Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1001-09.11.2006-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՀՆԵՐԳԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում էՀայաստանի Հանրապետության օրհներգի հետ կապված հարաբերությունները եւ օգտագործման (կիրառման) կարգը:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության օրհներգը

Հայաստանի Հանրապետության օրհներգը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է :

Հայաստանի Հանրապետության օրհներգը երաժշտաբանաստեղծական ստեղծագործություն է, որը կատարվում է սույն օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության օրհներգըկարող է կատարվել վոկալ, գործիքային, նվագախմբային, երգչախմբային, նվագախմբային-երգչախմբային տարբերակներով:

Օրհներգը կատարվում է հաստատված երաժշտական խմբագրությամբ եւ խոսքերի հստակ համապատասխանությամբ:

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարումը

1. Հայաստանի Հանրապետության օրհներգը կատարվում է`

Հայաստանի Հանրապետության Նախագահի երդման արարողության ժամանակ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելիս.

Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի , Հայաստանի Հանրապետության վարչապետի մասնակցությամբ պաշտոնական եւ հանդիսավոր արարողությունների ժամանակ.

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նստաշրջանի բացման եւ փակման ժամանակ.

Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող պաշտոնական արարողություններին Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացնելիս.

օտարերկրյա պետությունների նախագահների, օրենսդիր մարմինների ղեկավարների , վարչապետների, պաշտոնական ներկայացուցիչների, միջպետական եւ միջկառավարական կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցերի ժամանակ` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական արարողակարգին համապատասխան .

Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող զորահանդեսների ժամանակ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի զորամասերում առավոտյան` Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման, եւ երեկոյան` Հայաստանի Հանրապետության դրոշի իջեցման ժամանակ, ինչպես նաեւ` զինվորական կանոնագրքերով եւ կանոնադրություններով նախատեսված այլ դեպքերում:

Բոլոր հանրակրթական դպրոցներում յուրաքանչյուր երկուշաբթի դասերը սկսվում են օրհներգի կատարմամբ:

2.Հայաստանի Հանրապետության օրհներգը կարող է կատարվել`

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ ոչ պետական կազմակերպությունների կողմից անցկացվող հանդիսավոր արարողությունների եւ միջոցառումների ժամանակ.

Հուշարձանների, հուշաքանդակների եւ հուշատախտակների բացման հանդիսավոր արարողությունների ժամանակ:

Հոդված 4. Հայաստանի Հանրապետությանօրհներգի գործածումը հեռուստաընկերությունների եւռադիոընկերությունների կողմից

1. Հայաստանի Հանրապետության օրհներգը հեռարձակվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր հեռուստաընկերությունների եւռադիոընկերությունների կողմից ամեն օր`

ա ) հեռարձակման սկզբին եւ ավարտին.

բ ) ժամը 6.00-ին եւ 24.00-ին` շուրջօրյա հեռարձակման դեպքում.

գ ) Ամանորի գիշերը ` Երեւան քաղաքի Հանրապետության հրապարակի ժամացույցի զարկերից հետո:

2. Հայաստանի Հանրապետության օրհներգի ձայնագրություններն ու տեսագրություն՟ները կարող են օգտագործվել հեռուստառադիոընկերությունների կողմից:

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետու՟թյան օրհներգի գործածումը մարզական միջոցառումների եւ առաջնությունների ժամանակ

Հայաստանի Հանրապետության օրհներգը կատարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող միջազգային պաշտոնական մրցումների ու մրցաշարերի, Հայաստանի Հանրապետության մարզական պաշտոնական միջոցառումների, հուշամրցաշարերի եւ առաջնությունների բացման եւ փակման ժամանակ, իսկՀայաստանի Հանրա՟պետության տարածքից դուրս` տվյալ պետության օրենսդրությանը համապատաս՟խան:

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության օրհներգի երաժշտության օգտագործումը (կիրառումը)

Հայաստանի Հանրապետության օրհներգի երաժշտությունը իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից կարող է օգտա՟գործվել`

ա) սերիական եւ զանգվածային արտադրության առարկաների, ինչպես նաեւ հուշանվերային արտադրանքի մեջ.

բ) օրենքով նախատեսված այլ դեպքերում` Հայաստանի Հանրապետության Կառավարությանսահմանած կարգով:

Հոդված 7. Հայաստանի Հանրապետության օրհներգի գործածումը օտարերկրյա պետությունների տարածքում անցկացվող միջոցառումների ժամանակ

Հայաստանի Հանրապետության պետական եւ այլ պաշտոնական պատվիրակության մասնակցությամբ օտարերկրյա պետությունների տարածքում անցկացվող պաշտոնական ու հանդիսավոր արարողությունների եւ միջոցառումների ժամանակ Հայաստանի Հանրապետության օրհներգը հնչում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական արարողակարգին եւ տվյալ օտարերկրյա պետության օրենսդրությանը համապատասխան:

Հոդված 8. Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարման ժամանակ ներկայացվող պահանջները

Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարման ժամանակ բոլորը հոտնկայս են եւ դեմքով շրջված դեպի դրոշը, տղամարդիկ՝ առանց գլխարկի:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի զորամասերում Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարման ժամանակ ներկայացվող պահանջները սահմանվում են զինվորական կանոնագրքերով ու կանոնադրություններով:

Հոդված 9. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջների խախտման համար

Սույն օրենքի պահանջների խախտումը առաջացնում է պատասխանատվություն Քրեական օրենսգրքով (331) սահմանված կարգով:

Հոդված 10. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Անցումային դրույթ

Հոդված 11. Հայաստանի Հանրապետության գործող օրհներգը `«Մեր հայրենիքը» ուժի մեջ է մինչեւ Հայաստանի Հանրապետության օրհներգի տեքստն ու երաժշտությունը օրենքով սահմանվելը: