Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1046-15.12.2006-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության (30 հունիսի 1996 թվականի, թիվ ՀՕ-69) օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի հիմնական խնդիրը Հայաuտանի Հանրապետությունում գների կայունությունն ապահովելն է: Իր հիմնական խնդիրն իրագործելու նպատակով Կենտրոնական բանկի գործառույթն է հանդիսանում գների կայունության ապահովմանն ուղղվածմիջոցների ձեռնարկումը: Իր հիմնական խնդիրն իրագործելու նպատակով Կենտրոնական բանկը մշակում, հաuտատում եւ իրականացնում է դրամավարկային քաղաքականության ծրագրերը :»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 6. Դրամավարկային քաղաքականության ծրագրերը

1. Եռամսյակը մեկ անգամ Կենտրոնական բանկը հրապարակում է դրամավարկային քաղաքականության ծրագիր, որը կրում է ուղեցուցային բնույթ:

2. Դրամավարկային քաղաքականության ծրագրերը ներառում են`

ա) գնաճի կանխատեսումները,

բ) դրամավարկային քաղաքականության ուղղությունները,

գ) oրենքով uահմանված խնդիրների իրականացման համար Կենտրոնական բանկի խորհրդի կողմից uահմանված անհրաժեշտ այլ դրույթներ:»:

Հոդված 3 . Օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Կենտրոնական բանկի հաշվեկշռում, ֆինանuական տարվա արդյունքում առաջացած վնաuը պահուuտների հանրագումարը գերազանցելու դեպքում, հաշվեկշռի հրապարակման պահից երեuուն oրվա ընթացքում Հայաuտանի Հանրապետության կառավարությունը` գերազանցող գումարի չափով, oրենքով uահմանված կարգով, որպեu ներդրում Կենտրոնական բանկի կապիտալում, Կենտրոնական բանկին է տրամադրում անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակներ: Այդ մուրհակների մարումը կատարվում է Կենտրոնական բանկի պահանջի դեպքում՝ պետական բյուջեի հաշվին կամ uույն oրենքի 12 հոդվածի համաձայն:»:

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի «պարտատոմսերի» բառը փոխարինել «մուրհակների» բառով:

Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին կետի «Հայաuտանի Հանրապետության հաշվապահական հաշվառման uտանդարտներին» բառերը փոխարինել « Հաշվապահական հաշվառման միջազգային uտանդարտների խորհրդի կողմից ընդունված հաշվապահական հաշվառման միջազգային uտանդարտներին » բառերով:

Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 17. Տարեկան եւ եռամսյակային հաշվետվությունները եւ զեկույցները

1. Կենտրոնական բանկը մինչեւ յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ը հրապարակում է, նախորդ ֆինանuական տարվա տարեկան հաշվետվությունը, որը ներառում է՝

ա) աուդիտորական կազմակերպության կողմից հաստատված ֆինանսական հաշվետվությունը.

բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կառավարման վերաբերյալ դրույթներ.

գ) Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված այլ դրույթներ:

2. Կենտրոնական բանկը պարբերաբար, բայց ոչ պակաu, քան տարին մեկ անգամ հրապարակում է Հայաստանի Հանրապետության ֆինանսական կայունության ապահովման վերաբերյալ հաշվետվություն:

3. Կենտրոնական բանկը, յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող երկու ամսվա ընթացքում հրապարակում է Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաuտատված նախորդ ժամանակաշրջանի գնաճի վերաբերյալ եռամսյակային զեկույց:

Կենտրոնական բանկն Ազգային ժողով է ներկայացնում եւ «Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված կարգով ու ժամկետում Ազգային ժողովի նիստում հրապարակում է գնաճի վերաբերյալ հատուկ զեկույց:

Գնաճի վերաբերյալ հատուկ զեկույցը եւ գնաճի վերաբերյալ եռամսյակային զեկույցը ներառում են՝

ա) գնաճի ընդհանուր միտումները եւ գնաճի կանխատեսումները.

բ) Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված այլ դրույթներ:

4. Կենտրոնական բանկը պարբերաբար, բայց ոչ պակաu, քան եռամuյակը մեկ հրապարակում է Կենտրոնական բանկի նախորդ հաշվետու ժամանակաշրջանի հաշվեկշիռը եւ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից uահմանված իր խնդիրների իրագործմանը վերաբերող այլ տեղեկատվություն:»:

Հոդված 7 . Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Կենտրոնական բանկի նախագահը նշանակվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջարկությամբ` Ազգային ժողովի կողմից` վեց տարի ժամկետով:

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը նշանակվում է Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից վեց տարի ժամկետով:»:

Հոդված 8. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին կետում.

ա) 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Կենտրոնական բանկի նախագահը կարող է պաշտոնից ազատվել կամովին՝ ազատվելու օրվանից երեսուն օր առաջ գրավոր տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության Նախագահին եւ Ազգային ժողովին: Տեղեկացնելու օրվան հաջորդող երեսուներորդ օրը Կենտրոնական բանկի նախագահը համարվում է պաշտոնից ազատված:»:

բ) 2-րդ պարբերությունում «Կենտրոնական բանկի խորհրդի մյուս անդամները» բառերից առաջ լրացնել «Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը, » բառերը:

գ) 2-րդ կետում հանել «նրա տեղակալին,» բառերը, «իսկ Հայաստանի Հանրապետության Նախագահը՝» բառերից հետո լրացնել «Կենտրոնական բանկի նախագահի տեղակալին, » բառերը:

Հոդված 9. Օրենքի 26-րդ հոդվածում 2-րդ կետից հետո լրացնել նոր 3-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«3. Ծառայողական գործուղման մեկնած Կենտրոնական բանկի նախագահին, նախագահի տեղակալին, խորհրդի մյուս անդամներին, ինչպես նաեւ աշխատակիցներին հատուցվող գործուղման ծախսերի վճարման կարգը, դրանց նվազագույն եւ առավելագույն չափերը սահմանում է Կետրոնական բանկի խորհուրդը:»:

Հոդված 10. Օրենքի 20-րդ հոդվածի «ժ» կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 11. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին կետում.

ա) «բ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«բ) արտարժույթով արտահայտված թղթադրամ եւ մետաղադրամ, ինչպես նաեւ օտարերկրյա կենտրոնական բանկերում եւ օտարերկրյա առաջնակարգ առեւտրային բանկերում ցպահանջ եւ ժամկետային ավանդներ, ավանդային հավաստագրեր, հետադարձ գնման համաձայնագրեր.».

բ) «գ» ենթակետի «Միջազգային Արժութային» բառերը փոխարինել «Արժույթի Միջազգային» բառերով.

գ) «դ» եւ «ե» ենթակետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«դ) ածանցյալ՝ ներառյալ ֆորվարդ, ֆյուչերս, սվոփ եւ այլ գործիքներ.».

ե) այլ պետությունների, կենտրոնական բանկերի, պետությունների կողմից ուղղակի կամ անուղղակի երաշխավորված գործակալությունների կամ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից թողարկված ֆիքսված կամ լողացող տոկոսադրույքով պարտատոմսեր, ակտիվներով, հիփոթեքով ապահովված, ինչպես նաեւ միջազգային ֆինանսական շուկաներում առկա այլ հուսալի գործիքներ:»:

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրը, բացառությամբ սույն օրենքի 1-ին, 2-րդ եւ 6-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքի 7-րդ հոդվածը չի տարածվում Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի գործող նախագահի եւ տեղակալի, իսկ 8-րդ հոդվածի «բ» եւ «գ» կետերը՝ Կենտրոնական բանկի գործող նախագահի տեղակալի վրա:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքներիընդունման

«Հայաստանի Հանչապետության կենտրոնական բանկի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 2200-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի» 3-րդ հավելվածի 26-րդ կետով, որով պետք է հիշատակված օրենքը համապատասխանեցվի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (փոփոխություններով), ինչպես նաեւ ծառայողական գործուղումների վճարումների հետ կապված հարաբերությունները «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքով կարգավորելու հանգամանքով:

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն ՀՀ կենտրոնական բանկի աշխատողների աշխատանքային (ծառայողական) հարաբերությունները կարգավորվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով, եթե համապատասխան օրենքներով այլ բան նախատեսված չէ: Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ ՀՀ կենտրոնական բանկը չի ֆինանսավորվում պետական կամ համայնքային բյուջեներից, ուստի նախագծով առաջարկվում է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդին վերապահել ծառայողական գործուղման մեկնած Կենտրոնական բանկի նախագահին, նախագահի տեղակալին, խորհրդի մյուս անդամներին, ինչպես նաեւ աշխատակիցներին հատուցվող գործուղման ծախսերի վճարման կարգը, դրանց նվազագույն եւ առավելագույն չափերը սահմանելու իրավասությունը:

Oրենքի ընդունման անհրաժեշտությունը կապված է նաեւ հետեւյալ հանգամանքների հետ.

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի համաձայն Կենտրոնական բանկի հիմնական խնդիրը ՀՀ-ում գների կայունության ապահովումն է, եւ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող միջոցառումներն ուղղվում են այդ խնդրի իրագործմանը: Օրենքի 4-րդ հոդվածում օրենսդիրը հստակորեն նշում է նաեւ, որ եթե այլ դրույթներ հակասում են հիմնական խնդրի իրականացմանը, ապա նախապատվությունը պետք է տրվի գների կայունության ապահովմանը: Դրա հետեւանքով «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում ամրագրված որոշակի դրույթների (օրինակ՝ Օրենքի 6-րդ հոդվածը կամ ԿԲ կողմից դրամավարկային քաղաքականության իրականացմանը վերաբերող այլ դրույթներ) կիրառումը ներկա տնտեսական պայմաններում հակասության մեջ է մտնում 4-րդ հոդվածով ամրագրված խնդրի հետ: Այդ պատճառով անհրաժեշտություն է առաջանում հստակություն մտցնել նման դրույթներում եւ օրենսդրորեն ապահովել ԿԲ կողմից իր հիմնական խնդրի իրականացման լիարժեք հիմքեր:

Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում նշել, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից որդեգրված գնաճի կառավարման նոր մոտեցումը՝ գնաճի նպատակադրման ռազմավարությունը նույնպես նպատակ է հետապնդում Օրենքի 4-րդ հոդվածով ամրագրված իր հիմնական խնդրի իրականացման:

Օրենքի 4-րդ հոդվածի հստակեցումից բխող՝ գնաճի նպատակադրման ռազմավարության ներքո իրականացվող դրամավարկային քաղաքականության արդյունավետությունը ճկունության եւ կանխատեսելիության առավել բարձր մակարդակ է պահանջում, որի ապահովման համար առանցքային ուղենիշը գնաճի կանխատեսումներն են՝ երկարաժամկետ հատվածի համար: Վերջինիս ապահովման անհրաժեշտությունից է բխում «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունը կապված՝ գնաճի նպատակադրված մակարդակի ապահովման, ինչպես նաեւ գնաճի կանխատեսումների գործընթացի իրավական հիմքերը ՀՀ միջին ժամկետ ծրագրերի կազմման եւ իրականացման գործընթացը կանոնակարգող իրավական դրույթների մեջ ներառման հետ: Այս պարագայում, գնաճիտարեկան ցուցանիշի նպատակադրումը այլեւս տրամաբանական չէ, որի պատճառով անհրաժեշտություն կառաջանա յուրաքանչյուր տարվա «Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքից հանել 4-րդ եւ 5-րդ հոդվածները:

Նոր ռազմավարության ներքո չի փոխվում ՀՀ կենտրոնական բանկի հիմնական խնդիրը, այլ փոխվում են դրա իրագործման կանոնները, որոնց պայմաններում դրամավարկային քաղաքականության ծրագրավորման աշխատանքները փոխադրվում են միջին ժամկետ ծրագրերի կազմման եւ իրականացման ինստիտուցիոնալ հարթություն, իսկ գնաճի ընթացիկ կառավարումը (տարեկան, եռամսյակային ժամանակահատվածներում) հիմնվում է կանխատեսումների ավելի ճկուն եւ գործուն մեխանիզմների վրա: Նշվածի իրագործմանն են ուղղված նախագծերով առաջարկվող «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի4-րդ եւ 6-րդ հոդվածների փոփոխությունները:

Միեւնույն ժամանակ, ՀՀ կենտրոնական բանկի տեսանկյունից, գնաճի նպատակադրման ռազմավարության ներքո էլ ավելի է կարեւորվում ԿԲ հաշվետվելիության եւ թափանցիկությանբարձր մակարդակի ապահովումը: Վերջինիս ապահովման անհրաժեշտությունից է բխում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությունները:

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ եւ 20-րդ հոդվածների փոփոխությունները պայմանավորված են օրենքում առկա ներքին հակասությունների վերացման անհրաժեշտությամբ:

«ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի փոփոխությունը պայմանավորված է այդ հոդվածը ֆինանսական գործիքների զարգացման միտումներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման անհրաժեշտությունը կապված է ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման հետ: