Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-956-25.09.2006-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 6-իN ՀՕ-304 օրենքում (այսուհետ՝ օրենք) կատարել հետեւյալ լրացումները՝

ա) օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը «ինչպես նաեւ» բառերից հետո լրացնել «Սահմանադրությամբ եւ» բառերով.

բ) օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը «իրավունք ունեն» բառերից հետո լրացնել «կառավարությունը,» բառով:

գ/ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասը «միջոցների հաշվին» բառերից հետո լրացնել «բացառությամբ կառավարության նախաձեռնությամբ անցկացվող հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման /ներառյալ` ցուցակների կազմումը/ ծախսերի, որոնք կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:»:

2.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման

«Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը պայմանավորված է Սահմանադրության 110-րդ հոդվածով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվաանի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» N2200-Ն որոշման N 3 հավելվածի 32-րդ կետով:

Ներկայացված օրենքի նախագծով նախատեսվում է, որ Սահմանադրությամբ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությանը վերապահված հարցերից բացի հանրաքվեի կարող է դրվել նաեւ ոչ միայն օրենքով, այլ նաեւ Սահմանադրությամբ նախատեսված այլ հարցեր:

Նկատի ունենալով, որ Սահմանադրության 110-րդ հոդվածի համաձայն՝ մինչեւ օրենսդրական նախաձեռնության ներկայացումը կառավարությունը համապատասխան համայնքներում նշանակում է տեղական հանրաքվեներ, ուստի ներկայացված օրենքի նախագծով առաջարկվում է, որպեսզի տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունք ունենա նաեւ կառավարությունը: