Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-9102-26.06.2006-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության /1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246/ օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի`

1) 1-ին մասից հանել «ձեռքբերումը, հավաքածուներ կազմելը կամ դրանք ցուցադրելը» բառերը,

2) 2-րդ մասի 1-ին նախադասության «ձեռքբերման, հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու» բառերը հանել, «լիցենզիաները» բառը փոխարինել «լիցենզիան» բառով, իսկ 2-րդ նախադասության «լիցենզիա» բառը փոխարինել «թույլտվություն» բառով,

3) 3-րդ մասից հանել «հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու» բառերը, «իսկ ձեռք բերելունը» բառերը փոխարինել «իսկ ձեռք բերելու, հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու թույլտվություններինը՝» բառերով,

4) 4-րդ մասի 1-ին նախադասության «լիցենզիա» բառից հետո լրացնել «կամ թույլտվություն» բառերով:

5) 5-րդ մասի 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Զենքի արտադրության, առեւտրի լիցենզիաների եւ հավաքածու կազմելու կամ դրանք ցուցադրելու թույլտվությունների գործողության ժամկետը դիմումի հիման վրա կարող է երկարաձգվել հինգ տարով, իսկ զենքի ձեռքբերման թույլտվության գործողության ժամկետը՝ վեց ամսով»,

6) 5-րդ մասի 2-րդ նախադասության «նշված լիցենզիաների» բառերը փոխարինել «նշված լիցենզիաների եւ թույլտվությունների» բառերով, իսկ «երեք ամիս» բառերը փոխարինել «մեկ ամիս» բառերով,

7) 6-րդ եւ 7-րդ մասերում «լիցենզիա տալու կամ դրա» բառերը փոխարինել «լիցենզիա եւ թույլտվություն տալու կամ դրանց» բառերով:

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում «լիցենզիա» բառը փոխարինել «թույլտվություն» բառով:

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «լիցենզիա» բառը փոխարինել «թույլտվություն» բառով,

2) 2-րդ մասի 1-ին նախադասության «լիցենզիայի» բառը փոխարինել «թույլտվության» բառով, 2-րդ նախադասության «Լիցենզիայում» բառը փոխարինել «Թույլտվությունում» բառով, 3-րդ նախադասության «Լիցենզիան» բառը փոխարինել «Թույլտվությունը» բառով, իսկ 4-րդ նախադասության «Լիցենզիայի» բառը փոխարինել «Թույլտվության» բառով,

3) 3-րդ, 4-րդ եւ 18-րդ մասերում «լիցենզիայի» բառը փոխարինել «թույլտվության» բառով,

4) 12-րդ եւ 15-րդ մասերում «լիցենզիա» բառը փոխարինել «թույլտվություն» բառով:

Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի`

1)1-ին մասում «լիցենզիաներով» բառը փոխարինել «թույլտվություններով» բառով,

2)2-րդ մասում «լիցենզիայի» բառը փոխարինել «թույլտվության» բառով:

Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասության «լիցենզիաներով» բառը փոխարինել «թույլտվություններով» բառով:

Հոդված 6. Օրենքի 18-րդ հոդվածի`

1) 2-րդ մասի «գ» ենթակետի «լիցենզիա» բառերը փոխարինել «թույլտվություն» բառերով, իսկ «ե» ենթակետի «լիցենզիայում» բառը փոխարինել «թույլտվությունում» բառով,

2) 4-րդ մասի «ա» ենթակետի «լիցենզիա» բառը փոխարինել «թույլտվություն» բառով:

Հոդված 7. Օրենքի 20-րդ հոդվածի`

1) 4-րդ մասում «զենքի առեւտրի, հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու լիցենզիա» բառերը փոխարինել «զենքի առեւտրի լիցենզիա, զենքի հավաքածու կազմելու կամ զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվություն» բառերով, իսկ «լիցենզիա ունեցող» բառերը փոխարինել «թույլտվություն ունեցող» բառերով,

2) 5-րդ մասի 1-ին նախադասության «լիցենզիայի» բառը փոխարինել «թույլտվություն» բառով, իսկ 2-րդ նախադասության «լիցենզիա» բառը փոխարինել «թույլտվություն» բառով:

Հոդված 8. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասում «լիցենզիա» բառը փոխարինել «թույլտվություն» բառով:

Հոդված 9. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Քաղաքացիական եւ ծառայողական զենքի արտադրության, առեւտրի լիցենզիաները, ձեռք բերելու, հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու, ինչպես նաեւ պահելու, կամ պահելու եւ կրելու թույլտվություններն ուժը կորցրած են ճանաչում, եթե՝», այնուհետեւ ըստ տեքստի»:

Հոդված 10. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«բացակայում են քաղաքացիական եւ ծառայողական զենքի եւ դրանց փամփուշտների արտադրության, առեւտրի լիցենզիաները, ձեռք բերելու, հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու, ինչպես նաեւ զենք պահելու, կամ պահելու եւ կրելու թույլտվությունները»:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: