Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1003-09.11.2006-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 . «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 նոյեմբերի 2004 թվականի, ՀՕ-135-Ն) /այսուհետ՝ Օրենք/ 3-րդ հոդվածում`

ա) 1-ին կետի «ա» ենթակետում «դրամը» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը:

բ) 2-րդ կետի «ա» ենթակետում «մետաղադրամների» բառից հետո լրացնել «(, այդ թվում՝ հուշադրամների) բառերը.

գ) 2-րդ կետի «դ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

դ) 3-րդ կետի «բ» ենթակետում «եւ վճարման վճարային փաստաթղթերը» բառերը հանել.

ե) 5-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«բ) Հայաuտանի Հանրապետությունում uտեղծված (պետական գրանցում uտացած, հաշվառված) կազմակերպությունները եւ Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերերը:»:

զ) 9-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«ա) ապրանքների (գույքի) օտարման, աշխատանքների կատարման, գույքի օգտագործման, ծառայությունների մատուցման դիմաց կատարվող վճարումները, ինչպես նաեւ կարճաժամկետ վարկերի եւ փոխառությունների տրամադրումը,»:

է) «բ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«բ)վարկերի եւ փոխառությունների դիմաց վճարվող տոկոսները եւ այլ ներդրումների դիմաց վճարվող շահաբաժիններն ու այլ վճարումները:

ը) 13-րդ կետում «դիլերային» բառից հետո լրացնել «-բրոքերային» բառը, «դիլերներ» բառից հետո լրացնել «-բրոքերներ» բառը, «ինչպես նաեւ Կենտրոնական բանկի» բառերը հանել, «վարկային կազմակերպությունները» բառերից հետո լրացնել «վճարահաշվարկային կազմակերպությունները,» բառերը:

թ) 13-րդ կետից հետո լրացնել 14-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ կետեր հետեւյալ բովանդակությամբ՝

«14. Գնանշում է համարվում ցանկացած ապրանքի (գույքի), ծառայության, գույքի օգտագործման, աշխատանքի կատարման կամ աշխատավարձի եւ (կամ) դրան հավասարեցված վճարումների գնի, արժեքի կամ վարձատրության չափի հայտարարումը, ամրագրումը, սահմանումը կամ որեւէ ձեւով այլ անձանցհայտնելը:

15. Սպառողական փոխառություն կամ սպառողական վարկ՝ «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված սպառողական փոխառություն կամ սպառողական վարկ:

16. Առեւտրի կենտրոն՝ առեւտրի իրականացման կազմակերպչի կողմից որպեu մեկ ամբողջություն տիրապետվող եւ կառավարվող առեւտրի oբյեկտների համախումբ:

17. Առեւտրի իրականացման կազմակերպիչ՝ առեւտրի կենտրոնի աշխատանքները կազմակերպող եւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի համար սահմանված պարտավորություններ կամ իրավունքներ ունեցող իրավաբանական անձ:»:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասում «վիճակագրական կամ տնտեuական ռիuկերի կանխարգելման նպատակով» բառերը փոխարինել «տնտեսական ռիսկերի կանխարգելման եւ վիճագրական նպատակներով» բառերով:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասում «աշխատանքների կատարման» բառերից հետո լրացնել «, աշխատավարձի եւ դրան հավաuարեցված այլ վճարների վճարումների, գույքի գնահատման» բառերով, իսկ «փողային» բառը փոխարինել «դրամական (փողային)» բառերով:

բ) 2-րդ մասում «տոկոսավճարները» բառից հետո լրացնել « եւ իրավունքի կամ արտոնության իրականացման կամ տրամադրման դիմաց տրվող հատուցումները, ապահովագրավճարներն ու ապահովագրական հատուցումները» բառով, իսկ «դրամով» բառից հետո լրացնել «բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի» բառերը:

գ) 3-րդ մասում «փողային» բառը փոխարինել «դրամական (փողային)» բառերով:

դ) 4-րդ մասում «փողային» բառը փոխարինել «դրամական (փողային)» բառերով:

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածում՝

ա) 3-րդ մասում «6-րդ» եւ«8-րդ» բառերը հանել:

բ) 5-րդ մասից հետո լրացնել 51 եւ 52 մասեր հետեւյալ բովանդակությամբ՝

«51 . Հայաստանի Հանրապետության տարածքում փոխառությունները կարող են տրամադրվել նաեւ արտարժույթով, բացառությամբ սպառողական փոխառությունների, որոնք տրամադրվում են բացառապես Հայաստանի Հանրապետության դրամով:

52 . Անմաքս առեւտրի խանութներում ապրանքների (գույքի) իրացման դիմաց վճարումները կարող են իրականացվել արտարժույթով:»:

գ) 8-րդ մասում «բացառությամբ oրենքով նախատեuված դեպքերի» բառերը փոխարինել «բացառությամբ սույն օրենքով եւ այլ օրենքներով նախատեսված դեպքերի» բառերով:

դ) 8-րդ մասից հետո լրացնել 81 մաս հետեւյալ բովանդակությամբ՝

«81 Բանկերը եւ վարկային կազմակերպությունները սպառողական փոխառություններն ու վարկերը տրամադրում են միայնՀՀ դրամով:»:

Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածից հետո լրացնել 71 հոդված հետեւյալ բովանդակությամբ՝

«Հոդված 71 . ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ-ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԱՌՈՒՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ (ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐ-ԲՐՈՔԵՐ), ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ (ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐ), ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻՆՔ ԵՎ ՆՐԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

1. Արտարժույթի դիլերային-բրոքերային գործունեություն իրականացնող անձը (Արժութային դիլեր-բրոքերը)իրավաբանական անձ է, որն իրավունք ունի Կենտրոնական բանկի կողմից տրված լիցենզիայի հիման վրա իրականացնել արտարժույթի դիլերային-բրոքերային գործունեություն:

Արտարժույթի դիլերային-բրոքերային գործունեություն է համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի դրույթներին համապատասխան կնքված հանձնարարության, կոմիսիայի կամ գործակալության պայմանագրի հիման վրա ար՟տար՟ժույթի անկանխիկ առուվաճառքը՝ անմիջապես կամ տարաժամկետ վճարելու, որոշակի ժամկետից հետո որո՟շա՟կի գնով հետ գնելու կամ այլ արտարժույթով փոխա՟նակելու իրավունքով կամ պարտականությամբ, կամ որեւէ այլ պայ՟մանով եւ (կամ) նման գործարքներ իրականաց՟նելու առաջարկությամբ հանդես գալը: Արտարժույթի դիլերային-բրոքերային գործունեություն իրականացնող անձինք արտարժույթի դիլերային-բրոքերային առք ու վաճառքով կարող են զբաղվել նաեւ իրենց անունից եւ իրենց հաշվին:

«Արտարժույթի դիլերային-բրոքերային գործունեություն իրականացնող անձ», «արժութային դիլեր-բրոքեր» կամ նմանատիպ այլ բառերը կամ դրանց թարգմանություններն ու ածանցյալները, ինչպես նաեւ արտարժույթի դիլերային-բրոքերային առքուվաճառքի փոխարժեքները արտացոլող ցուցատախտակներ կարող են օգտագործել միայն արտարժույթի դիլերային-բրոքերային առքուվաճառք իրականացնելու լիցենզիա ունեցող անձինք, դրանց մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները:

Արգելվում է արտարժույթի դիլերային-բրոքերային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից «արտարժույթի դիլերային-բրոքերային գործունեություն իրականացնող անձ», «արժութային դիլեր-բրոքեր» կամ նմանատիպ այլ բառերի կամ դրանց թարգմանությունների ու ածանցյալների, ինչպես նաեւ արտարժույթի դիլերային-բրոքերային առքուվաճառքի փոխարժեքները արտացոլող ցուցատախտակների oգտագործումը:

2. Արտարժույթի առքուվաճառք իրականացնող անձը (փոխանակման կետը) իրավաբանական անձ է, որը Կենտրոնական բանկի կողմից տրված լիցենզիայի հիման վրա կարող է իրականացնել արտարժույթի առքուվաճառքի կանխիկ գործառնություններ միայն ֆիզիկական անձանց հետ` Հայաuտանի Հանրապետության դրամով:

Խանութում արտարժույթի առքուվաճառքիլիցենզիա կարող է ստանալ միայն տվյալխանութում առուվաճառք իրականացնող իրավաբանական անձը, առեւտրի կենտրոնում՝ միայն առեւտրի իրականացման կազմակերպիչը, իսկ հյուրանոցում՝հյուրանոցային ծառայություններ մատուցող իրավաբանական անձը:

«Արտարժույթի առուվաճառք», «տարադրամի փոխանակում» կամ նմանատիպ այլ բառերը կամ դրանց թարգմանություններն ու ածանցյալները, ինչպես նաեւ արտարժույթի առքուվաճառքի փոխարժեքները արտացոլող ցուցատախտակները կարող են օգտագործել միայն արտարժույթի առքուվաճառք իրականացնելու լիցենզիա ունեցող անձինք, դրանց մասնաճյուղերը:

Արգելվում էարտարժույթի առուվաճառքի գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից «արտարժույթի առուվաճառք», «տարադրամի փոխանակում» կամ նմանատիպ այլ բառերը կամ դրանց թարգմանությունների ու ածանցյալների, ինչպես նաեւ արտարժույթի առքուվաճառքի փոխարժեքները արտացոլող ցուցատախտակների օգտագործումը:

3. Արտարժույթի առուվաճառքի սակարկություններ իրականացնող անձն իրավաբանական անձ է, որը կազմակերպում է արտարժույթի հրապարակային սակարկություններ:»:

4. Արտարժույթի դիլերային-բրոքերային, արտարժույթի առքուվաճառք, արտարժույթի առքուվաճառքի սակարկություններ իրականացնող անձանց գործունեության կանոնները, կարգը եւ պայմանները սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությունում «բանկերը» բառից հետո լրացնել «, վարկային կազմակերպությունները, դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունները» բառերը:

Հոդված 7. Օրենքի 10-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասում «լիցենզավորվող» բառը փոխարինել «լիցենզավորված» բառով:

բ) 2-րդ մասում «լիցենզավորվող» բառը փոխարինել «լիցենզավորված» բառով:

գ) լրացնել 71 մաս հետեւյալ բովանդակությամբ՝

«71 Սույն հոդվածի 1-ին, 2-րդ 3-րդ, 6-րդ եւ7-րդ մասերով նախատեսված դեպքերում Կենտրոնական բանկը կարող է որպես լրացուցիչ պատասխանատվության միջոց զրկել լիցենզավորված անձի ղեկավարին կամ լիցենզավորված անձի աշխատակցին Կենտրոնական բանկի կողմից տրված որակավորման վկայականից, որը կարող է կիրառվել յուրաքանչյուր պատասխանատվության միջոցի հետ միասին:»:

դ) 10-րդ մասում «անձն» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ դրա հիմնադիրները կամ մասնակիցները)» բառերը, իսկ «ճանաչելու պահից» բառերից հետո լրացնել «, լիցենզավորված անձի ղեկավարի կամ լիցենզավորված անձի աշխատակցի՝ Կենտրոնական բանկի կողմից տրված որակավորման վկայականից զրկելու պահից» բառերը: