Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-9831-23.10.2006-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (1 հուլիսի 1998 թվականի, այսուհետ`օրենսգիրք) 98-րդ հոդվածի`

1. առաջին մասի առաջին պարբերության վերջում «պաշտպանության իրավունք» բառերից առաջ լրացնել « սույն օրենսգրքով, «Քրեական դատավարությանը մասնակցող անձանց պետական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով ու այլ իրավական ակտերով նախատեսված պետական» բառերով.

2. երկրորդ մասի «պաշտպանությունն իրականացնում է քրեական վարույթն իրականացնող մարմինը» բառերը փոխարինել «պետական պաշտպանություն ձեռնարկելու մասին որոշումը կայացնում է «Քրեական դատավարությանը մասնակցող անձանց պետական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված իրավասու մարմինը`նույն օրենքի 15-րդ հոդվածում նախատեսված հիմքերի եւ պայմանների առկայությանդեպքում:» բառերով.

3. երրորդ մասի`

ա) «քրեական վարույթն իրականացնող մարմինը հայտնաբերելով, որ պաշտպանվող» բառերը փոխարինել «Սույն հոդվածի 2-րդ մասում նախատեսված իրավասու մարմինը, պարզելով, որ» բառերով,

բ) «որոշում է կայացնում» բառերը փոխարինել «պետական պաշտպանության ենթակա անձի համաձայնությամբ, պարտավոր է որոշում կայացնել» բառերով.

4. չորրորդ մասի` ա) 1-ին նախադասության «պաշտպանվող» բառը փոխարինել «պետական պաշտպանություն հայցող» բառերով,

բ) 2-րդ նախադասության սկզբում «Կայացրած որոշման» բառերից առաջ լրացնել «Պետական պաշտպանություն ձեռնարկելու կամ այն մերժելու մասին» բառերը .

5. հինգերորդ մասում`

ա) «պաշտպանվող» բառը փոխարինել «պետական պաշտպանություն հայցող» բառերով,

բ) «քրեական վարույթն իրականացնող մարմինը» բառերը փոխարինել «սույն հոդվածի 2-րդ մասում նշված իրավասու » բառերով,

գ) «օրենսգրքով» բառը փոխարինել «օրենսգրքի 103-րդ հոդվածով» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 981 հոդվածի առաջին մասը լրացնել նոր13- րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.

«13) ցանկացած այլ գործողության կատարումը, որն անհրաժեշտ է պաշտպանվող անձի անվտանգությունն ապահովելու համար:»:

Հոդված 3. Օրենսգրքի 984 հոդվածի առաջին մասի «քրեական վարույթն» բառերը փոխարինել « պետական պաշտպանություն» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 9812 հոդվածի երկրորդ մասի «կայացվում է» բառը փոխարինել «պարտավոր է կայացնել» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 9813 հոդվածի երրորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ. «Բացառիկ դեպքերում, եթե հնարավոր չէ ապահովել պաշտպանվող անձի ներկայությունը կամ դա պահանջվում է նրա պաշտպանության ապահովման համար, թույլատրվում է տեսագրված ցուցմունքի օգտագործելը:»:

Հոդված 6. Օրենսգրքի 99-րդ հոդվածի`

1. առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1.Պետական պաշտպանության ենթակա անձն իրավունք ունի`

1) իմանալու, տեղեկացվելու իր նկատմամբ ձեռնարկվող պետական պաշտպանության միջոցների եւ իրականացվող միջոցառումների, ժամկետի եւ դադարեցման մասին.

2) միջնորդելու իր նկատմամբ սույն օրենսգրքի 981 -րդ հոդվածով նախատեսված պաշտպանության կոնկրետ միջոց կիրառելու կամ չկիրառելու, լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու կամ դրանք դադարեցնելու մասին.

3) հրաժարվելու պետական պաշտպանության միջոցներից.

4) սույն օրենսգրքի 98-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված ժամկետում եւ նախատեսված կարգով դատախազին կամ դատարան բողոքարկելու իր նկատմամբ պետական պաշտպանության միջոց ձեռնարկող կամ իրականացնող անձի անօրինական որոշումները, գործողությունները, անգործությունը կամ պետական պաշտպանություն ձեռնարկելու մասին որոշումը, կամ պետական պաշտպանություն ձեռնարկելը մերժելու մասին որոշումը».

2. երկրորդ մասի 1-ին, 2-րդ եւ 4-րդ կետերում «քրեական վարույթն իրականացնող» բառերը փոխարինել «պետական պաշտպանությունն ապահովող» բառերով:

Հոդված 7. Օրենսգրքի 991 հոդվածի`

1. առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ .

«1.Պաշտպանվող անձի պետական պաշտպանությունը եւսոցիալական աջակցությունը ենթակա են դադարեցման, եթե պաշտպանվող անձը գրավոր դիմել է այն դադարեցնելու մասին:

Պաշտպանվող անձի պետական պաշտպանությունը եւ աջակցությունը կարող է դադարեցվել, եթե պաշտպանվող անձը`

ա) դիտավորությամբ խախտել է սույն օրենսգրքի 99-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված պարտականությունները կամ իր պաշտպանության միջոցին առնչվող պահանջը.

բ)իր վարքագծով խոչընդոտում է պաշտպանության միջոցի արդյունավետ իրականացմանը կամ սպառնալիք է ստեղծում այն իրականացնելու անվտանգությանը.

գ) այլեւս պաշտպանության եւ աջակցության կարիք չունի` դրանց ծագման հիմք հանդիսացող հանգամանքները դադարելու հետեւանքով:

Պաշտպանվող անձի պետական պաշտպանությունը եւ աջակցությունը կարող է դադարեցվել նաեւ, եթե սույն օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված իրավասու մարմինը, գնահատելով գործի բոլոր հանգամանքները, հանգել է այն եզրակացության, որ ան-հրաժեշտ է դադարեցնել պաշտպանությունը եւ աջակցությունը:».

2. երկրորդ մասում «քրեական վարույթն իրականացնող» բառերը փոխարինել «սույն օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված իրավասու» բառերով:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո: