Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-9263-21.07.2006-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի / 2004 թվականի մայիսի 26-ի թիվ ՀՕ-82-Ն/ 33-րդ հոդվածի 1-ին մասում «իրականացնում է ազգային մարմինը` իր» բառերը փոխարինել «իրականացնում են ազգային մարմինը եւ սննդամթերքի ու սննդային հավելումների արտադրության եւ շրջանառության փուլերում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը` իրենց» բառերով, իսկ 2-րդ մասի «ազգային մարմինը» բառերից հետո լրացնել «սննդամթերքի ու սննդային հավելումների արտադրության եւ շրջանառության փուլերում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը» բառերը:

Հոդված 2. Օրենքի 38-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով

«3. Մինչեւ սննդամթերքի ու սննդային հավելումների արտադրության եւ շրջանառության փուլերում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման ստեղծումը, լիազորված մարմնի գործառույթները իրականացնում է ազգային մարմինը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: