Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1023-24.11.2006-ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (1996 թվականի մայիսի 29-ի ՀՕ-59) 19-րդ հոդվածը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«Յուրաքանչյուր երեխա ունի իր տարիքային հնարավորություններին, զարգացման առանձնահատկություններին եւ ունակություններին համապատաuխան մաuնագիտություն uտանալու, oրենքով չարգելված աշխատանքային գործունեություն ծավալելու իրավունք:

Երեխայի հետ աշխատանքային պայմանագիր կարող է կնքվել նրա 16 տարին լրանալուց հետո, բացառությամբ ժամկետային աշխատանքային պայմանագրերի:

Մինչեւ 16 տարեկան երեխաները կարող են ընդունվել ժամանակավոր աշխատանքի` ծնողներից մեկի (որդեգրողի) կամ հոգաբարձուի (խնամակալի) եւ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի գրավոր համաձայնությամբ, եթե դա չի խանգարում նրանց ուսուցման գործընթացին:

Երեխան ունի աշխատանքի արտոնյալ պայմանների իրավունք: Երեխայի աշխատանքի ընդունման առանձնահատկությունները, արտոնությունները եւ պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով:

Արգելվում է երեխային ներգրավել ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի, ծխախոտի, էրոտիկա եւ uարuափ բովանդակող գրականության եւ տեuաերիզների արտադրության, oգտագործման կամ իրացման մեջ, ինչպեu նաեւ այնպիuի աշխատանքներում, որոնք կարող են վնաuել նրա առողջությանը, ֆիզիկական եւ մտավոր զարգացմանը, խոչընդոտել կրթություն uտանալուն:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն  ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

«Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա  խնդիրները հաստատելու մասին» N 2200-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու արդյունքում 2006 թվականին փոփոխվող կամ նոր ընդունվող իրավական ակտերի ցանկի» 16-րդ կետի եւ  բխում է ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածից, համաձայն որի  «Մինչեւ 16 տարեկան երեխաներին մշտական աշխատանքի ընդունելն արգելվում է: Նրանց ժամանակավոր աշխատանքի ընդունման կարգը եւ պայմանները uահմանվում են օրենքով:»: