Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1032-30.11.2006-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 . Հայաստանի Հանրապետությանքրեական դատավարության օրենսգրքի (1998 թվականի հուլիսի 1, այսուհետ` Oրենսգիրք) 6-րդ հոդվածի առաջին մասի 33-րդ կետում «փաստաբանին» բառից առաջ լրացնել «հավատարմագրված» բառը:

Հոդված 2 . Օրենսգրքի 21-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 21. ԿՐԿԻՆ ԴԱՏԱՊԱՐՏՄԱՆ ԵՎ ՊԱՏԺՄԱՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

1. Ոչ ոք չի կարող կրկին դատապարտվել եւ պատժվել այն արարքի համար, որի համար նա արդեն դատապարտվել եւ պատժվել է:

2. Նույն անձի վերաբերյալ, նույն դեպքի առիթով դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի կամ որոշման առկայությունը բացառում է քրեական գործը նորոգելը մեղադրանքն ավելի ծանրով փոխարինելու կամ ավելի խիստ պատիժ նշանակելու կամ մեկ այլ հիմքով, որն առաջ կբերի անձի վիճակի վատթարացում:

3. Քրեական հետապնդման մարմնի՝ գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման առկայությունը բացառում է քրեական գործը նորոգելը, եթե այն կարող է հանգեցնել անձի վիճակի վատթարացման` բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի:

4. Դատախազը քրեական գործը կարճելու, քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին հետաքննության մարմնի կամ քննիչի կայացրած որոշումը կարող է վերացնել որոշման պատճենը ստանալու պահից 7 օրվա ընթացքում: Դրանից հետո քրեական հետապնդման մարմնի՝ գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը կարող է վերացվել մեկ անգամ եւ միայն գլխավոր դատախազի կողմից՝ այդպիսի որոշում կայացնելուց հետո` վեց ամսվա ժամկետում:

5. Սույն հոդվածի երկրորդ եւ երրորդ մասի կանոնները չեն գործում սույն օրենսգրքի 408-րդ եւ 408.1-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում:

6. Սույն հոդվածի երկրորդ մասի կանոնները չեն գործում այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:»:

Հոդված 3. Օրենսգրքի 41-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3-րդ մասով`

«3. Գործը քննող դատավորի որոշմամբ կարող է անցկացվել արտագնա դատական նիստ, եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից:»:

Հոդված 4 . Օրենսգրքի 45-րդ, 377-րդ հոդվածների եւ 499.8-րդհոդվածի երրորդ մասի 2-րդ կետից հանել «եւ զինվորական գործերով» բառերը հանել:

Հոդված 5 . Օրենսգրքի 55-րդ հոդվածի`

ա/ 2-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ` հետեւյալ բովանդակությամբ.

«Քննիչը քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկում է դատախազին` որոշման օրինականությունը ստուգելու նպատակով:».

բ/ 4-րդ մասի 28-րդ կետում «դատախազին» բառից հետո լրացնել «որոշման օրինականությունը ստուգելու նպատակով» բառերը:

Հոդված 6 . Օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում «դատախազին» բառից հետո լրացնել «որոշման օրինականությունը ստուգելու նպատակով» բառերը:

Հոդված 7. Օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր` 161 կետով` հետեւյալ բովանդակությամբ.

«161 ) մինչեւ գործի դատաքննությունն սկսելը հանդես գալ դատական քննության արագացված կարգ կիրառելու միջնորդությամբ.»:

Հոդված 8 . Օրենսգրքի 183-րդ հոդվածի՝

ա/1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով, 114-րդ հոդվածի 1-ին մասով, 115-րդ հոդվածի 1-ին մասով, 116-րդ հոդվածի 1-ին մասով, 117-րդ հոդվածով, 118-րդ հոդվածով, 119-րդ հոդվածի 1-ին մասով, 120-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, 121-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, 124-րդ հոդվածի 1-ին մասով, 128-րդ հոդվածի1-ին մասով, 135-րդ հոդվածի1-ին եւ 2-րդ մասերով,136-րդ հոդվածի1-ին եւ 2-րդ մասերով, 137-րդ հոդվածի 1-ին մասով, 158-րդ հոդվածի 1-ին մասով, 174-րդ հոդվածով, 177-րդ հոդվածի1-ին եւ 4-րդ մասերով, 178-րդ հոդվածի1-ին մասով, 179-րդ հոդվածի1-ին մասով, 181-րդ հոդվածի1-ին մասով, 183-րդ հոդվածի1-ին մասով, 184-րդ հոդվածի1-ին մասով,185-րդ հոդվածի1-ին մասով, 186-րդ հոդվածի1-ին եւ 2-րդ մասերով, 197-րդ հոդվածով, 213-րդ հոդվածի 1-ին մասով, 242-րդ հոդվածի1-ին մասով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա, եւ կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի հետ նրա հաշտվելու դեպքում ենթակա են կարճման: Հաշտությունը թույլատրվում է մինչեւ դատավճիռ կայացնելու համար դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը:».

բ/ 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

գ/ 3-րդ մասում «առաջին եւ երկրորդ մասերով» բառերը փոխարինել «առաջին մասով» բառերով:

Հոդված 9 . Օրենսգրքի 185-րդ հոդվածի`

ա/ 2-րդ մասում «պատճենն» բառերից հետո լրացնել «անհապաղ» բառը.

բ/ 3-րդ մասում «կարգով» բառից հետո լրացնել «որոշման պատճենն ստանալու պահից 7 օրվա ընթացքում» բառերը.

գ/ 4-րդ մասում «դատախազը» բառից հետո լրացնել «այն ստանալու պահից 7 օրվա ընթացքում» բառերը:

Հոդված 10. Օրենսգրքի 263-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Դատախազը բողոքը ստանալու պահից 7 օրվա ընթացքում որոշում է կայացնում բողոքը մերժելու կամ բավարարելու մասին: Կայացված որոշման պատճենն անհապաղ ուղարկվում է բողոքը ներկայացնող անձին: Գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հետ կապված բողոքը մերժելու մասին դատախազի որոշումը` դրա պատճենը ստանալու պահից 7 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել դատարան:»:

Հոդված 11 . Օրենսգրքի 277-րդ հոդվածի առաջին մասը լրացնել նոր նախադասությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«Դատական քննության արագացված կարգ կիրառելու դեմ առարկելու դեպքում դատախազը մեղադրական եզրակացությունը հաստատելու հետ միաժամանակ նշում է նաեւ այդ մասին:»:

Հոդված 12 . Օրենսգիրքը լրացնել նոր 346.1 հոդվածով` հետեւյալ բովանդակությամբ.

«ՀՈԴՎԱԾ 346.1. Դ ԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՆԿՑԻԱՆԵՐԸ

1. Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու, նիստի բնականոն ընթացքին խոչընդոտելու, իրենց դատավարական իրավունքներից անբարեխղճորեն օգտվելու կամ դատավարական պարտականությունները անհարգելի չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում դատարանն իրավունք ունի դատավարության մասնակիցների, քրեական դատավարությանը մասնակցող անձանց եւ դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ կիրառել հետեւյալ դատական սանկցիաները.

1) նախազգուշացում ,

2) նիստերի դահլիճից հեռացնելը,

2) նիստերի դահլիճից հեռացնելը,

2) նիստերի դահլիճից հեռացնելը,

3) դատական տուգանք,

4) պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով համապատասխանաբար Գլխավոր դատախազին կամ Փաստաբանական պալատ դիմելը.

2. Սանկցիան պետք է համաչափ լինի արարքի ծանրությանը եւ նպատակ հետապնդի ապահովելու դատարանի գործունեության բնականոն ընթացքը:

Նախազգուշացումը եւ նիստերի դահլիճից հեռացնելը կիրառվում է նույն դատական նիստում կայացվող դատարանի արձանագրային որոշմամբ:

3. Նիստերի դահլիճից հեռացումը չի կարող կիրառվել տվյալ պահին ցուցմունք տվող վկայի նկատմամբ:

4. Նիստերի դահլիճից հեռացնելու մասին որոշումն անհապաղ կամովին չկատարելու դեպքում կատարվում է հարկադիր կարգով Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի միջոցով:

5. Դատական տուգանքը կիրառվում է դատավարության մասնակիցների եւ գործին մասնակցող անձանց նկատմամբ: Դատական տուգանքը կարող է կիրառվել մինչեւ 100.000 դրամի չափով: Դատական տուգանքի չափը որոշվում է դատարանի հայեցողությամբ, սակայն բացի արարքի ծանրությունից պետք է հաշվի առնի նաեւ արարք կատարողի անձը: Դատական տուգանքը կիրառվում է նույն դատական նիստում կայացվող դատարանի առանձին որոշմամբ: Դատական տուգանք կիրառելու մասին որոշումը կամովին չկատարվելու դեպքում ենթակա է հարկադիր կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

6. Քրեական գործի քննության ժամանակ մեղադրյալի նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված սանկցիայի կիրառման դեպքում նիստը հետաձգվում է մինչեւ երկու շաբաթ ժամկետով: Կալանավորված անձանց համար հետաձգման ժամկետը չի հաշվվում պատժի ժամկետի մեջ:

7. Գործի քննությանը մասնակցող դատախազի եւ գործի քննությանը որպես կողմի ներկայացուցիչ կամ պաշտպան մասնակցող փաստաբանի նկատմամբ կիրառվում են բացառապես սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 4-րդ կետերով նախատեսված սանկցիաները: Գլխավոր դատախազին կամ Փաստաբանական պալատ դիմելը իրականացվում է նույն դատական նիստում կայացվող դատարանի առանձին որոշմամբ:

Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դատական սանկցիան պարտադիր հիմք է դատախազի կամ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:

8. Դատական սանկցիա կիրառելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Դատական տուգանք կիրառելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատարան հրապարակման պահից երեք օրվա ընթացքում:

9. Դատական սանկցիայի կիրառումն արգելք չէ սանկցիայի ենթարկված անձին օրենքով նախատեսված այլ պատասխանատվության միջոցների ենթարկելու համար:»

Հոդված 13 . Օրենսգրքի 356-րդ հոդվածում «համար» բառից հետո լրացնել «հայտարարելով դատավճիռը կամ որոշումը հրապարակելու վայրը, օրը եւ ժամը» բառերով:

Հոդված 14 . Օրենսգրքի 369-րդ հոդվածի առաջին մասը լրացնել նոր նախադասությամբ` հետեւյալ բովանդակությամբ.

«Դատավճիռը կազմվում եւ հրապարակվում է երկշաբաթյա ժամկետում»:

Հոդված 15 . Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 91 բաժնով`

«ԲԱԺԻՆ 91 . ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱՑՎԱԾ ԿԱՐԳ

ԳԼՈՒԽ 451 . ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱՑՎԱԾ ԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ՀԵՏ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ԿԱՄ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

ՀՈԴՎԱԾ 3751 . ԱՐԱԳԱՑՎԱԾ ԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

1. Եթե մեղադրողը մեղադրական եզրակացությունում չի առարկել արագացված կարգ կիրառելու դեմ, ապա ամբաստանյալը կամ մեղադրյալն իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայնվելու դեպքում իրավունք ունի միջնորդել արագացված դատական քննության կարգ կիրառելու մասին այն հանցագործություններով, որոնց համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված պատիժը չի գերազանցում 10 տարի ժամկետով ազատազրկումը:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքում դատարանը կիրառում է դատական քննության արագացված կարգ, եթե

1) ամբաստանյալը գիտակցում է իր կողմից ներկայացված միջնորդության բնույթը եւ հետեւանքները, եւ

2) միջնորդութունը ներկայացված է կամավոր, եւ

3) պաշպանի հետ խորհրդակցելուց հետո, եթե ամբաստանյալն ունի այդպիսին:

3. Դատարանը, գտնելով, որ ամբաստանյալի կողմից միջնորդություն ներկայացնելիս չեն պահպանվել սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով նախատեսված պայմանները, որոշում է ընդունում ընդհանուր կարգով դատաքննություն անցկացնելու մասին:

4. Դատարանը դատական քննության արագացված կարգ կիրառելու մասին ամբաստանյալի միջնորդությունը մերժելու դեպքում կայացնում է որոշում:

5. Միեւնույն գործով մի քանի ամբաստանյալների կամ մեղադրյալների դեպքում, եթե նրանցից թեկուզ մեկն առարկում է դատական քննության արագացված կարգ կիրառելու դեմ, ապա գործի քննությունը կատարվում է ընդհանուր կարգով։

ՀՈԴՎԱԾ 3752 . ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Ամբաստանյալը կամ մեղադրյալը դատական քննությունն արագացված կարգով անցկացնելու միջնորդություն կարող են ներկայացնել քրեկան գործը դատարան ուղարկելու պահից մինչեւ դատաքննությունը սկսելը:

ՀՈԴՎԱԾ 3753 . ԱՐԱԳԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԴԱՏԱՎՃԻՌ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

1. Արագացված կարգով դատական քննությունն անցկացվում է սույն օրենսգրքի 41-րդ, 42-րդ, 44-րդ եւ 45-րդ գլուխներով նախատեսված կարգով` հաշվի առնելով սույն հոդվածի պահանջները:

2. Դատական քննությունն արագացված կարգով անցկացնելու մասին ամբաստանյալի միջնորդության քննությունը սկսվում է մեղադրողի կողմից ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի ներկայացմամբ:

3. Դատավորը հարցեր է տալիս ամբաստանյալին, համոզվելու համար պարզ է արդյոք նրան առաջադրված մեղադրանքը, համաձայն է արդյոքնա մեղադրանքի հետ, պնդում է արդյոք արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին միջնորդությունը, արդյոք միջնորդությունը ներկայացվել է կամավոր, մինչեւ միջնորդությունը ներկայացնելը արդյոք խորհրդակցել է պաշտպանի հետ (եթե ամբաստանյալն ունի այդպիսին),գիտակցում է արդյոք արագացված կարգով դատական քննություն անցկացնելու հետեւանքները:

4. Հարցերի արդյունքում դատարանը համոզվելով, որ առկա են սույն օրենսգրքի 3751 --րդ հոդվածով նախատեսված պայմանները որոշում է կայացնում արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին: Հակառակ դեպքում դատական քննությունն իրականացվում է ընդհանուր կարգով:

5. Դատարանըարագացված կարգով դատական քննություն անցկացնելիս քրեական գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր կարգով սահմանված հետազոտություն չի կատարում: Սակայն ուսումնասիրում է ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող եւ ծանրացնող հանգամանքները:

6. Դատարանը արագացված կարգով դատական քննության արդյունքում մեղադրական դատավճիռ կայացնելիս նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը:

7. Դատավճիռը հրապարակելուց հետո դատավորը կողմերին պարզաբանում է դատավճիռը բողոքարկելու սույն օրենսգրքի 46-րդ գլխով նախատեսված իրավունքը եւ կարգը:

8. Սույն օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի 2-8-րդ կետերով նախատեսված դատական ծախսերն ամբաստանյալից ենթակա չեն բռնագանձման:

ՀՈԴՎԱԾ 3754 . ԴԱՏԱՎՃՌԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

Դատավճիռը, որը կայացվել է սույն օրենսգրքի 3753 -րդ հոդվածին համապատասխան, կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով նախատեսված կարգով` բացառությամբսույն օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմքով:»:

Հոդված 16. Օրենսգրքի 376-րդ հոդվածի`

ա/ 1-ին մասում «մեղադրողը» բառից հետո լրացնել «կամ վերադաս դատախազը» բառերը,

բ/ 2-րդ մասում «Մեղադրողն» բառից հետո լրացնել «կամ վերադաս դատախազն» բառերը, իսկ «չունի» բառը փոխարինել «չունեն» բառով:

Հոդված 17. Օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը չի համապատասխանում սույն հոդվածով սահմանված պահանջներին, բերել է այն անձը, ով չուներ այդ իրավունքը, կամ բողոքը ժամկետանց է, կամ բերվել է 3754 –րդ հոդվածի պահանջի խախտմամբ, վերաքննիչ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության:»։

Հոդված 18. Օ րենսգրքի 383-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ` հետեւյալ բովանդակությամբ.

«Դատախազի կողմից բերված բողոքը կարող է հետ վերցնել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը կամ նրա հանձնարարությամբ իր տեղակալը»:

Հոդված 19 . Օրենսգրքի 385-րդ հոդվածում «լրիվ ծավալով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 451 գլխի կանոններով քննված գործերի» բառերով:

Հոդված 20 . Օրենսգրքի 404-րդ հոդվածի`

ա/ 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) առաջին ատյանի դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած, ինչպես նաեւ վերաքննիչ դատարանի դատավճիռների եւ որոշումների դեմ` արդարացվածը, դատապարտյալը, նրանց օրինական ներկայացուցիչները, տուժողը՝ հավատարմագրված փաստաբանի միջոցով, ինչպես նաեւ քաղաքացիական հայցվորը, նրա օրինական ներկայացուցիչը, քաղաքացիական պատասխանողը՝ հավատարմագրված փաստաբանի միջոցով՝ քաղաքացիական հայցի մասով:»:

բ/ 2-րդ մասից հանել «Մեղադրողը» բառը:

Հոդված 21 . Օրենսգրքի 407-րդ հոդվածը`

ա/ լրացնել նոր 2.1-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.

«2.1. Բողոքին կցվում են բողոքի պատճենը գործը քննած դատարան եւ դատավարության մասինակիցներին /բացառությամբ քննիչի եւ հետաքննության մարմնի/ ուղարկված լինելը հավաստող փաստաթղթերը:»,

բ/ 3-րդ մասում «ժամկետանց է» բառերից հետո լրացնել «, կամ բերվել է 3754 -րդ հոդվածի պահանջի խախտմամբ» բառերով:

Հոդված 22 . Օրենսգրքի 409-րդ եւ 410-րդ հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 409. ՎԱՐՈՒՅԹԻ ՀԱՐՈՒՑՈՒՄԸ ՆՈՐ Ի ՀԱՅՏ ԵԿԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ

1. Նոր ի հայտ եկած հանգամանքների մասին քաղաքացիների հայտարարությունները եւ պաշտոնատար անձանց հաղորդումներն ուղարկվում են դատախազին կամ հավատարմագրված փաստաբանին:

2. Սույն օրենսգրքի 408 հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերից որեւէ մեկի առկայության դեպքում դատախազը որոշում է կայացնում նոր ի հայտ եկած հանգամանքների հետեւանքով վարույթ հարուցել եւ այդ հանգամանքների առթիվկատարում է քննություն կամ այդ մասին հանձնարարություն է տալիս քննիչին:

3. Եթե հաղորդումն ստացած դատախազը նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ վարույթ հարուցելու համար հիմքեր չի գտնում, նա պատճառաբանված որոշմամբ մերժում է վարույթ հարուցելը: Այդ որոշումը հաղորդվում է շահագրգռված անձանց, որոնք այն կարող են բողոքարկել վերադաս դատախազին:

4. Սույն օրենսգրքի 408 հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերից որեւէ մեկի առկայության դեպքում հավատարմագրված փաստաբանը կարող է որոշում կայացնել նոր ի հայտ եկած հանգամանքների հետեւանքով վարույթ հարուցելու մասին եւ այդ հանգամանքների առթիվկատարում է ուսումնասիրություններ:

ՀՈԴՎԱԾ 410. ԴԱՏԱԽԱԶԻ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՓԱՍՏԱԲԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՆՈՐ Ի ՀԱՅՏ ԵԿԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ /ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ/ԱՎԱՐՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ

1. Նոր ի հայտ եկած հանգամանքների քննությունն ավարտելուց հետո գործը նորոգելու համար հիմքերն առկա համարելով`դատախազը քննության արդյունքներով կազմված եզրակացությունը ուղարկում է գլխավոր դատախազին կամ նրա տեղակալին:

2. Գլխավոր դատախազը, նրա տեղակալը կամ հավատարմագրված փաստաբանը գործի նորոգման հիմքերն առկա համարելով` վճռաբեկ բողոք են ներկայացնում վճռաբեկ դատարան` դրան կցելով համապատասխանաբար քննության կամ ուսումնասիրության ակտերը:

3. Գործը նորոգելու հիմքեր չլինելու դեպքում դատախազը կամ հավատարմագրված փաստաբանն իրենց պատճառաբանված որոշմամբ կարճում են վարույթը: Որոշման պատճենը երեք օրվա ընթացքում ուղարկվում է հաղորդում ներկայացրած անձին:»:

Հոդված 23 . Օրենսգրքի 412-րդ հոդվածի առաջին մասը լրացնել նոր նախադասությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«Նույն անձի կողմից վճռաբեկ բողոք կարող է բերվել մեկ անգամ` բացառությամբ սույն օրենսգրքի 414.1-րդ հոդվածի երրորդ մասով նախատեսված դեպքի»:

Հոդված 24 . Օրենսգրքի 414.1-րդ հոդվածում`

ա/ երկրորդ մասի «բողոքը ստանալու» բառերը փոխարինել «գործը վճռաբեկ դատարանում ստանալու» բառերով,

բ/ լրացնել նոր 4-րդ մաս` հետեւյալ բովանդակությամբ.

«4. Առանց ժամկետի սահմանման վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման կայացման դեպքում, բողոք բերող անձը չի կարող կրկին վճռաբեկ բողոք ներկայացնել:»:

Հոդված 25 . Օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 5-րդ մասում «անձին» բառից հետո լրացնել «, իսկ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումները՝ դատավարության մասնակիցներին /բացառությամբ քննիչի եւ հետաքննության մարմնի/» բառերով:

Հոդված 26 . Օրենսգիրքը լրացնել նոր` 414.3-րդ հոդվածով` հետեւյալ բովանդակությամբ.

«ՀՈԴՎԱԾ 414.3. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ

Դատավարության մասնակիցը, uտանալով վճռաբեկ բողոքի պատճենը, մինչեւ գործի քննությունն իրավունք ունի իր պատաuխանն ուղարկել վճռաբեկ դատարան եւ դատավարությանը մասնակցող անձանց /բացառությամբ քննիչի եւ հետաքննության մարմնի/: Պատաuխանը uտորագրում է այն ներկայացնող դատավարության մասնակիցը:»:

Հոդված 27 . Օրենսգրքի 421-րդ հոդվածում`

ա/ վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ԴԱՏԱՎՃՌԻ ԲԵԿԱՆՈՒՄԸ` ԳՈՐԾԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՎ»,

բ/ ուժը կորցրած ճանաչել 1-ին եւ 2-րդ մասերը,

գ/ 3-րդ մասում «նոր» բառը փոխարինել «լրացուցիչ» բառով:

Հոդված 28 . Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը բերված վճռաբեկ բողոքները, որոնք վարույթ ընդունելու հարցը լուծված չէ, վճռաբեկ դատարանում քննարկվում են սահմանված կարգով:

Հոդված 29. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Արդարադատության խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Արդարադատության խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանին վերապահված օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու գործառույթից: Այս դրույթի լիարժեք օրենսդրական կենսագործման նպատակով արդեն իսկ ընդունվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ` կապված վճռաբեկ դատարանում վերանայվող գործերի թվի սահմանափակման հետ:Առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները կոչված ենայս կապակցությամբ հստակեցնելու վերաքննիչ դատարանի լիազորությունները, ապահովելու արդարադատության անխափան իրականացումը բոլոր ատյաններում, բարձրացնելու վճռաբեկ դատարան ներկայացվող բողոքների որակը, ինչին մասնավորապես կծառայեն նախագծերով ներդրված Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանների ինստիտուտը, դատական սանկցիաների ինստիտուտը, միջանկյալ դատական ակտերի բողոքարկման նոր կարգի նախատեսումը:

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Արդարադատության խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունումը բխում է նաեւ ՀՀ կառավարության 2006 թ. հուլիսի 13-ի նիստի թիվ 27 արձանագրության 3-րդ կետի, 24.08.2006 թվականին Հայաստանի Հանրապետության Նախագահի մոտ կայացած խորհրդակցության թիվ ՀՆԱ-15 արձանագրության 1-ին կետի հանձնարարականների եւ ՀՀ կառավարության 2005 թ. դեկտեմբերի 9-ի թիվ 2200-Ն որոշմամբ հաստատված «Ցանկի» 51-րդ կետի պահանջներից: