Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10161-17.11.2006-ՍԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Բնապահպանական եւ բնoգտագործման վճարների մաuին»Հայաuտանի Հանրապետության oրենքի (28 դեկտեմբերի 1998 թվականի, ՀO-270) 10-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Արտադրության եւ սպառման թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգով տեղադրելու համար վճարը հաշվարկվում է «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` ելնելով հաշվետու ժամանակաշրջանում հատուկ հատկացված տեղերում տեղադրված արտադրության եւ սպառման թափոնների ծավալներից եւ դրանց վտանգավորության դասից ու վճարվում է սույն օրենքին համապատասխան»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից: