Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-930-25.07.2006-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. « Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այսուհետ` Օրենք (7 մայիսի 2002 թվական, ՀՕ-337) 16-րդ հոդվածը լրացնել 31-րդ կետով`

«31.Օրենսդրությամբ սահմանված կարգով տեղական ինքնակառավարման մարմինների սահմանադրական իրավունքները խախտող պետական մարմինների` նորմատիվ ակտերի Սահմանադրությանը համապատասխանության հարցով կարող է դիմել սահմանադրական դատարան:»

Հոդված 2. Օրենքի 72-րդ հոդվածի 3-րդ պարբերությունում կատարել հետեւյալ լրացումները եւ փոփոխությունը.

ա/ առաջին նախադասությունում «ուղարկում է համայնքի ղեակավարին» բառերից հետո լրացնել «,միաժամանակ սահմանված կարգով ապահովելովսահմանադրական դատարանի եզրակացությունը» բառերը:

բ/ վերջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությումբ.

«Մարզպետը, իսկ Երեւանում` Երեւանի քաղաքապետը, պետական լիազորված մարմնի միջոցով, կառավարություն է ներկայացնում իր հիմնավորումներով որոշման նախագիծը` կցելով համայնքի ղեկավարի կարծիքը, համայնքի ավագանու որոշումը, ինչպես նաեւ սահմանադրական դատարանի եզրակացությունը:» :

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից :

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի /այսուհետ` Նախագիծ/ մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» 2005 թվականի դեկտեմբերի 9-ի N-2200-Ն որոշմամբ հաստատված 3-րդ հավելվածի 31-րդ կետի:

Նախագծի ընդունումը պայմանավորված է 2005 թվականի նոյեմբերի 27-ին հանրաքվեով ընդունված ՀՀ Սահմանադրության մեջ կատարած փոփոխություններին գործող օրենքը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, խոսքը գնում էՀՀ Սահմանադրության 100 եւ 109 հոդվածների մասին, որոնց համաձայն ՀՀ կառավարությունը օրենքով նախատեսված դեպքերում կարող է համայնքի ղեկավարի պաշտոնանկ անել սահմնադրական դատարանի եզրակացության հիման վրա, եւ 101-րդ հոդվածի 8-րդ կետի մասին, որի համաձայն ՏԻՄ-մարմինները կարող են դիմել սահմանադրական դատարան` իրենց սահմանադրական իրավունքները խախտող պետական մարմինների նորմատիվ ակտերի Սահմանադրությանը համապատասխանեցնելու հարցով.