Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-9805-19.10.2006-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (1-ը հուլիսի 1998 թվականի, ՀՕ-248, այսուհետ` օրենսգիրք) 20-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ:»:

Հոդված 2. Օրենսգրքի 86-րդ  հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) հրաժարվել իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք տալուց.»:

Հոդված 3. Օրենսգրքի 153-րդ հոդվածի`

ա) 1-ին մասում «ամբաստանյալին» բառից հետո լրացնել «դատապարտյալին» բառը,

բ) 2-րդ մասում «ամբաստանյալը» բառից հետո լրացնել «դատապարտյալը» բառը:

Հոդված 4. Օրենսգրքի 206-րդ հոդվածի չորրորդ մասի 2-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Վկային հաղորդվում է, որ նա պարտավոր չէ տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունքներ:»:

Հոդված 5. Օրենսգիրքը 434-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4341 հոդվածով.

«4341 . Դատապարտյալի հետախուզումը

Դատարանն իրավունք ունի հայտարարել պատժի կրումից խուսափող դատապարտյալի հետախուզում` դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդությամբ:»:

Հոդված 6. Օրենսգրքի 437-րդ հոդվածի չորրորդ մասից հանել «փորձաշրջանը կրճատելու կամ» բառերը:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից: