենսգրքով եւ ՀՀ դատարանների նախագահների խորհրդի որոշումներով նախատեսված լիազորություններ:

7. Ուսումնական հարցերով հանձնաժողովը կազմակերպում է դատավորների եւ դատական ծառայողների մասնագիտական ուսուցումը եւ վերապատրաստումը:

ԲԱԺԻՆ 2.

ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

ԳԼՈԻԽ 12.

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 80.  Դատավորի աշխատավարձը եւ դրա նկատմամբ սահմանվող հավելավճարները

1. Դատավորի աշխատավարձը բաղկացած է պաշտոնային դրույքաչափից եւ դրա նկատմամբ սահմանվող հավելավճարներից:

2.  Դատավորի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է օրենքով, ընդ որում՝

1) միեւնույն ատյանի դատավորների եւ դատարանների նախագահների պաշտոնային դրույքաչափերը հավասար են.

2) առաջին ատյանի մասնագիտացված դատարանների դատավորների (այդ թվում՝ դատարանների նախագահների) պաշտոնային դրույքաչափերը գերազանցում են ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափը 15 տոկոսով.

3) վերաքննիչ դատարանների դատավորների (այդ թվում՝ դատարանների նախագահների) պաշտոնային դրույքաչափերը գերազանցում են ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափը 30 տոկոսով.

4) վճռաբեկ դատարանի դատավորների (այդ թվում՝ նաեւ պալատների նախագահների եւ վճռաբեկ դատարանի նախագահի) պաշտոնային դրույքաչափերը գերազանցում են ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափը 50 տոկոսով.

5) դատարանի նախագահը ստանում է դրամական հավելավճար՝ պաշտոնային դրույքաչափի քառորդի չափով,  Յուրաքանչյուր դատավորի վճարվում է հավելավճար՝ դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար. առաջին 5 տարիների համար՝ յուրաքանչյուր տարի 2-ական տոկոսի (ընդամենը 10 տոկոս), իսկ 6-րդ եւ դրան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար՝ 5-ական տոկոսի չափով:

3. Դատավորի աշխատավարձը եւ դրա նկատմամբ սահմանված հավելավճարները չեն կարող պակասեցվել նրա պաշտոնավարման ընթացքում: Սույն կանոնը չի սահմանափակում Հոդված 172-ի 4-րդ մասով սահմանված աշխատավարձի ժամանակավոր նվազեցման հնարավորությունը:

Հոդված 81.  Դատավորի կենսաթոշակի իրավունքը

1.  Սույն օրենսգրքի Հոդված 174 1-ին մասի 1), 2), 3) եւ 9) նախատեսված հիմքերով, ինչպեu նաեւ դատարանի` oրինական ուժի մեջ  մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով դատավորի լիազորությունների դադարեցման դեպքում նրան տրվում է  կենսաթոշակ դատավորի՝ իր վերջին զբաղեցրած պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավե՟լավճա՟րի ընդհանուր գումարի 75 տոկոսի չափով: Դատավորի պաշտոնային դրույքաչափի կամ հավելավճարի ավելացման դեպքում կենսաթոշակները համամասնորեն վերահաշվարկվում են:

Սույն մասով չնախատեսված հիմքերով դատավորի լիազորությունների դադարեցման դեպքում դատավորը ստանում է կենսաթոշակ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընդհանուր հիմունքներով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կենսաթոշակի իրավունքից օգտվում են նաեւ դատավորի պաշտոնից կենսաթոշակի անցած նախկին գերագույն դատարանի անդամ դատավորները, նախկին պետական արբիտրաժի պետական արբիտրները եւ նախկին ժողովրդական դատավորները:

3. Նախկին գերագույն դատարանի անդամ դատավորների կենսաթոշակները հաշվարկելիս հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը (առանց ստաժի համար հավելավճարի):

4. Նախկին պետական արբիտրաժի պետական արբիտրների կենսաթոշակները հաշվարկելիս հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը (առանց ստաժի համար հավելավճարի):

5. Նախկին ժողովրդական դատավորների կենսաթոշակները հաշվարկելիս հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը (առանց ստաժի համար հավելավճարի):

Հոդված 82. Դատավորի արձակուրդը

1. Դատավորներն ունեն ամենամյա հերթական  վճարովի արձակուրդի իրավունք` 30 աշխատանքային oր տեւողությամբ:

2. Դատարանի ծանրաբեռնվածությունից ելնելով`  դատարանի նախագահը կարող է դատավորին արձակուրդից հետ  կանչել: Արձակուրդից հետ կանչվելու դեպքում դատավորը  պահպանում է արձակուրդի չoգտագործված oրերն oգտագործելու իրավունքը:

3. Դատավորին ամենամյա հերթական արձակուրդը պետք է տրամադրվի այնպես, որ չխոչըդոտվի դատարանի բնականոն գործունեության իրականացումը: Դատավորներին ամենամյա հերթական արձակուրդ տրամադրելու կարգը սահմանում է ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը:

4. Առանձին դեպքերում անձնական կամ ընտանեկան հանգամանքներից ելնելով, դատարանի նախագահի կողմից դատավորին կարող է տրամադրվել լրացուցիչ չվճարվող արձակուրդ՝ տարեկան հանրագումարային մինչեւ 30 աշխատանքային օր տեւողությամբ:

5. Գիտական ատենախոսություն պաշտպանելու նպատակով դատավորն ունի մինչեւ 30 աշխատանքային օր տեւողությամբ լրացուցիչ չվճարվող արձակուրդի իրավունք:

6. Արձակուրդի տրամադրման հետ կապված վեճերը լուծվում են դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովի կողմից:

Հոդված 83. Դատավորի` կրթական ծրագրերին մասնակցելու իրավունքը

1. Պարտադիր վերապատրաստման ծրագրերին մասնակցելուց բացի դատավորն իրավունք ունի մասնակցել այլ կրթական վերապատրաստման ծրագրերի, համաժողովների եւ իրավաբանների մասնագիտական այլ հավաքների:

2. Աշխատանքային ժամերին այդպիսի միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ մինչեւ հինգ օր տեւողությամբ բացակայելու թույլտվությունը տալիս է դատարանի նախագահը: Դրանից ավելի ժամկետով թույլտվություն ստանալու համար դատավորը դիմում է դատարանների նախագահների խորհրդի ուսումնական հարցերով հանձնաժողովին:

3. Այն դեպքում, եթե դատավորը ստացել է դատարանի նախագահի կամ դատարանների նախագահների խորհրդի ուսումնական հարցերով հանձնաժողովի համաձայնությունը, այդպիսի միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ դատավորի բացակայությունը համարվում է հարգելի` աշխատավարձի պահպանմամբ:

Հոդված 84. Դատավորի անձնական գործը

1. Յուրաքանչյուր դատավորի վերաբերյալ կազմվում եւ վարվում է անձնական գործ: Դատավորի անձնական գործը վարում է դատական դեպարտամենտը: Դատավորի անձնական գործը պետք է պարունակի հետեւյալ տեղեկությունները.

1) տեղեկություններ դատավորի անվան, ազգանվան, ծննդյան տարեթվի, մշտական բնակության վայրի, կրթության եւ օտար լեզուների իմացության մասին,

2) դատավորի նշանակման մասին ակտի պատճենը,

3) տեղեկություններ Դատական դպրոցում ուսանելու ընթացքում դատավորի առաջադիմության եւ դատարաններում փորձաշրջանի ընթացքի վերաբերյալ,

4) տեղեկություններ դատավորի պաշտոնում աշխատելու ժամանակ դատավորի անցած վերապատարստման դասընթացների եւ ժամաքանակի վերաբերյալ,

5) էթիկայի հանձնաժողովի կողմից ընդունած որոշումներ դատավորի կողմից գործի քննությունը ձգձգելու դեպքերի վերաբերյալ,

6) դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ կարգապահական գործը կարճելու վերաբերյալ արդարադատության խորհրդի որոշումների պատճենները,

7) դատավորի կողմից աշխատանքային կարգապահության խախտման վերաբերյալ տեղեկություններ,

8) դատարանների նախագահների խորհրդի  կողմից սահմանված այլ տեղեկություններ:

2. Դատավորի անձնական գործում եղած տեղեկությունները հրապարակման ենթակա չեն: Դատավորից բացի նրա անձնական գործին իրավունք ունեն ծանոթանալ դատարանի նախագահը, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող անձը, արդարադատության խորհրդի անդամները, դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովի անդամները:

Հոդված 85. Դատավորի աշխատակազմը

1. Առաջին ատյանի դատարանների դատավորների աշխատակազմը բաղկացած է դատավորի օգնականից եւ դատական նիստերի քարտուղարից:

2. Վերաքննիչ դատարանի յուրաքանչյուր դատավորի տրամադրվում է մեկ օգնական, իսկ դատական յուրաքանչյուր կազմի հաշվարկով` դատական նիստերի մեկ քարտուղար:

3. Վճռաբեկ դատարանի նախագահին, պալատի դատավորներին եւ պալատների նախագահներին տրամադրվում է երկուական օգնական, իսկ յուրաքանչյուր պալատի հաշվարկով` մեկ դատական նիստերի քարտուղար:

4. Օրենքով յուրաքանչյուր դատավորին սպասարկելու համար տրամադրվող հաստիքներում նշանակումը կատարվում է դատավորի ներկայացմամբ:

Հոդված 86. Դատավորի հանդերձանքը դատական նիստի ընթացքում

1. Դատական նիստին դատավորը մասնակցում է սահմանված ձեւի պատմուճանով (թիկնոցով), որը նրան տրամադրվում է անվճար:

2. Պատմուճանի նկարագրությունը հաստատում է դատարանների նախագահների խորհուրդը:

Հոդված 87. Դատավորի աշխատասենյակը

1. Դատավորին հատկացվում է առանձին ծառայողական աշխատասենյակ:

2. Դատավորի աշխատասենյակում պետք է լինի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը, իսկ աշխատասեղանի մոտ տեղադրվում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը:

Հոդված 88. Դատավորի զինվորական ամրագրումը

1. Դատավորն իր լիազորությունների իրականացման ողջ ժամանակահատվածում ազատվում է ժամկետային զինվորական ծառայության զորակոչից, զորահավաքներից եւ վարժական հավաքներից:

Հոդված 89. Դատավորի ծառայողական վկայականը

1. Դատավորին` իր գործունեության ողջ ժամանակահատվածի համար Հանրապետության Նախագահի կողմից տրվում է ծառայողական վկայական:

2.

Հոդված 90. Դատավորի անվտանգությունը եւ անձնական պաշտպանության միջոցները

1. Դատավորներն ունեն հաշվեցուցակային զենք եւ պաշտպանության հատուկ միջոցներ պահելու եւ կրելու իրավունք: Դատավորներին հաշվեցուցակային զենք եւ պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրում է կառավարության լիազորված մարմինը:

2. Դատավորը եւ նրա ընտանիքի անդամները գտնվում են պետության հատուկ պաշտպանության ներքո: Դատավորի, նրա ընտանիքի անդամների կամ նրա զբաղեցրած բնակելի եւ ծառայողական տարածքների անձեռնմխելիության նկատմամբ ոչ իրավաչափ ներգործության սպառնալիքի դեպքում դատավորի կամ դատարանի պահանջով իրավասու պետական մարմինները պարտավոր են անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` դատավորի, նրա ընտանիքի անդամների եւ նրա զբաղեցրած բնակելի եւ ծառայողական շինությունների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

Հոդված 91. Դատավորի գործուղման ծախսերը

1. Իր մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս դատավորին, օրենսդրությամբ սահմանած չափերով եւ կարգով, վճարվում են գործուղման ծախսեր:

Հոդված 92. Դատավորի` անհապաղ ընդունելության իրավունքը

1. Դատավորն ունի անհապաղ ընդունելության իրավունք ՀՀ արդարադատության նախարարի եւ ՀՀ վճռաբեկ դատարանի նահագահի մոտ:

ԳԼՈԻԽ 13.

ԴԱՏԱՎՈՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հոդված 93. Դատավորի վարքագծի կանոնները

1. Սույն գլխում սահմանված դատավորի վարքագծի կանոնները սպառիչ չեն: Դատավորների ընդհանուր ժողովը կարող է սահմանել լրացուցիչ կանոններ:

2. Դատավորի վարքագծի կանոնները պարտադիր են բոլոր դատավորների համար:

3. Հոդված 96-ի 1-6-րդ եւ 9-10-րդ մասերով, Հոդված 99-ով,Հոդված 100-ով, Հոդված 101-ի 1-ին եւ 2-րդ մասերով, Հոդված 102-ով, Հոդված 103-ով սահմանված դատավորի վարքագծի կանոնները, պարտադիր են դատավորների թեկնածությունների ցուցակում գտնվող բոլոր անձանց համար, այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են նրանց նկատմամբ:

Հոդված 94. Վարքագծի կանոնների նպատակը

1. Դատավորը պետք է ձգտի իր գործունեությամբ եւ վարքագծով ապահովել դատարանի անկախությունն ու անկողմնակալությունը, ինչպես նաեւ նպաստել դատարանի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը: Վարքագծի կանոնների մեկնաբանությունն ու կիրառումը պետք է նպաստեն այդ նպատակի իրականացմանը:

Հոդված 95. Վարքագծի կանոնների պահպանմանը հետեւելու պարտականությունները

1. Դատավորը պարտավոր է մասնակցել վարքագծի բարձր չափորոշիչների արմատավորմանը՝ ինչպես անձամբ պահպանելով վարքագծի կանոնները, այնպես էլ հետամուտ լինելով իր գործընկերների կողմից դրանց պահպանմանը:

2. Դատավորը, որին հայտնի է դարձել այլ դատավորի կողմից վարքագծի կանոնների էական խախտման փաստ, պարտավոր է դրա մասին հայտնել դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովին, եթե այդ խախտումը անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ:

3. Սույն հոդվածով նախատեսված պարտականությունների իրականացման կապակցությամբ դատավորի գործողությունները պաշտպանված են քաղաքացիական հայցերից:

Հոդված 96. Դատավորի պաշտոն զբաղեցնող անձի վարքագիծը

1. Սույն հոդվածի պահանջները վերաբերվում են դատավորի ամենօրյա վարքագծին՝ ինչպես դատարանում՝ ի պաշտոնե գործելիս, այնպես էլ դատարանից դուրս:

2. Դատավորը պարտավոր է հարգել օրենքը եւ ենթարկվել օրենքին:

3. Դատավորն ամենուր եւ ցանկացած գործունեությամբ զբաղվելիս պարտավոր է խուսափել դատական իշխանության հեղինակությունը վարկաբեկող կամ ոչ վայել վարքագիծ դրսեւորելուց, ինչպես նաեւ նման տպավորություն ստեղծելուց:

4. Դատավորը պարտավոր է թույլ չտալ, որ իր ընտանեկան, սոցիալական կամ այլ բնույթի հարաբերությունները որեւէ կերպ ներազդեն դատարանում իր լիազորությունների իրականացման վրա:

5. Դատավորը պարտավոր է թույլ չտալ, որ ստեղծվի այնպիսի տպավորություն, կարծես այլ անձը, իր ընտանեկան, սոցիալական, պաշտոնական կամ այլ դիրքից ելնելով, կարող է ազդել դատավորի վրա:

6. Դատավորը պարտավոր է չօգտագործել դատավորի պաշտոնի հեղինակությունը ի շահ իրեն կամ այլ անձի:

7. Դատավորն իրավունք չունի քրեական դատավարության օրենսգրքով սահմանված անձնական երաշխավորություն տալ հօգուտ որեւէ անձի, բացառությամբ իր ընտանիքի անդամների կամ իր խնամակալության (հոգաբարձության) ներքո գտնվող անձի:

8. Դատավորն իրավունք չունի քաղաքացիական, վարչական կամ քրեական վարույթի շրջանակներում բնութագիր տալ որեւէ անձի հատկանիշներին, այլ կերպ քան դատական ակտով:

9. Դատավորը չպետք է անդամակցի այնպիսի կազմակերպությունների, որոնք սերմանում են թշնամանք եւ խտրականություն` կախված ռասայից, սեռից, ազգային պատկանելությունից, դավանանքից կամ այլ հատկանիշներից, ինչպես նաեւ այն կազմակերպություններին, որոնք իրականացնում են oրենքով արգելված գործունեություն: Անդամությունը կրոնական կազմակերպություններին կամ հայրենակցական միություններին ինքնին չի համարվում սույն դրույթի խախտում:

10. Դատավորը իրավունք չունի որեւէ կերպ մասնակցելու uոցիալական, բարեգործական, մշակութային, կրթական կամ այլ հանրoգուտ նպատակներ հետապնդող ծրագրերի համար միջոցների ներգրավման գործընթացին, ինչպես նաեւ թույլ տալու, որ այդ նպատակով օգտագործվի իր պաշտոնի հեղինակությունը: Այս դրույթը չի սահմանափակում դատավորի կողմից այդ ծրագրերի համար նվիրատվություն կամ նվիրաբերություն տալը:

11. Դատավորը իրավունք ունի առաջարկներ ներկայացնելու դրամաշնորհներ տվող կազմակերպություններին՝ իրավունքին, օրենսդրությանը, ինչպես նաեւ արդարադատության իրականցմանը վերաբերվող ծրագրերի հետ կապված միջոցներ հատկացնելու վերաբերյալ, եթե այդ դատարանում չի քննվում կամ ողջամտորեն չի ակնկալվում գործ, որը կապված է այդ կազմակերպության շահերի հետ:

Հոդված 97. Դատավորի պատշաճ վարքագիծը ի պաշտոնե գործելիս

1. Սույն հոդվածի պահանջները վերաբերվում են դատավորի վարքագծին, երբ նա գործում է ի պաշտոնե:

2. Դատական իշխանությունը իրականացնելու հետ կապված դատավորի պարտականությունները գերակա են նրա կողմից իրականացվող այլ գործունեության նկատմամբ:

3. Դատական իշխանություն իրականացնելիս դատավորը պարտավոր է՝

1) քննել եւ լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա են ինքնաբացարկ հայտարարելու հիմքեր,

2) գործը քննելիս եւ լուծելիս ապահովել պատշաճ մասնագիտական պատրաստավածության մակարդակ,

3) թույլ չտալ, որ իր վրա ներազդեն թաքնված շահերը, հասարակական դժգոհությունը կամ քննադատված լինելու վախը,

4) բոլոր ներկաներից պահանջել կարգուկանոնի եւ էթիկայի կանոնների պահպանում,

5) համբերատար, արժանապատիվ եւ կիրթ վերաբերմունք ցուցաբերել բոլոր այն անձանց նկատմամբ ում հետ դատավորը շփվում է ի պաշտոնե: Դատավորը պարտավոր է նմանատիպ վերաբերմունք պահանջել դատարանի աշխատակազմից եւ այլ անձանցից, որոնք գտնվում են դատավորի ղեկավարության կամ վերահսկողության ներքո:

6) իր պարտականություններն իրականացնել անկողմնակալ: Դատավորն ի պաշտոնե գործելիս պարտավոր է զերծ մնալ խոսքով կամ վարքով կողմնակալություն ցուցաբերելուց, ինչպես նաեւ նման տպավորություն ստեղծելուց: Նման կողմնակալությունը ընդգրկում է ինչպես որոշակի անձանց նկատմամբ կողմնակալությունը, այդպես էլ կողմնակալությունը հիմնված ռասայի, սեռի, դավանանքի, ազգային պատկանելության, ֆիզիկական արատների, տարիքի, սոցիալական դրության եւ այլ նմանատիպ հատկանիշների վրա: Սույն կետը չի խոչընդոտում դատարանին անդրադառնալ ռասայի, սեռի, դավանանքի, ազգային պատկանելության, ֆիզիկական արատների, տարիքի, սոցիալական դրության, ինչպես նաեւ այլ նմանատիպ հատկանիշներին, եթե վերջիններս հանդիսանում են դատական քննության առարկա:

7) վերահսկել եւ թույլ չտալ դատարանի աշխատակազմին եւ այլ անձանց, որոնք գտնվում են դատավորի ղեկավարության կամ վերահսկողության ներքո, դրսեւորել կողմնակալություն:

8) հարցերի քննությունը իրականացնել ողջամիտ ժամկետներում, խուսափելով անհարկի ձգձգումներից:

9) հարցերի քննությունը իրականացնելիս դատարանի միջոցները տնօրինել  արդյունավետ՝ խուսափելով անհարկի ծախսերից, չհաստատել այն դատական ծախսերը, որոնց չափը չի համապատասխանում դրանց ողջամիտ արժեքին:

10) զերծ մնալ որեւէ դատարանում քննվող կամ ակնկալվող գործի վերաբերյալ հրապարակայնորեն կարծիք հայտնելուց, եթե ողջամտորեն կարելի է ենթադրել, որ դա կարող է ազդել գործի ելքի վրա կամ կասկածի տակ կդնի գործի քննության անկողմնակալությունը: Դատավորը պարտավոր է զերծ մնալ նաեւ իր կարծիքը ոչ հրապարակային հայտնելուց, եթե դա կարող է էականորեն միջամտել գործի քննությանը: Դատավորը պարտավոր է նմանատիպ վարքագիծ պահանջել նաեւ դատարանի աշխատակազմից եւ այլ անձանցից, որոնք գտնվում են դատավորի ղեկավարության կամ վերահսկողության ներքո: Սույն կետը չի արգելում դատավորի կողմից իր պաշտոնական պարտականությունների հետ կապված հրապարակային հայտարարություններ անելը կամ հասարակությանը դատարանում գործերի քննության ընթացակարգին իրազեկելը: Սույն կետը չի կիրառվում այն դեպքում, երբ դատավորը գործով հանդես է գալիս որպես կողմ:

11) դատական իշխանությունը իրականացնելուց դուրս չհրապարակել եւ չօգտագործել իր պաշտոնական պարտականությունների իրականցման կապակցությամբ իրեն հայտնի դարձած ոչ հրապարակային տեղեկությունները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

4. Դատավորը պարտավոր է գործի ելքով շահագրգռված յուրաքանչյուր անձի կամ նրա փաստաբանին հնարավորություն տալ
իրականացնելու դատարանի կողմից լսվելու` օրենքով նախատեսված իրավունքը:

5. Դատավորը պարտավոր է չնախաձեռնել, թույլ չտալ եւ հաշվի չառնել առանց դատավարության հակառակ կողմի կամ նրա փաստաբանի մասնակցության (ex parte, այսուհետ՝ ընդդիմազերծ) դատավարության մյուս կողմի կամ նրա փաստաբանի հետ շփումները, ինչպես նաեւ պարտավոր է հաշվի չառնել առանց դատավարության կողմերի մասնակցության որեւէ այլ անձի հետ իր շփումները, որոնք վերաբերում են դատավորի կողմից քննվող գործին: Սույն կանոնից բացառությունները թույլատրելի են, միայն հետեւյալ դեպքերում՝

1) երբ հանգամանքների բերումով ընդդիմազերծ շփումները անհրաժեշտ են կազմակերպական նպատակներով, ինչպես օրինակ նիստի ամսաթիվը եւ ժամը համաձայնեցնելու կամ նմանատիպ այլ անհետաձգելի դեպքերում, եւ այն պայմանով, որ շփումները չեն վերաբերում գործի էությանը, դրանց արդյունքում դատավարության կողմերից մեկը չի ստանում դատավարական կամ այլ առավելություն մյուս կողմի նկատմամբ եւ դատավորը անհապաղ հայտնում է այդ շփումների բովանդակությունը մյուս կողմին՝ նրան հնարավորություն տալով արձագանքելու:

2) երբ դատավորը կիրառման ենթակա իրավունքի վերաբերյալ հարցերով դիմում է գործի ելքում չշահագրգռված մասնագետի` պայմանով, որ կողմերը կտեղեկացվեն մասնագետի ինքնության եւ նրա տեսակետի վերաբերյալ, ինչպես նաեւ հնարավորություն կունենան այդ տեսակետի վերաբերյալ իրենց կարծիքը ներկայացնելու:

3) երբ դատավորը խորհրդակցում է այլ դատավորների կամ դատարանի աշխատակազմի այն աշխատակիցների հետ, որոնց գործառույթը դատավորին դատական իշխանություն իրականացնելիս օժանդակելն է: Եթե շփումը իրականացվում է գործը լսող տարբեր դատական ատյանների դատավորների միջեւ, ապա դրա բովանդակությունը հայտնվում է կողմերին:

4)

5) երբ դատավորի կողմից ընդդիմազերծ շփումներ իրականացնելը ուղղակիորեն նախատեսված է օրենքով:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված սահմանափակումները տարածվում են եւ բանավոր եւ գրավոր շփումների վրա: Դատավորը պետք է վերահսկի, որպեսզի սույն հոդվածի 5-րդ մասով  նախատեսված սահմանափակումները պահպանվեն նաեւ դատարանի աշխատակազմի եւ այլ անձանց կողմից, որոնք գտնվում են դատավորի ղեկավարության կամ վերահսկողության ներքո:

7. Կազմակերպական լիազորություններ իրականացնելիս դատարանի նախագահը եւ յուրաքանչյուր դատավոր պարտավոր են առանց կողմնակալության իրականացնել իրենց կազմակերպական պարտականությունները՝ ապահովելով կազմակերպական ունակությունների պատշաճ մակարդակ: Նրանք պարտավոր են անհրաժեշտության դեպքում համագործակցել այլ դատավորների եւ դատարանի աշխատակազմի հետ: Դատարանի նախագահը եւ դատավորը պետք է նմանատիպ վերաբերմունք պահանջեն դատարանի աշխատակազմից եւ այլ անձանց կողմից, որոնք գտնվում են նրանց ղեկավարության կամ վերահսկողության ներքո:

Հոդված 98. Դատավորի ինքնաբացարկը

1. Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի փաստերի կամ հանգամանքների, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անկողմանակալության մեջ: Ինքնաբացարկի հիմքերը ներառում են, ի թիվս այլոց այն դեպքերը, երբ.

1) դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, պաշտպանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ,

2) դատավորը որպես մասնավոր անձ ականատես է այն  փաստերին, որոնք վիճարկվում են դատաքննության ընթացքում.

3) դատավորը կամ նրա ամուսինը, կամ նրանց հետ ազգակցական մինչեւ 3-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձը ողջամտորեն կհանդիսանա (հիմքեր ունի կարծելու, որ նա կհանդիսանա) գործին մասնակցող անձ, կամ մասնակցել է տվյալ գործի քննությանը ստորին ատյանում որպես դատավոր կամ գործին մասնակցող անձ: Սույն օրենքի իմաստով անձի հետ ազգակցական կապի 1-ին աստիճանի մեջ են գտնվում անձի ամուսինը, զավակները, ծնողները, քույրերը եւ եղբայրները: Անձի հետ ազգակցական կապի մինչեւ 2-րդ աստիճանի մեջ են գտնվում ազգակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք, ինչպես նաեւ վերջիններիս հետ ազգակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք: Անձի հետ ազգակցական կապի մինչեւ 3-րդ աստիճանի մեջ են գտնվում ազգակցական կապի մինչեւ 2-րդ աստիճանի մեջ գտնվող անձինք, ինչպես նաեւ վերջիններիս հետ ազգակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք:

4) դատավորը գիտի, որ նա անձամբ կամ նրա ամուսինը, կամ նրանց հետ արյունակցական մինչեւ 3-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձինք տնտեսական շահ ունեն կապված վեճի էության կամ կողմերից մեկի հետ:

2. Սույն հոդվածի իմաստով տնտեսական շահ հասկացությունը չի ընդգրկում`

1) բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսեր անուղղակի ունենալը, եթե դա իրականացվում է ներդրումային կամ կենսաթոշակային հիմնադրամի կամ այլ անվանական սեփականատիրոջ միջոցով եւ դատավորը չգիտի, որ հանդիսանում է տվյալ ընկերության բաժնետեր:

2) բանկում ավանդ ունենալը, ապահովագրական կազմակերպությունում ապահովագրական պոլիս ունենալը, վարկային կամ խնայողական միության ավանդատու կամ անդամ հանդիսանալը, եթե գործի ելքի արդյունքում այդ կազմակերպության վճարունակությանը էական վտանգ չի սպառնա:

3) Հայաստանի Հանրապետության, համայնքի կամ կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթեր ունենալը:

3. Դատավորը, որը ինքնաբացարկ է հայտնել, պարտավոր է կողմերին բացահայտել ինքնաբացարկի հիմքերը, ինչը ենթակա է բառացի արձանագրման: Ինքնաբացարկ հայտնած դատավորը, եթե համարում է, որ ինքը կարող է տվյալ գործով լինել անկողմնակալ, կարող է դիմել կողմերին` առաջարկելով իր բացակայությամբ քննարկելու ինքնաբացարկի անտեսման հարցը: Եթե կողմերը դատավորի բացակայությամբ որոշում են կայացնում դատավորի ինքնաբացարկը անտեսելու մասին, ապա այդ որոշումն արձանագրելուց հետո դատավորը իրականացնում է գործի դատաքննությունը:

Հոդված 99. Դատավորի ոչ դատական գործունեությունը

1. Դատավորը չի կարող զբաղեցնել իր պարտականությունների հետ չկապված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, պաշտոն առեւտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից:

2. Դատավորի ոչ դատական գործունեության իրականացումը չպետք է.

1) ողջամիտ կասկածներ առաջացնի որպես դատավոր անկողմնակալ գործելու նրա ունակության վերաբերյալ,

2) նսեմացնի դատավորի պաշտոնի հեղինակությունը, կամ

3) խոչընդոտի դատական պարտականությունների պատշաճ իրականացմանը:

3. Դատավորը չպետք է զբաղվի փաuտաբանական գործունեությամբ, այդ թվում անհատույց հիմունքներով, բացառությամբ այն դեպքերի, երբ նա իր ընտանիքի անդամներին կամ իր խնամակալության (հոգաբարձության) ներքո գտնվող անձանց առանց հատուցման իրավաբանական խորհրդատվություն է մատուցում:

4. Դատավորը չի կարող գործել որպես գույքի հավատարմագրային կառավարիչ կամ կտակակատար, բացառությամբ երբ նա առանց հատուցման գործում է իր ընտանիքի անդամի կամ իր խնմակալության (հոգաբարձության) ներքո գտնվող անձի գույքի կապակցությամբ:

5. Դատավորը կարող է զբաղեցնել ոչ առեւտրային կազմակերպությունում պաշտոն, եթե ՝

1) իր գործունեությունը այդ պաշտոնում իրականացվում է անհատույց,

2) եթե համապատասխան դատարանում կամ ստորադաս դատարանում չի քննվում կամ ողջամտորեն չի ակնկալվում գործ, որը կապված է այդ կազմակերպության շահերի հետ,

3) եթե այդ պաշտոնը չի ենթադրում ֆինանսական միջոցների տնօրինում, կազմակերպության անունից քաղաքացիաիրավական գործարքների կնքում կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կազմակերպության գույքային շահերի ներկայացուցչության իրականացում:

6. Դատավորը պարտավոր է իր կողմից իրականացվող ոչ դատական գործունեության մասին հնարավորին սեղմ ժամկետում հայտնել դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովին՝ նշելով վերաբերելի մանրամասներ:

Հոդված 100. Դատավորի ոչ դատական գործունեությունից ստացվող հատուցումները

1. Դատավորին գիտական, մանկավարժական եւ uտեղծագործական աշխատանքի համար վճարումը չի կարող գերազանցել ողջամիտ չափը, այսինքն այն չափը, որին նույնպիսի գործունեության համար համանման որակներ ունեցող, բայց դատավոր չհանդիսացող անձը կարող էր հավակնել:

2. Սույն հոդվածի 1-ին մասի կանոններին համապատասխան իրականացվող ոչ դատական գործունեության համար դատավորը կարող է ստանալ ծախսերի հատուցում, եթե նման հատուցումների աղբյուրը ողջամտորեն չի կարող ընկալվել որպես դատական պարտականությունների կատարման հարցում դատավորի վրա ներգործություն եւ ծախսերի հատուցումը սահմանափակվում է դատավորի (իրադարձությանը համապատասխան դեպքերում՝ նաեւ նրա ամուսնու) ճանապարհածախսի, սննդի եւ բնակության ողջամիտ ծախսերի իրական արժեքով:

Հոդված 101. Դատավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը

1. Դատավորն իրավունք չունի լինել անհատ ձեռնարկատեր:

2. Դատավորն իրավունք չունի լինել տնտեuական ընկերությունների մաuնակից կամ վuտահության վրա հիմնված ընկերակցության ավանդատու, եթե

1) դա ողջամտորեն ենթադրում է դատավորի պաշտոնական դիրքի օգտագործում, կամ

2) բացի ընկերության ընդհանուր ժողովին մասնակցելուց դատավորը ներգրավվում է նաեւ այդ կազմակերպության կարգադրիչ կամ կառավարման այլ գործառույթների իրականացմանը, կամ

3) ողջամտորեն ենթադրվում է, որ առեւտրային կազմակերպությունը գտնվում է կամ գտնվելու է շարունակական գործարար կապերի մեջ այն անձանց հետ, որոնք համապատասխան դատարանում հաճախ հանդես են գալու որպես գործին մասնակցող անձ:

3. Դատավորը պետք է ձգտի կառավարել իր ներդրումները այնպես, որ նվազագույնի հասցնի այն գործերի քանակը, որոնցով նա պետք է ինքնաբացարկ հայտնի:

Հոդված 102. Դատավորի կողմից նվերներ ընդունելու արգելքը

1. Դատավորը չպետք է որեւէ մեկից նվեր ընդունի կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն տա: Դատավորը պետք է ձգտի զերծ պահել իր հետ բնակվող ընտանիքի անդամներին այդպիսի գործողություններից: Սույն օրենքի իմաստով «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի դատավոր չհանդիսացող այլ անձի: Սույն օրենքի իմաստով «նվեր» հասկացությունը ընդգրկում է նաեւ ներված պահանջը, անհամարժեք ցածր գնով վաճառված գույքը կամ մատուցված ծառայությունը, փոխառությունը, ուրիշի գույքի անհատույց օգտագործումը եւ այլն:

2. Սույն կետով սահմանած սահմանափակումները չեն տարածվում հետեւյալի վրա՝

1) հրապարակային միջոցառումների ժամանակ սովորաբար տրվող նվերների եւ պարգեւների,

2) ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող գրքերի, համակարգչային ծրագրերի եւ նմանատիպ այլ նյութերի,

3) պաշտոնական արարողության ժամանակ կազմակերպվող հյուրասիրության,

4) դատավորի հետ բնակվող ընտանիքի այլ անդամի կողմից իր ձեռնարկատիրական, մասնագիտական կամ այլ բնույթի գործունեության հետ կապված նվերը, այդ թվում այն նվերը, որը կարող է համատեղ օգտագործվել ընտանիքի այլ անդամների, այդ թվում դատավորի կողմից, սակայն պայմանով, որ նման նվերը, չի կարող ողջամտորեն ընկալվել որպես դատավորի վրա ներգործելուն նպատակաուղղված,

5) կենցաղային հյուրընկալության դեպքում տրվող նվերների,

6) հատուկ իրադարձությունների, մասնավորապես՝ ամուսնության, հոբելյանի կամ ծննդյան կապակցությամբ ազգականից, բարեկամից կամ ընկերոջից ստացած նվերի, եթե նվերը էությամբ եւ չափով ողջամտորեն համապատասխանում է իրադարձությանը եւ միմյանց միջեւ հարաբերությունների բնույթին,

7) ազգականից, բարեկամից կամ ընկերոջից ստացած նվերը, եթե նվերը էությամբ եւ չափով ողջամտորեն համապատասխանում է միմյանց միջեւ հարաբերությունների բնույթին,

8) կրթաթոշակը, դրամաշնորհը կամ նպաստը, որը տրվել է հրապարակային մրցույթի արդյունքում` մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով եւ նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործնթացի արդյունքում,

9) ֆինանսական ինստիտուտներից սովորական կամ ընդհանուր պայմաններով ստացած փոխառությունը:

3. Եթե սույն հոդվածով թույլատրելի համարվող նվերները, որոնք օրացույցային տարվա ընթացքում ստացվել են նույն անձից իրենց արժեքով գերազանցում են 250. 000 ՀՀ դրամը կամ օրացուցային տարում ստացված բոլոր նվերների ընդհանուր արժեքը գերազանցում է 500. 000 ՀՀ դրամը, ապա դատավորը պարտավոր է դրա մասին հնարավորին սեղմ ժամկետում հայտնել դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովին:

4. Եթե դատավորին հայտնի է դառնում, որ իր հետ համատեղ չբնակվող ազգակցական կապի մինչեւ 3-րդ աստիճանի մեջ գտնվող անձին տրվել է նվեր, որը ողջամտորեն կարող է ընկալվել որպես դատավորի վրա ներգործելուն նպատակաուղղված, ապա նա պարտավոր է դրա մասին տեղեկություն ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում հայտնել դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովին:

5. Եթե դատավորին տրվել է սույն հոդվածով թույլատրելի չհամարվող նվեր, որը վերադարձնելը ողջամիտ ջանքերով հնարավոր չէ, ապա նա պարտավոր է այն հանձնել Հայաստանի Հանրապետությանը:

Հոդված 103. Դատավորի կողմից ֆինանսական հայտարարագիր ներկայացնելը

1. Դատավորը, ինչպես նաեւ նրա հետ փոխկապակցված հայտարարատու հանդիսացող անձինք պարտավոր են Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման համար օրենքով սահմանված կարգով ներկայացվող հայտարարագրի պատճենը ուղարկել դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովին:

ԲԱԺԻՆ 3.

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

ԳԼՈԻԽ 14.

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 104. Արդարադատության խորհուրդը եւ դրա լիազորությունները

1. Արդարադատության խորհուրդը անկախ մարմին է, որը Սահմանադրությամբ նախատեսված իր լիազորություններն իրականացնում է սույն օրենսգրքով նախատեսված կարգով:

Հոդված 105. Արդարադատության խորհրդի անդամներին ներկայացվող պահանջները

1. Արդարադատության խորհրդի դատավոր անդամ կարող է ընտրվել դատավորի պաշտոնում առնվազն 5 տարի աշխատած այն դատավորը, որը վերջին հինգ տարիների ընթացքում չի ենթարկվել կարգապահական պատասխանատվության: Դատարանի նախագահը, վճռաբեկ դատարանի պալատի նախագահը չի կարող լինել արդարադատության խորհրդի անդամ:

2. Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական անդամի պաշտոնը պետական պաշտոն է:

Հոդված 106. Արդարադատության խորհրդի դատավոր անդամների ընտրության կարգը

1. Արդարադատության խորհրդի դատավոր անդամները ընտրվում են ՀՀ դատավորների ընդհանուր ժողովում ըստ հետեւյալ խմբերի`

1) Երեւանի ընդհանուր իրավասության դատարաններից` մեկ անդամ,

2) մարզերի ընդհանուր իրավասության դատարաններից` մեկ անդամ,

3) Քրեական դատարաններից` մեկ անդամ,

4) Քաղաքացիական դատարաններից` մեկ անդամ,

5) վերաքննիչ քաղաքացիական դատարանից` մեկ անդամ,

6) վերաքննիչ քրեական դատարանից` մեկ անդամ,

7) վարչական եւ սնանկության դատարաններից` մեկ անդամ,

8) վճռաբեկ դատարանից երկու անդամ:

2. Արդարադատության խորհրդի դատավոր անդամի տեղը թափուր մնալու դեպքում նոր անդամի ընտրությունը կատարվում է սույն օրենսգրքով նախատեսված կարգով՝ եռամսյա ժամկետում, իսկ եթե խորհրդում դատավոր անդամների թիվը պակաս է յոթից, ապա մեկշաբաթյա ժամկետում:

3. Այն դեպքում, եթե արդարադատության խորհրդի դատավոր անդամը տեղափոխվում է այլ դատարան կամ չի իրականացնում դատավորի իր լիազորությունները դատարանի վերացման հետեւանքով, նա շարունակում է պաշտոնավարել արդարադատության խորհրդի անդամի պաշտոնում, սակայն հետագայում թափուր տեղ առաջանալու դեպքում դատավորների ընդհանուր ժողովը, եթե հնարավոր է, թափուր տեղը լրացնում է այն հաշվով, որ վերականգնվի արդարադատության խորհրդում դատավորների` սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված համամասնությունը:

Հոդված 107. Քվեարկության կարգը

1. Քվեարկությունը գաղտնի է, տեղի է ունենում քվեաթերթիկներով: Քվեաթերթիկները պատրաստվում են ըստ սույն օրենսգրքի Հոդված 106-ի 1-ին մասով նախատեսված խմբերի: Քվեաթերթիկների մեջ ներառվում են բոլոր այն դատավորների անունները, որոնք բավարարում են սույն օրենսգրքի Հոդված 105-ի 1-ին մասով նախատեսված պահանջներին:

2. Յուրաքանչյուր քվեաթերթիկով քվեարկելիս դատավորը ունի մեկ ձայնի իրավունք: Յուրաքանչյուր տեղի համար ընտրված է համարվում առավել շատ ձայներ ստացած դատավորը: Եթե սույն օրենքսգրքի Հոդված 106-ի 1-ին մասով նախատեսված խմբերից որեւիցե մեկից պետք է միաժամանակ ընտրվի երկու անդամ, ապա ընտրված են համարվում առավել շատ ձայներ ստացած երկու դատավորը: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է վիճակահանություն:

3. Քվեարկության արդյունքներով ժողովը կայացնում է որոշում, որը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում: Ժողովի որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից:

Հոդված 108. Արդարադատության խորհրդի դատավոր անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը

1. Խորհրդի դատավոր անդամի լիազորությունները համարվում են օրենքի ուժով վաղաժամկետ դադարեցված, եթե սույն օրենքսգրքի Հոդված 174-ով նախատեսված հիմքերով վաղաժամկետ դադարեցվել են նրա՝ որպես դատավորի լիազորությունները, ինչպես նաեւ այն դեպքերում, երբ նա ենթարկվել է կարգապահական պատասխանատվության:

1)

Հոդված 109. Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը

1. Խորհրդի իրավաբան գիտնական անդամի լիազորությունները համարվում են օրենքի ուժով վաղաժամկետ դադարեցված, եթե՝

1) նրա նկատմամբ կա դատարանի օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ կամ նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով,

2) դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով նա ճանաչվել է անգործունակ, անհայտ բացակայող կամ հայտարարվել մահացած,

3) նա մահացել է:

2. Խորհրդի իրավաբան գիտնական անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել նրան նշանակող մարմնի կողմից, եթե նա պարբերաբար անհարգելի պատճառով չի մասնակցում խորհրդի աշխատանքներին: Այս հիմքով իրավաբան գիտնական անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը նշանակող մարմնին ներկայացնում է վճռաբեկ դատարանի նախագահը:

Հոդված 110. Արդարադատության խորհրդի անդամի լիազորությունների ժամկետը

1. Արդարադատության խորհրդի դատավոր անդամի լիազորությունները դադարում են սույն օրենքսգրքի Հոդված 107-ի 3-րդ կետով նախատեսված որոշումը ուժի մեջ մտնելուց հետո հինգերորդ տարին լրանալու հաջորդ օրը:

2. Արդարադատության խորհրդի` ՀՀ նախագահի կողմից նշանակված իրավաբան գիտնականների լիազորությունները դադարում են ՀՀ նախագահի լիազորությունները դադարելու դեպքում:

3. Արդարադատության խորհրդի` ՀՀ Ազգային ժողովի կողմից նշանակված իրավաբան գիտնականների լիազորությունները դադարում են ՀՀ Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու կամ Ազգային ժողովի արձակման դեպքում:

Հոդված 111. Արդարադատության խորհրդի անդամի մասնակցությունը քվեարկությանը

1. Արդարադատության խորհրդի յուրաքանչյուր անդամ քվեարկությունների ժամանակ ունի մեկ ձայն:

2. Խորհրդի դատավոր անդամը չի մասնակցում այն քվեարկությանը, որը վերաբերում է.

1) խորհրդի կողմից նրա` որպես դատավորի լիազորությունները դադարեցնելուն, նրան կալանավորելուն, որպես մեղադրյալ ներգրավելու կամ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին առաջարկ ներկայացնելուն,

2) նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելուն,

3) որպես դատարանի նախագահ, վճռաբեկ դատարանի դատավոր առաջարկելու նպատակով իր թեկնածության քննարկմանը, իր՝ որպես այլ դատարանի դատավորի թեկնածության, ինչպես նաեւ այլ դատավորի հետ պաշտոնների փոխանակման վերաբերյալ եզրակացություն տալուն:

Հոդված 112. Արդարադատության խորհրդի անդամի իրավունքներն ու պարտականությունները

1. Խորհրդի անդամն իրավունք ունի՝

1) ծանոթանալ նիստում քննարկվող հարցերին առնչվող նյութերին,

2) ելույթ ունենալ խորհրդում քննարկվող յուրաքանչյուր հարցի վերաբերյալ,

3) հարցեր տալ,

4) անել առաջարկություններ:

2. Խորհրդի անդամը պարտավոր է՝

1) մասնակցել արդարադատության խորհրդի նիստերին եւ կողմ կամ դեմ քվեարկել քննարկման դրվող յուրաքանչյուր հարցի շուրջ՝ բացառությամբ սույն օրենքսգրքի Հոդված 111-ով նախատեսված դեպքերից,

2) մասնակցել քվեաթերթիկներով քվեարկություններին,

3) կատարել խորհրդի որոշմամբ իրեն տրված հանձնարարությունները:
 
 

ԳԼՈԻԽ 15.

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ





Հոդված 113.  Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը

1. Արդարադատության խորհուրդը վեց ամիս ժամկետով ձեւավորում է խորհրդի երեք անդամներից կազմված կարգապահական հանձնաժողով: Կարգապահական հանձնաժողովի կազմի մեջ մտնում են խորհրդի անդամ երկու դատավորներ եւ մեկ իրավաբան-գիտնական: Կարգապահական հանձնաժողովի կազմը ձեւավորվում է ռոտացիոն կարգով՝ հիմք ընդունելով խորհրդի անդամի ընտրության կամ նշանակման ամսաթիվը: Կարգապահական հանձնաժողովի կազմի մեջ մտնում են ավելի վաղ ընտրված կամ նշանակված խորհրդի անդամները: Խորհրդի անդամների ընտրության կամ նշանակման ամսաթվերի համընկնման դեպքում կարգապահական հանձնաժողովի կազմը ձեւավորվում է  խորհրդի անդամների ազգանունների այբբենական հերթականությամբ:  Կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված անդամի լիազորությունների ժամկետը լրանալուց հետո նա փոխարինվում է ռոտացիոն կարգով՝ խորհրդի համապատասխանաբար իրավաբան-գիտնական եւ դատավոր անդամների ազգանունների այբբենական հերթականությամբ:

2. Կարգապահական հանձնաժողովում ընդգրկված խորհրդի անդամներն իրենց դիմումի հիման վրա հարցերը քննարկելիս չեն մասնակցում քվեարկությանը:

3. Կարգապահական հանձնաժողովն իրավունք ունի՝

1) կարգապահական վարույթ հարուցելու առաջին ատյանի, եւ վերաքննիչ դատարանների դատավորի եւ դատարանի նախագահի նկատմամբ եւ համապատասխան միջնորդությամբ դիմելու արդարադատության խորհուրդ,

2) դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովի  դիմումի հիման վրա կարգապահական վարույթ հարուցելու վճռաբեկ դատարանի դատավորի եւ պալատի նախագահի, ինչպես նաեւ վճռաբեկ դատարանի նախագահի նկատմամբ եւ համապատասխան միջնորդությամբ դիմելու արդարադատության խորհուրդ:

Հոդված 114. Արդարադատության խորհրդի նիստերը

1. Արդարադատության խորհուրդը իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Խորհրդի նիստերը հրավիրում է վճռաբեկ դատարանի նախագահը: Վճռաբեկ դատարանի նախագահը արդարադատության խորհրդի նիստ գումարում է երկշաբաթյա ժամկետում սկսած այն պահից, երբ ծագել է խորհրդի որոշում պահանջող հարց: Հոդված 175-ով նախատեսված դեպքերում նիստերը գումարվում են հնարավորին չափ շուտ, սակայն ոչ ուշ քան խորհրդին դիմելու հաջորդ օրը: Հեռակա քվեարկություն թույլատրվում է միայն սույն օրենսգրքի Հոդված 147-ի 1-ին մասով եւ  Հոդված 174-ով նախատեսված դեպքերում:

2. Արդարադատության խորհրդի նիստերին մասնակցելու կապակցությամբ արդարադատության խորհրդի անդամները այդ ընթացքում ազատվում են իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելուց` աշխատավարձի եւ այլ հավելավճարների պահպանմամբ: Մարզերում աշխատող արդարադատության խորհրդի անդամներին հատուցվում են խորհրդի նիստին մասնակցելու կապակցությամբ գործուղման ծախսերը:

3. Դատական դեպարտամենտը արդարադատության խորհրդի նիստի օրակարգի, ժամանակի եւ վայրի մասին ողջամիտ ժամկետում ծանուցում է արդարադատության խորհրդի անդամներին, արդարադատության նախարարին եւ գործին մասնակցող այլ անձանց: Երբ արդարդատության խորհուրդը գործում է որպես դատարան, գործին մասնակցող անձանց օրենքով նախատեսված կարգով ուղարկվում է դատական ծանուցում:

4. Խորհրդի նիստերը վարում է վճռաբեկ դատարանի նախագահը։

5. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են խորհրդի առնվազն յոթ դատավոր անդամ:

Հոդված 115. Արդարադատության խորհրդի նիստերի արձանագրությունը

1. Արդարադատության խորհրդի նիստերն արձանագրվում են պարզ թղթային արձանագրման կամ ձայնային արձանագրման եւ համակարգչային եղանակով միաժամանակ համառոտագրման միջոցով:

2. Որպես դատարան գործելիս արդարադատության խորհրդի նիuտի պարզ թղթային արձանագրությունում նշվում են`

1)  նիuտի տարին, ամիuը, ամuաթիվը եւ վայրը.

2) նիuտը uկuելու եւ ավարտելու ժամը.

3) նիստի ներկա արադարադատության խորհրդի անդամների եւ դատական նիuտի քարտուղարի անունը.

4)  տեղեկություններ խորհրդի կողմից քննվող հարցի վերաբերյալ.

5) տեղեկություններ` խորհրդի նիստին մաuնակցող անձանց ներկայանալու մաuին.

6) արդարադատութայն խորհրդի առանց նիuտերի դահլիճից հեռանալու կայացրած որոշումները եւ նիստը նախագահողի կարգադրությունները.

7) նիստին մաuնակցող անձանց հայտարարությունները, միջնորդությունները եւ բացատրությունները.

8)  վկաների ցուցմունքները, փորձագետների բանավոր պարզաբանումներն իրենց եզրակացությունների վերաբերյալ.

9)  տեղեկություններ` ապացույցների հրապարակման, զննման եւ հետազոտման վերաբերյալ.

10)  արդարադատության խորհրդի աշխատակարգային որոշումների տեuքով ձեւակերպվող որոշումների բովանդակությունը,

11) արդարադատության խորհրդի որոշումների եւ եզրակացությունների եզրափակիչ մաuը :

3. Արդարադատության խորհրդի նիստի մասնակցի պահանջով կամ նիստը նախագահողի ցուցումով արձանագրության մեջ ներառվում է նիստի ընթացքում արված կարեւոր համարվող արտահայտության բառացի վերարտադրությունը:

4. Արձանագրությունը ստորագրում են նիստը նախագահողը եւ արձանագրողը:

5. Հատուկ համակարգչային ձայնագրման համակարգով արձանագրություն վարելիu դրա համառոտագրումը կատարվում է միաժամանակ` համակարգչային եղանակով: Ձայնային արձանագրությունը պահպանվում է լազերային կրիչի վրա: Համառոտագրումը պահպանվում է թղթային կրիչի վրա` հավաuտված արձանագրողի uտորագրությամբ:

6. Խորհրդի նիuտի արձանագրության համակարգչային արձանագրման կրիչի oրինակը` դրա համառոտագրման հետ, խորհրդի նիստին մաuնակցող անձանց գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում է խորհրդի նիuտից անմիջապեu հետո: Խորհրդի նիuտի պարզ թղթային եղանակով արձանագրման դեպքում գրավոր արձանագրության պատճենը նիստին գործին մաuնակցող անձանց գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում է ոչ ուշ, քան հաջորդ oրը: Արձանագրությունը հրապարակել կարող է միայն այն դատավորը, որի նկատմամբ հարուցված է կարգապահական վարույթ:

Հոդված 116. Հարցերի քննության կարգը արդարադատության խորհրդում

1. Նիստը նախագահողը բացում է արդարադատության խորդհրդի նիստը` հայտարարելով, թե ինչ հարց է ենթակա քննության, ինչպես նաեւ խորհրդի անդամների համաձայնությամբ սահմանում է նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննության կարգը, ղեկավարում է նիստի ընթացքը:

2. Արդարադատության խորհրդի նիստերը դռնփակ են` բացառությամբ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործերի քննության այն դեպքերի, երբ դատավորը, որի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել պահանջում է իր գործի հրապարակային քննություն:

Հոդված 117. Տեղեկատվություն ստանալու իրավունքը

1. Արդարադատության խորհուրդը Սահմանադրությամբ սահմանված իր լիազորությունների իրականացման համար պաշտոնատար անձանցից եւ պետական մարմիններից, այդ թվում դատարաններից, դատախազությունից, հետաքննության եւ նախաքննության մարմիններից վարչական, քրեական, քաղաքացիական գործեր, անհրաժեշտ, այդ թվում նաեւ նախաքննության գաղտնիք պարունակող, տեղեկություններ, նյութեր, տեղեկանքներ եւ այլ փաստաթղթեր ստանալու իրավունք ունի: Բացառություն են կազմում միայն պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները:

Հոդված 118. Արդարադատության խորհրդի ակտերը եւ դրանց ընդունման կարգը

1.  Սահմանադրության 95 հոդվածի 2 եւ 4 կետերով նախատեսված լիազորություններն իրականացնելիս արդարադատության խորհուրդը ընդունում է եզրակացություններ, իսկ 1, 3 եւ 5 կետերով նախատեսված լիազորություններն իրականացնելիս՝ որոշումներ:

2. Արդարադատության խորհուրդը իր քննարկման ենթակա հարցերի նախապատրաuտման նպատակով, ինչպեu նաեւ իր գործունեության կազմակերպման հետ կապված այլ հարցերով ընդունում է աշխատակարգային որոշումներ: Աշխատակարգային որոշումները ընդունվում են բաց քվեարկությամբ՝ քվեարկությանը մասնակցած խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ:

3. Քվեարկությունը համարվում է կայացած, եթե դրան մասնակցել են արդարադատության խորհրդի առնվազն յոթ անդամ:

4. Բաց քվեարկությամբ ընդունվող որոշումները եւ եզրակացություններն ընդունվում են քվեարկությանը մասնակցած խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ: Քվեաթրթիկներով գաղտնի քվեարկությամբ որոշումներ եւ եզրակացություններ ընդունելու կարգը սահմանված է սույն օրենսգրքով:

5. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորին կալանավորելու, որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու վերաբերյալ արդարադատության խորհրդի որոշումները կայացվում են խորհրդակցական սենյակում եւ ստորագրվում արդարադատության խորհրդի նիստին մասնակցած բոլոր անդամների կողմից: Արդարադատության խորհրդի այլ որոշումները ստորագրում է նիստը նախագահողը:

6. Դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու, նրա լիազորությունների դադարեցման, դատավորին կալանավորելու, որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու վերաբերյալ արդարադատության խորհրդի որոշումները եւ Հոդված 178-ով նախատեսված եզրակացությունը վերջնական են, ուժի մեջ են մտնում արդարադատության խորհրդի նիստում հրապարակման պահից եւ բողոքարկման ենթակա չեն: Այդ որոշումները եւ եզրակացությունները ենթակա են հրապարակման ՀՀ պաշտոնական տեղեկագրում եւ դատական իշխանության պաշտոնական ինտերնետ կայքում:

7. Արդարադատության խորհրդի սույն հոդվածի 6-րդ կետում չներառված որոշումները եւ եզրակացությունները ուժի մեջ են մտնում դատական իշխանության պաշտոնական ինտերնետ կայքում հրապարակման պահից: Շահագրգիռ անձինք կարող են այդ ակտերը դատական կարգով բողոքարկել վարչական դատարան` ակտն ընդունվելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում: Վարչական դատարանը գործը քննում եւ լուծում է այն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Հոդված 119.  Արդարադատության խորհրդի աշխատակազմը

1. Արդարադատության խորհրդի աշխատակազմի գործառույթներն իրականացնում է Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմինը:

2. Դատական դեպարտամենտին հանձնարարություններ տալու իրավունք ունի արդարադատության խորհուրդը՝ աշխատակարգային որոշումներ ընդունելու միջոցով, արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը, ինչպես նաեւ խորհրդի այն անդամը, որին խորհրդի որոշմամբ տրվել են հանձնարարություններ:

3. Դատական դեպարտամենտը նախապատրաստում է արդարադատության խորհրդի նիստերը, սույն օրենսգրքով նախատեսված ժամկետներում արդարադատության խորհրդի անդամներին եւ շահագրգիռ անձանց է ուղարկում արդարադատության խորհրդում քննվող հարցերի վերաբերյալ նյութերը, արձանագրում է արդարադատության խորհրդի նիստերը, առաքում եւ հրապարակում է արդարադատության խորհրդի ընդունած ակտերը:

Հոդված 120. Արդարադատության խորհրդի ֆինանսավորումը

1.  Արդարադատության խորհրդի ֆինանսավորումը նախատեսվում է դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի բյուջեով:

Հոդված 121. Դատավորների թեկնածությունների ցուցակը

1. Արդարադատության խորհուրդը սույն օրենսգրքոով սահմանված կարգով որակավորման ստուգման հիման վրա կազմում եւ Հանրապետության Նախագահի հաստատմանն է ներկայացնում դատավորների թեկնածությունների ցուցակը: Դատավորների թեկնածությունների ցուցակում լրացումներ եւ փոփոխություններ կատարվում են նույն կարգով:
 


ԳԼՈԻԽ 16.

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ԿԱԶՄՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ: ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ  ԿԱՐԳԸ

Հոդված 122. Որակավորման ստուգումը

1. Եթե ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ դատական դպրոցն ավարտած եւ դատական դպրոցում սովորող անձանց ընդհանուր թիվը չի գերազանցում 28-ը, ապա վճռաբեկ դատարանի նախագահը ոչ ուշ քան մինչեւ սեպտեմբերի 10-ը հրապարակում է հայտարարություն` դատավորների թեկնածությունների ցուցակի լրացման նպատակով որակավորման ստուգումներ անցկացնելու մասին:

2. Որակավորման ստուգումը կատարվում է մրցութային կարգով` գրավոր քննությունների արդյունքներով:

3. Դատական դպրոցի կառավարման խորհուրդը ոչ ուշ քան մինչեւ սեպտեմբերի 30-ը սահմանում եւ հրապարակում է գրավոր քննությունների տեսակը, անցկացման կարգը, գրավոր աշխատանքների ստուգման, գնահատման եւ բողոքարկման ընթացակարգերը, գրավոր աշխատանքների գնահատականների հիման վրա հավակնորդի հանրագումարային միավորի հաշվարկման կարգը: Որակավորման ստուգման անցկացման հետ կապված կազմակերպչական աշխատանքները իրականացնում է Դատական դպրոցի տնօրենը:

4. Որակավորման ստուգմանը կարող են մասնակցել 22-ից 60 տարեկան ՀՀ այն քաղաքացիները, որոնք ՀՀ-ում ստացել են մագիuտրոuի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան են ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որոնց ճանաչումն ու համարժեքության հաստատումն ՀՀ-ում իրականացվել են օրենքով սահմանված կարգով, տիրապետում են հայերենին, սույն օրենսգրքի Հոդված 192-ի հիման վրա զրկված չէ դպրոց դիմելու իրավունքից եւ որոնք համապատասխանում են Հոդված 126-ի 1-ին մասի պահանջներին:

5. Հայտերը ներկայացվում են Դատական դպրոցի տնօրենին մինչեւ հոկտեմբերի 25-ը:

6. Հայտերի հետ միասին նշված անձինք ներկայացնում են համաձայնություն իրենց մասին պետական մարմիններից եւ պաշտոնատար անձանցից անհրաժեշտ տեղեկություններ, այդ թվում բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ ստանալու վերաբերյալ:

7. Հավակնորդը պարտավոր է ներկայացնել նաեւ.

1) անձը հաստատող փաստաթուղթ,

2) հավակնորդի մոտ բարձրագույն իրավաբանական կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ,

3) հավակնորդի կենսագրական տվյալները պարունակող քարտ` իր կողմից իրավաբանի կոչում ձեռք բերելուց հետո իրականացված մասնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ` կցելով համապատասխան ապացույցներ (այդ թվում՝ պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են մասնագիտական իրավաբանական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները),

4) արական սեռի հավակնորդները՝ պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ.

5) դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների եւ հիվանդությունների բացակայության մասին կառավարության կողմից սահմանված կարգով տրված փաստաթուղթ:

8. Հայտատուն իրավունք ունի ներկայացնել նաեւ դատական դպրոցի կառավարման խորհրդի կողմից սահմանված ձեւի երաշխավորագիր-նամակներ:

9. Դպրոցի տնօրենը կարող է ստուգել ներկայացված փաստաթղթերի հավաստիությունը:

10. Հայտերը ներկայացնելու համար սահմանված ժամկետի խախտմամբ կամ օրենքով նախատեսված պահանջներին չբավարարող հայտերի ընդունումը մերժվում է եւ դրանք ենթակա են վերադարձման Դպրոցի տնօրենի կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում ժամկետում: Դպրոցի տնօրենի կողմից հայտի ընդունումը մերժվելու մասին որոշումը հայտատուն կարող է դատական կարգով բողոքարկել վարչական դատարան` մերժումը ստանալուց երեք աշխատանքային օրվա ընթացքում: Վարչական դատարանը գործը քննում եւ լուծում է այն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում:

11. Դպրոցի տնօրենի կողմից հայտի ընդունման մերժումը դատական կարգով բողոքարկելը չի կասեցնում հայտերի ընդունման եւ որակավորման ստուգումների սույն օրենսգրքով նախատեսված ընթացակարգը:

12. Դպրոցի տնօրենի` հայտի ընդունման մերժումը դատարանի կողմից անօրինական ճանաչելու դեպքում հայտատուն իրավունք ունի անցնել որակավորման ստուգումը, իսկ եթե որակավորման ստուգման անցկացումն սկսվել է, հայտատուն իրավունք ունի առանց նոր հայտ ներկայցնելու մասնակցել հաջորդ որակավորման ստուգմանը:

13. Որակավորման ստուգումը եւ արդյունքների ամփոփումը, այդ թվում որակավորման արդյունքների բողոքարկումը, պետք է իրականացվի նոյեմբերի 1-ից 15-ը:

Հոդված 123. Որակավորման ստուգման հիման վրա նյութերի նախապատրաստում արդարադատության խորհրդում հարցի քննարկման համար

1. Բողոքարկման ժամկետի ավարտից հետո ոչ ուշ քան մինչեւ նոյեմբերի 20-ը դատական դպրոցի կառավարման խորհուրդը որակավորման ստուգման արդյունքներով ամենաբարձր հանրագումարային միավորներ ստացած 25 հավակնորդների (իսկ նվազագույն ամենաբարձր միավորին հավասար միավորներ ունեցող հավակնորդների առկայության դեպքում՝ նաեւ նրանց) արդյունքները ներկայացնում է արդարադատության խորհրդին` դատավորների թեկնածությունների ցուցակում ներառելու նպատակով։ Միաժամանակ դատական դպրոցի կառավարման խորհուրդը ներկայացված թեկնածությունների ցուցակը հրապարակում է առնվազն 3000 տպաքանակ ունեցող մամուլում եւ դատական իշխանության պաշտոնական ինտերնետ կայքում: Պետական մարմինները եւ պաշտոնատար անձինք, որոնք տիրապետում են տվյալ դատավորի թեկնածուի վերաբերյալ այնպիսի տեղեկատվության (այդ թվում գաղտնի տեղեկատվության), որը կասկած է հարուցում տվյալ անձի հեղինակության եւ նրա կողմից դատավորի լիազորությունները պատշաճ իրականացնելու վերաբերյալ, պարտավոր են հրապարակման պահից երկու շաբաթվա ընթացքում այդ մասին հայտնել արդարադատության խորհրդին: Դատական դեպարտամենտը ապահովում է, որպեսզի ստացված տեղեկություններին ծանոթանան արդարադատության խորհրդի բոլոր անդամները, վճռաբեկ դատարանի նախագահն ու արդարադատության նախարարը:

2. Արդարադատության նախարարը, ինչպես նաեւ արդարադատության խորհուրդը կարող են հավակնորդի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ ստանալ պետական մարմիններից եւ պաշտոնատար անձանցից, հարցումներ կատարել երաշխավորագիր-նամակ տված անձանցից:

Հոդված 124. Դատավորների թեկնածությունների ցուցակի կազմումը եւ հաստատումը

1. Արդարադատության խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է առաջարկված թեկնածությունները եւ հրավիրում նրանց զրույցի։

2. Դատավորների թեկնածությունների ցուցակի լրացման նպատակով խորհուրդը անցկացնում է քվեաթերթիկներով գաղտնի քվեարկություն։ Քվեաթերթիկում յուրաքանչյուր թեկնածուի անուն-ազգանունից հետո գրվում են "կողմ եմ" բառերը` նշումի համար նախատեuված դատարկ քառանկյունով: Արդարադատության խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի 16 ձայնի իրավունք, ընդ որում յուրաքանչյուր թեկնածուին կարող է տալ ոչ ավելի քան մեկ ձայն: Նախընտրած թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարվում «կողմ եմ» բառերին համապատասխանող քառանկյան մեջ: 16 ձայնից ավելի ձայներ պարունակող քվեաթերթիկները համարվում են անվավեր: Քվեարկության արդյունքներով կազմվում է առավելագույն ձայներ ստացած 16 անձանց ցուցակ: Հավասար ձայների դեպքում, ցուցակում ընդգրկվում են նաեւ հավասար ձայներ ստացած մյուս անձինք: Ցուցակը Հանրապետության Նախագահին է ներկայացվում ոչ ուշ քան մինչեւ դեկտեմբերի 15-ը:

3. Ցուցակի կազմման ժամանակ հաշվի է առնվում սեռային (գենդերային) հավասարակշռությունը: Եթե որեւէ սեռի դատավորների թիվը պակասի դատավորների ընդհանուր թվի 25 տոկոսից, ապա այդ սեռի թեկնածուներին կերաշխավորվի առնվազն 8 տեղ ցուցակում:

4. ՀՀ Նախագահը ոչ ուշ քան մինչեւ դեկտեմբերի 25-ը հրամանագրով հաստատում է արդարադատության խորհրդի կազմած ցանկը` իր համար ընդունելի թեկնածություններով:

Հոդված 125. Դատավորների թեկնածությունների եւ առաջխաղացման ցուցակներում նախկին դատավորների, դատախազների, փաստաբանների եւ քննիչների ընդգրկման կարգը

1. Դատավոր աշխատած այն աձինք, որոնց լիազորությունները վաղակետ դադարացվել են Հոդված 174-ի 1-ին մասի 1)-ին, 3)-րդ 5)-րդ կամ 9)-րդ կետերով սահմանված հիմքով (այսուհետեւ` նախկին դատավորներ), եւ որոնք վերջին 10 տարվա ընթացքում 2 տարի աշխատել են որպես դատավոր, կարող են ընդգրկվել դատավորների թեկնածությունների եւ առաջխաղացման ցուցակներում սույն հոդվածով սահմանված կարգով: Այն դատավորները, որոնց լիազորությունները վաղակետ դադարեցվել են Հոդված 174-ի 1-ին մասի 5)-րդ կամ 9)-րդ կետերով նախատեսված հիմքով, կարող են դատավորների թեկնածությունների եւ առաջխաղացման ցուցակներում ընդգրկվելու նպատակով դիմել այն դեպքում, եթե վերացել են լիազորությունները վաղակետ դադարեցնելու հիմք ծառայած հանգամանքները:

2. Դատավորների թեկնածությունների ցուցակում սույն հոդվածով սահմանված կարգով կարող են ընդգրկվել նաեւ վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 2 տարի դատախազ, փաստաբան կամ քննիչ աշխատած եւ դիմումը ներկայացնելու պահին դատախազ, փաստաբան կամ քննիչ աշխատող անձինք:

3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված անձինք տարին մեկ անգամ` ոչ ուշ քան մինչեւ նոյեմբերի 20-ը, կարող են դիմում  ներկայացնել արդարադատության խորհրդին` կցելով Հոդված 122-ի 7-րդ մասով նախատեսված փաստաթղթերը:

4. Արդարադատության խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է թեկնածությունը, անհրաժեշտության դեպքում թեկնածուին հրավիրում զրույցի։

5. Դատավորների թեկնածությունների ցուցակի լրացման նպատակով խորհուրդը անցկացնում է քվեաթերթիկներով գաղտնի քվեարկություն։ Քվեաթերթիկում թեկնածուի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» եւ «դեմ եմ» բառերը` նշումի համար նախատեuված դատարկ քառանկյուններով: Քվեարկության մաuնակիցը թեկնածուին կողմ քվեարկելիu նշում է կատարում "կողմ եմ", իuկ դեմ քվեարկելիu` "դեմ եմ" բառերին համապատաuխանող քառանկյան մեջ: Եթե թեկնածուն ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին, ապա նա ներկայացվում է Հանրապետության Նախագահին: Եթե Հանրապետության Նախագահը առաջարկությունը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում չի լրացնում դատավորների թեկնածությունների ցուցակը, ապա այդ թեկնածությունը համարվում է մերժված:

6. Արդարադատության խորհրդի կողմից թեկնածությունը չառաջարկելու դեպքում կամ Հանրապետության Նախագահի կողմից թեկնածությունը մերժելու դեպքում, սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված անձինք զրկվում են մերժման պահից երեք տարվա ընթացքում սույն հոդվածով սահմանված կարգով դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու համար կրկին դիմելու հնարավորությունից:

7. Եթե անձը նախկինում դատավոր է աշխատել վերաքննիչ դատարանում կամ վճռաբեկ դատարանում, կամ ընդգրկված է եղել դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում, կամ աշխատել է որպես դատավոր կամ փաստաբան կամ դատախազ կամ քննիչ եւ բավարարում է սույն օրենսգրքի Հոդված 144-ի 1-ին մասի 2)-րդ կամ 3)-րդ կամ Հոդված 145-ի 1-ին մասի 2)-րդ կամ 3)-րդ կետերով նախատեսված պահանջներին, ապա իր ցանկության դեպքում թեկնածությունների ցուցակում ընդգրկելու հետ մեկտեղ առանձին քվեաթերթիկով նույն կարգով քվեարկության է դրվում եւ Հանրապետության Նախագահի հաստատմանն է ներկայացնում նաեւ համապատասխան ծառայողական առաջխաղացման ցուցակում նրա ընդգրկվելու հարցը: Այդ անձը պարտավոր է հայտնել արդարադատության խորհրդին առաջխաղացման ցուցակի այն բաժինը, որում ցանկանում է ընդգկվել:

8. Եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձինք դադարում են աշխատել որպես դատախազ, փաստաբան կամ քննիչ, պարտավոր են այդ մասին մեկշաբաթյա ժամկետում գրավոր հայտնել արդարադատության խորհրդին:

Հոդված 126. Դատավոր նշանակվելու սահմանափակումները

1. Դատավոր չի կարող նշանակվել այն անձը`

1) որը դատապարտվել է հանցագործության կատարման համար` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից,

2) որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով,

3) որի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում,

4) որը ֆիզիկական արատի կամ հիվանդության պատճառով չի կարող նշանակվել դատավորի պաշտոնում,

5) ով չի անցել պարտադիր զինվորական ծառայություն, բացառությամբ այն անձանց, ովքեր ազատվել են նման ծառայությունից կամ ունեն տարկետում օրենքով նախատեսված կարգով ու հիմքով,

2. Սույն հոդվածի 1-ին մասի 4)-րդ կետով նախատեսված ֆիզիկական արատների եւ հիվանդությունների ցանկը սահմանում է կառավարությունը:

Հոդված 127. Դատավորների թեկնածությունների ցուցակից թեկնածուին հանելու հիմքերը

1. Դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձը հանվում է ցուցակից, եթե՝

1) նա նշանակվել է դատավորի պաշտոնում,

2) նա դիմում է այդ մասին,

3) լրացել է նրա 65 տարին,

4) դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտով ապացուցված է, որ նա ընդգրկվել է ցուցակում օրենքի պահանջների խախտմամբ,

5) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում նա հեռացվել է Դատական դպրոցից,

6) Դատական դպրոցն ավարտելուց հետո նա առանց հարգելի պատճառի չի անցել տարեկան վերապատրաստման ծրագիրը,

7) Դատական դպրոցն ավարտելուց հետո նա ազատվել կամ հեռացվել է ծառայությունից դատական դեպարտամենտում,

8) սույն օրենքսգրքի Հոդված 130-ի 6-րդ եւ 7-րդ կետերով նախատեսված դեպքերում չի համաձայնվում նշանակվել իրեն առաջարկված դատավորի պաշտոնում,

9)  նա դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ հայտարարվել է մահացած,

10) նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով,

11) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը,

12) նա կորցրել է  Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը,

13) նա մահացել է:

2. Դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված Հոդված 125-ի 2-րդ մասով նախատեսված անձինք հանվում են հանվում է ցուցակից նաեւ հետեւյալ դեպքերում՝

1) եթե դադարում են աշխատել որպես դատախազ, փաստաբան կամ քննիչ,

2) եթե դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելուց հետո երկու տարվա ընթացքում նրանք չեն ավարտել վերապատրաստման անահտական դասընթացը դատական դպրոցում:

3. Դատավորների թեկնածությունների ցուցակից հանելու սույն հոդվածով սահմանված հիմքերը ի հայտ գալուց հետո եռօրյա ժամկետում վճռաբեկ դատարանի նախագահը այդ մասին առաջարկով դիմում է արդարադատության խորհրդին: Արդարադատության խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է վճռաբեկ դատարանի նախագահի առաջարկությունը: Եթե բաց քվեարկության արդյունքներով արդարադատության խորհուրդը համարում է, որ առաջարկությունը համապատասխանում է սույն հոդվածի պահանջներին, ապա դիմում է Հանրապետության Նախագահին անձին ցուցակից հանելու առաջարկությամբ: Եթե խախտված չեն սույն օրենսգրքով սահմանված ընթացակարգերը ՀՀ Նախագահը տասնօրյա ժամկետում տվյալ անձին հանում է հիշյալ ցուցակից:

Հոդված 128. Ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում թափուր տեղ առաջանալու հիմքերը

1. Ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում թափուր տեղ կարող է առաջանալ այն դեպքերում, երբ՝

1) ստեղծվում է նոր ընդհանուր իրավասության դատարան,

2) դադարեցվում կամ դադարում է գործող դատավորի լիազորությունները,

3) ավելացվում է տվյալ դատարանի դատավորների թիվը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 2)-րդ եւ 3)-րդ կետերով նախատեսված դեպքերում թափուր տեղ չի առաջանում, եթե համապատասխան դատարանում կա կրճատված դատավոր, որը չի նշանակվել այլ դատարանի դատավորի պաշտոնում: Այդ դեպքում դատավորը դադարում է համարվել կրճատված: Մի քանի կրճատված դատավորի առկայության դեպքում, առաջնությունը տրվում է տարիքով ավագին:

Հոդված 129. Ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածու առաջարկելու կարգը

1. Ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղ առաջանալիս Հանրապետության Նախագահին թեկնածություն առաջարկելու նպատակով Արդարադատության խորհրդի անունից վճռաբեկ դատարանի նախագահը գրավոր առաջարկում է թեկնածուներին ստորեւ բերված հերթականությամբ, ընդ որում թեկնածուները, որոնց նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում, չեն դիտարկվում:

1) Առաջին հերթին առաջարկվում է այն առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանի նախագահին կամ մասնագիտացված առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանի դատավորին կամ վճռաբեկ դատարանի պալատի նախագահին կամ դատավորին, ով մինչ այդ գրավոր դիմել է վճռաբեկ դատարանի նախագահին` խնդրելով իրեն տեղափոխել ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնին: Մի քանի դիմողների դեպքում առաջնահերթությունը տրվում է նախ այն դատարանի նախագահին, որտեղ առաջացել է թափուր տեղ, ապա՝ տարիքով ավագին:

2) Երկրորդ հերթին առաջարկվում է Հոդված 15?ի 7?րդ կետով սահմանված տարիքով ավագ ռեզերվային դատավորին, ով չի նշանակվել այլ դատարանի դատավորի պաշտոնում (բացառությամբ Հոդված 146-ով նախատեսված անձանց):

3) Երրորդ հերթին առաջարկվում է Հոդված 15?ի 6?րդ կետով սահմանված առաջին ատյանի կամ վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանի կրճատված դատավորին, ով չի նշանակվել այլ դատարանի դատավորի պաշտոնում: Մի քանի անձանց առկայության դեպքում առաջնությունը տրվում է նախ առաջին ատյանի այլ դատարանի տարիքով ավագ դատավորին, ապա` վերաքննիչ դատարանի տարիքով ավագ դատավորին, ապա՝ վճռաբեկ դատարանի տարիքով ավագ դատավորին (բացառությամբ Հոդված 146-ով նախատեսված անձանց):

4) Չորրորդ հերթին առաջարկում է սույն օրենսգրքի Հոդված 125-ով սահմանված կարգով դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված այն փաստաբաններին, դատախազներին եւ քննիչներին, ովքեր ավարտել են վերապատրաստման անհատական դասընթացը դատական դպրոցում, ինչպես նաեւ սույն օրենսգրքի Հոդված 125-ով սահմանված կարգով դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված նախկին դատավորներին: Նշված անձնաց առաջարկությունը արվում է անգամ եթե նրանք ընդգրկված են ծառայողական առաջխաղացման ցուցակում: Մի քանի անձանց առկայության դեպքում առաջնությունը տրվում է տարիքով ավագ նախկին դատավորին, ապա՝ տարիքով ավագ անձին:

5) Հինգերորդ հերթին առաջարկում է  դատական դպրոցն ավարտած թեկնածուներին, բացառությամբ պարտադիր զինվորական ծառայության պարտականություններ կրող անձանց, ըստ դպրոցի ավարտման հանրագումարային միավորների նվազման կարգի: Հավասար հանրագումարային միավորների առկայության դեպքում նախապատվությունը տրվում է տարիքով ավագ թեկնածուին:  Տվյալ տարվա ավարտածներին առաջարկ կարող է արվել, եթե դատավորների թեկնածությունների ցուցակում չկան դատական դպրոցը նախորդ տարիներին ավարտած թեկնածուներ, կամ դատավորների թեկնածությունների ցուցակում առկա նախորդ տարիներին ավարտած բոլոր թեկնածուները այդ պահին կրում են պարտադիր զինվորական ծառայության պարտականություններ:

2. Ռեզերվային դատավորներին, նախկին դատավորներին եւ սույն հոդվածի 1-րդ մասի 5)-րդ կետով նախատեսված անձանց վճռաբեկ դատարանի նախագահը գրավոր առաջարկությունը ներկայացնում է համապատասխան թեկնածուի բնակության վայրի հասցեով: Մյուս դեպքերում վճռաբեկ դատարանի նախագահը գրավոր առաջարկությունը ներկայացնում է համապատասխան թեկնածուի աշխատանքի վայր:

Հոդված 130. Ընդհանուր իրավասության դատարանի դատավորների թափուր տեղի համար առաջարկված թեկնածուների կողմից առաջարկն ընդունելու կարգը եւ չընդունելու հետեւանքները

1. Թեկնածուն ծանուցումը ստանալու պահից հետո մեկշաբաթյա ժամկետում պարտավոր է վճռաբեկ դատարանի նախագահի նստավայր ներկայացնել իր գրավոր համաձայնությունը կամ հայտնել անհամաձայնությունը նշանակման վերաբերյալ: Սահմանված ժամկետում համաձայնություն չտալը դիտվում է որպես անհամաձայնություն:

2. Հոդված 129-ի 1-րդ մասի 1)-ին կետով սահմանված անձի համաձայնության դեպքում նա սկսում է ստանալ իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող աշխատավարձ, իսկ կրճատված կամ ռեզերվային կարգավիճակ ունենալու դեպքում՝ այն դադարում է:

3. Հոդված 129-ի 1-րդ մասի 1)-ին կետով սահմանված դեպքում անձի անհամաձայնությունը նրա համար որեւէ բացասական հետեւանք չի առաջացնում:

4. Հոդված 129-ի 1-րդ մասի 2)-րդ եւ 3)-րդ կետերով նախատեսված դեպքում առաջին ատյանի մասնագիտացված կամ վերաքննիչ դատարանի կամ վճռաբեկ դատարանի դատավորի համաձայնությունը չի վերացնում նրա համապատասխանաբար ռեզերվային կամ կրճատված դատավորի կարգավիճակը, իսկ ընդհանուր իրավասության դատարանի դատավորների համար՝ վերացնում:

5. Հոդված 129-ի 1-րդ մասի 2)-րդ եւ 3)-րդ կետերով սահմանված դեպքերում դատավորի անհամաձայնությունը հանգեցնում է նրա լիազորությունների դադարեցման:

6. Հոդված 129-ի 1-րդ մասի 4)-րդ կետով սահմանված դեպքում թեկնածուի անհամաձայնությունը, բացառությամբ այն դեպքի, երբ նա ընդգրկված է դատավորների առաջխաղացման ցուցակում եւս, հանգեցնում է նրան դատավորների թեկնածությունների ցուցակից հանելուն: Այս հիմքով դատավորների թեկնածությունների ցուցակից հանվելու դեպքում թեկնածուն այլեւս չի կարող Հոդված 125?ով սահմանված կարգով դիմել այդ ցուցակում ընդգրկվելու խնդրանքով:

7. Հոդված 129-ի 1-րդ մասի 5)-րդ կետով սահմանված դեպքում թեկնածուի անհամաձայնությունը հանգեցնում է նրան դատավորների թեկնածությունների ցուցակից հանելուն, բացառությամբ այն դեպքի, երբ ցուցակում առկա են դատական դպրոցի նույն տարվա շրջանավարտներ, որոնք այդ պահին չեն կրում պարտադիր զինվորական ծառայության պարտականություններ եւ ունեն իրենից նվազ հանրագումարային միավորներ:

8. Եթե Հոդված 129-ի 1-րդ մասի 5)-րդ կետով սահմանված դեպքում ցուցակում գտնվող տվյալ տարվա նվազագույն հանրագումարային միավոր ունեցող թեկնածուն անհամաձայնության հետեւանքով սույն հոդվածի 7-րդ կետի համաձայն պետք է հանվի ցուցակից, ապա վճռաբեկ դատարանի նախագահը իր առաջարկությունը կրկնում է նախորդ նվազագույն հանրագումարային միավոր ունեցող թեկնածուին: Եթե վերջինս անհամաձայնության հետեւանքով եւս պետք է հանվի ցուցակից, ապա սույն մասով սահմանված կարգով առաջարկությունները կրկնվում են այնքան ժամանակ, քանի դեռ որեւէ մեկը չի նշանակվել խնդրո առարկա պաշտոնում, կամ տվյալ տարվա դպրոցի շրջանավարտների ցուցակը չի սպառվել, բացառությամբ այն շրջանավարտների, որոնք այդ պահին կրում են պարտադիր զինվորական ծառայության պարտականություններ:

9. Թեկնածուի համաձայնության դեպքում` վճռաբեկ դատարանի նախագահը նրա թեկնածությունը ներկայացնում է արդարադատության խորհրդին: Արդարադատության խորհուրդը ներկայացրած թեկնածության վերաբերյալ բաց քվեարկությամբ տալիս է դրական եզրակացություն, եթե խախտված չեն սույն օրենսգրքով սահմանված ընթացակարգերը: Թեկնածությունը խորհրդի դրական եզրակացության դեպքում ներկայացվում է ՀՀ Նախագահին:

Տարբերակ 1. Եթե խախտված չեն սույն օրենսգրքով սահմանված ընթացակարգերը ՀՀ Նախագահը տասնօրյա ժամկետում դատավոր է նշանակում ներկայացված թեկնածուին։ Եթե ՀՀ Նախագահը այդ ժամկետում ներկայացված թեկնածուին չի նշանակում դատավոր, ապա թեկնածուն ցուցակից չի հանվում, իսկ թափուր տեղի համար առաջադրումը սկսվում է նորից:

Տարբերակ 2. Եթե Հանրապետության Նախագահը առաջարկությունը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում չի նշանակում դատավորին, ապա այդ թեկնածությունը համարվում է մերժված, անձը հանվում է դատավորների թեկնածությունների ցուցակից, իսկ թափուր տեղի համար առաջադրումը սկսվում է նորից:

Հոդված 131. Դատավորի երդումը

1. Դատավորի պաշտոնում նշանակված անձը նշանակման օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում իր պաշտոնն ստանձնում է Արդարադատության խորհրդի նիստում Հանրապետության Նախագահի ներկայությամբ տրված հետեւյալ երդմամբ. «Ստանձնելով դատավորի բարձր պաշտոնը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջեւ երդվում եմ դատավորի պարտականություններս կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան, լինել անաչառ եւ սկզբունքային, արդարացի եւ մարդասեր, սրբորեն պահպանել դատավորի կարգավիճակին ներկայացվող բոլոր պահանջները՝ ապահովելով իրավունքի գերակայությունը եւ բարձր պահելով դատական իշխանության հեղինակությունը»:

2. Երդումը տրվում է հանդիսավոր պայմաններում, անհատական կարգով՝ յուրաքանչյուր դատավորի կողմից երդման տեքստն ընթերցելու միջոցով, որից հետո դատավորը ստորագրում է ընթերցված տեքստը:

Հոդված 132. Ընդհանուր իրավասության դատարանի նախագահի նշանակման կարգը

1. Ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում թափուր տեղ առաջանալու դեպքում վճռաբեկ դատարանի նախագահը ՀՀ դատական իշխանության պաշտոնական ինտերնետ կայքի միջոցով, հայտարարում է այդ տեղի համար առաջադրումներ սկսվելու մասին: Հայտարարության մեջ նշվում է թափուր պաշտոնին հավակնողների կողմից դիմումների եւ փաստաթղթերի ներկայացման ժամկետները եւ վայրը:

2. Հայտարարությունից հետո երկշաբաթյա ժամկետում համապատասխան պաշտոնին հավակնող դատավորները, դատարանի նախագահները եւ վճռաբեկ դատարանի պալատի նախագահները, իսկ  Հոդված 159-ով նախատեսված դեպքերում միայն նույն դատարանի դատավորները կարող են հայտով դիմել արդարադատության խորհրդին:

3. Արդարադատության խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է հավակնողների անձնական գործերը, անհրաժեշտության դեպքում հրավիրում նրանց զրույցի։

4. Արդարադատության խորհուրդը, հաշվի առնելով Հոդված 142-ով սահմանված հատկանիշները, անցկացնում է քվեաթերթիկներով գաղտնի քվեարկություն։ Քվեաթերթիկում ընդգրկվում են հայտ ներկայացրած բոլոր անձինք: Յուրաքանչյուր հավակնողի անուն-ազգանունից հետո գրվում են "կողմ եմ" բառերը` նշումի համար նախատեuված դատարկ քառանկյունով:

5. Արդարադատության խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Նախընտրած թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարվում «կողմ եմ» բառերին համապատասխանող քառանկյան մեջ: Մեկ ձայնից ավելի ձայներ պարունակող քվեաթերթիկները համարվում են անվավեր: Քվեարկության արդյունքներով Հանրապետության Նախագահին է առաջարկվում է առավել «կողմ» ձայներ ստացած անձը: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն՝ քվեաթերիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անանց: Լրացուցիչ քվեարկության արդյունքում ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին:

6. Եթե առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղի համար դիմել է մեկ թեկնածու, ապա նա համարվում է քվեարկությունն անցած, եթե ստացել է արդարադատության խորհրդի քվեարկությանը մասնակցած անդամների ձայների կեսից ավելին: Սահմանված քանակի ձայներ չստանալու դեպքում սույն հոդվածով սահմանված կարգով վճռաբեկ դատարանի նախագահի հայտարարության հիման վրա սկսվում են նոր առաջադրումներ:

7. Եթե Հանրապետության Նախագահը առաջարկությունը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում չի նշանակում համապատասխան անձին դատարանի նախագահ, ապա սույն հոդվածով սահմանված կարգով վճռաբեկ դատարանի նախագահի հայտարարության հիման վրա սկսվում են նոր առաջադրումներ:

Հոդված 133. Ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր պաշտոնում ընդհանուր իրավասության այլ դատարանի դատավորին նշանակելու կարգը

1. Բացառիկ դեպքերում վճռաբեկ դատարանի նախագահը իրավունք ունի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր տեղի համար Հոդված 129-ով սահմանված հերթից դուրս առաջարկել մեկ այլ ընդհանուր իրավասության դատարանի դատավորի՝ պատճառաբանելով իր առաջարկությունը: Այս դեպքում արդարադատության խորհրդին ներկայացվում է նաեւ համապատասխան դատավորի դիմումը, որում պետք է շարադրված լինեն տեղափոխման հիմնավոր պատճառները: Արդարադատության խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է վճռաբեկ դատարանի նախագահի առաջարկությունը, անհրաժեշտության դեպքում հրավիրում դատավորին զրույցի։ Եզրակացություն տալու համար խորհուրդը անցկացնում է քվեաթերթիկով գաղտնի քվեարկություն։ Քվեաթերթիկում նշվում է «տեղափոխմանը կողմ եմ» եւ «տեղափոխմանը դեմ եմ» բառերը` նշումի համար նախատեuված դատարկ քառանկյուններով: Քվեարկության մաuնակիցը նշում է կատարում համապատաuխան քառանկյան մեջ: Եթե տեղափոխմանը կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին, ապա համապատասխան եզրակացությունը ներկայացվում է Հանրապետության Նախագահին: Հանրապետության Նախագահին է ներկայացվում նաեւ վճռաբեկ դատարանի նախագահի պատճառաբանված առաջարկը: Եթե Հանրապետության Նախագահը եզրակացությունը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում չի նշանակում դատավորին, ապա այդ թեկնածությունը համարվում է մերժված եւ դատավորը շարունակում է պաշտոնավարել իր նախկին պաշտոնում:

Հոդված 134. Ընդհանուր իրավասության տարբեր դատարանների դատավորների պաշտոնների փոխանակման կարգը

1. Բացառիկ դեպքերում վճռաբեկ դատարանի նախագահը իրավունք ունի առաջարկելու արդարադատության խորհրդին ընդհանուր իրավասության տարբեր դատարանների դատավորների պաշտոնների փոխանակում՝ պատճառաբանելով իր առաջարկությունը: Նման առաջարկ չի կարող արվել, եթե այդ դատարաններում կան կրճատված դատավորներ:

2. Արդարադատության խորհրդին ներկայացվում է նաեւ համապատասխան դատավորների դիմումը, որում պետք է շարադրված լինեն տեղափոխման հիմնավոր պատճառները: Արդարադատության խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է ներկայացված դիմումը, անհրաժեշտության դեպքում հրավիրում դատավորներին զրույցի։

3. Եզրակացություն տալու համար խորհուրդը անցկացնում է քվեաթերթիկով գաղտնի քվեարկություն։ Քվեաթերթիկում նշվում «փոխանակմանը կողմ եմ» եւ «փոխանակմանը դեմ եմ» բառերը` նշումի համար նախատեuված դատարկ քառանկյուններով: Քվեարկության մաuնակիցը նշում է կատարում համապատաuխան քառանկյան մեջ: Եթե փոխանակմանը կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, ապա համապատասխան եզրակացությունը ներկայացվում է Հանրապետության Նախագահին: Հանրապետության Նախագահին է ներկայացվում նաեւ վճռաբեկ դատարանի նախագահի պատճառաբանված առաջարկը: Եթե Հանրապետության Նախագահը եզրակացությունը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում չի նշանակում դատավորներին, ապա դատավորների փոխանակման հարցը համարվում է մերժված եւ դատավորները շարունակում են պաշտոնավարել իրենց նախկին աշխատանքի վայրերում:

Հոդված 135. Առաջին ատյանի մասնագիտացված դատարանի դատավորի թափուր տեղ առաջանալու հիմքերը

1. Առաջին ատյանի մասնագիտացված դատարանի դատավորի թափուր տեղ կարող է առաջանալ այն դեպքերում, երբ՝

1)  ստեղծվում է նոր առաջին ատյանի մասնագիտացված դատարան,

2) դադարեցվում կամ դադարում է գործող դատավորի լիազորությունները,

3) ավելացվում է տվյալ դատարանի դատավորների թիվը:

2. Սույն հոդվածի  1-ին մասի 2)-րդ եւ 3)-րդ կետերով նախատեսված դեպքերում թափուր տեղ չի առաջանում, եթե համապատասխան դատարանում կա կրճատված դատավոր, որը չի նշանակվել այլ դատարանի դատավորի պաշտոնում: Այդ դեպքում դատավորը դադարում է համարվել կրճատված: Մի քանի կրճատված  դատավորի առկայության դեպքում, առաջնությունը տրվում է տարիքով ավագին:

Հոդված 136. Առաջին ատյանի մասնագիտացված դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածու առաջարկելու կարգը

1. Առաջին ատյանի մասնագիտացված դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղ առաջանալիս Հանրապետության Նախագահին թեկնածություն առաջարկելու նպատակով Արդարադատության խորհրդի անունից վճռաբեկ դատարանի նախագահը գրավոր առաջարկում է դատավորներին ստորեւ բերված հերթականությամբ:

1) Առաջին հերթին առաջարկվում է այն առաջին ատյանի մասնագիտացված կամ վերաքննիչ դատարանի նախագահին կամ վերաքննիչ դատարանի դատավորին կամ վճռաբեկ դատարանի պալատի նախագահին կամ դատավորին (բացառությամբ Հոդված 146-ով նախատեսված անձանց), ով մինչ այդ գրավոր դիմել է վճռաբեկ դատարանի նախագահին խնդրելով իրեն տեղափոխել առաջին ատյանի մասնագիտացված  դատարանի դատավորի պաշտոնին: Մի քանի դիմողների դեպքում առաջնահերթությունը տրվում է նախ այն դատարանի նախագահին, որտեղ առաջացել է թափուր տեղ, ապա՝ տարիքով ավագին:

2) Երկրորդ հերթին առաջարկվում է Հոդված 15?ի 7?րդ կետով սահմանված տարիքով ավագ առաջին ատյանի մասնագիտացված կամ վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանի ռեզերվային դատավորին, ով չի նշանակվել այլ դատարանի դատավորի պաշտոնում(բացառությամբ Հոդված 146-ով նախատեսված անձանց):

3) Երրորդ հերթին առաջարկվում է Հոդված 15?ի 6?րդ կետով սահմանված առաջին ատյանի մասնագիտացված կամ վերաքաննիչ կամ վճռաբեկ դատարանի կրճատված դատավորին, ով չի նշանակվել այլ դատարանի դատավորի պաշտոնում: Մի քանի անձանց առկայության դեպքում առաջնությունը տրվում է նախ առաջին ատյանի մասնագիտացված այլ դատարանի տարիքով ավագ դատավորին, ապա` վերաքննիչ դատարանի տարիքով ավագ դատավորին, ապա՝ վճռաբեկ դատարանի տարիքով ավագ դատավորին (բացառությամբ Հոդված 146-ով նախատեսված անձանց):

4) Չորրորդ հերթին առաջարկվում է առաջին ատյանի մասնագիտացված դատարանի կրճատված կամ ռեզերվային տարիքով ավագ այն դատավորին, որը զբացեցնում է ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը:

2. Վճռաբեկ դատարանի նախագահը գործող դատավորներին գրավոր առաջարկությունը ներկայացնում է աշխատանքի վայր, իսկ ռեզերվային դատավորներին՝ բնակության վայրի հասցեով:

3. Եթե սույն հոդվածի 1-րդ մասով սահմանված անձինք չկան կամ առաջարկությունը չեն ընդունում, ապա վճռաբեկ դատարանի նախագահը ՀՀ դատական իշխանության պաշտոնական ինտերնետ կայքի միջոցով, հայտարարում է առաջին ատյանի մասնագիտացված դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրումներ սկսվելու մասին: Հայտարարության մեջ նշվում է թափուր պաշտոնին հավակնողների կողմից դիմումների եւ փաստաթղթերի ներկայացման ժամկետները եւ վայրը:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում առաջին ատյանի մասնագիտացված դատարանի դատավորի թափուր պաշտոնին կարող են հավակնել.

1) ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում առնվազն 1 տարի աշխատած անձը, ով չունի կարգապահական տույժ նկատողության կամ խիստ նկատողության ձեւով.

2) առաջին ատյանի այլ մասնագիտացում ունեցող մասնագիտացված դատարանի դատավորը.

3) դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված եւ վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարի դատախազ,  փաստաբան կամ քննիչ աշխատած անձը, ով ավարտել է վերապատրաստման անհատական դասընթացը դատական դպրոցում.

4) դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված նախկին դատավորը, որը նախկինում դատավոր է աշխատել առաջին ատյանի մասնագիտացված դատարանում, վերաքննիչ դատարանում կամ վճռաբեկ դատարանում, կամ ընդգրկված է եղել դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում

5) դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված նախկին դատավորը, որը վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարի աշխատել է որպես ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

5. Հայտարարությունից հետո երկշաբաթյա ժամկետում թափուր պաշտոնին հավակնող անձինք կարող են հայտով դիմել արդարադատության խորհրդին:

Հոդված 137. Առաջին ատյանի մասնագիտացված դատարանի դատավորների թափուր տեղի համար առաջարկված թեկնածուների կողմից առաջարկն ընդունելու կարգը, չընդունելու հետեւանքները: Արդարադատության խորհրդի եզրակացությունը եւ նշանակումը

1. Թեկնածուն ծանուցումը ստանալու պահից հետո մեկշաբաթյա ժամկետում պարտավոր է վճռաբեկ դատարանի նախագահի նստավայր ներկայացնել իր գրավոր համաձայնությունը կամ հայտնել անհամաձայնությունը նշանակման վերաբերյալ: Սահմանված ժամկետում համաձայնություն չտալը դիտվում է որպես անհամաձայնություն:

2. Հոդված 136-ի 1-րդ մասի 1)-ին կետով սահմանված անձի համաձայնության դեպքում նա սկսում է ստանալ իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող աշխատավարձ, իսկ կրճատված կամ ռեզերվային կարգավիճակ ունենալու դեպքում՝ այն դադարում է:

3. Հոդված 136-ի 1-րդ մասի 1)-ին կետով սահմանված դեպքում անձի անհամաձայնությունը նրա համար որեւէ բացասական հետեւանք չի առաջացնում:

4. Հոդված 136-ի 1-րդ մասի 2)-րդ եւ 3)-րդ կետերով սահմանված դեպքերում վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանի դատավորի համաձայնությունը չի վերացնում նրա համապատասխանաբար ռեզերվային կամ կրճատված դատավորի կարգավիճակը, իսկ առաջին ատյանի մասնագիտացված դատարանի դատավորների համար՝ վերացնում է:

5. Հոդված 136-ի 1-րդ մասի 2)-րդ եւ 3)-րդ կետերով սահմանված դեպքերում դատավորի անհամաձայնությունը հանգեցնում է նրա լիազորությունների դադարեցման:

6. Հոդված 136-ի 1-րդ մասի 4)-րդ կետով սահմանված դեպքում դատավորի անհամաձայնության դեպքում նա սկսում է ստանալ իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող աշխատավարձ:

7. Թեկնածուի համաձայնության դեպքում` վճռաբեկ դատարանի նախագահը նրա թեկնածությունը ներկայացնում է արդարադատության խորհրդին: Արդարադատության խորհուրդը ներկայացրած թեկնածության վերաբերյալ բաց քվեարկությամբ տալիս է դրական եզրակացություն, եթե խախտված չեն սույն օրենսգրքով սահմանված ընթացակարգերը: Թեկնածությունը խորհրդի դրական եզրակացության դեպքում ներկայացվում է ՀՀ Նախագահին: Եթե խախտված չեն սույն օրենսգրքով սահմանված ընթացակարգերը ՀՀ Նախագահը տասնօրյա ժամկետում դատավոր է նշանակում ներկայացված թեկնածուին։ Բացասական եզրակացության դեպքում թափուր տեղի համար առաջադրումը սկսվում է նորից:

Հոդված 138. Առաջին ատյանի մասնագիտացված դատարանի դատավորի թափուր տեղի համար ընդհանուր իրավասության, առաջին ատյանի այլ մասնագիտացում ունեցող դատարանների դատավորների, փաստաբանների, դատախազների, քննիչների եւ նախկին դատավորների վերաբերյալ եզրակացություն տալու կարգը եւ նշանակումը

1. Արդարադատության խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է հայտ ներկայացրած անձանց անձնական գործերը, անհրաժեշտության դեպքում հրավիրում նրանց զրույցի։

2. Արդարադատության խորհուրդը, հաշվի առնելով Հոդված 142-ով սահմանված հատկանիշները, անցկացնում է քվեաթերթիկներով գաղտնի քվեարկություն։ Քվեաթերթիկում ընդգրկվում են թափուր պաշտոնի համար հայտ ներկայացրած բոլոր անձինք: Յուրաքանչյուրի անուն-ազգանունից հետո գրվում են "կողմ եմ" բառերը` նշումի համար նախատեuված դատարկ քառանկյունով:

3. Արդարադատության խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Նախընտրած թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարվում «կողմ եմ» բառերին համապատասխանող քառանկյան մեջ: Մեկ ձայնից ավելի ձայներ պարունակող քվեաթերթիկները համարվում են անվավեր: Քվեարկության արդյունքներով դրական եզրակացություն է տրվում առավել «կողմ» ձայներ ստացած անձին: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն՝ քվեաթերիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անձանց: Լրացուցիչ քվեարկության արդյունքում ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին:

4. Եթե առաջին ատյանի մասնագիտացված դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղի համար դիմել է մեկ թեկնածու, ապա նա համարվում է դրական եզրակացություն ստացած, եթե ստացել է արդարադատության խորհրդի քվեարկությանը մասնակցած անդամների ձայների կեսից ավելին: Սահմանված քանակի ձայներ չստանալու դեպքում սույն հոդվածով սահմանված կարգով վճռաբեկ դատարանի նախագահի հայտարարության հիման վրա սկսվում են նոր առաջադրումներ:

5. Եթե Հանրապետության Նախագահը առաջարկությունը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում չի նշանակում համապատասխան անձին դատավոր, ապա սույն հոդվածով սահմանված կարգով վճռաբեկ դատարանի նախագահի հայտարարության հիման վրա սկսվում են նոր առաջադրումներ:

Հոդված 139. Առաջին ատյանի մասնագիտացված դատարանի նախագահի նշանակման կարգը

1. Առաջին ատյանի մասնագիտացված դատարանի նախագահ կարող է նշանակվել ընհանուր իրավասության դատարանի այն դատավորը, ով համապատասխանում է -ի Հոդված 136-ի 4րդ մասի 1)-ին կետի պահանջներին, առաջին ատյանի մասնագիտացված դատարանի դատավորը, առաջին ատյանի այլ մասնագիտացված դատարանի նախագահը, վերաքննիչ դատարանի դատավորը կամ նախագահը, վճռաբեկ դատարանի պալատի դատավորը կամ պալատի նախագահը, իսկ Հոդված 159-ով նախատեսված դեպքերում` միայն նույն դատարանի դատավորները` ընդհանուր իրավասության դատարանի նախագահի նշանակման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով:

Հոդված 140. Առաջին ատյանի մասնագիտացված դատարանի դատավորի թափուր պաշտոնում առաջին ատյանի մասնագիտացված դատարանի այլ դատավորին նշանակելու կարգը

1. Բացառիկ դեպքերում վճռաբեկ դատարանի նախագահը իրավունք ունի թափուր տեղի համար Հոդված 136-ով սահմանված հերթից դուրս առաջարկել առաջին ատյանի միեւնույն մասնագիտացման դատարանի դատավորի՝ պատճառաբանելով իր առաջարկությունը: Այս դեպքում արդարադատության խորհրդին ներկայացվում է նաեւ համապատասխան դատավորի դիմումը, որում պետք է շարադրված լինեն տեղափոխման հիմնավոր պատճառները: Արդարադատության խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է վճռաբեկ դատարանի նախագահի առաջարկությունը, անհրաժեշտության դեպքում հրավիրում դատավորին զրույցի։ Եզրակացություն տալու համար խորհուրդը անցկացնում է քվեաթերթիկով գաղտնի քվեարկություն։ Քվեաթերթիկում նշվում է «տեղափոխմանը կողմ եմ» եւ «տեղափոխմանը դեմ եմ» բառերը` նշումի համար նախատեuված դատարկ քառանկյուններով: Քվեարկության մաuնակիցը նշում է կատարում համապատաuխան քառանկյան մեջ: Եթե տեղափոխմանը կոզմ է քվեարկել քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին, ապա համապատասխան եզրակացությունը ներկայացվում է Հանրապետության Նախագահին: Հանրապետության Նախագահին են ներկայացվում նաեւ վճռաբեկ դատարանի նախագահի առաջարկի պատճառաբանությունները: Եթե Հանրապետության Նախագահը եզրակացությունը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում չի նշանակում դատավորին, ապա այդ թեկնածությունը համարվում է մերժված եւ դատավորը շարունակում է պաշտոնավարել իր նախկին պաշտոնում:

Հոդված 141. Առաջին ատյանի մասնագիտացված դատարանների դատավորների պաշտոնների փոխանակման կարգը

1. Բացառիկ դեպքերում վճռաբեկ դատարանի նախագահը իրավունք ունի առաջարկելու արդարադատության խորհրդին առաջին ատյանի միեւնույն մասնագիտացման տարբեր դատարանների դատավորների պաշտոնների փոխանակում` պատճառաբանելով իր առաջարկությունը: Նման առաջարկ չի կարող արվել, եթե այդ դատարաններում կան կրճատված դատավորներ:

2. Արդարադատության խորհրդին ներկայացվում է նաեւ համապատասխան դատավորների դիմումը, որում պետք է շարադրված լինեն տեղափոխման հիմնավոր պատճառները: Արդարադատության խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է ներկայացված դիմումը, անհրաժեշտության դեպքում հրավիրում դատավորներին զրույցի։

3. Եզրակացություն տալու համար խորհուրդը անցկացնում է քվեաթերթիկով գաղտնի քվեարկություն։ Քվեաթերթիկում նշվում «փոխանակմանը կողմ եմ» եւ «փոխանակմանը դեմ եմ» բառերը` նշումի համար նախատեuված դատարկ քառանկյուններով: Քվեարկության մաuնակիցը նշում է կատարում համապատաuխան քառանկյան մեջ: Եթե փոխանակմանը կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, ապա համապատասխան եզրակացությունը ներկայացվում է Հանրապետության Նախագահին: Հանրապետության Նախագահին  է ներկայացվում նաեւ վճռաբեկ դատարանի նախագահի պատճառաբանված առաջարկությունը: Եթե Հանրապետության Նախագահը եզրակացությունը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում չի նշանակում դատավորներին, ապա դատավորների փոխանակման հարցը համարվում է մերժված եւ դատավորները շարունակում են պաշտոնավարել իրենց նախկին աշխատանքի վայրերում:

Հոդված 142. Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակի կազմման, դատարանի նախագահի, առաջին ատյանի մասնագիտացված, վերաքննիչ դատարանի դատավորի, վճռաբեկ դատարանի պալատի դատավորի եւ նախագահի նշանակման հետ կապված քվեաթերթիկներով քվեարկության ժամանակ հաշվի առնվող հատկանիշները

1. Արդարադատության խորհրդի անդամը դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակի կազմման, դատարանի նախագահի, առաջին ատյանի մասնագիտացված, վերաքննիչ դատարանի դատավորի, վճռաբեկ դատարանի պալատի դատավորի եւ նախագահի նշանակման հետ կապված քվեաթերթիկներով քվեարկելիս հաշվի է առնում հետեւյալ հատկանիշները `

1) դատավորի մասնագիտական գիտելիքները` հաշվի առնելով դատավորի մասնագիտական գործունեությունը, դատավորի մասնագիտական եւ հետբուհական կրթությունը,

2) դատավորի մասնագիտական հեղինակությունը,

3) աշխատանքային ունակությունները.

4) դատավորի կայացրած ակտերի որակը,

5) դատավորի կողմից դատարանի եւ դատավորի հեղինակության պաշտպանությունը եւ դատավորի վարքագծի կանոնների պահպանումը,

6) գրավոր եւ բանավոր հաղորդակցության ունակությունները` ելնելով դատական նիստերի արձանագրություններից, կայացրած դատական ակտերից,

7) դատավորի մասնակցությունը սույն օրենսգրքով նախատեսված կրթական եւ մասնագիտական վերապատրաստման ծրագրերին,

8) դատավորի մասնակցությունը դատական իշխանության ինքնակառավարմանը,

9) դատավորի մասնակցությունը իրավունքի եւ օրենսդրության զարգացման ծրագրերին,

10) դատավորի պարտականությունները կատարելիս իր գործընկերների նկատմամբ դրսեւորված վերաբերմունքը,

11) դատավորի կազմակերպչական ունակությունները, կառավարչական բնույթի աշխատանք իրականացնելու դեպքում, այդ աշխատանքում դատավորի ցուցաբերած որակները:

ԳԼՈԻԽ 17.

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ: ՎԵՐԱՔՆՆԻՉ ԵՎ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ  ԿԱՐԳԸ

Հոդված 143. Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակները

1. Արդարադատության խորհուրդը կազմում եւ Հանրապետության Նախագահի հաստատմանն է ներկայացնում դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակը: Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում լրացումներ եւ փոփոխություններ կատարվում են նույն կարգով:

2. Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակը բաղկացած է`

1) առաջին ատյանի մասնագիտացված դատարանների դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակից.

2) վերաքննիչ ատյանի դատարանների դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակից:

3. Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակներում կարող են ընդգրկվել այն անձինք, ովքեր աշխատում են դատավորի պաշտոնում (այդ թվում նաեւ կրճատված եւ ռեզերվային դատավորները, անգամ եթե նշանակվել են ստորադաս դատարանի դատավորի պաշտոնում), ինչպես նաեւ  սույն օրենսգրքով նախատեսված այլ նախատեսված անձինք:

Հոդված 144. Առաջին ատյանի մասնագիտացված դատարանների դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակի կազմումը եւ հաստատումը

1. Առաջին ատյանի մասնագիտացված դատարանների դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում կարող են ընդգրկվել`

1) առաջին ատյանի մասնագիտացված դատարանի դատավորի պաշտոնում առնվազն 3 տարի աշխատած անձը, ով չունի կարգապահական տույժ նկատողության կամ խիստ նկատողության ձեւով,

2) վերջին 8 տարվա ընթացքում առնվազն 5 տարի դատախազ, փաստաբան կամ քննիչ աշխատած անձը

3) վերջին 8 տարվա ընթացքում առնվազն 5 տարի դատավոր աշխատած նախկին դատավորը:

2. Առաջին ատյանի մասնագիտացված դատարանների դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակը բաղկացած է երկու բաժնից՝

1) քրեական մասնագիտացում.

2) քաղաքացիական մասնագիտացում.

3. Եթե ծառայողական առաջխաղացման ցուցակի որեւէ մասնագիտացման բաժնի ցուցակը սպառվել է կամ եթե ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ի դրությամբ որեւէ մասնագիտացման գծով ծառայողական առաջխաղացման ցուցակի բաժնում առկա է ոչ ավելի քան հինգ դատավոր, վճռաբեկ դատարանի նախագահը ՀՀ դատական իշխանության պաշտոնական ինտերնետ կայքի միջոցով, հրապարակում է դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակի համապատասխան մասնագիտացման գծով ցուցակի կազմման մասին հայտարարություն: Հայտարարության մեջ նշվում է թեկնածուների կողմից դիմումների եւ փաստաթղթերի ներկայացման ժամկետները եւ վայրը:

4. Հայտարարության հրապարակումից հետո երկշաբաթյա ժամկետում սույն հոդվածի առաջին մասով նախատեսված անձինք ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու համար կարող են արդարադատության խորհրդին ներկայացնել դիմում դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակի համապատասխան բաժնում ընդգրկվելու ցանկությամբ։ Անձը կարող է դիմել եւ ընդգրկվել միայն մեկ մասնագիտացմամբ բաժնում։

5. Դիմումներ ընդունելու սահմանված ժամկետի ավարտից հետո տասնօրյա ժամկետում արդարադատության խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է հավակնողների անձնական գործերը, անհրաժեշտության դեպքում հրավիրում նրանց զրույցի։

6. Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակի կազմման նպատակով արդարադատության խորհուրդը, հաշվի առնելով Հոդված 142-ով սահմանված հատկանիշները, անցկացնում է քվեաթերթիկներով գաղտնի քվեարկություն: Յուրաքանչյուր բաժնի համար կազմվում են առանձին քվեաթերթիկներ, ընդգրկվելով այդ բաժնում ընդգրկվելու համար հայտ ներկայացրած բոլոր թեկնածուներին: Յուրաքանչյուր թեկնածուի անուն-ազգանունից հետո գրվում են "կողմ եմ" բառերը` նշումի համար նախատեuված դատարկ քառանկյունով:

7. Եթե դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակի համապատասխան բաժնում ընդգրկվելու համար դիմել է ցուցակը լրացնելու համար անհրաժեշտ թվաքանակից ավելի շատ թեկնածու, ապա այդ բաժնի համար քվեարկելիս արդարադատության խորհրդի անդամի ունեցած ձայների թիվը հավասար է 5 թվի եւ առաջխաղացման ցուցակի համապատասխան բաժնում քվեարկության օրվա դրությամբ առկա անձանց թվի տարբերությանը: Քվեարկության մաuնակիցը յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարում «կողմ եմ» բառերին համապատասխանող քառանկյան մեջ, իսկ դեմ քվեարկելիս՝ որեւէ նշում չի կատարում: Եթե քվեարկության մասնակիցը ավելի ձայն է տվել, քան սահմանված է սույն կետով, ապա այդ քվեաթերթիկը համարվում է անվավեր: Քվեարկության արդյունքներով առաջխաղացման ցուցակի համապատասխան բաժնում ընդգրկելու համար Հանրապետության Նախագահին է առաջարկվում է առավել «կողմ» ձայներ ստացած այնքան դատավորներ, որքան ձայն ուներ քվեարկության մասնակիցը: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն՝ քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած դատավորներին: Լրացուցիչ քվեարկության ժամանակ արդարադատության խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Լրացուցիչ քվեարկության արդյունքում ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին:

8. Եթե դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակի համապատասխան բաժնում ընդգրկվելու համար դիմել է անհրաժեշտ թվաքանակից ավելի քիչ կամ դրան հավասար թեկնածու, ապա այդ բաժնի համար քվեարկելիս արդարադատության խորհրդի անդամի ունեցած ձայների թիվը հավասար է թեկնածուների թվին: Քվեարկության արդյունքերով անցած են համարվում այն թեկնածուները, որոնց օգտին են քվեարկել քվեարկությանը մասնակցած խորհրդի անդամների կեսից ավելին:

9. Հանրապետության Նախագահը արդարադատության խորհրդի ներկայացրած ցուցակից թողնում է իր համար ընդունելի թեկնածությունները եւ ոչ ուշ քան տասնօրյա ժամկետում հրամանագրով լրացնում է դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակը: Նշված ժամկետում ցուցակը չլրացնելու դեպքում այն համարվում է մերժված:

Հոդված 145. Վերաքննիչ դատարանների դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակի կազմումը եւ հաստատումը

1. Վերաքննիչ դատարանների դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում կարող են ընդգրկվել`

1) վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնում առնվազն 5 տարի աշխատած անձը, ով չունի կարգապահական տույժ նկատողության կամ խիստ նկատողության ձեւով,

2) վերջին 15 տարվա ընթացքում առնվազն 10 տարի դատախազ,  փաստաբան կամ քննիչ աշխատած անձը,

3) վերջին 15 տարվա ընթացքում առնվազն 10 տարի դատավոր աշխատած նախկին դատավորը:

2. Եթե ծառայողական առաջխաղացման ցուցակը սպառվել է կամ եթե ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ի դրությամբ ցուցակում առկա է ոչ ավելի քան երեք դատավոր, վճռաբեկ դատարանի նախագահը ՀՀ դատական իշխանության պաշտոնական ինտերնետ կայքի միջոցով, հրապարակում է դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակի կազմման մասին հայտարարություն: Հայտարարության մեջ նշվում է թեկնածուների կողմից դիմումների եւ փաստաթղթերի ներկայացման ժամկետները եւ վայրը:

3. Հայտարարության հրապարակումից հետո երկշաբաթյա ժամկետում սույն հոդվածի առաջին մասով նախատեսված անձինք ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու համար կարող են արդարադատության խորհրդին ներկայացնել դիմում դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու ցանկությամբ։

4. Դիմումներ ընդունելու սահմանված ժամկետի ավարտից հետո տասնօրյա ժամկետում արդարադատության խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է հավակնողների անձնական գործերը, անհրաժեշտության դեպքում հրավիրում նրանց զրույցի։

5. Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակի կազմման նպատակով արդարադատության խորհուրդը, հաշվի առնելով Հոդված 142-ով սահմանված հատկանիշները, անցկացնում է քվեաթերթիկներով գաղտնի քվեարկություն: Քվեաթերթիկներում ընդգրկվում են այդ բաժնում ընդգրկվելու համար հայտ ներկայացրած բոլոր թեկնածուները: Յուրաքանչյուր թեկնածուի անուն-ազգանունից հետո գրվում են "կողմ եմ" բառերը` նշումի համար նախատեuված դատարկ քառանկյունով:

6. Եթե դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու համար դիմել է ցուցակը լրացնելու համար անհրաժեշտ թվաքանակից ավելի շատ թեկնածու, ապա քվեարկելիս արդարադատության խորհրդի անդամի ունեցած ձայների թիվը հավասար է 3 թվի եւ առաջխաղացման ցուցակում քվեարկության օրվա դրությամբ առկա անձանց թվի տարբերությանը: Քվեարկության մաuնակիցը յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարում «կողմ եմ» բառերին համապատասխանող քառանկյան մեջ, իսկ դեմ քվեարկելիս՝ որեւէ նշում չի կատարում: Եթե քվեարկության մասնակիցը ավելի ձայն է տվել, քան սահմանված է սույն կետով, ապա այդ քվեաթերթիկը համարվում է անվավեր: Քվեարկության արդյունքներով առաջխաղացման ցուցակում ընդգրկելու համար Հանրապետության Նախագահին է առաջարկվում է առավել «կողմ» ձայներ ստացած այնքան դատավորներ, որքան ձայն ուներ քվեարկության մասնակիցը: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն՝ քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած դատավորներին: Լրացուցիչ քվեարկության ժամանակ արդարադատության խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Լրացուցիչ քվեարկության արդյունքում ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին:

7. Եթե դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու համար դիմել է անհրաժեշտ թվաքանակից ավելի քիչ կամ դրան հավասար թեկնածու, ապա քվեարկելիս արդարադատության խորհրդի անդամի ունեցած ձայների թիվը հավասար է թեկնածուների թվին: Քվեարկության արդյունքերով անցած են համարվում այն թեկնածուները, որոնց օգտին են քվեարկել քվեարկությանը մասնակցած խորհրդի անդամների կեսից ավելին:

8. Հանրապետության Նախագահը արդարադատության խորհրդի ներկայացրած ցուցակից թողնում է իր համար ընդունելի թեկնածությունները եւ ոչ ուշ քան տասնօրյա ժամկետում հրամանագրով լրացնում է դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակը: Նշված ժամկետում ցուցակը չլրացնելու դեպքում այն համարվում է մերժված:

Հոդված 146. Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակներում իրավաբան գիտնականների ընդգրկման կարգը

1. Իրավագիտության բնագավառում գիտությունների դոկտորի գիտական աստիճան ունեցող եւ վերջին հինգ տարիների ընթացքում բարձրագույն ուսումնական հաստատություններում մշտապես իրավունք դասավանդող կամ գիտական հաստատությունում աշխատող ՀՀ քաղաքացիները (ստորեւ՝ գիտնականները), կարող են ընդգրկվել դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակներում սույն հոդվածով սահմանված կարգով:

2. Գիտնականները տարին մեկ անգամ` ոչ ուշ քան մինչեւ նոյեմբերի 20-ը, կարող են դիմում  ներկայացնել արդարադատության խորհրդին` կցելով հետեւյալ փաստաթղերը՝

1) անձը հաստատող փաստաթուղթ,

2) գիտնականի կենսագրական տվյալները պարունակող քարտ` իր կողմից իրավաբանի կոչում ձեռք բերելուց հետո իրականացված մասնագիտական իրավաբանական եւ դասախոսական գործունեության նկարագրությամբ` կցելով համապատասխան ապացույցներ,

3) գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթ,

4) աշխատանքային գրքույկի բնօրինակը կամ հավակնորդի աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթեր,

5) դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների եւ հիվանդությունների բացակայության մասին կառավարության կողմից սահմանված կարգով տրված փաստաթուղթ:

3. Արդարադատության խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է թեկնածությունը, անհրաժեշտության դեպքում հրավիրում նրան զրույցի։

4. Գիտնականի թեկնածությունը կարող է ներառվել միայն վերաքննիչ ատյանի դատարանների դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում: Այդ նպատակով խորհուրդը անցկացնում է քվեաթերթիկով գաղտնի քվեարկություն։ Քվեաթերթիկում թեկնածուի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» եւ «դեմ եմ» բառերը` նշումի համար նախատեuված դատարկ քառանկյուններով: Քվեարկության մաuնակիցը թեկնածուին կողմ քվեարկելիu նշում է կատարում «կողմ եմ», իuկ դեմ քվեարկելիu` «դեմ եմ» բառերին համապատաuխանող քառանկյան մեջ: Եթե թեկնածուն ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին, ապա նրա թեկնածությունը ներկայացվում է Հանրապետության Նախագահին` վերաքննիչ ատյանի դատարանների դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկելու առաջարկությամբ: Եթե Հանրապետության Նախագահը առաջարկությունը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում չի լրացնում դատավորների առաջխաղացման ցուցակը, ապա թեկնածությունը համարվում է մերժված:

Հոդված 147. Դատավորների ծառայողական առաջխաղացման ամենամյա ցուցակներից դուրս թողնելու հիմքերը

1. Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկված անձը դուրս է թողնվում ցուցակից, եթե՝

1) նա առաջխաղացման կարգով նշանակվել է համապատասխանաբար դատավորի պաշտոնում,

2) նա դիմում է այդ մասին,

3) դադարեցվել են նրա, որպես դատավորի լիազորությունները,

4) դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ապացուցված է, որ նա ընդգրկվել է ծառայողական առաջխաղացման ցուցակում օրենքի պահանջների խախտմամբ,

5) նա վերջին հինգ տարում ընդգրկված է եղել դատավորների առաջխաղացման ցուցակի համապատասխան բաժնում,

6) արդարադատության խորհուրդը նրա նկատմամբ որպես կարգապահական պատասխանատվության միջոց կիրառել է նկատողություն կամ խիստ նկատողություն,

7) Հոդված 151-ի 4-րդ եւ 5-րդ մասերով սահմանված դեպքերում,

8) նա հանվել է դատավորների թեկնածությունների ցուցակից:

2. Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակից անձը դուրս է թողնվում այն ժամանակ, երբ ի հայտ են գալիս սույն հոդվածով սահմանված հիմքերը։ Սույն հոդվածի 1-ին մասի 4)-րդ եւ 5)-րդ կետերով սահմանված դեպքերում արդարադատության խորհրդին այդ մասին առաջարկով դիմում է վճռաբեկ դատարանի նախագահը։

3. Անձին ցուցակից դուրս թողնելը արգելք չէ ցուցակում ընդգրկվելու նպատակով կրկին դիմելու համար:

Հոդված 148. Վերաքննիչ դատարանի դատավորի թափուր տեղ առաջանալու հիմքերը

1. Վերաքննիչ դատարանի դատավորի թափուր տեղ կարող է առաջանալ այն դեպքերում, երբ՝

1) ստեղծվում է նոր վերաքննիչ դատարան,

2) դադարեցվում կամ դադարում է գործող դատավորի լիազորությունները,

3) ավելացվում է տվյալ դատարանի դատավորների թիվը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 2)-րդ եւ 3)-րդ կետերով նախատեսված դեպքերում թափուր տեղ չի առաջանում, եթե համապատասխան դատարանում կա կրճատված դատավոր, որը չի նշանակվել այլ դատարանի դատավորի պաշտոնում: Այդ դեպքում դատավորը դադարում է համարվել կրճատված: Մի քանի դատավորի առկայության դեպքում, առաջնությունը տրվում է տարիքով ավագին:

Հոդված 149. Վերաքննիչ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածու առաջարկելու կարգը

1. Վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղ առաջանալիս Հանրապետության Նախագահին թեկնածություն առաջարկելու նպատակով Արդարադատության խորհրդի անունից վճռաբեկ դատարանի նախագահը գրավոր առաջարկում է դատավորներին ստորեւ բերված հերթականությամբ:

1) Առաջին հերթին առաջարկվում է այն վերաքննիչ դատարանի նախագահին կամ վճռաբեկ դատարանի պալատի նախագահին կամ դատավորին (բացառությամբ Հոդված 146-ով նախատեսված անձանց), ով մինչ այդ գրավոր դիմել է վճռաբեկ դատարանի նախագահին խնդրելով իրեն տեղափոխել վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնին: Մի քանի դիմողների դեպքում առաջնահերթությունը տրվում է նախ այն  դատարանի նախագահին, որտեղ առաջացել է թափուր տեղ, ապա՝ տարիքով ավագին:

2)  Երկրորդ հերթին առաջարկվում է Հոդված 15?ի 7?րդ կետով սահմանված տարիքով ավագ վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանի ռեզերվային դատավորին, ով չի նշանակվել այլ դատարանի դատավորի պաշտոնում, (բացառությամբ Հոդված 146-ով նախատեսված անձանց):

3)  Երրորդ հերթին առաջարկվում է Հոդված 15?ի 6?րդ կետով սահմանված այլ վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանի կրճատված դատավորին, ով չի նշանակվել այլ դատարանի դատավորի պաշտոնում: Մի քանի անձանց առկայության դեպքում առաջնությունը տրվում նախ վերաքննիչ դատարանի տարիքով ավագ դատավորին, ապա՝ վճռաբեկ դատարանի տարիքով ավագ դատավորին (բացառությամբ Հոդված 146-ով նախատեսված անձանց):

4) Չորրորդ հերթին առաջարկվում է վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանի կրճատված կամ ռեզերվային տարիքով ավագ այն դատավորին, որը զբացեցնում է առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնը:

2. Վճռաբեկ դատարանի նախագահը գործող դատավորներին գրավոր առաջարկությունը ներկայացնում է աշխատանքի վայր, իսկ ռեզերվային դատավորներին ` բնակության վայրի հասցեով:

3. Եթե սույն հոդվածի 1ին մասով սահմանված անձինք չկան կամ առաջարկությունը չեն ընդունում, ապա համարվում է, որ առաջարկված են ծառայողական առաջխաղացման ցուցակի համապատասխան բաժնում ընդգրկված բոլոր անձանց թեկնածությունները: Այդ դեպքում արդարադատության խորհուրդը վերաքննիչ դատարանի դատավորի թեկնածությունների վերաբերյալ եզրակացություն է տալիս սույն օրենքսգրքի Հոդված 151-ով սահմանված կարգով

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում թափուր տեղի համար կարող են ինքնառաջադրման մասին դիմել նաեւ վերաքննիչ դատարանի ծառայողական առաջխաղացման ցուցակում գտնվող նախկին դատավորները, ինչպես նաեւ դատական դպրոցում վերապատրաստման անհատական դասընթաց ավարտած դատախազները, փաստաբանները եւ քննիչները,: Թափուր պաշտոնում նշանակվելու դեպքում նրանք մնում են վերաքննիչ դատարանի ծառայողական առաջխաղացման ցուցակում, իսկ թափուր պաշտոնը զբաղեցնելուց հրաժարվելու դեպքում հանվում են վերաքննիչ դատարանի ծառայողական առաջխաղացման ցուցակից:

Հոդված 150. Վերաքննիչ դատարանի դատավորների թափուր տեղի համար առաջարկված թեկնածուների կողմից առաջարկն ընդունելու կարգը, չընդունելու հետեւանքները: Արդարադատության խորհրդի եզրակացությունը եւ նշանակումը:

1. Թեկնածուն ծանուցումը ստանալու պահից հետո մեկշաբաթյա ժամկետում պարտավոր է վճռաբեկ դատարանի նախագահի նստավայր ներկայացնել իր գրավոր համաձայնությունը կամ հայտնել անհամաձայնությունը նշանակման վերաբերյալ: Սահմանված ժամկետում համաձայնություն չտալը դիտվում է որպես անհամաձայնություն:

2. Հոդված 149 1-րդ մասի 1)-ին կետով սահմանված անձի համաձայնության դեպքում նա սկսում է ստանալ իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող աշխատավարձ, իսկ կրճատված կամ ռեզերվային կարգավիճակ ունենալու դեպքում՝ այն դադարում է:

3. Հոդված 149-ի 1-րդ մասի 1)-ին կետով ահմանված անձի անհամաձայնությունը նրա համար որեւէ բացասական հետեւանք չի առաջացնում:

4. Հոդված 149-ի 1-րդ մասի 2)-րդ եւ 3)-րդ կետերով նախատեսված դեպքում վճռաբեկ դատարանի դատավորի համաձայնությունը չի վերացնում նրա համապատասխանաբար ռեզերվային կամ կրճատված դատավորի կարգավիճակը, իսկ վերաքննիչ դատարանի դատավորների համար՝ վերացնում է:

5. Հոդված 149-ի 1-րդ մասի 2)-րդ եւ 3)-րդ կետերով սահմանված դեպքերում դատավորի անհամաձայնությունը հանգեցնում է նրա լիազորությունների դադարեցման:

6. Հոդված 149-ի 1-րդ մասի 4)-րդ կետով սահմանված դատավորի անհամաձայնության դեպքում նա սկսում է ստանալ իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող աշխատավարձ:

7. Թեկնածուի համաձայնության դեպքում` վճռաբեկ դատարանի նախագահը նրա թեկնածությունը ներկայացնում է արդարադատության խորհրդին: Արդարադատության խորհուրդը ներկայացրած թեկնածության վերաբերյալ բաց քվեարկությամբ տալիս է դրական եզրակացություն, եթե խախտված չեն սույն օրենսգրքով սահմանված ընթացակարգերը: Թեկնածությունը խորհրդի դրական եզրակացության դեպքում ներկայացվում է ՀՀ Նախագահին: Եթե խախտված չեն սույն օրենսգրքով սահմանված ընթացակարգերը ՀՀ Նախագահը տասնօրյա ժամկետում դատավոր է նշանակում ներկայացված թեկնածուին։ Բացասական եզրակացության դեպքում թեկնածուն ցուցակից չի հանվում, իսկ թափուր տեղի համար առաջադրումը սկսվում է նորից:

Հոդված 151. Վերաքննիչ դատարանի դատավորի թափուր տեղի համար ծառայողական առաջխաղացման ցուցակում գտնվող անձանց վերաբերյալ եզրակացություն տալու կարգը եւ նշանակումը

1. Արդարադատության խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է ծառայողական առաջխաղացման ցուցակի համապատասխան բաժնում ընդգրկված անձանց եւ սույն օրենսգրքի Հոդված 149-ի 4-րդ մասով ինքնառաջադրված անձնանց անձնական գործերը, անհրաժեշտության դեպքում հրավիրում նրանց զրույցի։

2. Արդարադատության խորհուրդը, հաշվի առնելով Հոդված 142-ով սահմանված հատկանիշները, անցկացնում է քվեաթերթիկներով գաղտնի քվեարկություն։ Քվեաթերթիկում ընդգրկվում են ծառայողական առաջխաղացման ցուցակի համապատասխան բաժնում ընդգրկված եւ սույն օրենսգրքի Հոդված 149-ի 4-րդ մասով ինքնառաջադրված բոլոր անձինք: Յուրաքանչյուրի անուն-ազգանունից հետո գրվում են "կողմ եմ" բառերը` նշումի համար նախատեuված դատարկ քառանկյունով:

3. Արդարադատության խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Նախընտրած թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարվում «կողմ եմ» բառերին համապատասխանող քառանկյան մեջ: Մեկ ձայնից ավելի ձայներ պարունակող քվեաթերթիկները համարվում են անվավեր: Քվեարկության արդյունքներով դրական եզրակացություն է տրվում առավել «կողմ» ձայներ ստացած անձին: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն՝ քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անանց: Լրացուցիչ քվեարկության արդյունքում ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին:

4. Եթե քվեարկվում է մեկ թեկնածու, ապա նա համարվում է դրական եզրակացություն ստացած, եթե ստացել է արդարադատության խորհրդի քվեարկությանը մասնակցած անդամների ձայների կեսից ավելին: Սահմանված քանակի ձայներ չստանալու դեպքում արդարադատության խորհուրդը Հանրապետության Նախագահին առաջարկում է այդ անձին հանել ծառայողական առաջխաղացման ցուցակից: Հանրապետության Նախագահը առաջարկությունը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում անձին հանում է ծառայողական առաջխաղացման ցուցակից, բացառությամբ Հոդված 149-ի 4-րդ մասով նախատեսված անձանց: Վճռաբեկ դատարանի նախագահը Հոդված 144-ով սահմանված կարգով հայտարարություն է անում ծառայողական առաջխաղացման ցուցակի համապատասխան բաժնում ընդգրկվելու համար նոր առաջադրումներ սկսելու մասին:

5. Հանրապետության Նախագահը անձի վերաբերյալ դրական եզրակացությունը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում հանում է նրան ծառայողական առաջխաղացման ցուցակից՝ կամ նշանակելով պաշտոնում, կամ մերժելով նրա նշանակումը, իսկ Հոդված 149-ի 4-րդ մասով նախատեսված անձանց կամ նշանակում է պաշտոնում, կամ մերժում է նշանակումը, առանց հանելու ծառայողական առաջխաղացման ցուցակից: Եթե ծառայողական առաջխաղացման ցուցակի համապատասխան բաժնում կան ընդգրկված այլ անձինք, ապա սույն հոդվածով սահմանված կարգով արդարադատության խորհուրդը ձեռնամուխ է լինում նոր եզրակացություն կազմելուն: Եթե ծառայողական առաջխաղացման ցուցակի համապատասխան բաժնում այլ անձինք չկան, ապա վճռաբեկ դատարանի նախագահ Հոդված 144-ով սահմանված կարգով տրված հայտարարության հիման վրա սկսվում են նոր առաջադրումներ ծառայողական առաջխաղացման ցուցակի համապատասխան բաժնում ընդգրկվելու համար:

Հոդված 152. Վերաքննիչ դատարանի նախագահի նշանակման կարգը

1. Վերաքննիչ դատարանի նախագահ կարող է նշանակվել առաջին ատյանի մասնագիտացված դատարանի ծառայողական առաջխաղացման ցուցակում գտնվող անձը, վերաքննիչ դատարանի դատավորը, այլ վերաքննիչ դատարանի նախագահը, վճռաբեկ դատարանի պալատի դատավորը կամ պալատի նախագահը, իսկ  Հոդված 159-ով նախատեսված դեպքերում միայն նույն դատարանի դատավորները՝ ընդհանուր իրավասության դատարանի նախագահի նշանակման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով:

Հոդված 153. Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղ առաջանալու հիմքերը

1. Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղ կարող է առաջանալ այն դեպքերում, երբ՝

1) ստեղծվում է վճռաբեկ դատարանի նոր պալատ

2) դադարեցվում կամ դադարում է գործող դատավորի լիազորությունները,

3) ավելացվում է տվյալ դատարանի դատավորների թիվը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 2)-րդ եւ 3)-րդ կետերով նախատեսված դեպքերում թափուր տեղ չի առաջանում, եթե համապատասխան դատարանում կա կրճատված դատավոր, որը չի նշանակվել այլ դատարանի դատավորի պաշտոնում: Այդ դեպքում դատավորը դադարում է համարվել կրճատված: Մի քանի դատավորի առկայության դեպքում, առաջնությունը տրվում է տարիքով ավագին:

Հոդված 154. Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածու առաջարկելու կարգը

1. Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղ առաջանալիս Հանրապետության Նախագահին թեկնածություն առաջարկելու նպատակով Արդարադատության խորհրդի անունից վճռաբեկ դատարանի նախագահը գրավոր առաջարկում է դատավորներին ստորեւ բերված հերթականությամբ:

1)  Առաջին հերթին առաջարկվում է վճռաբեկ դատարանի պալատի նախագահին, ով մինչ այդ գրավոր դիմել է արդարադատության խորհրդին խնդրելով իրեն տեղափոխել վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնին: Մի քանի դիմողների դեպքում առաջնահերթությունը տրվում է տարիքով ավագին:

2) Երկրորդ հերթին առաջարկվում է Հոդված 15?ի 7?րդ կետով սահմանված տարիքով ավագ վճռաբեկ դատարանի ռեզերվային դատավորին կամ պալատի նախագահին, ով չի նշանակվել այլ դատարանի դատավորի պաշտոնում:

3) Երրորդ հերթին առաջարկվում է Հոդված 15?ի 6?րդ եւ 7?րդ կետով սահմանված վճռաբեկ դատարանի կրճատված կամ ռեզերվային տարիքով ավագ այն դատավորին կամ պալատի նախագահին, որը զբացեցնում է այլ դատարանի դատավորի պաշտոնը:

2. Եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անձինք չկան կամ առաջարկությունը չեն ընդունում, ապա արդարադատության խորհուրդը ձեռնամուխ է լինում սույն օրենքսգրքի Հոդված 156-ով սահմանված կարգով ծառայողական առաջխաղացման ցուցակից թեկնածու ընտրելուն:

Հոդված 155. Վճռաբեկ դատարանի դատավորների թափուր տեղի համար առաջարկված թեկնածուների կողմից առաջարկն ընդունելու կարգը, չընդունելու հետեւանքները: Արդարադատության խորհրդի եզրակացությունը եւ նշանակումը:

1. Թեկնածուն ծանուցումը ստանալու պահից հետո մեկշաբաթյա ժամկետում պարտավոր է վճռաբեկ դատարանի նախագահի նստավայր ներկայացնել իր գրավոր համաձայնությունը կամ հայտնել անհամաձայնությունը նշանակման վերաբերյալ: Սահմանված ժամկետում համաձայնություն չտալը դիտվում է որպես անհամաձայնություն:

2. Հոդված 154-ի 1-րդ մասի 1)-ին կետով սահմանված անձի համաձայնության դեպքում նա սկսում է ստանալ իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող աշխատավարձ:

3. Հոդված 154-ի 1-րդ մասի 1)-ին կետով սահմանված անձի անհամաձայնությունը նրա համար որեւէ բացասական հետեւանք չի առաջացնում:

4. Հոդված 154-ի 1-րդ մասի 2)-րդ կետով սահմանված անձի անհամաձայնության դեպքում նրա ռեզերվային կարգավիճակը դադարում է:

5. Հոդված 154-ի 1-րդ մասի 3) -րդ կետով սահմանված անձի անհամաձայնության դեպքում նա սկսում է ստանալ իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող աշխատավարձ, իսկ կրճատված կամ ռեզերվային կարգավիճակը դադարում է:

6. Թեկնածուի համաձայնության դեպքում արդարադատության խորհուրդը բաց քվեարկությամբ նրան ներկայացնում է Հանրապետության Նախագահին: Եթե խախտված չեն սույն օրենսգրքով սահմանված ընթացակարգերը ՀՀ Նախագահը տասնօրյա ժամկետում դատավոր է նշանակում ներկայացված թեկնածուին։ Բացասական եզրակացության դեպքում թեկնածուն ցուցակից չի հանվում, իսկ թափուր տեղի համար առաջադրումը սկսվում է նորից:

Հոդված 156. Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար ծառայողական առաջխաղացման ցուցակում գտնվող անձանց վերաբերյալ եզրակացություն տալու կարգը եւ նշանակումը

1. Արդարադատության խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանց անձնական գործերը, անհրաժեշտության դեպքում հրավիրում նրանց զրույցի։

2. Արդարադատության խորհուրդը, հաշվի առնելով Հոդված 142-ով սահմանված հատկանիշները, անցկացնում է քվեաթերթիկներով գաղտնի քվեարկություն։ Քվեաթերթիկում ընդգրկվում են ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկված բոլոր անձինք: Յուրաքանչյուրի անուն-ազգանունից հետո գրվում են "կողմ եմ" բառերը` նշումի համար նախատեuված դատարկ քառանկյունով:

3. Արդարադատության խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Նախընտրած թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարվում «կողմ եմ» բառերին համապատասխանող քառանկյան մեջ: Մեկ ձայնից ավելի ձայներ պարունակող քվեաթերթիկները համարվում են անվավեր: Քվեարկության արդյունքներով առաջարկվում է առավել «կողմ» ձայներ ստացած անձը: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն՝ քվեաթերիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անաձնց: Լրացուցիչ քվեարկության արդյունքում ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին:

4. Եթե ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկված է մեկ թեկնածու, ապա նա համարվում է առաջարկված, եթե ստացել է արդարադատության խորհրդի քվեարկությանը մասնակցած անդամների ձայների կեսից ավելին: Սահմանված քանակի ձայներ չստանալու դեպքում արդարադատության խորհուրդը Հանրապետության նախագահին առաջարկում է այդ անձին հանել ծառայողական առաջխաղացման ցուցակից: Հանրապետության Նախագահը առաջարկությունը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում անձին հանում է ծառայողական առաջխաղացման ցուցակից: Վճռաբեկ դատարանի նախագահը Հոդված 145-ով սահմանված կարգով հայտարարություն է անում ծառայողական առաջխաղացման ցուցակի համապատասխան բաժնում ընդգրկվելու համար նոր առաջադրումներ սկսելու մասին:

5. Հանրապետության Նախագահը անձի վերաբերյալ դրական եզրակացությունը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում հանում է նրան ծառայողական առաջխաղացման ցուցակից՝ կամ նշանակելով պաշտոնում, կամ մերժելով նրա նշանակումը: Եթե ծառայողական առաջխաղացման ցուցակում կան ընդգրկված այլ անձինք, ապա սույն հոդվածով սահմանված կարգով արդարադատության խորհուրդը ձեռնամուխ է լինում նոր եզրակացություն կազմելուն: Եթե ծառայողական առաջխաղացման ցուցակում այլ անձինք չկան, ապա վճռաբեկ դատարանի նախագահի կողմից Հոդված 145-ով սահմանված կարգով տրված հայտարարության հիման վրա սկսվում են նոր առաջադրումներ` ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու համար:

Հոդված 157. Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի նշանակման կարգը

1. Վճռաբեկ դատարանի պալատի նախագահ կարող է նշանակվել վերաքննիչ դատարանի ծառայողական առաջխաղացման ցուցակում գտնվող անձը կամ վճռաբեկ դատարանի պալատի դատավորը, իսկ  Հոդված 159-ով նախատեսված դեպքերում միայն նույն պալատի դատավորները:

2. Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի թեկնածություն առաջարկելու համար հայտեր չեն ընդունվում եւ քվեաթերթիկ մտցվում են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված բոլոր անձինք:

3. Վճռաբեկ դատարանի պալատի նախագահը նշանակվում է ընդհանուր իրավասության դատարանի նախագահի նշանակման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի դրույթների հաշվառմամբ:

Հոդված 158. Վճռաբեկ դատարանի նախագահի նշանակման կարգը

1. Վճռաբեկ դատարանի նախագահ կարող է նշանակվել վերաքննիչ դատարանի նախագահը, վճռաբեկ դատարանի պալատի նախագահը կամ պալատի դատավորը:

2. Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածություն առաջարկելու համար հայտեր չեն ընդունվում եւ քվեաթերթիկ մտցվում են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված բոլոր անձինք:

3. Վճռաբեկ դատարանի նախագահը նշանակվում է ընդհանուր իրավասության դատարանի նախագահի նշանակման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի դրույթների հաշվառմամբ:

Հոդված 159. Առաջին ատյանի դատարանի, վերաքննիչ դատարանի, վճռաբեկ դատարանի պալատի եւ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնից ազատվելը՝ դատավորի պաշտոնում պաշտոնավարելու մտադրությամբ

1. Առաջին ատյանի դատարանի, վերաքննիչ դատարանի, վճռաբեկ դատարանի պալատի եւ վճռաբեկ դատարանի նախագահը կարող է դիմում ներկայացնել արդարադատության խորհրդին համապատասխան դատարանի (վճռաբեկ դատարանի պալատի) նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին՝ դատավորի պաշտոնում պաշտոնավարելու մտադրությամբ:

2. Դիմումը ստանալու պահից դատարանի (վճռաբեկ դատարանի պալատի) նախագահի պաշտոնը համարվում է թափուր եւ սույն օրենսգրքով սահմանված կարգով սկսվում են առաջադրումները:

3. Մինչեւ դատարանի նոր նախագահի նշանակումը պաշտոնից հրաժարված դատարանի նախագահը շարունակում է պաշտոնավարել:

4. Սույն օրենքով սահմանված կարգով իրականացված քվեարկության արդյունքում արդարադատության խորհրդի կողմից դատարանի (վճռաբեկ դատարանի պալատի) նախագահի թեկնածությունը Հանրապետության նախագահին ներկայացնելուց ներկայացվում է նաեւ դրական եզրակացություն կամ առաջարկություն դատարանի (վճռաբեկ դատարանի պալատի) նախագահի պաշտոնից հրաժարված անձին իր պաշտոնում նշանակվող անձի պաշտոնում նշանակվելու մասին:

5. Եթե Հանրապետության Նախագահը առաջարկությունը ստանալուց հետո կատարում է նշանակումները, ապա նախագահի պաշտոնից հրաժարված անձը սկսում է ստանալ իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող աշխատավարձ:

6. Եթե Հանրապետության Նախագահը առաջարկությունը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում նշանակումները չի կատարում, ապա սույն օրենսգրքով սահմանված կարգով սկսվում են նոր առաջադրումներ: Նախագահի պաշտոնից հրաժարված անձը իրավունք ունի իր դիմումը հետ վերցնել միայն մինչեւ առաջադրումների համար սահմանված վերջնաժամկետը:

ԳԼՈՒԽ 18.

ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ


Հոդված 160. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը

1. Դատավորին կարգապահական պատասխանատվության է ենթարկում արդարադատության խորհուրդը:

2. Դատավորի կարգապահական պատասխանատվության հիմքերն են՝

1) արդարադատություն իրականացնելիս նյութական օրենքի նորմի ակնհայտ եւ կոպիտ խախտումը: Սույն հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել դատավորի կողմից տվյալ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացնելուց հետո 1 տարվա ժամկետում:

2) արդարադատություն իրականացնելիս դատավարական օրենքի նորմի ակնհայտ եւ կոպիտ խախտումը: Սույն հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել դատավորի կողմից տվյալ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացնելուց հետո 6-ամսյա ժամկետում:

3) աշխատանքային կարգապահությունը պարբերաբար կամ կոպիտ խախտելը: Սույն հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել կարգապահական պատասխանատվության հիմքը հայտնաբերելուց հետո մեկամսյա ժամկետում, բայց ոչ ուշ քան հիմքը ծագելուց վեց ամիս հետո:

4) դատավորի կողմից վարքագծի կանոնների կոպիտ կամ պարբերաբար խախտում թույլ տալը: Սույն հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել կարգապահական պատասխանատվության հիմքը հայտնաբերելուց հետո եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ քան հիմքը ծագելուց մեկ տարի հետո:

5) դատավորի կողմից սույն օրենսգրքի Հոդված 13-ի Error! Reference source not found.-րդ մասով, Հոդված 77-ով, Հոդված 95-ի 2-րդ մասով, Հոդված 112-ի 2-րդ մասով,Հոդված 163-ի 3-րդ մասով,Հոդված 166-ի 3-րդ մասով, Հոդված 198-ով, Հոդված 174-ի 3-րդ մասով, Հոդված 200-ով իր համար սահմանված պարտականությունները չկատարելը: Սույն հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել դատավորի կողմից խախտումը կատարելուց հետո մեկամսյա ժամկետում:

6) սույն օրենսգրքով սահմանված կարգով էթիկայի հանձնաժողովին արդարադատության եւ օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացման կապակցությամբ իր գործունեությանը միջամտելու կամ օրենքով չնախատեսված այլ ներգործության մասին չհայտնելը: Սույն հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել խախտումը հայտնաբերելուց հետո եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ քան խախտումից մեկ տարի հետո:

3. Դատական ակտը բեկանելը կամ փոփոխելն ինքնին չի առաջացնում այդ ակտը կայացրած դատավորի պատասխանատվություն:

4. Դատավորին քրեական, վարչական, քաղաքացիաիրավական կամ օրենքով նախատեսված այլ պատասխանատվության ենթարկելը չի բացառում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը եւ հակառակը:

Հոդված 161. Դատավորի կողմից կարգապահական խախտում կատարելու մասին հաղորդումը էթիկայի հանձնաժողովում քննարկելը

1. Էթիկայի հանձնաժողովը դատավորի կողմից աշխատանքային կարգապահության կամ վարքագծի կանոնների խախտում կատարելու մասին հաղորդում ստանալով, կամ նման փաստի հանդիպելով իր իրավասության շրջանակում որեւէ այլ հարց քննելիս, կազմակերպում է քննարկում՝ մասնակից դարձնելով դատավորին: Եթե քննարկման արդյունքում հանձնաժողովի գտնում է, որ  այդ խախտումները կոպիտ չեն եւ չեն կրում պարբերական բնույթ, նա կարող է սահմանափակվել հարցի քննարկմամբ: Հակառակ դեպքում հանձնաժողովը կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ դիմում է Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին:

2. Էթիկայի հանձնաժողովը ստանալով Հոդված 102-ի 3-րդ կամ 4-րդ մասով, ինչպես նաեւ Հոդված 103-ով սահմանված տեղեկատվությունը եթե գտնում է, որ տեղեկությունները ամբողջական չեն կամ կասկածելի են, կարող է սեփական նախաձեռնությամբ կազմակերպել հարցի քննարկում՝ մասնակից դարձնելով դատավորին: Քննարկման հետեւանքները որոշվում են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով:

Հոդված 162. Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը

1.  Առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանների դատավորի եւ դատարանի նախագահի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունք ունեն`

1) արդարադատության նախարարը,

2) արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը:

2. Վճռաբեկ դատարանի պալատի դատավորի եւ պալատի նախագահի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունք ունեն՝

1) վճռաբեկ դատարանի նախագահը,

2) արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը՝ Դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովի միջնորդությամբ:

3. Վճռաբեկ դատարանի նախագահի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունք ունի արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը՝ Դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովի միջնորդությամբ:

4. Եթե արդարադատության նախարարը  կամ վճռաբեկ դատարանի նախագահը հարուցել են կարգապահական վարույթ, ապա այդ մասին, նշելով ենթադրյալ խախտումը, տեղեկացնում են արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին: Առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանի դատավորի կամ դատարանի նախագահի նկատմամբ կարգապահական վարույթ  հարուցելու դեպքում արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը , նշելով ենթադրյալ խախտումը, այդ մասին տեղեկացնում է արդարադատության նախարարին, իսկ վճռաբեկ դատարանի պալատի դատավորի կամ պալատի նախագահի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դեպքում` վճռաբեկ դատարանի նախագահին: Նույն խախտման կապակցությամբ անձի նկատմամբ միաժամանակ երկու վարույթ չի հարուցվում:

5. Կարգապահական վարույթ հարուցելու առիթներն են՝

1) վճռաբեկ դատարանի որոշումը, որով հաստատվել է, որ արդարադատություն իրականացնելիս գործը կամ հարցը ըստ էության լուծելիս կայացվել է ակնհայտ ապօրինի  դատական ակտ, կամ արդարադատություն իրականացնելիս դատավորը թույլ է տվել դատավարական օրենքի նորմերի ակնհայտ եւ կոպիտ խախտում,

2) անձի դիմումը,

3) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմնի, պաշտոնատար անձի հաղորդումը,

4) դատարանների նախագահների խորհրդի Էթիկայի հանձնաժողովի միջնորդությունը,

5) դատական պրակտիկայի ամփոփման կամ ուսումնասիրման արդյունքներով կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող արարքի հայտնաբերումը,

6) վարույթ հարուցող անձանց կողմից կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող արարքի ինքնուրույն հայտնաբերումը:

6. Սույն հոդվածի 5-րդ մասի 1)-ին, 3)-րդ եւ 4)-րդ կետերով նախատեսված դիմումը, հաղորդումը կամ միջնորդությունը, որը չի պարունակում դատավորի կողմից կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող արարքի կատարման մասին առերեւույթ հիմքեր, առանց քննության վերադարձվում է դրանք ներկայացնող անձին:

7. Սույն հոդվածի 5-րդ մասի 1)-ին, 3)-րդ եւ 4)-րդ կետերով նախատեսված դիմումի, հաղորդման կամ միջնորդության հիման վրա վարույթ չհարուցելու դեպքում վարույթ հարուցողը պարտավոր չէ իր պատասխանում հիմնավորել վարույթ չհարուցելու պատճառները:

Հոդված 163. Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքը

1. Կարգապահական վարույթի տեւողությունը չի կարող 6 շաբաթից ավելի լինել, բացառությամբ դատավորի բացակայության դեպքերի: Կարգապահական վարույթի տեւողությունը կարող է երկարացվել դատավորի բացակայության ժամանակահատվածով:

2. Կարգապահական վարույթի շրջանակներում վարույթ հարուցող անձն իրավունք ունի՝

1)  դատարանից պահանջել եւ ուսումնասիրել օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով քրեական, քաղաքացիական կամ ցանկացած այլ գործի նյութեր,

2)  դատարանում ծանոթանալ քրեական, քաղաքացիական կամ ցանկացած այլ գործի նյութերի, որոնց վերաբերյալ դեռեւս չկա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ,

3) դատավորից պահանջել գրավոր բացատրություններ,

4) կանչել եւ լսել վկաների,

5) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից եւ պաշտոնատար անձանցից պահանջել եւ ստանալ նյութեր,

6) դիմել կարգապահական վարույթ հարուցելու առիթ հանդիսացած դիմում ներկայացրած անձին` լրացուցիչ պարզաբանումներ տալու առաջարկությամբ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, պաշտոնատար անձիք պարտավոր են տալ պարզաբանումներ:

3. Դատավորը, ում նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, պարտավոր է վարույթ հարուցած անձին ներկայացնել գրավոր բացատրություններ:

4. Կատարված ուսումնասիրությունների արդյունքում վարույթ հարուցող անձը կայացնում է հետեւյալ որոշումներից մեկը՝

1) կարգապահական վարույթը կարճելու մասին,

2) դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ արդարադատության խորհրդին դիմելու մասին:

5. Եթե արդարադատության նախարարը կամ վճռաբեկ դատարանի նախագահը կարճել են կարգապահական վարույթը, ապա այդ մասին տեղեկացնում են արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին: Առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանի դատավորի կամ դատարանի նախագահի նկատմամբ կարգապահական վարույթը կարճելու դեպքում արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը այդ մասին տեղեկացնում է արդարադատության նախարարին, իսկ վճռաբեկ դատարանի պալատի դատավորի կամ պալատի նախագահի նկատմամբ կարգապահական վարույթը կարճելու դեպքում` վճռաբեկ դատարանի նախագահին: Վարույթ հարուցողը իր կողմից կարգապահական վարույթը կարճելու մասին որոշում կայացնելուց հետո չի կարող նույն հիմքով կրկին վարույթ հարուցել:

6. Եթե վարույթ հարուցող անձը որոշում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ դիմելու արդարադատության խորհրդին, ապա նա պետք է կազմի կարգապահական խախտման մասին եզրակացություն, որը պետք է նկարագրի դատավորի կողմից կատարված կարգապահական խախտում հանդիսացող յուրաքանչյուր արարք, ներկայացնի այդ արարքի կատարված լինել հիմնավորող ապացույցները, արարքը կարգապահական խախտում որակելու հիմնավորումները, այդ թվում նաեւ կատարված արարքում դատավորի մեղքի առկայությունը եւ դրա տեսակը:

7. Մինչեւ կարգապահական վարույթի նյութերն արդարադատության խորհուրդ ուղարկելը դրանց հետ իրավունք ունի ծանոթանալ այն դատավորը, ում նկատմամբ վարույթ է հարուցվել: Դատավորին նյութերը հանձնվում են ոչ ուշ քան սույն հոդվածի 1-րդ մասով նախատեսված վերջնաժամկետից երկու շաբաթ առաջ: Նյութերը ստանալու պահից մեկ շաբաթվա ընթացքում դատավորն իրավունք ունի ներկայացնել լրացուցիչ բացատրություններ կամ միջնորդություն հարուցել լրացուցիչ ստուգումներ կատարելու մասին: Վարույթ հարուցած անձը դատավորի լրացուցիչ բացատրությունների կամ լրացուցիչ ստուգումների հիման վրա իրավունք ունի փոխելու իր եզրակացությունը, եթե դա չի վատթարացնում դատավորի վիճակը:

8. Վարույթ հարուցած անձը կարգապահական վարույթի նյութերն ուղարկում է արդարադատության խորհրդին եւ այն դատավորին, ում նկատմամբ վարույթ է հարուցվել` հանձման մասին ծանուցմամբ: Կարգապահական վարույթի նյութերն արդարդատության խորհրդին ուղարկելու պահից վարույթ հարուցած անձը չի կարող հետ կանչել վարույթի նյութերը, եւ դրանք ենթակա են արդարադատության խորհրդում ըստ էության քննության:

9. Կարգապահական վարույթի նյութերը ստանալու պահից մեկ շաբաթվա ընթացքում դատավորն իրավունք ունի արդարադատության խորհրդին ուղարկել պատասխան: Դատավորի կողմից պատասխան չուղարկելը չի խոչընդտոտում արդարադատության խորհրդում նրա նկատմամբ կարգապահական գործի քննությանը: Դատավորի միջնորդությամբ, խորհուրդը կարող է երկարաձգել դատավորին տրամադրված ժամկետը:

10. Վարույթ հարուցող անձը, վարույթին մասնակցած վկաները եւ այլ անձինք պարտավոր են պահպանել կարգապահական վարույթի գաղտնիությունը: Կարգապահական վարույթի շրջանակներում առաքվող բոլոր փաստաթղթերը պետք է առաքվեն փակ ծրարներով` «գաղտնի» դրոշմագրով:

Հոդված 164. Դատավորների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

1. Դատավորի կարգապահական պատասխանատվության հարցը քննելու արդյունքում արդարադատության խորհուրդը կարող է դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժերի հետեւյալ տեսակներից մեկը՝

1) նախազգուշացում.

2) նկատողություն, որը զուգորդվում է դատավորին 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով.

3) խիստ նկատողություն, որը զուգորդվում է դատավորին 1 տարի ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով.

4) դատավորի լիազորությունների դադարեցման միջնորդությամբ Հանրապետության Նախագահին դիմելը:

2. Նախազգուշացումը դատավորին տրվող պաշտոնական նախատինք է, որը կիրառվում է արդարադատության խորհրդի կողմից նվազ ծանրության ճանաչված կարգապահական խախտման համար, եթե դատավորը չունի տույժ:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 4)-րդ կետով նախատեսված կարգապահական տույժի տեսակը ենթակա է կիրառման այն դեպքում, եթե դատավորի կողմից թույլ տրված կարգապահական կոպիտ կամ պարբերական խախտման հետեւանքով նա այլեւս անհամատեղելի է դատավորի պաշտոնի համար:

4. Դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս արդարադատության խորհուրդը հաշվի է առնում նաեւ խախտման հետեւանքները, դատավորի անձը, մեղքի աստիճանը, առկա տույժերը, դատավորին բնութագրող ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

5. Եթե նկատողություն կամ խիստ նկատողություն ստանալու տալու օրվանից երկու տարվա ընթացքում, իսկ նախազգուշացում ստանալու օրվանից` մեկ տարվա ընթացքում դատավորը չի ենթարկվել նոր կարգապահական տույժի, ապա նա համարվում է կարգապահական տույժ չունեցող:

6. Եթե դատավորը հաջորդաբար ենթարկվել է կարգապահական տույժերի, որոնք առաջացնում են աշխատավարձի իջեցում, ապա աշխատավարձի ընդհանուր իջեցումը յուրաքանչյուր ամիս չի կարող գերազանցել աշխատավարձի 50 տոկոսը:

Հոդված 165. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ առաջարկի քննությունը

1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցերը քննելիս արդարադատության խորհուրդը գործում է որպես դատարան: Որպես դատարան գործելիս արդարադատության խորհրդում գործերի քննության կարգի նկատմամբ կիրառվում են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նորմերը այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են արդարադատության խորհրդում գործի քննության նկատմամբ եւ չեն հակասում սույն օրենքսգրքի նորմերին:

2. Արդարադատության խորհրդի անդամը չի կարող ինքնաբացարկ հայտնել: Արդարադատության խորհրդի անդամին չի կարելի բացարկ հայտնել:

3. Դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայության ապացուցման պարտականությունը կրում է վարույթը հարուցած անձը: Արդարադատության խորհրդի նիստում դատավորի կողմից կատարված կարգապահական խախտման վերաբերյալ չփարատված կասկածները մեկնաբանվում են դատավորի օգտին:

4. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը արդարադատության խորհուրդը քննում է ողջամիտ ժամկետում:

5. Արդարադատության խորհրդի կողմից ուսումնասիրված փաստաթղթերը կցվում են քննված նյութերին` բնօրինակով կամ պատշաճ կերպով հաստատված պատճենով:

Հոդված 166. Արդարադատության խորհրդում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ընթացքը

1. Արդարադատության խորհրդում հարցի քննությունը սկսվում է հարցի էության եւ կարգապահական խախտման մասին եզրակացության վերաբերյալ վարույթ հարուցած անձի զեկուցմամբ: Եթե դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է Արդարադատության նախարարի կողմից, վերջինս պարտավոր է ներկա գտնվել արդարադատության խորհրդի նիստին եւ իրավունք ունի հանդես գալ անձամբ կամ նախարարության պետական ծառայողի միջոցով: Եթե կարգապահական վարույթը հարուցվել է արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից, արդարադատության խորհրդի նիստին կարգապահական խախտման մասին եզրակացության վերաբերյալ կարգապահական հանձնաժողովի հանձնարարությամբ զեկուցում է դրա անդամներից մեկը:

2. Այն դեպքում, երբ կարգապահական վարույթի նյութերը արդարադատության խորհրդին ուղարկելուց հետո կարգապահական վարույթ հարուցած անձին հայտնի են դարձել հանգամանքներ, որոնք մեղմացնում են դատավորի վիճակը կամ բացառում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելը, վարույթ հարուցած անձը պարտավոր է դրա մասին հայտնել խորհրդին:

3. Արդարադատության խորհրդում վարույթ հարուցած անձի զեկուցումից հետո խորհուրդը լսում է այն դատավորի բացատրությունները, որի նկատմամբ վարույթ է հարուցվել: Դատավորը արդարադատության խորհրդում բացատրություն է տալիս կարգապահական խախտման մասին եզրակացության մեջ արտացոլված յուրաքանչյուր խախտման վերաբերյալ: Նա կարող է ժխտել իր կողմից կարգապահական խախտում համարվող արարքի կատարման փաստը, վիճարկել արարքի որակումը որպես կարգապահական խախտում կամ վերոհիշյալ երկուսը միաժամանակ: Եթե դատավորը չի վիճարկում կարգապահական խախտման փաստի առկայությունը եւ համաձայնվում է տվյալ արարքի որակմանը՝ որպես կարգապահական խախտում, խորհուրդն անմիջապես անցնում է դատավորի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու հարցի քննարկմանը:

4. Դատավորի կողմից կարգապահական խախտում կատարած լինելը չընդունելու դեպքում նրա բացատրությունները լսելուց հետո խորհուրդը անցնում է վարույթի նյութերի եւ ապացույցների հետազոտմանը:

5. Արդարադատության խորհուրդը իրավունք ունի նաեւ իր նախաձեռնությամբ նիստին հրավիրել ու հարցաքննել վկաների: Վկաների չներկայանալու դեպքում արդարադատության խորհուրդը իրավունք ունի վկային բերման ենթարկելու մասին որոշում կայացնել:

6. Արդարադատության խորհուրդը գործով հրավիրված վկաներին նախազգուշացնում է վկայություն տալուց հրաժարվելու կամ խուսափելու, ակնհայտ սուտ վկայություն տալու, իսկ փորձագետին` եզրակացություն տալուց հրաժարվելու կամ խուսափելու, ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար սահմանված պատասխանատվության մասին:

7. Գործի նյութերի ուսումնասիրությունից հետո արդարադատության խորհուրդը լսում է նիստին մասնակցող անձանց եզրափակիչ ելույթները, որից հետո անցնում է խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու համար:

8. Խորհրդակցական սենյակում նախ քվեարկության է դրվում արարքի կատարման մեջ դատավորի մեղավորության հարցը, ապա` կարգապահական տույժի տեսակի վերաբերյալ հարցը:

Հոդված 167. Դատավորի իրավունքները եւ պարտականությունները արդարադատության խորհրդում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը քննելիս

1. Դատավորն իրավունք ունի.

1) ծանոթանալ արդարադատության խորհրդում հարցի քննության համար հիմք հանդիսացող նյութերին, քաղվածքներ անել, ստանալ դրանց պատճենները.

2) հարցեր տալ ելույթ ունեցողին, առարկություններ ներկայացնել, բացատրություններ տալ եւ միջնորդություններ անել.

3) ապացույցներ ներկայացնել եւ մասնակցել դրանց հետազոտմանը.

4) մասնակցել նիստին՝ հանդես գալով անձամբ կամ փաստաբանի միջոցով:

2. Դատավորի փաստաբանը բոլոր դեպքերում իրավունք ունի մասնակցել արդարադատության խորհրդում տվյալ դատավորի վերաբերյալ հարցի քննարկմանը եւ օգտվում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավունքներից:

3. Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվելու դեպքում արդարադատության խորհրդին բացատրություններ տալը նրա պարտականությունն է:

4. Արդարադատության խորհրդի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը քննելիս դատավորն օգտվում է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված երաշխիքներից:

5. Արդարադատության խորհրդի կանչին դատավորի անհարգելի չներկայանալու դեպքում արդարադատության խորհուրդը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցն իրավունք ունի քննել դատավորի բացակայությամբ:

Հոդված 168. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ արդարադատության խորհրդի որոշումը

1. Մեկ կարգապահական վարույթի քննության շրջանակներում, անգամ եթե նույն դատավորը կատարել է մի քանի կարգապահական խախտումներ, արդարադատության խորհուրդը կայացնում է մեկ որոշում:

2. Որոշումն ընդունվում է խորհրդակցական սենյակում: Արդարադատության խորհրդում քննված հարցով որոշումը կայացնելու համար խորհրդակցական սենյակում գտնվելու իրավունք ունեն միայն արդարադատության խորհրդի անդամները: Եթե արդարադատության խորհրդում հարցի քննության առիթ է հանդիսացել արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի հարուցած վարույթը, արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի անդամները չեն կարող մասնակցել խորհրդակցական սենյակում որոշման ընդունմանը: Որոշումն ընդունվում է արդարադատության խորհրդի անդամների բաց քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում ընդունված է համարվում այն որոշումը, որն ավելի բարենպաստ է դատավորի համար:

3. Արդարադատության խորհրդի խորհրդակցական սենյակում քննարկված հարցերը, խորհրդի անդամների կողմից արտահայտված դիրքորոշումը եւ քվեարկության արդյունքները հրապարակման ենթակա չեն ինչպես նիստի ընթացքում, այնպես էլ գործով քննությունն ավարտվելուց հետո:

4. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի քննության արդյունքում արդարադատության խորհուրդը կարող է կայացնել հետեւյալ որոշումներից մեկը.

1) դատավորին սույն օրենսգրքով նախատեսված կարգապահական տույժի ենթարկելու մասին,

2) գործը կարճելու մասին:

Հոդված 169. Արդարադատության խորհրդի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճելու հիմքերը

1. Արդարադատության խորհուրդը կարճում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը , այն դեպքում երբ՝

1) հիմնավորված չէ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայությունը.

2) վարույթը հարուցվել է Հոդված 160-ի 2-րդ մասով նախատեսված ժամկետների խախտմամբ, եթե դատավորը համաձայն է վարույթի կարճմանը նշված հիմքով,

3) դադարեցվել են նրա լիազորությունները կամ նա ազատվել է իր պաշտոնից:

2. Եթե արդարադատության խորհուրդը նպատակահարմար չի գտնում դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժի միջոց, ապա կարող է բավարարվել հարցի քննարկմամբ՝ որոշմամբ ամրագրելով կարգապահական պատասխանատվության հիմքերի առկայությունը եւ կարճելով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը: Սույն կետը նույ ն դատավորի նկատմամբ կարող է կիրառվել միայն մեկ անգամ:

Հոդված 170. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին արդարադատության խորհրդի որոշմանը ներկայացվող պահանջները եւ որոշման հրապարակումը

1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով արդարադատության խորհրդի որոշումը պետք է պարունակի.

1) արդարադատության խորհրդի անվանումը եւ կազմը,

2) արդարադատության խորհրդում հարցի քննության վայրը եւ ժամանակը,

3) այն դատավորի անունը, ազգանունը եւ պաշտոնը, որի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ,

4) վարույթը հարուցած անձի անունը, ազգանունը եւ պաշտոնը,

5) գործի հանգամանքները,

6) վարույթը հարուցած անձի կամ սույն օրենսգրքով նախատեսված դեպքում նրա ներկայացուցչի դիրքորոշումը,

7) այն դատավորի բացատրությունները, որի նկատմամբ վարույթ է հարուցվել,

8) այն անձանց բացատրությունները, որոնք հրավիրվել են արդարադատության խորհրդի նիստին,

9) դատավորի անձը բնութագրող հանգամանքները,

10) արդարադատության խորհրդի պատճառաբանված եզրակացությունը` առկա ապացույցների վկայակոչմամբ,

11) Հոդված 168-ի 4-րդ մասով նախատեսված որոշումը:

2. Գործի քննությունը ավարտված հայտարարելուց հետո արդարադատության խորհուրդը հայտարարում է որոշման հրապարակման վայրը եւ ժամանակը: Որոշումը հրապարակվում է գործի քննությունը ավարտելուց հետո 15-օրվա ընթացքում:

3. Որոշումը հրապարակելուց հետո հնգօրյա ժամկետում ուղարկվում է վարույթ հարուցած անձին, դատավորին եւ դատական դեպարտամենտին, իսկ Հանրապետության նախագահին դատավորի լիազորությունների դադարեցման միջնորդությամբ դիմելու մասին որոշումը՝ նաեւ Հանրապետության նախագահին:

4. Արդարադատության խորհրդի որոշումները հրապարակվում են ՀՀ պաշտոնական տեղեկագրում եւ դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում:

Հոդված 171. Արդարադատության խորհրդի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումների վերանայումը նոր երեւան եկած հանգամանքներով

1. Արդարադատության խորհրդի իրավունք ունի վերանայել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին իր որոշումը նոր երեւան եկած հանգամանքներով:

2. Արդարադատության խորհրդի որոշումը վերանայելու միջնորդությունը կարող է ներկայացվել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցած անձի կամ այն դատավորի կողմից, որին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում է կայացվել:

3. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին արդարադատության խորհրդի որոշումը վերանայելու համար հիմք հադիսացող հանգամանքերի ապացուցման պարտականությունը կրում է միջնորդությունը ներկայացրած անձը:

4. Եթե արդարադատության խորհուրդը գտնում է, որ բացակայում են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը նոր երեւան եկած հանգամանքներով վերանայելու հիմքերը, ապա որոշում է ընդունում կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը անփոփոխ թողնելու վերաբերյալ:

5. Արդարադատության խորհրդի որոշումը նոր երեւան եկած հանգամանքերով վերանայելու հիմքերի առկայության դեպքում արդարադատության խորհուրդը ուժը կորցրած է ճանաչում իր որոշումը եւ կայացնում է նոր որոշում:

6. Եթե արդարադատության խորհուրդը որպես կարգապահական տույժ  կիրառել է դատավորի լիազորությունների դադարեցման միջնորդությամբ Հանրապետության Նախագահին դիմելը, եւ Հանրապետության Նախագահը այդ միջնորդության հիման վրա դադարեցրել է դատավորի լիազորությունները, արդարադատության խորհրդի որոշումը նոր երեւան եկած հանգամանքներով ուժը կորցրած ճանաչելու դեպքում խորհուրդը որոշում է կայացնում կարգապակահական տույժի ենթարկված դատավորին իր նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելու միջնորդությամբ Հանրապետության Նախագահին դիմելու վերաբերյալ:

7. Հանրապետության Նախագահը միջնորդությունը ստանալու պահից տասնօրյա ժամկետում վերականգնում է դատավորին իր նախկինում զբաղեցրած պաշտոնում: Կարգապահական տույժի ենթարկված դատավորի պաշտոնում մինչեւ դատավորի վերականգնումը կատարված նշանակումը արգելք չէ դատավորին իր նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելու համար: Այդ դեպքում վերականգնված դատավորը ձեռք է բերում Հոդված 15-ի 6-րդ մասով նախատեսված կրճատված դատավորի կարգավիճակ:

Հոդված 172.   Դատարանի (վճռաբեկ դատարանի պալատի) նախագահի կարգապահական պատասխանատվությունը

1.  Դատարանի (վճռաբեկ դատարանի պալատի) նախագահի կողմից նախագահի իր պարտականություններն ոչ պատշաճ իրականացնելը նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է: Կարգապահական վարույթի եւ գործի քնության նկատմամբ կիրառելի են սույն գլխի դրույթները, այնքանով, որքանով չեն հակասում սույն հոդվածի դրույթներին:

2.  Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով կարագապահական վարույթը կարող է հարուցվել խախտումը հայտնաբերելուց հետո եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ քան խախտումից մեկ տարի հետո:

3. Եթե վարույթը հարուցելու համար հիմք են հանդիսացել միայն սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խախտումները, ապա արդարադատության խորհուրդը կարող է դատարանի (վճռաբեկ դատարանի պալատի) նախագահի նկատմամբ որպես կարգապահական տույժ կիրառել՝

1)  նախազգուշացում.

2) նկատողություն, որը զուգորդվում է դատարանի նախագահի հավելավճարից 6 ամիս ժամկետով զրկելով.

3) խիստ նկատողություն, որը զուգորդվում է դատարանի նախագահի հավելավճարից 12 ամիս ժամկետով զրկելով.

4) դատավորի լիազորությունների դադարեցման միջնորդությամբ Հանրապետության Նախագահին դիմելը:

4. Եթե արդարադատության խորհուրդը կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի քննության արդյունքում որոշում է, որ դատարանի (վճռաբեկ դատարանի պալատի) նախագահը խախատել է իր պարտականությունները թե՛ որպես դատավոր, թե՛ որպես նախագահ, ապա կիրառում է հետեւյալ կարգապահական տույժերից մեկը՝

1) նախազգուշացում.

2) նկատողություն, որը զուգորդվում է 6 ամիս ժամկետով դատավորի աշխատավարձի 25 տոկոսից եւ դատարանի նախագահի հավելավճարից զրկելով.

3) խիստ նկատողություն, որը զուգորդվում է 12 ամիս ժամկետով դատավորի աշխատավարձի 25 տոկոսից եւ դատարանի նախագահի հավելավճարից զրկելով.

4) դատավորի լիազորությունների դադարեցման միջնորդությամբ Հանրապետության Նախագահին դիմելը:

Հոդված 173. Արդարադատության խորհրդի՝ դատավորի լիազորությունների դադարեցման միջնորդությունը Հանրապետության Նախագահի կողմից մերժելու հետեւանքները:

1. Եթե Հանրապետության նախագահը արդարադատության խորհրդի՝ դատավորի լիազորությունների դադարեցման միջնորդությունը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում չի դադարեցնում դատավորի լիազորությունները, ապա միջնորդությունը համարվում է մերժված: Այդ դեպքում օրենքի ուժով դատավորը համարվում է համապատասխանաբար սույն օրենսգրքի Հոդված 164-ի 1-ին մասի 3)-րդ, կամ Հոդված 172-ի 3-րդ կամ 4-րդ մասի 3)-րդ կետով նախատեսված կարգապահական տույժի ենթարկված:

Հոդված 174. Կարգապահական պատասխանատվության հետ չկապված հիմքով դատավորի լիազորությունները դադարեցումը

1. Դատավորի լիազորություններն արդարադատության խորհրդի առաջարկության հիման վրա ենթակա են պարտադիր դադարեցման Հանրապետության Նախագահի կողմից, եթե`

1)  նա դիմում է այդ մասին (հրաժարական է տալիս).

2)  լրացել է նրա 65 տարին (պաշտոնավարման տարիքը).

3) ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով նա ավելի քան չորս ամիս անընդմեջ կամ ավելի քան 6 ամիս օրացուցային տարվա ընթացքում ի վիճակի չի եղել կատարել իր պաշտոնական պարտականությունները.

4) դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ապացուցված է, որ նա նշանակվել է դատավորի պաշտոնում՝ օրենքի պահանջների խախտմամբ.

5) դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ հայտարարվել է մահացած.

6) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը կամ նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել  է ոչ արդարացնող հիմքով.

7) կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը,

8) նա երկու տարի անընդմեջ չի անցել տարեկան վերապատրաստման ծրագրերը.

9) նշանակումից հետո նա ձեռք է բերել  դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1)-8) րդ կետերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում արդարադատության խորհրդին դատավորի լիազորությունների դադարեցման մասին միջնորդությամբ պարտավոր է դիմել վճռաբեկ դատարանի նախագահը:

3. Եթե առերեւույթ առկա է սույն հոդվածի 1-ին մասի 9)-րդ կետով նախատեսված հիմքը, ապա արդարադատության նախարարը եւ վճռաբեկ դատարանի նախագահը համատեղ դիմում են իրավասու պետական մարմնին` դատավորի բժշկական զննությունը կազմակերպելու համար: Դատավորը պարտավոր է անցնել բժշկական զննությունը: Եթե զննության արդյունքում հիմնավորվում է, որ առկա է սույն հոդվածի 1-ին մասի 9)-րդ կետով նախատեսված հիմքը, ապա վճռաբեկ դատարանի նախագահը համապատասխան միջնորդություն է ներկայացնում արդարադատության խորհրդին:

ԳԼՈՒԽ 19.

ԴԱՏԱՎՈՐԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼՈՒ, ՆՐԱՆ ՈՐՊԵՍ ՄԵՂԱԴՐՅԱԼ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ, ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՌԱՋԱՐԿԻ ԵՎ ՆԵՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ

Հոդված 175. Դատավորին կալանավորելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին առաջարկը

1. Դատավորին կալանավորելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին առաջարկություն ներկայացնելու հարցով արդարադատության խորհուրդ է դիմում գլխավոր դատախազը, իսկ տվյալ դատավորի նկատմամբ գործը դատական քննության փուլում գտնվելու դեպքում նրան կալանավորելու համաձայնություն տալու մասին առաջարկ ներկայացնելու հարցով` գործը քննող դատարանը:

2. Գլխավոր դատախազը կամ գործը քննող դատարանը խորհրդին են ներկայացնում դատավորին կալանավորելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող նյութերը:

3. Դատավորին կալանավորելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին ներկայացված արդարադատության խորհրդի առաջարկը Հանրապետության Նախագահը քննում եւ որոշում է կայացնում երկօրյա ժամկետում: Նշված ժամկետում համաձայնությորւն չտալու դեպքում Դատավորին կալանավորելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու՝ արդարադատության խորհրդի առաջարկը համարվում է մերժված:

4. Դատավորին կալանավորելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին ներկայացված արդարադատության խորհրդի առաջարկը եւ դրա հիման վրա տրված Հանրապետության Նախագահի  համաձայնությունը  չեն նշանակում դատավորին կալանավորելու, նրան դատական կարգով քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայության հաստատում եւ չեն կաշկանդում իրավասու դատարանին համապատասխան հարցը օրենքով սահմանված կարգով լուծելիս:

5. Երկրորդ անգամ նույն հիմքով դատավորին դատավորին կալանավորելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին առաջարկություն չի կարող արվել:

6. Եթե դատավորին որպես մեղադրյալ ներգրավելու մասին խորհրդի կողմից համաձայնությունը ստանալուց հետո մեղադրանքի ծավալի այնպիսի փոփոխման անհրաժեշտություն է առաջացել, որը վատթարացնում է կամ կարող է վատթարացնել դատավորի վիճակը, ապա դա կարող է իրականացվել միայն սույն հոդվածով նախատեսված ընթացակարգի պահպանմամբ:

7. Դատավորին կալանավորելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին առաջարկություն ներկայացնելու հարցերով խորհուրդը որոշում է կայացնում՝ ողջամտորեն խուսափելով նիստն ընդմիջելուց կամ հետաձգելուց:

Հոդված 176. Արդարադատության խորհրդի առաջարկի հիման վրա դատավորին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու դեպքում դատավորի լիազորությունների կասեցումը

1. Արդարադատության խորհրդի առաջարկի հիման վրա Հանրապետության նախագահի կողմից դատավորին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու դեպքում դատավորի լիազորությունները համարվում են կասեցված նախաքննության եւ դատաքննության ժամկետով: Դատավորի լիազորությունները կասեցվելիս նրա վարույթում գտնվող գործերը փոխանցվում են տվյալ դատարանի մեկ այլ դատավորի: Եթե դատավորը մասնակցում է գործի կոլեգիալ քննությանը, նրա լիազորությունների կասեցման դեպքում դատավորը փոխարինվում է տվյալ դատարանի մեկ այլ դատավորով: Դատավորի նկատմամբ հարուցված քրեական գործի կասեցման դեպքում դատավորը շարունակում է իրականացնել իր լիազորությունները մինչեւ քրեական գործի վերսկսման մասին որոշման կայացումը:

2. Դատավորը լիազորությունների կասեցման ընթացքում դատավորը ստանում է հատուցում որպես ոչ աշխատողի մեղքով պարապուրդում գտնվող:

Հոդված 177. Դատավորին կալանավորելու, որպես մեղադրյալ ներգրավելու կամ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին առաջարկի քննության եւ արդարադատության խորհրդի կողմից որոշման կայացման կարգը

1. Դատավորին կալանավորելու, որպես մեղադրյալ ներգրավելու կամ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին առաջարկի քննության ժամանակ կիրառվում են սույն օրենսգրքի Հոդված 167-ի 1-ին մասի 1)-ին, 2)-րդ, եւ 4)-րդ կետերով, 2-րդ, 3-րդ եւ 5-րդ մասերով, Հոդված 168-ի 2-րդ եւ 3-րդ մասերով, Հոդված 170-րդ 4-րդ մասով նախատեսված   կանոնները:

2. Դատավորին կալանավորելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին առաջարկի վերաբերյալ հարցերի քննության ժամանակ ՀՀ գլխավոր դատախազը պարտավոր է ներկա գտնվել արդարադատության խորհրդի նիստին եւ անձամբ ներկայացնել իր դիրքորոշումը:

3. Դատավորին կալանավորելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին առաջարկ ներկայացնելու վերաբերյալ արդարադատության խորհրդի որոշման պատճենն անհապաղ ուղարկվում է Հանրապետության նախագահին եւ գլխավոր դատախազին:

Հոդված 178. Ներման հարցերի կապակցությամբ կարծիք հայտնելը

1. Հանրապետության Նախագահի հարցմամբ արդարադատության խորհուրդը կարծիք է հայտնում ներման հարցերի վերաբերյալ:

2. Արդարադատության նախարարը եւ գլխավոր դատախազը հրավիրվում են ներման հարցերի վերաբերյալ արդարադատության խորհրդի նիստին եւ մինչեւ խորհրդի որոշման կայացումը իրավունք ունեն կարծիք հայտնել ներման հարցերի կապակցությամբ:

ԲԱԺԻՆ 4.

ԴԱՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ

ԳԼՈՒԽ 20.

ԴԱՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ ԵՎ ԴՐԱ ԿԱՐԱԳԱՎԻՃԱԿԸ

Հոդված 179. Դպրոցի նպատակը եւ իրավական կարգավիճակը

1. Դպրոցը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող պետական ոչ առեւտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող իրավաբանական անձ է:

2. Դպրոցի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմ Դատարանների նախագահների խորհրդի:

3. Դպրոցի գործունեությունը կարգավորվում է սույն օրենսգրքով, «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այնքանով, որքանով այդ օրենքի դրույթները չեն հակասում սույն օրենսգրքին, ինչպես նաեւ դպրոցի կանոնադրությամբ: «Կրթության մասին» օրենքի պահանջները դատական դպրոցի վրա չեն տարածվում:

Հոդված 180. Դպրոցի գույքը եւ ֆինանսավորումը

1. Դպրոցը ֆինանսավորվում է պետական բյուջեից, առանձին բյուջետային տողով:

2. Հիմնադիրը դպրոցին անժամկետ եւ անհատույց օգտագործման իրավունքով ամրացնում է գործունեության համար անհրաժեշտ գույք:

3. Դպրոցն հիմնադրի կողմից իրեն ամրացրած գույքն իրավունք ունի պետության անունից հանձնել վարձակալության` սույն օրենսգրքով եւ դպրոցի կանոնադրությամբ սահմանված կարգով:

4. Ամրացված գույքի օգտագործման արդյունքում դպրոցի ստացած եկամուտները դպրոցի սեփականությունն են:

Հոդված 181. Դպրոցի կանոնադրությունը

1. Դպրոցի կանոնադրությունը դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է Դատարանների նախագահների խորհուրդը` «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան,  այնքանով, որքանով այն էությամբ կիրառելի է դատական դպրոցի նկատմամբ եւ չի հակասում սույն օրենսգրքին:

Հոդված 182. Դպրոցի գործառույթները

1. Դպրոցը սույն օրենսգրքով եւ կանոնադրության նպատակներին համապատասխան՝

1) կազմակերպում է դատավորների թեկնածությունների ցուցակի կազմման նպատակով անցկացվող որակավորման ստուգումը.

2) կազմակերպում է որակավորման ստուգման արդյունքներով դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անանց մասնագիտական պատրաստումը.

3) կազմակերպում եւ անցկացնում է դպրոցն ավարտածների, պաշտոնեական պիտանիության եւ առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանց /բացառությամբ գիտնականների/ վերապատրաստումը.

4) կազմակերպում եւ անցկացնում է դատարանների աշխատակազմերում դատական ծառայողների մասնագիտական վերապատրաստումը.

5) կազմակերպում եւ անցկացնում է իրավական համակարգի, օրենսդրության եւ արդարադատության իրականացման  կատարելագործմանն ուղղված սեմինարներ, գիտաժողովներ, հրատարակում ուսումնական գրականություն եւ այլն.

6) իրականացնում է դպրոցի ուսումնական ծրագրերի մշակումներ.

7) իրականացնում է կանոնադրությամբ նախատեսված այլ գործունեություն:

ԳԼՈՒԽ 21.

ԴԱՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Հոդված 183. Դպրոցի մարմինները

1. Դպրոցի կառավարումն իրականացնում են դպրոցի կառավարման խորհուրդը եւ  դպրոցի տնօրենը:

Հոդված 184. Դպրոցի կառավարման խորհուրդը

1. Դպրոցի կառավարման խորհուրդն իրականացնում է դպրոցի ընդհանուր կառավարումը եւ ընթացիկ գործունեության վերահսկողությունը:

2. Դպրոցի կառավարման խորհրդի անդամ են.

1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից նշանակվող մեկ անձ.

2) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի կողմից նշանակվող մեկ անձ.

3) Դատարանների նախագահների խորհրդի ուսումնական հարցերով  հանձնաժողովի բոլոր անդամները:

3. Դպրոցի կառավարման խորհրդի նախագահը դատարանների նախագահների խորհրդի ուսումնական հարցերով հանձնաժողովի նախագահն է:

4. Դպրոցի կառավարման խորհրդի անդամներն իրենց պարտականությունները կատարում են առանց վարձատրության:

5. Դպրոցի կառավարման խորհրդի անդամի լիազորությունները դադարում են`

1) պաշտոնանկության, լիազորությունների դադարման կամ ժամկետի ավարտման դեպքում.

2) սույն հոդվածի 2-րդ մասի 3) -րդ կետով՝ գրավոր դիմումի հիման վրա կամ կառավարման խորհրդի որոշմամբ, եթե վերջինս ոչ պատշաճ է կատարում կառավարման խորհրդի անդամի իր լիազորությունները.

Հոդված 185. Դպրոցի կառավարման խորհրդի լիազորությունները

1. Դպրոցի կառավարման խորհրդը`

1) հաստատում է դպրոցի ռազմավարական եւ ուսումնական ծրագրերը.

2) հաստատում է դպրոցում դասավանդող դասախոսների թվային եւ անհատական կազմը.

3) դատարանների նախագահների խորհրդի ուսումնական հարցերով հանձնաժողովի մշակած ուղենիշներին համապատասխան` հաստատում է դատավորների, ինչպես նաեւ դատավորների թեկնածությունների եւ առաջխաղացման ցուցակներում ընդգրկված անձանց վերապատրաստման ծրագրերը եւ դրանց անցկացման ժամանակացույցը.

4) հաստատում է դպրոցի բյուջեն եւ նրա փոփոխությունները, տարեկան հաշվետվությունը` ներառյալ ֆինանսական հաշվետվությունները.

5)  իր կողմից սահմանված կարգով` մրցութային հիմունքներով, նշանակում է եւ ազատում դպրոցի տնօրենին.

6) սույն օրենքսգրքի Հոդված 122-ի 3-րդ մասին համապատասխան  սահմանում եւ հրապարակում է գրավոր քննությունների տեսակը, անցկացման կարգը, գրավոր աշխատանքների ստուգման, գնահատման եւ բողոքարկման ընթացակարգերը, գրավոր աշխատանքների գնահատականների հիման վրա հավակնորդի հանրագումարային միավորի հաշվարկման կարգը, դրանից բխող հանձնարարություններ է տալիս դպրոցի տնօրենին.

7) որոշում է կայացնում դպրոցի գույքը վարձակալության հանձնելու վերաբերյալ.

8) որոշում է կայացնում դպրոցի շահույթի օգտագործման վերաբերյալ.

9) հաստատում է աուդիտ իրականացնող անձին.

10) կանոնադրությամբ սահմանված պարբերականությամբ լսում է դպրոցի տնօրենի հաշվետվությունները.

11) սահմանում է դպրոցի ունկնդիրների տարկետման, ունկնդիրների նկատմամբ կարգապահական տույժերի կիրառման հիմքերը եւ կարգը.

12) դպրոցի տնօրենի ներկայացմամբ` քննարկում եւ լուծում է սույն օրենսգրքի Հոդված 192-ով նախատեսված հարցերը.

13) յուրաքանչյուր տարի հրապարակում է դպրոցի տարեկան հաշվետվությունը` ներառյալ ֆինանսական հաշվետվություններն ու ծախսերի ու եկամուտների վերծանումն ու վերլուծությունը՝ ողջամիտ մանրամասնությամբ.

14) հաստատում է տնօրենի հետ կնքվող աշխատանքային պայմանագրի պայմանները.

15) տնօրենի ներկայացմամբ կիրառում են կարգապահական տույժեր.

16) սահմանում է դպրոցում քննությունների անցկացման կարգն ու պայմանները.

17) սահմանում է ունկնդիրների գիտելիքների գնահատման եւ քննական միավորների հաշվարկման, քննությունների վերահանձման կարգը:

18) սույն օրենսգրքին եւ դպրոցի կանոնադրությանը համապատասխան` ընդունում է որոշումներ, կարգեր եւ այլ ներքին իրավական ակտեր եւ վերահսկում է դրանց կատարման ընթացքը.

19) իրականացնում է սույն օրենսգրքով եւ կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ.

2. Դպրոցի կառավարման խորհրդի իրավասությանը վերապահված հարցերը չեն կարող փոխանցվել այլ մարմնի:

Հոդված 186. Դպրոցի կառավարման խորհրդի նիստերը եւ որոշումներ կայացնելու կարգը

1. Դպրոցի կառավարման խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Դպրոցի կառավարման խորհրդի նիստերը հրավիրում են կառավարման խորհրդի նախագահի կողմից, իր նախաձեռնությամբ, ինչպես նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի, արդարադատության նախարարի, դպրոցի տնօրենի պահանջով: Դպրոցի տնօրենը իրավունք ունի մասնակցել կառավարման խորհրդի նիստերի միայն խորհրդակցական ձայնի իրավունքով:

2. Դպրոցի կառավարման խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են անդամների երկու երրորդը:

3. Դպրոցի կառավարման խորհրդի որոշումներն ընդունվում են անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Հոդված 187. Դպրոցի կառավարման խորհրդի նախագահը

1. Դպրոցի կառավարման խորհրդի նախագահը`

1) կազմակերպում է դպրոցի կառավարման խորհրդի աշխատանքները.

2) հրավիրում է դպրոցի կառավարման խորհրդի նիստերը եւ նախագահում է դրանք.

3) կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը.

4) աշխատանքային պայմանագիր է կնքում դպրոցի տնօրենի հետ.

5) իրականացնում է սույն օրենսգրքով եւ կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

2. Դպրոցի կառավարման խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա լիազորությունները իրականացնում է խորհրդում Դատարանների նախագահների խորհրդի ուսումնական հարցերով հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:

Հոդված 188. Դպրոցի գործադիր տնօրենը

1. Դպրոցի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է դպրոցի գործադիր տնօրենը, որին նշանակում է դպրոցի կառավարման խորհուրդը՝ հինգ տարի ժամանակով:

2. Դպրոցի տնօրենը իրականացնում է դպրոցի ընթացիկ գործունեության կառավարումը, բացառությամբ` սույն օրենսգրքով եւ կանոնադրությամբ դպրոցի կառավարման խորհրդի իրավասությանը վերապահված հարցերի:

3. Դպրոցի տնօրենը`

1) ղեկավարում է ուսման գործընթացը.

2) կազմակերպում է կառավարման խորհրդի որոշումների կատարումը.

3) տնօրինում է դպրոցի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում դպրոցի անունից.

4) ներկայացնում է դպրոցը Հայաստանի Հանրապետությունում եւ օտարերկրյա պետություններում.

5) դպրոցի կառավարման խորհրդի հաստատմանն է ներկայացնում դպրոցի աշխատանքային ներքին կանոնակարգերը, այդ թվում հաստիքացուցակն ու աշխատանքային ներքին կարգապահական կանոնները,

6) դպրոցի կառավարման խորհրդի հաստատմանն է ներկայացնում դպրոցի ռազմավարական եւ ուսումնական, ինչպես նաեւ վերապատրաստման ծրագրերը.

7) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ եւ վերահսկում դրանց կատարումը.

8)  առաջարկություններ է ներկայացնում կառավարման խորհրդին ունկնդիրներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

9) իրականացնում է դատավորների թեկնածությունների ցուցակի լրացման նպատակով որակավորման ստուգման անցկացման հետ կապված կազմակերպչական աշխատանքները.

10) իրականացնում է սույն օրենսգրքով եւ կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

4. Դպրոցի տնօրենը կարող է ունենալ նաեւ կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

5. Դպրոցի տնօրենի կողմից իր պարտականությունների կատարման ժամանակավոր անհնարինության դեպքում, նրան փոխարինում է խորհրդի կողմից ընտրված անձը:

ԳԼՈՒԽ 22.

ԴՊՐՈՑԻ ՈՒՆԿՆԴՐԻ ԵՎ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԿ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ Ը

Հոդված 189. Դպրոցի ունկնդրի կարգավիճակը

1.  Դպրոցի ունկնդիր է սույն օրենքսգրքի Հոդված 124 հոդվածին համապատասախան դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձը :

2. Դպրոցի ունկնդիրն ուսման ընթացքում ստանում է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի օգնականի աշխատավարձի ութսուն տոկոսի չափով կրթաթոշակ:

Հոդված 190. Դպրոցն ավարտածների աշխատանքի կազմակերպումը

1. Դպրոցում ուսման ավարտմանը հաջորդող սեպտեմբերի մեկից, դպրոցն ավարտածները պարտադիր ներգրավվում են աշխատանքի դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում եւ ստանում են իրենց պաշտոնին համապատասխանող աշխատավարձ:

2. Դպրոցն ավարտածները կարող են իրենց նախաձեռնությամբ աշխատել որպես դատավորի օգնական՝ դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում աշխատանքի ներգրավվելու փոխարեն:

3. Դպրոցն ավարտելուց հետո մինչեւ սույն հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով աշխատանքի ներգրավվելը ունկնդրի կրթաթոշակ ստանալու իրավունքը պահպանվում է:

Հոդված 191. Դպրոցի ունկնդրի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

1.  Դպրոցի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում եւ կարգով ունկնդիրը կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության:

2. Կարգապահական տույժերի տեսակներն են`

1) նախազգուշացում

2) նկատողություն, որը զուգորդվում է 6 ամիս ժամկետով կրթաթոշակի 25 տոկոսից զրկելով.

3) խիստ նկատողություն, որը զուգորդվում է 12 ամիս ժամկետով կրթաթոշակի 25 տոկոսից զրկելով.

4) դպրոցից հեռացում:

3. Եթե ունկնդիրը հաջորդաբար ենթարկվել է կարգապահական տույժերի, որոնք առաջացնում են կրթաթոշակի իջեցում, ապա կրթաթոշակի ընդհանուր իջեցումը յուրաքանչյուր ամիս չի կարող գերազանցել կրթաթոշակի 50 տոկոսը:

4. Ունկնդիրը կարող է իր նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին որոշումը բողոքարկել դատական կարգով որոշումը ստանալուց պահից մեկ ամսվա ընթացքում:

Հոդված 192. Ունկընդրի հեռացումը կամ ազատումը դպրոցից

1. Խորհուրդը, դպրոցի տնօրենի նեկայացմամբ, կարող է ունդկընդրին հեռացնել դպրոցից` որպես կարգապահական տույժ, հետեւյալ դեպքերում՝

1) եթե նա պարբերաբար անհարգելի պատճառով բացակայում է դասերից.

2)  դպրոցում դասավանդվող առարկայական կուրսի արդյունքում հանձնված քննական միավորը պակաս է կուրսն հանձնված համարելու համար խորհրդի կողմից սահմանված նվազագույն միավորից, կամ սույն օրենքսգրքի Հոդված 197-ի 4-րդ մասով սահմանված կարգով երկրորդ անգամ չի անցել փորձաշրջանի համապատասխան փուլը.

3) նա կատարել է այնպիսի արարք, որը  դատավորի վարքագծի կանոնների համաձայն հիմք է լիազորությունների դադարեցման համար.

2. Դպրոցից հեռացված ունկնդիրը զրկվում է դպրոց կրկին ընդունվելու իրավունքից:

3. Ունկնդիրը, դպրոցի տնօրենի ներկայացմամբ եւ խորհրդի որոշմամբ, ազատվում է դպրոցից, եթե՝

1) նա դիմում է այդ մասին, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված հիմքերի առկայության դեպքերի.

2) ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով նա ավելի քան չորս ամիս անընդմեջ կամ օրացուցային տարվա ընթացում վեց ամիս բացակայել է դասերից.

3) դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ապացուցված է, որ նա դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկվել է օրենքի պահանջների խախտմամբ.

4) դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ հայտարարվել է մահացած.

5) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը, կամ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով,

6) ի հայտ է եկել դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն:

7) Եթե առերեւույթ առկա է սույն հոդվածի 3-րդ մասի 6)-րդ կետում նախատեսված հիմքը, ապա դպրոցի տնօրենը միջնորդում է  դպրոցի խորհրդին դիմելու իրավասու պետական մարմնին` ունկընդրի բժշկական զննությունը կազմակերպելու համար: Ունկնընդիրը պարտավոր է անցնել բժշկական զննությունը: Եթե զննության արդյունքում հիմնավորվում է, որ առկա է սույն հոդվածի 3-րդ մասի 6)-րդ կետում նախատեսված հիմքը, ապա ունկընդիրը ազատվում է դպրոցից սույն հոդվածի   3-րդ մասով սահմանված կարգով:

4. Կառավարման խորհրդի որոշմամբ նախատեսված տարեկետման իրավունքի դեպքերում դպրոցի ունկնդիրը կարող է իր դիմումի հիման վրա ազատվել դպրոցից` հերթական ուսումնական տարում վերականգվելու իրավունքով:

5. Սույն հոդվածի 3-րդ մասի Error! Reference source not found.-րդ կետով նախատեսված հիմքերով դպրոցից ազատվելու դեպքում զրկվում է դպրոց կրկին ընդունվելու իրավունքից:

ԳԼՈՒԽ 23.

ԴԱՏԱԿԱՆ  ԴՊՐՈՑՈՒՄ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄԸ: ԴԱՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ ՈՒՍՄԱՆ ԱՎԱՐՏԸ

Հոդված 193. Ունկնդիրների ուսուցումը դպրոցում

1. Դպրոցում ուսուցման ծրագիրը պետք է կառուցվի այնպես, որ նպատակաուղղված լինի անկողմնակալ, իրավասու, գործունակ եւ արհեստավարժ  դատավորների թեկնածուների պատրաստմանը:

2. Դպրոցում ուսուցումն անցկացվում է դասախոսությունների, սեմինարների, ուսումնական դատախաղերի, բանավեճերի, ընդունված դատական ակտերի եւ դրանց յուրահատկությունների շուրջ հարցերի քննարկման, դատարաններում կոնկրետ գործերին ծանոթանալու, ինչպես նաեւ ունկնդիների ինքնակրթությունն խրախուսող դիդակտիկ նյութերի, տեսաժապավենների, ձայնագրված դասախոսությունների օգտագործմամբ եւ կրթական արդի այլ եղանակներով:

Հոդված 194.  Կրթության փուլերը

1.  Ուսուցումը դպրոցում ավարտվում է փորձաշրջանով: Դպրոցում ուսուցումը սկսվում է սույն օրենքսգրքի Հոդված 124-ին համապատասխան որակավորման ստուգման արդյունքների ամփոփումից հետո՝ հունվար ամսին եւ ավարտվում է ոչ ուշ քան հաջորդ տարվա օգոստոսի 1-ին:

Հոդված 195. Դպրոցի դասախոսները

1.  Ունկնդիրների ուսուցումը դպրոցում անց է կացվում դասախոսների կողմից:

2.  Դասախոսները դպրոցում աշխատում են պայմանագրային հիմունքներով:

Հոդված 196. Ուսուցման ընթացքում հանձնվող քննությունները

1.  Դպրոցում ուսուցման յուրաքանչյուր առարկայական կուրսի ավարտին ունկնդիրները հանձնում են քննություն, որի նպատակը ստացած տեսական գիտելիքների, ինչպես նաեւ գործնական հմտությունների գնահատումն է:

2. Քննությունների գնահատումն օգտագործվում է դպրոցն ավարտելիս ունկնդրի հանրագումարային միավորի հաշվարկման համար:

Հոդված 197. Ունկընդիրների փորձաշրջանը

1. Փորձաշրջանը պարտադիր է:

2. Ունկնդիրը պետք է փորձաշրջան անցնի տարբեր դատական ատյաններում, այդ թվում մասնագիտացված դատարաններում:

3. Եթե դպրոցում դասավանդվող առարկայական կուրսից /կուրսերից/ հանձնված քննության /քննությունների, ինչպես նաեւ վերաքննության/ արդյունքներով քննական միավորը պակաս է տվյալ առարկայական կուրսն հանձնված համարելու համար խորհրդի կողմից սահմանված նվազագույն միավորից, ունկնդիրը չի անցնում փորձաշրջան եւ հեռացվում է դպրոցից:

4.  Փորձաշրջանի համապատասխան փուլը սույն օրենքսգրքիՀոդված 198-ի 4-րդ մասին համապատասխան փորձաշրջանի ղեկավարի կողմից բացասական գնահատվելու դեպքում, ունկնդիրն իրավունք ունի խորհրդի կողմից սահմանված կարգով եւս մեկ անգամ անցնել փորձաշրջանը` առանց կրթաթոշակ ստանալու իրավունքի պահպանման:

Հոդված 198. Փորձաշրջանի ղեկավարը

1. Կառավարման խորհուրդը, դպրոցի տնօրենի ներկայացմամբ, փորձաշրջանի յուրաքանչյուր փուլի համար նշանակում է փորձաշրջանի ղեկավարներ:

2. Փորձաշրջանի ղեկավար կարող է լինել միայն դատավորը:

3. Փորձաշրջանի ղեկավարներն պարտավոր են ապահովելու ունկնդրի կողմից փորձաշրջանի անցկացումը` ծրագրին համապատասխան:

4. Փորձաշրջանի յուրաքանչյուր փուլի ավարտին ղեկավարը դպրոցին է հանձնում գրավոր բնութագիր, որտեղ փորձաշրջանի ընթացքում ունկնդրի կողմից դսեւորված ունկնդրի գործնական եւ բարոյական հատկանիշների նկարագրությամբ` ունկնդրի փորձաշրջանը գնահատում է դրական կամ բացասական:

Հոդված 199. Ուսման ավարտը

1. Ուսման ավարտին ունկնդիրներն ավարտական քննություններ չեն հանձնում:

2. Ուսման ավարտին, որ ուշ քան մինչեւ օգոստոսի 1-ը, դպրոցի կառավարման խորհուրդը ամփոփում է փորձաշրջանի բոլոր փուլերը դրական գնահատված ունկնդիրի՝ դպրոցում դասավանդված առարկայական կուրսերից հանձնված քննությունների հանրագումարային միավորը եւ ունկնդրին հայտարարում է դպրոցն ավարտած:

ԳԼՈՒԽ 24.

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԿ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

Հոդված 200. Վերապատրասմտան կազմակերպումը եւ իրականցման ձեւերը

1. Դպրոցը, խորհրդի կողմից մշակված վերապատրաստման ծրագրին համապատասխան, պարբերաբար կազմակերպում եւ անցկացնում է վերապատրաստման դասընթացներ, որոնք պարտադիր են դատավորների եւ դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված բոլոր անձանց:

2. Սույն օրենսգրքով սահմանված կարգով դատախազների, փաստաբանների եւ քննիչների` դատավորների թեկնածությունների կամ առաջխաղացման ցուցակ ընդգրկվելու դեպքում նրանք անցնում են պարտադիր անհատական վերապատրաստման դասընթաց` 6 ամիս տեւողությամբ:  Անհատական վերապատրաստման դասընթացի ծրագիրը մշակում է դպրոցի խորհուրդը:

3. Որակավորման հանձնաժողովը մինչեւ համապատասախան օրացուցային տարվա հոկտեմբերի 1-ը, սահմանում է վերապատրաստման հիմնական ուղենիշները, վերապատրաստման ծրագրերի ընդհանուր ժամաքանակը, սակայն ոչ պակաս քան տարեկան 80 եւ ոչ ավելի քան 120 ակադեմիական ժամ ընդհանուր տեւողությամբ, ինչպես նաեւ տարբեր ատյանի, այդ թվում մասնագիտացված դատարանների դատավորների, դատավորների թենածությունների ցուցակում եւ ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկված անձանց՝ բացառությամբ սույն օրենսգրքի Հոդված 146 նախատեսված անձանց, վերապատրաստման տարբեր խումբ ծրագրեր եւ դրանց նվազագույն ժամաքանակը, որոնց հիման վրա դպրոցի կառավարման խորհուրդը, մինչեւ համապատասխան օրացուցային տարվա նոյեմբերի 1-ը մշակում եւ դպրոցի խորհրդի հաստատմանն է ներկայացնում դպրոցի վերապատրաստման ծրագրերը:

4. Դատավորներն, ինչպես նաեւ դատավորների թեկնածուների ու ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձինք ունեն առաջարկվող վերապատրաստման դասընթացների ընտրության իրավունք՝ ուսումնական հարցերով հանձնաժողովի կողմից սահմանված պահանջներին եւ ժամաքանակին համապատասխան:

5. Վերապատրաստման ծրագրերի իրականացման կարգը, ժամանակացույցը դրանց մասին ծանուցման կարգը, վերապատրաստում իրականացնող դասախոսների վարձատրության կարգը որոշվում են դպրոցի կանոնադրությամբ սահմանված կարգով:

6. Դատավորը, դատավորների թեկնածուների եւ ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձիք համարվում են վերապատրաստումն անցած, եթե նրանք մասնակցել են վերապատրաստման համապատասխան դասընթացի բոլոր ժամերին:

7. Վերապատրաստման դասընթացները կազմակերպվում եւ անց են կացվում սույն օրենքսգրքի Հոդված 193-ով սահմանված եղանակներով:

8. Վերապատրաստման ընթացքում դատավորները եւ դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձիք դրա կապակցությամբ ազատվում են իրենց պաշտոնեական պարտականությունների կատարումից՝ աշխատավարձի եւ այլ հավելավճարների իրավունքի պահպանմամբ: Վերապատրաստման վայրից դուրս մշտապես բնակվող դատավորներին եւ դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց հատուցվում են վերապատրաստման հետ կապված տրանսպորտային եւ բնակության ծախսերը կամ կազմակերպվում է նրանց փոխադրումն ու բնակության ապահովումը:

ԲԱԺԻՆ  5.

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԸ

ԳԼՈՒԽ 25.

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ

Հոդված 201. Դատական ծառայությունը

1. Դատական ծառայությունը օրենքով դատարաններին, ինչպես նաեւ դատական իշխանության մարմիններին վերապահված լիազորությունների ու գործառույթների իրականացումն ապահովելու նպատակով իրականացվող մասնագիտական գործունեությունն է: Դատական ծառայությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական ծառայության մասն է։

2. Դատական ծառայությունն իրականացվում է դատական դեպարտամենտի՝

1) կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներում.

2) առանձնացված ստորաբաժանումներում:

3. Դատական ծառայություն չի համարվում պաշտոնավարումը դատավորի պաշտոնում, ինչպես նաեւ դատարանի նշանակած փորձագետների, մասնագետների, անվճարունակության (սնանկության) գործերի կառավարիչների, ինչպես նաեւ տեխնիկական սպասարկման եւ պայմանագրային հիմունքներով առանձին այլ խնդիրներ ու գործառույթներ իրականացնող անձանց գործունեությունը։

4. Տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք համարվում են դատական դեպարտամենտի աշխատողներ, եւ նրանց հետ կապված աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով եւ այլ  իրավական ակտերով:

Հոդված 202. Դատական ծառայությունը կարգավորող իրավական ակտերը

1. Դատական ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքով:

2. Դատական ծառայության հետ կապված աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի
Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, եթե «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքով այդ հարաբերությունները կարգավորող առանձնահատկություններ սահմանված չեն։

3. Դատական ծառայողների միջեւ ծառայողական հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի (այսուհետ` դատարանների նախագահների խորհուրդ) որոշումներով եւ դատական դեպարտամենտի կանոնադրությամբ։

ԳԼՈՒԽ 26.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 203. Դատական կարգադրիչների ծառայությունը

1. Դատական կարգադրիչների ծառայությունը պետական ծառայության հատուկ տեսակ է, որի ստեղծվում եւ գործում է Դատական դեպարտամենտի կազմում:

2. Դատական կարգադրիչների ծառայության առաձնահատկությունները,  կազմակերպման կարգն ու պայմանները սահմանվում են սույն օրենսգրքով:

Հոդված 204. Դատական կարգադրիչների  մասին օրենսդրությունը

1. Դատական կարգադրիչի իրավունքներն ու պարտականությունները, ատեստավորման, փորձաշրջանի նշանակման,   ծառայության եւ հանգստի ժամանակի, արձակուրդի, դատական կարգադրիչներին հրամաններ տալու սահմանափակումների, նրա գործունեության նկատմամբ հսկողության, դատական կարգադրիչի պատասխանատվության, պաշտոնեական երաշխիքների եւ սահմանփակումների, ինչպես նաեւ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում դատական կարգադրիչների ծառայության հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են  «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքով, այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են դատական կարգադրիչների ծառայության նկատմամբ եւ չեն հակասում սույն օրենսգրքին: Դատական կարգադրիչների ծառայության հետ կապված հարաբերությունների նկատմամբ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի կիրառման դեպքում օրենքով արդարադատության նախարարին եւ գլխավոր հարկադիր կատարողին վերապահված լիազորությունները վերապահված լիազորություններն իրականացվում են դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից,եթե այլ բան չի բխում սույն օրենսգրքի դրույթներից:

2. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում դատական կարգադրիչների  ծառայության հետ կապված հարաբերությունների նկատմամբ տարածվում են «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթները, այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են դատական կարգադրիչների  նկատմամբ եւ չեն հակասում սույն օրենսգրքին:

Հոդված 205. Դատական կարգադրիչների ծառայության  խնդիրները

1. Դատական կարգադրիչների ծառայության  խնդիրներն են սույն օրենսգրքին եւ այլ օրենքներին համապատասխան ապահովել՝

1) դատարանում դատավորի, դատավարության մասնակիցների եւ այլ անձանց կյանքի, առողջության եւ արժանապատվության, իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից,

2) դատարանի տարածքում հասարակական կարգի պահպանումը եւ անվտանգության ապահովումը,

3) տեղում անմիջական կատարման ենթակա դատարանի կարգադրությունների կատարումը,

4) դատարանի գույքի, ինչպես նաեւ շենքի եւ հարակից տարածքի պահպանությունը:

2. Դատական կարգադրիչների ծառայությունը իր խնդիրներն իրականացնելու նպատակով համագործակցում է ՀՀ ոստիկանության եւ պետական այլ մարմինների հետ՝ տեղեկատվություն փոխանակելով, համատեղ գործողություններ կազմակերպելով եւ իրականացնելով, ինչպես նաեւ միմյանց ծառայությունն իրականացնելիս անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելով:

Հոդված 206. Դատական կարգադրիչների գործունեության սկզբունքները

1. Դատական կարգադրիչների  գործունեությունն իրականացվում է օրինականության, անձի իրավունքների եւ ազատությունների, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության եւ թափանցիկության սկզբունքների խստիվ պահպանմամբ:

2. Դատական կարգադրիչի  կողմից մարդուն խոշտանգումների, դաժան կամ նրա արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ենթարկելը կամ նրա նկատմամբ բռնություն կիրառելն արգելվում է եւ առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

3. Դատական կարգադրիչները  մարդու իրավունքների եւ ազատությունների սահմանափակման ցանկացած դեպքում պարտավոր են նրան անմիջապես ներկայացնել սահմանափակման հիմքերը եւ բացատրել նրա իրավունքները եւ պարտականությունները, իսկ արգելանքի վերցնելու դեպքում` անհապաղ ապահովել նրա հանձնումը ոստիկանություն:

ԳԼՈՒԽ 27.

ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 207. Դատական կարգադրիչների ծառայության կառուցվածքը

1. Դատական կարգադրիչների ծառայության  համակարգը կազմված է դատական կարգադրիչների ծառայության առանձնացված ստորաբաժանումներից: Դատական կարգադրիչների ծառայության առանձնացված ստորաբաժանումները որպես կանոն ստեղծվում են ըստ դատարանների:

2. Դատական կարգադրիչների ծառայության  առանձնացված ստորաբաժանումների ցանկը հաստատում է ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը:

3. Դատական կարգադրիչների ծառայության հաստիքների քանակը հաստատում է ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը
Բյուջետային տարվա ընթացքում դատական կարգադրիչների ծառայության հաստիքների քանակի փոփոխությունները կատարվում են տվյալ տարվա բյուջետային միջոցների շրջանակում:

Հոդված 208. Դատական կարգադրիչների ծառայության  ղեկավարումը

1. Դատական կարգադրիչների ծառայության  գործունեությունը համակարգում է դատական դեպարտամենտի ղեկավարը:

2.  Դատական կարգադրիչների ծառայության  ստորաբաժանումների գործունեության կազմակերպումն եւ ընդհանուր ղեկավարումն իրականացնում են դատարանների աշխատակազմերի ղեկավարները,  իսկ անմիջական ղեկավարումը իրականացնում են  ստորաբաժանումների պետերը:

3.  Դատական նիստերի դահլիճում դատավորի տված հանձնարարությունները գերակա են եւ պարտադիր են կատարման դատական կարգադրիչի  համար:

Հոդված 209.  Դատական կարգադրիչների  ծառայության պաշտոնները

1. Դատական կարգադրիչների  ծառայության պաշտոնները դասակարգվում են հետեւյալ խմբերի.

1) դատական կարգադրիչների  ծառայության առաջատար խմբի պաշտոններ՝

2) ստորաբաժանման պետ,

3) դատական կարգադրիչների  ծառայության կրտսեր խմբի պաշտոններ՝

4) ավագ  դատական կարգադրիչ ,

5) կրտսեր դատական կարգադրիչ ,

2. Դատական կարգադրիչների  ծառայության սույն հոդվածի 1-ին կետով սահմանված պաշտոն զբաղեցնողները համարվում են դատական կարգադրիչներ:

Հոդված 210. Դատական կարգադրիչների ծառայության կոչումները

1. Դատական կարգադրիչներին  շնորհվում են հետեւյալ կոչումները.

1) արդարադատության կապիտան,

2) արդարադատության ավագ լեյտենանտ,

3) արդարադատության լեյտենանտ,

4) արդարադատության ավագ ենթաuպա,

5) արդարադատության ենթաuպա,

6) արդարադատության ավագ,

7) արդարադատության ավագ uերժանտ,

8) արդարադատության uերժանտ,

9) արդարադատության կրտuեր uերժանտ:

2. Uույն հոդվածի 1-ին կետով uահմանված կոչումները դասակարգված են աստիճանական համակարգով՝ բարձրից ցածր:

3. Դատական կարգադրիչների ծառայության առաջատար եւ կրտսեր խմբի պաշտոններին կոչումները շնորհում է դատական դեպարտամենտի ղեկավարը :

4. Կոչումները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար նախատեuված կոչումներին համապատաuխան:

5. Դատական կարգադրիչների  պաշտոնների համար uահմանվում են հետեւյալ կոչումները.
 
 
պաշտոնների խումբը
պաշտոնը
պաշտոնին համապատասխանող կոչումի նեքին եւ վերին սահմանները
առաջատար ստորաբաժանման պետ արդարադատության լեյտենանտ -արդարադատության կապիտան
կրտսեր 1) ավագ  դատական կարգադրիչներ
2)
3) կրտսեր դատական կարգադրիչներ
արդարադատության ավագ-արդարադատության ավագ ենթասպա

արդարադատության կրտսեր սերժանտ-արդարադատության ավագ սերժանտ

6. Կոչումների շնորհումը, ժամկետները եւ դրանց հաշվարկման կարգը, ինչպես նաեւ կոչումից զրկելը սահմանվում են «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ oրենքով:

Հոդված 211. Դատական կարգադրիչների ծառայությունում ընդգրկվելու համար  ներկայացվող հիմնական պահանջները

1. Դատական կարգադրիչների  ծառայությունում ընդգրկվելու համար ներկայացվում են «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքով ներկայացվող պահանջները, ընդ որում «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքով միջին խմբին պաշտոններին վերաբերող դրույթները տարածվում են դատական կարգադրիչների ծառայության առաջատար խմբի պաշտոնների վրա:

1)

Հոդված 212. Դատական կարգադրիչի   երդումը

1. Դատական կարգադրիչների ծառայությունում  առաջին անգամ որպես դատական կարգադրիչ  ծառայության անցնող քաղաքացիները դատարանների նախագահների խորհրդի  կողմից սահմանած կարգով` Հայաստանի Հանրապետության պետական դրոշի առջեւ տալիս են հետեւյալ բովանդակությամբ երդում.

«Ես՝ (անուն, հայրանուն, ազգանուն), ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության դատական կարգադրիչների  ծառայությունում երդվում եմ իմ լիազորությունները կատարելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, մարդու եւ քաղաքացու իրավուքներն ու ազատություննրը, անվերապահորեն եւ բարեխիղճ կատարել դատական կարգադրիչի  ծառայողական պարտականություններս, բարձր պահել դատարանի հեղինակությունը»:

Հոդված 213. Դատական կարգադրիչներին պաշտոնում նշանակելը եւ ազատելը

1. Դատական կարգադրիչների  ծառայության առաջատար եւ կրտսեր պաշտոններում նշանակում եւ ազատում է համապատասխան դատարանի աշխատակազմի ղեկավարը:

Հոդված 214.  Դատական  կարգադրիչներին պաշտոնում նշանակելու պայմանները

1. Դատական  կարգադրիչների ծառայության   ստորաբաժանման պետի պաշտոնում կարող է նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող այն անձը, ով իր գործնական եւ անձնական հատկանիշներով ունակ է կատարելու համապատասխան պաշտոնի պարտականությունները: Այդ պաշտոններում նշանակված քաղաքացիներին, լեյտենանտից ցածր զինվորական կամ հատուկ կոչում, դաuային աuտիճան, որակավորման դաu ունենալու, ինչպեu նաեւ կոչում չունենալու դեպքում շնորհվում է արդարադատության լեյտենանտի կոչում:

2. Դատական կարգադրիչների ծառայության կրտuեր խմբի պաշտոնում կարող է նշանակվել առնվազն միջնակարգ կրթություն ունեցող քաղաքացին: Ավագ դատական  կարգադրիչ կարող է նշանակվել այն քաղաքացին, ով ունի արդարադատության ավագից ոչ ցածր կոչում կամ մինչեւ նշանակումը արդարադատության ավագ սերժանտի կոչումով  առնվազն երեք տարի զբաղեցրել է կրտսեր դատական կարգադրիչի պաշտոն: Կրտսեր դատական կարգադրիչի պաշտոնում նշանակվելու  դեպքում քաղաքացուն շնորհվում է արդարադատության կրտuեր uերժանտի կոչում կամ ունեցած ավելի բարձր զինվորական կամ հատուկ կոչմանը (դաuային աuտիճանին, որակավորման դաuին) համապատաuխանող կոչում:

3. Զինված ուժերի, ազգային անվտանգության, ոuտիկանության, դատախազության լիազոր մարմինների, ինչպեu նաեւ Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության եւ քրեակատարողական ծառայության պաշտոնների համապատաuխանությունը դատական կարգադրիչների ծառայության պաշտոններին uահմանում է քրեակատարողական ծառայության համար Հայաuտանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
 

ԳԼՈՒԽ 28.

ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

Հոդված 215. Դատական  կարգադրիչների ատեստավորումը

1. Դատական կարգադրիչների ատեստավորման հանձնաժողովը կազմավորում, ինչպես նաեւ ատեստավորման անցկացման կարգն ու պայմանները սահմանում է դատական դեպարտամենտի ղեկավարը:

2. Ատեստավորման հանձնաժողովը, «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում,  ատեստավորման արդյունքները, այդ թվում բողոքարկումները եւ դրանց քննարկման արդյուքներն ու կայացված որոշումները ներկայացնում է համապատասխան դատարանի աշխատակազմի ղեկավարին:

Հոդված 216. Դատական կարգադրիչների վերապատրաստումը եւ հատուկ ուսուցումը

1. Դատական կարգադրիչները անցնում են վերապատրաստում եւ հատուկ ուսուցում: Վերապատրաստումն եւ հատուկ ուսուցումը անցկացվում է  «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

2. Վերապատրաստում անցնելու կարգը եւ պայմանները սահմանում է դատական դեպարտամենտի ղեկավարը:

Հոդված 217. Դատական կարգադրիչին այլ պաշտոնի փոխադրելը

1. Դատական կարգադրիչին այլ պաշտոնի է փոխադրում նրան պաշտոնի նշանակած անձը՝ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 29.

ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 218. Դատարանի աշխատակազմի ղեկավարի` որպես դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման ընդհանուր ղեկավարումն իրականացնող անձի լիազորությունները

1. Դատարանի աշխատակազմի ղեկավարը`

1) իրականացնում է դատական կարգադրիչների ծառայության համապատասխան ստորաբաժանման ընդհանուր ղեկավարումը,

2) կազմակերպում է ՀՀ դատարանների նախագահների խորհրդի եւ դեպարտամենտի ղեկավարի` դատական կարգադրիչների ծառայությանը վերաբերող որոշումների եւ կարգադրությունների կատարումը, ցուցումներ եւ հանձնարարություններ է տալիս դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետին

3) դեպարտամենտի ղեկավարին առաջարկություն է ներկայացնում դատական կարգադրիչների ծառայության   ստորաբաժանումների եւ հաստիքների  կառուցվածքի վերաբերյալ,

4) դատական դեպարտամենտի ղեկավարին է ներկայացնում դատական կարգադրիչների ծառայության  նյութատեխնիկական ապահովության մասին առաջարկություններ,

5) խրախուսում եւ կարգապահական տույժի է ենթարկում դատական կարգադրիչներին,

6) քննում է համապատախան  ստորաբաժանման պետի գործողությունների վերաբերյալ բերված բողոքները,

7) կազմակերպում է դատական կարգադրիչների մասնագիտական եւ հատուկ ուսուցումը,

8) տարեկան հաշվետվություն է ներկայացնում դատական դեպարտամենտի ղեկավարին դատական կարգադրիչների ծառայության գործունեության վերաբերյալ:

Հոդված 219. Դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետի լիազորությունները

1. Դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետը`

1) ապահովում  է դատական կարգադրիչների ծառայության խնդիրների իրականացնումը համապատասխան դատարանում,

2) կազմակերպում եւ վերահսկում է ստորաբաժանման գործունեությունը,

3) ղեկավարում է ստորաբաժանման կազմում գործող դատական կարգադրիչների գործունեությունը,

4) ապահովում է դատարանի նախագահի, նիստը նախագահողի կամ դատավորի`դատարանում հասարակական կարգի պահպանման եւ անվտանգության ապահովման հետ կապված կարգադրությունների կատարումը,

5) իր իրավասության սահմաններում կարգապահական տույժի է ենթարկում դատական կարգադրիչներին,

6) առաջարկություն է ներկայացնում համապատասխան դատարանի աշխատակազմի ղեկավարին դատական կարգադրիչներին  խրախուսելու եւ կարգապահական տույժի ենթարկելու մաuին.

7) քննում է համապատախան  ստորաբաժանման դատական կարգադրիչների գործողությունների վերաբերյալ բերված բողոքները,

8) իր իրավաuության uահմաններում համապատասխան ստորաբաժանման դատական կարգադրիչներին   տալիu է պարտադիր կատարման ենթակա հրամաններ եւ կարգադրություններ.

9) կատարում է համապատասխան դատարանի աշխատակազմի ղեկավարի ցուցումները եւ հանձնարարությունները:

2. Դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետը պատասխանատվություն է կրում դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման խնդիրների իրականացման համար:

Հոդված 220. Դատական կարգադրիչի գործառույթները

1. Դատական կարգադրիչը դատարանի գործունեության սահմանված կարգի պահպանման համար սույն օրենսգրքին եւ այլ օրենքներին համապատասխան.

1) ապահովում է դատարանում դատավորի, դատավարության մասնակիցների եւ այլ  անձանց կյանքի, առողջության եւ արժանապատվության, իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը եւ  դատարանի տարածքի պահպանումը հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից,

2) կատարում է դատարանի նախագահի, նիստը նախագահողի կամ դատավորի կարգադրությունները` կապված դատարանում հասարակական կարգի պահպանման եւ անվտանգության ապահովման հետ,

3) ապահովում է դատական գույքի, ինչպես նաեւ շենքի եւ հարակից տարածքի պահպանությունը, դատավորի խորհրդակցական սենյակում գտնվելու ժամանակ դրա պահպանությունը,

4) ստուգում է դատական նիստերի դահլիճի պատրաստությունը դատական նիստին, ապահովում է  դատավորի հանձնարարությամբ քրեական գործը եւ իրեղեն ապացույցները դատական քննության վայր հասցնելը, եւ դրանց պահպանումը,

5) խափանում  է հանցագործությունների եւ իրավախախտումների կատարումը դատարանում, ի հայտ եկած իրավախախտներին անհրաժեշտության դեպքում վերցնում է արգելանքի` ապահովելով նրանց անհապաղ հանձնումը ոստիկանություն:

2. Իր լիազորություններն իրականացնելիս դատական կարգադրիչը անհրաժեշտության դեպքում համագործակցում է իրավասու այլ պետական մարմիններ հետ:

Հոդված 221. Դատական կարգադրիչի իրավունքները եւ պարտականությունները իր գործառույթների կատարման ընթացքում

1. Դատական կարգադրիչն իր գործառույթները իրականացնելու նպատակով իրավունք ունի՝

1) պարզել դատարան մուտք գործող, դատական նիստերի դահլիճում գտնվող, ինչպես նաեւ դատական սանկցիայի ենթարկված անձի ինքնությունը,

2) դատարանի որոշման հիման վրա դատական նիստերի դահլիճից հեռացնել անձին կամ սահմանափակել այդ որոշման մեջ մատնանշված անձի մուտքը,

3) զննության ենթարկել դատարան կամ դատական նիստերի դահլիճ մուտք գործող անձանց եվ նրանց իրերը,

4) սույն օրենսգրքով սահմանված կարգով եւ պայմաններում կիրառել ֆիզիկական ուժ եւ հատուկ  միջոցներ:

2. Դատական կարգադրիչը պարտավոր է իրեն վերապահված իրավունքներն իրականացնել օրենքին համապատասխան եւ իր գործունեության մեջ թույլ չտալ անձանց իրավունքների եւ օրինական շահերի խախտում:

Հոդված 222. Դատական կարգադրիչի պահանջների պարտադիր լինելը

1. Դատական կարգադրիչի` իր իրավասության սահմաններում առաջադրած պահանջները պարտադիր են կատարման համար:

2. Սույն օրենքի Հոդված 221-ի 1-ին մասում նախատեսված իրավունքներն իրականացնելիս դատական կարգադրիչի պահանջներին չենթարկվելու դեպքում դատական կարգադրիչը  կարող է  համապատասխանաբար արգելել անձի մուտքը դատարանի շենք,  դատական նիստերի դահլիճում գտնվող անձի կողմից իր  ինքնությունը ներկայացնելու  հրաժարվելու  կամ ակնհայտ կեղծ տվյալներ ներկայացնելու դեպքում նրան հեռացնել դատական նիստերի դահլիճից, իսկ դատական սանկցիայի ենթարկված անձի դեպքում` այդ  անձին հանձնել ՀՀ ոստիկանություն, ինչպես նաեւ  անձի կողմից ցուցաբերվող դիմադրությունը կամ ոտնձգությունը կանխելու նպատակով նրան վերցնել արգելանքի տակ` անհապաղ ապահովելով նրա հաձնումը ոստիկանություն:

3. Դատական կարգադրիչի պահանջները չկատարելը եւ (կամ) նրա պարտականությունների կատարմանը խոչնդոտելը առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն:

Հոդված 223. Ֆիզիկական ուժի եւ հատուկ միջոցների գործադրումը

1. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում ու կարգով դատական կարգադրիչը ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ  գործադրելու իրավունք ունի:

2. Դատական կարգադրիչները պարտավոր են անցնել հատուկ պատրաստություն, ինչպես նաեւ պարբերաբար անցնել ֆիզիկական ուժի եւ հատուկ միջոցների գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու հմտությունը որոշող ստուգումներ:

3. Ֆիզիկական ուժի եւ հատուկ միջոցների գործադրման ընտրությունը կատարելիս դատական կարգադրիչն առաջնորդվում է` ելնելով ստեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից ու իրավախախտի անձից:

4. Անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում հատուկ միջոցների բացակայության դեպքում դատական կարգադրիչն իրավունք ունի օգտագործել ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր միջոցները:

5. Ֆիզիկական ուժի եւ հատուկ միջոցների գործադրումն իրականացվում է «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Հոդված 224. Ֆիզիկական ուժի գործադրումը

1. Դատական կարգադրիչի օրինական պահանջներին չենթարկվելու, անհնազանդություն ցուցաբերելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում, ինչպես նաեւ ինքնապաշտպանության նպատակով դատական կարգադրիչն իրավունք ունի իրավախախտների նկատմամբ գործադրել ֆիզիկական հարկադրանք:

Հոդված 225. Հատուկ միջոցների գործադրման դեպքերն ու կարգը

1. Դատական կարգադրիչներն իրավունք ունեն իրենց տրամադրության տակ գտնվող հատուկ միջոցներ գործադրել`

1) դատավորի, դատական նիստին ներկա անձանց եւ դատական կարգադրիչի  վրա կատարվող հարձակումը խափանելիս,

2) դատական կարգադրիչի  նկատմամբ ցուցաբերվող անհնազանդությունը հաղթահարելիս կամ դիմադրությունը խափանելիս,

3) իրավախախտման պահին բռնված եւ փախուստի փորձ կատարող անձանց բռնելիս,

4) երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ տվյալ անձը կամ անձինք պատրաստվում են զինված հարձակում կամ դիմադրություն ցույց տալ,

5) իրավախախտում թույլ տալու համար բռնված կամ իր անձը ներկայացնելուց հրաժարվող կամ ակնհայտ կեղծ տվյալներ ներկայացնող անձանց արգելանքի վերցնելիս եւ ՀՀ ոստիկանություն հանձնելիս, երբ վերջիններիս վարքագիծը հիմք է տալիս ենթադրելու, որ նրանք կարող են դիմել փախուստի, վնաս պատճառել իրենց կամ շրջապատին, անհնազանդություն ցուցաբերել կամ դիմադրություն ցույց տալ դատական կարգադրիչին:

2. Դատական կարգադրիչները որպես հատուկ միջոցներ, կարող են գործադրել` ռետինե մահակներ, ձեռնաշղթաներ, էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ:

3. Հատուկ միջոցներ հատկացնելու եւ դրանք պահելու կարգը սահմանում է դատական դեպարտամենտի ղեկավարը:

ԳԼՈՒԽ 30.

ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 226. Դատական կարգադրիչի արձակուրդը

1. Դատական կարգադրիչներին արձակուրդ տրամադրում է համապատասխան դատարանի աշխատակազմի ղեկավարը:

Հոդված 227. Դատական կարգադրիչի նյութական ապահովությունը

1. Դատական կարգադրիչին տրվող դրամական բավարարման չափը եւ հաշվարկման կարգը սահմանվում է «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքով:

2. Դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետի դրույքաչափերը հավասարեցվում են քրեակատարողական հիմնարկի բաժնի պետի պաշտոնային դրույքաչափին:

3. Ավագ դատական կարգադրիչի  պաշտոնային դրույքաչափը հավասարեցվում է քրեակատարողական վարչության երկրորդ կարգի մասնագետի պաշտոնային դրույքաչափին:

4. Կրտսեր դատական կարգադրիչի պաշտոնային դրույքաչափը հավասարեցվում է քրեակատարողական հիմնարկի երկրորդ կարգի մասնագետի պաշտոնային դրույքաչափին:

Հոդված 228. Դատական կարգադրիչի համազգեստը եւ վկայականը

1. Դատական կարգադրիչը ծառայողական պարտականություններ կատարելիս կրում է համազգեստ, որն ունի տարբերանշաններ եւ խորհրդանշան, որոնց նկարագրերը սահմանում է ՀՀ կառավարությունը: Համազգեստը  հատկացնելու եւ կրելու կարգը սահմանում է ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը ՝ դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ:

2. Դատական կարգադրիչներին տրվում են դատական դեպարտամենտի կողմից հաստատված միասնական նմուշի վկայականներ:

Հոդված 229. Դատական կարգադրիչների ծառայության նյութատեխնիկական ապահովումը

1. Դատական կարգադրիչների ծառայության  նյութատեխնիկական ապահովումը իրականացնում է դատական դեպարտամենտը:

ԳԼՈՒԽ 31.

ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ

Հոդված 230. Դատական կարգադրիչների նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները

1.  Երկարամյա ծառայության, ինչպեu նաեւ ծառայողական պարտականությունները եւ առաջադրանքները պատշաճ կատարելու համար դատական կարգադրիչի նկատմամբ կարող են կիրառվել խրախուuանքի հետեւյալ տեuակները.

1) շնորհակալության հայտարարում.

2) միանվագ դրամական պարգեւատրում.

3) հուշանվերով պարգեւատրում.

4) արտահերթ կոչման շնորհում.

5) կրծքանշանով պարգեւատրում:

2. Դատական կարգադրիչի նկատմամբ որպեu խրախուuանք կարող է կիրառվել նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելը` տույժը կիրառած ղեկավարի կամ նրա վերադաuի կողմից:

3. Uույն հոդվածի 1-ին մաuի 4)-րդ կետով նախատեuված խրախուuանքը դատական կարգադրիչի նկատմամբ կիրառվում է բացառիկ դեպքերում եւ կարող է կիրառվել մեկ անգամ ծառայության ամբողջ ընթացքում:

4. Միաժամանակ կարող է կիրառվել խրախուuանքի մի քանի տեuակ:

5. Դատական կարգադրիչների նկատմամբ սույն հոդվածի 1-ին մաuով նախատեuված խրախուuանքները կիրառում է համապատասխան դատարանի աշխատակազմի ղեկավարը` համապատասխան  ստորաբաժանման պետի ներկայացմամբ:

6. Դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետի նկատմամբ խրախուսանքը շնորհակալության հայտարարման, միանվագ դրամական պարգեւատրման, հուշանվերով կամ կրծքանշանով պարգեւատրման տեսքով կիրառում է համապատասխան դատարանի աշխատակազմի ղեկավարը, իսկ արտահերթ կոչում շնորհելու ձեւով խրախուսանքը` դատական դեպարտամենտի ղեկավարը:

7. Uույն հոդվածի 1-ին մաuի 5-րդ կետով նախատեuված կրծքանշանի տեuակները եւ ձեւերը uահմանում է դատարանների նախագահների խորհուրդը:

8. Uույն հոդվածի 1-ին մաuի 2-րդ, 3-րդ եւ 5-րդ կետերով նախատեuված  խրախուuանքները կիրառվում են Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեով uահմանված համապատաuխան միջոցների հաշվին:

Հոդված 231. Դատական կարգադրիչների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպեu նաեւ ծառայողական լիազորությունների uահմանն անցնելու, oրենքների կամ իրավական այլ ակտերի պահանջները խախտելու դեպքերում, Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով, դատական կարգադրիչի նկատմամբ կիրառվում են հետեւյալ կարգապահական տույժերը.

1) նկատողություն.

2) խիuտ նկատողություն.

3) պաշտոնի իջեցում

4) կոչման իջեցում` մեկ աuտիճանով.

5) ծառայությունից ազատում:

2. Uույն հոդվածի 1-ին մաuով նախատեuված կարգապահական տույժերը դատական կարգադրիչների  նկատմամբ կիրառում է համապատասխան դատարանի աշխատակազմի ղեկավարը:

3. Uույն հոդվածի 1-ին մաuի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեuված կարգապահական տույժերը կարող է կիրառել նաեւ դատական կարգադրիչների ծառայության համապատասխան  ստորաբաժանման պետը:

ԳԼՈՒԽ 32.

ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉԻՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ

Հոդված 232. Դատական կարգադրիչների  ծառայությունում զբաղեցրած պաշտոնից  ազատելը

1. Դատական կարգադրիչին դատական կարգադրիչների ծառայությունում զբաղեցրած պաշտոնից  ազատելու նկատմամբ կիրառվում են «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթները:

Հոդված 233. Դատական կարգադրիչների  ծառայությունում տարիքային սահմանափակումները

1. Դատական կարգադրիչների համար պաշտոն զբաղեցնելու uահմանային տարիք է համարվում 55 տարեկանը:

2. Դատական կարգադրիչի` պաշտոն զբաղեցնելու uահմանային տարիքը լրանալու դեպքում դատական կարգադրիչի ծառայության ժամկետը կարող կարող է երկարաձգել մինչեւ 5 տարի ժամկետով` նրան պաշտոնի նշանակած անձի կողմից:

3. Դատական կարգադրիչի ազատումը սահմանային տարիքը լրանալու հիմքով կատարվում է uույն հոդվածի 1-րդ մասով  սահմանված տարիքը լրանալուց հետո` հաջորդ ամuվա 1-ին:

Հոդված 234. Դատական կարգադրիչին  ծառայության պաշտոնում վերականգնելը

1. Դատական կարգադրիչների ծառայության պաշտոնում վերականգնելու, ինչպես նաեւ պաշտոնում  վերականգնելուց հետո կոչման շնորհման եւ ծառայության ժամկետի հետ կապված հարցերը կարգավորվում են «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

ԲԱԺԻՆ 6.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 235. Օրենքի ուժի մեջ մտնելը

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի նախագծի ընդունման

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունը բխում է դատական իշխանության վերաբերյալ օրենսդրությունը 2005 թվականի նոյեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ կատարված փոփոխություններին եւ լրացումներին համապատասխանեցնելու եւ դատաիրավական բարոփոխումների երկրորդ փուլն իրականացնելու պահանջներից: Նման համալիր ակտի ընդունումը հնարավորություն կտա համապարփակ եւ միասնական կարգավորում նախատեսել թե՛ դատարանակազմության, թե՛ դատավորի կարգավիճակի եւ թե՛ դատավորի նշանակման ու առաջխաղացման, ինչպես նաեւ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված արդարադատության խորհրդի լիազորությունների ոլորտներում: Օրենսգրքի նախագծի ընդունումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» թիվ 2200-Ն որոշմամբ հաստատված Հավելված N 3-ի «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու արդյունքում 2006 թվականին փոփոխվող կամ նոր ընդունվող իրավական ակտերի ցանկ»-ում՝ կետ 28:
 

Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից 2006 թվականի փետրվարի 17-ի թիվ ՆԿ-28-Ա կարգադրությամբ դատաիրավական համակարգի բարեփոխումների հայեցակարգը մշակելու եւ անհրաժեշտ օրենսդրական փաթեթը նախապատրաստելու նպատակով ստեղծել էր աշխատանքային խումբ, որն էլ մշակել է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի նախագիծը: