Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10127-10.11.2006-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-409-Ն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ` հետեւյալ բովանդակությամբ.

«Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատում քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնների դրույքաչափը կազմում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հարկային եւ մաքսային ծառայողների բազային պաշտոնական դրույքաչափերի միջինի կրկնապատիկը:»: