Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10151-14.11.2006-ԱՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության ( 1997թ. դեկտեմբերի 27-ի, ՀՕ-186) օրենքի (այսուհետ՝ օրենք) 14-րդ հոդվածի 3-րդ կետում «12-պատիկի» բառը փոխարինել «5-ապատիկի» բառով :

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում կատարել հետեւյալ փոփոխությունները .

1. « բ » կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ .

«բ) Հայաստանի Հանրապետությունում մշտական կացության կարգավիճակ, մշտական կացության քարտ տալու, ինչպես նաեւ հաշվառելու համար



բազային տուրքի 140-ապատիկի չափով»

2) «գ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«գ) Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ, հատուկ անձնագիր տալու, ինչպես նաեւ հաշվառելու համար



բազային տուրքի 150-ապատիկի չափով»

3) «ե» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

« ե) Մշտական կացության քարտը փոխելու համար

բազային տուրքի 20-ապատիկի չափով»

4) ուժը կորցրած ճանաչել «զ» կետը.

5) «է» կետում «սովորական» բառը փոխարինել «մշտական» բառով:

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 9-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ .

«9. Օտարերկրյա քաղաքացիներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագիր տալու համար.

ա) Հայաստանի Հանրապետության այցելության մուտքի արտոնագիր (մինչեւ 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով)՝ տալու համար

բ) Հայաստանի Հանրապետության այցելության մուտքի բազմակի արտոնագիր (մինչեւ 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով եւ մինչեւ մեկ տարի վավերականության ժամկետով)՝ տալու համար

գ) Հայաստանի Հանրապետության պաշտոնական մուտքի համար արտոնագիր տալու համար

դ) ՀՀ դիվանագիտական մուտքի արտոնագիր տալու համար

ե) Հայաստանի Հանրապետություն մեկ մուտքի տարանցիկ արտոնագիր տալու համար

զ) Հայաստանի Հանրապետություն բազմակի մուտքի տարանցիկ արտոնագիր (մեկ տարի վավերականության) տալու համար

բազային տուրքի 15-ապատիկի չափով



բազային տուրքի 80-ապատիկի չափով




0


0


բազային տուրքի 10-ապատիկի չափով


բազային տուրքի 18-ապատիկի չափով

Հոդված 4 . Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ .

ա) Հայաստանի Հանրապետության այցելության մուտքի արտոնագիր (մինչեւ 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով)՝ տալու համար

բ) Հայաստանի Հանրապետության այցելության բազմակի մուտքի արտոնագիր (մինչեւ 120 օր գտնվելու իրավունքով եւ մինչեւ մեկ տարի վավերականության ժամկետով)՝ տալու համար

գ) Հայաստանի Հանրապետության պաշտոնական մուտքի համար արտոնագիր տալու համար

դ) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական արտոնագիր տալու համար

ե) Հայաստանի Հանրապետություն մեկ մուտքի տարանցիկ
արտոնագիր տալու համար

զ) Հայաստանի Հանրապետություն բազմակի մուտքի տարանցիկ արտոնագիր (մեկ տարի վավերականության) տալու համար



բազային տուրքի 15-ապատիկի չափով



բազային տուրքի 80-ապատիկի չափով


0


0


բազային տուրքի 10-ապատիկի չափով


բազային տուրքի 18-ապատիկի չափով

Հոդված 5. Օրենքը լրացնել նոր հետեւյալ բովանդակությամբ 14.1 հոդվածով ՝

«Հոդված 14.1 Օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրի ժամկետը երկարաձգելու համար պետական տուրքի դրույքաչափերը

Մուտքի արտոնագրի երկարաձգման յուրաքանչյուր օրվա համար գանձվում է պետական տուրք բազային տուրքի 50 տոկոսի չափով:»:

Հոդված 6. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «դ», «ե» եւ 2-րդ մասի «բ» եւ «գ» կետերը:

Հոդված 7. Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ` հետեւյալ բովանդակությամբ.

«Օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների կողմից իրականացված գործողությունների եւ մատուցված ծառայությունների համար գանձված պետական տուրքի գումարները համապատասխան գործողություններ կատարող կամ ծառայություններ մատուցող մարմինները բանկ են մուծում (բյուջե փոխանցում) համապատասխան գործողությունների կատարման, ծառայությունների մատուցման հաջորդող ամսվա առաջին երկու բանկային օրվա ընթացքում:»:

Հոդված 8. Օրենքի 36-րդ հոդվածում`

ա) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իրականացվող ծառայությունների կամ գործողությունների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի տրամադրման համար պետական տուրքերը կարող են վճարվել արտարժույթով:».

բ) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով`

«Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իրականացվող ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքերը արտարժույթով գանձելիս հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրված նախորդ տարվա հաշվարկային միջին տարեկան փոխարժեքը:»:

Հոդված 9. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: