Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-919-10.07.2006-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186, այսուհետ՝ օրենք) 18-րդ հոդվածի՝

1. 1-ին կետի «գ» եւ «ը» ենթակետերում «գերատեսչության» բառը փոխարինել «լիազոր մարմնի» բառերով.

2. 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «իե» եւ «իզ» ենթակետով՝

«իե) լրացուցիչ իրավական պահպանություն խնդրարկելու մասին դիմում ներկայացնելու համար»

50»

«իզ) արտոնագրի գործողության վերականգման մասին դիմում ներկայացնելու համար

50»

3. 1-ին կետի «իբ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«բ) կրկնական փորձաքննության անցկացման մասին դիմումի ներկայացման բաց թողնված ժամկետը վերականգնելու համար

4. 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «ի» եւ «իա»ենթակետերով՝

«ի) արտոնագրի գործողության վերականգման մասին դիմում ներկայացնելու համար

30»

«ի) կրկնական փորձաքննության անցկացման մասին դիմումիներկայացման բաց թողնված ժամկետը վերականգնելու համար

5. 3-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «ժը» եւ «ժթ» ենթակետով՝

«ժը) արտոնագրի գործողության վերականգման մասին դիմում ներկայացնելու համար

40»

«ժթ) կրկնական փորձաքննության անցկացման մասին դիմումի ներկայացման բաց թողնված ժամկետը վերականգնելու համար

8

6. 4-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «իե» «իզ» եւ «իէ»ենթակետերով՝

« իե)ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու դեմ բողոք ներկայացնելու համար

90

իզ)Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչված ապրանքային նշանի իրավական պահպանության դեմ բողոք ներկայացնելու համար

150

իէ)ապրանքային նշանի գրանցման գործողությունը դրա չօգտագործման պատճառով վաղաժամկետ դադարեցնելու մասին դիմում ներկայացնելու համար

90»

4-րդ կետի «ժզ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

« ժզ) Հայաստանի Հանրապետությունում գրանցված եվ գրանցման ներկայացված ապրանքային նշանների տվյալների հիմնապաշարում որոնում անցկացնելու համար՝
ապրանքների եւ ծառայությունների միջազգային դասակարգման համապատասխան յուրաքանչյուր դասով՝ ներկայացված բառային կամ պատկերային նշանին նույնական կամ նման նշանների

ապրանքների եւ ծառայությունների միջազգային դասակարգման համապատասխան յուրաքանչյուր դասով՝ ներկայացված համակցվածնշանին նույնական կամ նման նշանների

մեկ սեփականատիրոջը եւ(կամ) հայտատուին պատկանող նշանների



20



40



60»

8. 8-րդ կետի «թ» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«թ) լիցենզային կամ զիջման մասին պայմանագրերի գրանցման կամ գրանցումը մերժելու մասին լիազոր մարմնի որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար



50»

Հոդված 2. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«ժ) արդյունաբերական սեփականության օբյեկտների գրանցման հայտերով փորձաքննության կայացրած որոշումըբողոքարկման խորհրդի կամ դատարանի կողմից անվավեր ճանաչելու դեպքում՝ բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքը,բացառությամբ այն դեպքերի, երբ դա կատարվում է փորձաքննության որոշումն ընդունումից հետո ի հայտ եկած նոր հանգամանքերի հիմքերով»։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից։