Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-9371-31.08.2006-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2001  թվականի  մայիսի 30-ի ՀՕ-193) 43-րդ   հոդվածի  2-րդ  մասի  աղյուսակի

9. «Կրթության բնագավառ» բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  7-րդ կետով.
 
«7   Տրանսպորտային միջոց վարելու ուսուցման գործունեություն:    ԿՄ   Բ   Ա   -  -  -  -  - 

եւ «16. Տրանսպորտի բնագավառ» բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  4-րդ կետով.
 
4   Տրանսպորտային միջոցների եւ դրանց կցորդների պարտադիր տեխնիկական զննության անցկացում:    ԿՄ    Բ   
-   
 
-  
 Մ  
-  
  Հ  Վ

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի նախագծի ընդունման

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթեւեկության հիմնախնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի   Հանրապետության Նախագահի  2005  թվականի դեկտեմբերի  26-ի ՆԿ-301-Ա կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբի առաջարկություններց եւ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006  թվականի ապրիլի 4-ի ՆԿ-70-Ա կարգադրությամբ հաստատված «Ճանապարհային երթեւեկության հիմնախնդիրների լուծման միջոցառումների կատարման ժամանակացույց»-ից:

 Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երկրների մեծամասնությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկա՟ցումը (կատարումը) պետական գործառույթ չէ: Այն համարվում է ձեռնար՟կատի՟րական գործունեության տեսակ եւ իրականացվում է իրավաբանական անձանց (մասնա՟վոր կազմակերպու՟թյուն՟ների) կողմից:

Նկատի ունենալով այդ հանգամանքը, առաջարկվում է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունը համարել լիցենզավորման ենթակա ձեռնար՟կատի՟րական գործունեության տեսակ, որի լիցենզավորումը, լիցենզիայի պայման՟ների կատարման նկատմամբ հսկողությունը իրականացնելու է ՀՀ տրանս՟պորտի եւ կապի նախա՟րարությունը: Լիցենզավորումն իրականացվելու է բարդ ընթացա՟կար՟գով՝ մրցութային եղանակով:

Տրանսպորտային միջոցների պետական տեխնիկական զննությունն իրականացվելու է ըստ տրանսպորտային միջոցների գրանցման (ժամանակավոր գրանցման) վայրի:

Յուրաքանչյուր տեխնիկական զննության կայանի համար Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից սահմանվում է սպասարկման գոտի` ըստ վարչական (համայնքային) տարածքի, որի վերաբերյալ նշում է կատարվում նրանց տրված լիցենզիայի մեջ:

Ըստ նախնական գնահատումների տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն  իրականացնող կազմա՟կերպությունները ՀՀ տարածքում կարող են տեղաբաշխված լինել հետեւյալ կերպ` Երեւանում առնվազն երեք կետ, յուրաքանչյուր մարզում առնվազն մեկ կետ: