Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-9251-19.07.2006-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 մայիսի 1997թվականի, ՀՕ-118, այսուհետ՝ օրենք)       3-րդ հոդվածի երրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Օրենքով սահմանված կարգով որպես բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տներ կառուցապատող՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների, կամ այլ տարածքների, անհատական բնակելի տների օտարումը (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների) համարվում է ապրանքի մատակարարում, բացառությամբ՝

ա) բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների ընդհանուր մակերեսի մինչեւ տաս տոկոսի, սակայն ոչ ավելի, քան 500 քառակուսի մետր մակերեսի օտարումը,

բ) բնակելի թաղամասերում կամ համալիրներում մինչեւ 4 անհատական բնակելի տների օտարումը :

  Հոդված 2.  Օրենքի 6 -րդ հոդվածի առաջին մասի երկրորդ պարբերությունը «գույքի» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ բնակելի շինության)» բառերով

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝     9-րդ մասով.

«9) շենքերի, շինությունների օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է սույն հոդվածով սահմանված կարգով, սակայն չի կարող պակաս լինել գույքահարկով հարկման նպատակով օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքից:» :

Հոդված 4 .   Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից: