Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-962-29.09.2006-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (11 նոյեմբեր 2005 թվականի, ՀO-212) 4-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 4. «Հայաստանի Հարապետության կենտրոնական բանկին՝ օրենքով վերապահված իրավասությունների սահմաններում ձեռնարկել միջոցներ 2006 թվականի դեկտեմբերի դրությամբ գնաճի չափը 2005 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ 5.0 +/ - 1.5 տոկոս պահելու ուղղությամբ»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի ընդունման

Գնաճի ցուցանիշի 2006թ. նպատակի փոփոխումը պայմանավորված է այս տարվա ընթացքում գրանցված մակրոտնտեսական զարգացումների բնույթով, այն է՝ էներգակիրների եւ բազային մետաղների համաշխարհային գների աննախադեպ մակարդակի, ինչպես նաեւ արտասահմանյան տրանսֆերտների ավելացող մակարդակով պայմանավորվող ուժեղացող պահանջարկի պայմաններում գյուղատնտեսական արտադրության նախատեսվածից պակաս մակարդակի դեպքում ստեղծվել են էական գնաճային ճնշումներ, որունք կարճաժամկետ հատվածում չեզոքացնելու կոշտ միջոցառումները կարող են անդրադառնալ տնտեսական աճի շարունակականության վրա: Այդ իսկ պատճատով առաջարկվում է գնաճի թիրախի բարձրացում 5%՝ այն աստիճանաբար նվազեցնելու եւ միջին ժամկետ 3% մակարդակին հասցնելու ռազմավարությամբ: