Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-951-19.09.2006-ՖՎ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՍՏՈՑԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» բաց բաժնետիրական ընկերությանը ազատել 2006 թվականի մայիսի 1-ի դրությամբ ունեցած հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորություններից` 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ չմարված 635079,1 հազար դրամ պարտավորությունների ընդհանուր գումարի չափով (այդ թվում` 177997,9 հազար դրամ ավելացած արժեքի հարկ, 90782,6 հազար դրամ եկամտահարկ, 2011,5 հազար դրամ շահութահարկի գծով տուգանք, 361525,2 հազար դրամպարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ եւ 2761,9 հազար դրամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով տուգանք) եւ 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված ու չվճարված 562657,7 հազար դրամ տույժերից (այդ թվում` 281796,9 հազար դրամ ավելացված արժեքի հարկի գծով, 104872,1 հազար դրամ եկամտահարկի գծով, 175988,7 հազար դրամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով):

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: