Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-941-04.09.2006-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 244.2-րդ հոդվածի առաջին մասը` «169.13» թվից հետո լրացնել «169.14» թվով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին»ՀՀ օրենքի ընդունման

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացում կատա՟րելու անհրաժեշտությունը պայմա՟նավորված է Օրենսգրքի 169.14-րդ հոդվածը կիրառող մարմնի սահմանման, լիցեն՟զավորման ենթակա գործունեության մի շարք տեսակների գծով օրենքով ամրագրված առանձին իրավական նորմերի կիրառման պայմանների ապահովման նպատակահար՟մարությամբ:

«Աուդիտորական գործունեության մասին», «Շահումով խաղերի եւ խաղատների մասին», «Վիճակախաղերի մա՟սին», «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին», «Ապահո՟վա՟գրության մասին» ՀՀ օրենքների համաձայն համապա՟տաս՟խա՟նաբար` «աու՟դիտ», «աուդիտոր», «աու՟դիտո՟րա՟կան», «խաղատուն», «խաղասրահ», «շա՟հու՟մով խաղեր», «գրավատուն», «ապա՟հո՟վագրական» բա՟ռերը կամ դրանց ածանցյալ՟ներն իրենց ան՟՟վան՟ման մեջ կարող են օգ՟տա՟գործել միայն համապատասխան լիցեն՟զիա ստացած կազմակեր՟պությունները:

Օրենսգրքի 169.14-րդ հոդվածով սահմանված է առանց համապատասխան լիցեն՟զիա ստանալու օրենքով սահմանված եւ չթույլատրված բա՟ռերը կամ դրանց ածան՟ցյալ՟ներն իրենց անվանման մեջ օգտագործելու համար պատասխանատվության միջոցների՝ տուգանքների չափերը, սակայն նշված հոդվածը կիրառող մարմնի վերաբերյալ Օրենսգրքում որեւէ դրույթ չի նախատեսված, որի հետեւանքով նշված հոդվածը չի կարող կիրառվել:

Նախագծով առաջարկվում է լրացում կատարել Օրենսգրքի 244.2-րդ հոդվածում, որի համաձայն Օրենսգրքի 169.14-րդ հոդվածով նախատ՟եսված պատասխանատվության միջոցը կիրառող մարմին պետք է հանդիսանա հար՟կային ծառայության մարմինը: Առաջարկությունը հիմնավորվում է այն հան՟գա՟մանքով, որ գործող օրենսդրության համաձայն նշված գործառույթի իրականացման համար բավա՟րար տեղեկատվությունը տնօրինող մարմինը հարկային ծառայության մարմինն է: Ընդ որում, լիցենզավորող մարմինները եւս յուրաքանչյուր ամիս համա՟պատասխան տեղե՟կատվություն են ներկա՟յացնում հարկային ծառայության մարմիններ:

Հարկ է նշել նաեւ, որ օրենքի ընդունումը մասնավորապես պայմանավորված է այն հանգամանքով, որ Օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին 2004 թ. դեկտեմբերի 14-ին ընդունված օրենքի (ՀՕ-187-Ն, 29. 12. 2004 թ.) 4-րդ հոդվածով սահմանված` 244.2-րդ հոդվածի խմբագրության տեքստում, մեր կարծիքով` թյուրիմա՟ցաբար, հաշվի չի առնվել օրենսգրքի նույն հոդվածում 2004 թ. հունիսի 8-ին ընդունված օրենքով (ՀՕ-94-Ն, 01.07. 2004 թ.) կատարված լրացումը, որով առաջարկվող լիա՟զո՟րությունը տրված էր հարկային ծառայության մարմիններին:

Օրենքի ընունմամբ հնարավորություն կստեղծվի լրացնելու Օրենսգրքի 169.14-րդ հոդվածի կիրառման հետ կապված օրենսդրական բացը եւ ապահովելու անհրաժեշտ պայմաններ` նույն հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցի, համա՟պատասխան օրենքներով լիցեն՟զավորման ենթակա գործունեության մի շարք տեսակների գծով ամրագրված վերը նշված իրավական նորմի կիրառման պայմանների ապահովման համար: