Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-985-24.10.2006-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի N ՀՕ-337 օրենքում կատարել հետեւյալ փոփոխությունը՝

Հանել 24-րդ հոդվածի 2-րդ պարբերության վերջին նախադասությունը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Տեղական   ինքնակառավարման   մասին»   Հայաստանի  Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերի ընդունման

Նկատի ունենանով, որ համայնքի ղեկավարի պաշտոնում նույն անձի ընտրվելու համար Հայաստանի  Հանրապետության Սահմանադրությամբ սահմանափակումներ նախատեսված չեն, ուստի նպատակահարմար է «Տեղական   ինքնակառավարման   մասին»   Հայաստանի  Հանրապետության օրենքից եւ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» օրենքից հանել՝ նույն անձի կողմից համայնքի ղեկավարի պաշտոնում ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ ընտրվելու մասին դրույթը:

Ելնելով վերը նշվածից՝ քննարկման է ներկայացվում «Տեղական   ինքնակառավարման   մասին»   Հայաստանի  Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը: