Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1002-09.11.2006-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (2004 թվականի նոյեմբերի 9-ի ՀՕ-124-Ն) 102-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաuտանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

«Կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծով կարգավորվող հարաբերությունները ոչ թե աշխատանքային հարաբերություններ են, այլ ավելի շատ մարդասիրական, բարոյական եւ բարեգործական հարաբերություններ են եւ այդ առումով գտնում ենք, որ «Կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքը պետք է դիտարկել աշխատանքային օրենսգրքի համատեքստից դուրս: Այդ կապակցությամբ նպատակահարմար ենք գտնում Հայաuտանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 102-րդ հոդվածի` կամավոր աշխատանքներին վերաբերող դրույթները ուժը կորցրած ճանաչել :