Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1035-30.11.2006-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2000թ. հուլիսի 7-ի ՀՕ-79) 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված աղյուսակում «70» թիվը փոխարինել «50» թվով:

Հոդված 2. Օրենքը 7-րդ հոդվածից հետո լրացնել 71 -րդ հոդվածով` հետեւյալ բո՟վան՟դա՟կութ՟յամբ.

«Հոդված 71 . Ակցիզային պահեստ ռեժիմը.

1. Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված` Հայաստանի Հանրա՟պե՟տութ՟յան կա՟ռա՟վա՟րության կողմից սահմանված ցանկում ընդգրկված ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապ՟րան՟քա՟տեսակների պահպանումը, տեղափոխումը եւ առաքումը (հանձնումը) գնորդներին իրականացվում է «ակ՟ցի՟զա՟յին պահեստ» ռեժիմի պայմաններին համապատասխան:

2. «Ակցիզային պահեստ» ռեժիմը, ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրան՟քա՟տե՟սակ՟՟ների նկատ՟՟մամբ` սկսած դրանց արտադրության ավարտից եւ (կամ) պահեստ մուտք լինելուց մին՟՟չեւ դրանց առա՟քումը (հանձնումը) գնորդին, հարկային մարմինների կողմից իրա՟կանացվող հար՟կա՟յին հսկողության մի՟ջոց՟նե՟րի եւ միջոցառումների ամբողջականությունն է:

3. «Ակցիզային պահեստ» ռեժիմը տարածվում է հարկ վճարողի ակցիզային պահեստի վրա, որը կա՟՟րող է ընդգրկել սույն հոդվածի առաջին մասում նշված ապրանքատեսակների ար՟տադ՟րութ՟յան հա՟մար օգ՟տա՟գործ՟վող արտադրական շինությունները, ինչպես նաեւ այդ ապրանքատեսակների պահ՟պան՟՟ման համար նա՟խա՟տես՟ված այլ տարածքները: Մինչեւ գնորդին առաքումը (հանձնումը) վերը նշ՟ված արտադրանքի պահ՟պա՟նումն այլ վայրերում արգելվում է, բացառությամբ արտադրական տա՟րածքից դեպի ակցիզային պահեստ ապ՟րանք՟նե՟րի տե՟ղա՟փոխ՟ման ժա՟մա՟նակ տրանսպորտային մի՟ջոց՟՟ներում դրանց պահպանման դեպքերի:

4. Ակցիզային պահեստ ռեժիմի ավարտի պահ է համարվում հարկ վճարողի ակցիզային պա՟հես՟տից գնորդ՟ներին եւ կամ մանրածախ վաճառք իրա՟կա՟նաց՟նող իր ստորաբաժանմանը` սույն հոդվածի առա՟ջին մա՟սում նշված ապրանքատեսակների առաքման (հանձնման) պահը:

5. Ակցիզային պահեստ ռեժիմում գտնվող ապրանքատեսակները պահպանվում են հար՟կա՟յին մարմ՟նի աշ՟խա՟տակիցների հսկողության ներքո մինչեւ դրանց առաքման պահը:

6. Նախապես հարկային մարմնի հետ համաձայնեցնելուց հետո օրենսդրությամբ սահմանված տեխ՟նիկական պահանջներին բավարարող ակցիզային պա՟հեստ՟՟ներ կա՟՟րող են հիմնել սույն օրենքի համաձայն ակցիզային հարկ վճա՟րող համարվող անձինք:

7. Ակցիզային պահեստում գտնվող ապրանքատեսակների հետ կարող են իրականացվել միայն այնպիսի գոր՟ծողություններ, որոնք ուղղված են դրանց պահպանմանը, ինչպես նաեւ տեղափոխման եւ վաճառքի նա՟խա՟պատրաստմանը:

8. Ակցիզային պահեստի պաշտոնատար անձինք պարտավոր են.

ա) վարել ակցիզային պահեստում գտնվող ապրանքատեսակների հաշվառում եւ սահ՟ման՟ված կար՟գով հարկային մարմիններին ներկայացնել տեղեկատվություն այդ ապրանքների վերաբերյալ,

բ) ապահովել ակցիզային պահեստում գտնվող ապրանքատեսակների` առանց հարկային մարմնի աշ՟խատակիցների հսկողության դուրս գալու անհնարինությունը,

գ) ապահովել հարկային մարմնի կողմից չհաստատված` համապատասխան լիա՟զո՟րութ՟յուն՟ներ չու՟՟նեցող անձանց ակցիզային պահեստ մուտք գործելու անհնարինությունը,

դ) ապահովել ակցիային պահեստների կահավորման, հարկային մարմնի աշխատակիցների ան՟ար՟՟՟գել մուտքը ակցիզային պահեստ եւ հարկային հսկողության իրականացման նպատակով նշված աշ՟՟՟խատակիցներին կահավորված անհատույց զետեղարանների եւ կապի միջոցների տրամադրումը:

9. Ակցիզային պահեստների հիմնումը հարկային մարմնի հետ համաձայնեցնելու կարգը, ակ՟ցի՟զա՟՟յին պահեստներին ներկայացվող տեխնիկական պահանջները, ինչպես նաեւ ակցիզային պա՟՟հեստում գտնվող եւ իրացված ապրանքների հաշվառման, պահպանման, դրանց վաճառքի նախապատրաստման, հսկողության եւ բացթողնման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում`

ա) 5-րդ մասի 1-ին պարբերությունում` «ձեռք բերված» բառերից առաջ լրացնել «բանկային վճար՟մամբ» բառերը.

բ) 5-րդ մասի «բ» ենթակետից հանել «` ակցիզային հարկով հարկման ենթակա ապ՟րանքների իրացմանը համամասնորեն» բառերը.

գ) 6-րդ մասում «ձեռք բերված» բառերից առաջ լրացնել «բանկային վճար՟մամբ» բառերը.

դ) 6-րդ մասից հետո լրացնել 61 -րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.

«61 . Հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով ակցիզային հարկով հարկման ենթակա ապ՟րանք՟ներ արտադրողների կողմից Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերված կամ Հայաստանի Հանրապետություն ներմուծված` ակցիզային հարկով հարկման ենթակա հումքի դիմաց սույն օրենքին համապատասխան վճարված ակցիզային հարկի գումարը` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար հաշվարկված ակցիզային հարկի գումարին գերազանցելու դեպքում, գերազանցող մասը, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասով եւ 9-րդ հոդվածով սահմանված դեպքերի, հաշվանցվում է հետագա հաշվետու ժա՟՟մանակաշրջաններում` սույն օրենքի հա՟մա՟ձայն վճար՟ման ենթակա ակցիզային հարկի գու՟մար՟նե՟րի հաշվին:»:

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.

«4. Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար «ակ՟ցի՟զա՟յին պահեստ» ռե ՟ ժի ՟ մի գործողությունը պարտադիր լինելու դեպքում առանց «ակ՟ցի՟զա՟յին պահեստ» ռեժիմի կամ այդ ռեժիմի պայ՟ման՟ների խախտմամբ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների պահպանման, տեղափոխման կամ առաքման (հանձնման) դեպքերում ակցիզային հարկ վճարողներից գանձվում է տու՟գանք` օրենսդրությամբ սահմանված կարգով այդ ապրանքների համար հաշվարկվող իրացման շրջա՟նա՟ռութ՟յան 100 տոկոսի չափով, որը հանդիսանում է այդ գործողությունների մասով ակցիզային հարկի վերջնական հար՟՟կա՟յին պարտավորություն:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի ապրիլի 1-ից:

Սույն օրենքի դրույթները չեն տարածվում մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը` ակ՟ցի՟զա՟յին հար՟կով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից Հայաստանի Հան՟րա՟պե՟տութ՟յունում ձեռք բերված կամ Հայաստանի Հանրապետություն ներմուծված` ակցիզային հար՟կով հարկման են՟թա՟կա հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի պակասեցման (հաշ՟վանցման) կարգի վրա: Այդ գումարների հաշվառումը եւ հաշվանցումը կատարվում է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող կար՟գով: