Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-930-25.07.2006-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այսուհետ՝ Օրենք (7 մայիսի 2002 թվական, ՀՕ-337) 16-րդ հոդվածը լրացնել 31-րդ կետով՝

«31. Օրենսդրությամբ սահմանված կարգով տեղական ինքնակառավարման մարմինների սահմանադրական իրավունքները խախտող պետական մարմինների նորմատիվ ակտերի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցերով կարող է դիմել ՀՀ սահմանադրական դատարան։»։

Հոդված 2. Օրենքի 73-րդ հոդվածի 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Համայնքի ավագանու կամ համապատասխան մարզպետի, Երեւանում՝ Երեւանի քաղաքապետի՝ օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավարի պաշտոնանկության նախաձեռնությունը ՀՀ կառավարությունը մեկամսյա ժամկետում քննարկում է եւ որոշում ընդունում՝ համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու հիմքերի մասին եզրակացություն ստանալու նպատակով ՀՀ սահմանադրական դատարան դիմելու կամ համայնքի ղեկավարի պաշտոնանկության նախաձեռնությունը մերժելու վերաբերյալ։ ՀՀ սահմանադրական դատարանի՝ համայնքի ղեկավարի պաշտոնանկության հիմքերի մասին եզրակացությունը ստանալուց հետո ՀՀ կառավարությունը մեկամսյա ժամկետում քննարկում եւ որոշում է ընդունում համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու կամ պաշտոնանկության նախաձեռնությունը մերժելու վերաբերյալ։ Այդ հարցը կառավարության քննարկմանն է ներկայացնում պետական լիազորված մարմինը։»։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։