Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-901-09.06.2006-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի երրորդ մասը նոր պարբերությամբ լրացնել հետեւյալ բովանդակությամբ.

ՀՀ Ոստիկանության գլխավոր քննչական վարչության պետի պաշտոնական դրույքաչափը սահմանել Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազի աշխատավարձի դրույքաչափի 80 տոկոսի չափով, նրա տեղակալների, քննչական վարչությունների պետերինը` 70 տոկոսի չափով, քննչական բաժինների պետերինը` 60 տոկոսի չափով:

Գլխավոր քննչական վարչության քննիչների աշխատավարձի պաշտոնական դրույքաչափը սահմանել ՀՀ դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազների աշխատավարձի դրույքաչափի 60 տոկոսի չափով, իսկ մարզերի համայնքների Ոստիկանության քննիչներինը` 50 տոկոսի չափով:

Հոդված 2. «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 40 հոդ. 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ.

ՀՀ Ոստիկանության քննիչների նրանց պետերի երկարամյա ծառայության համար տրվող հավելավճարների չափերը սահմանել Դատախազության մասին ՀՀ օրենքի 40 հոդ. 5-րդ մասով սահմանված չափերով պաշտոնային դրույքաչափերի եւ զինվորական կոչման դրույքաչափերի նկատմամբ:

Հոդված 3. «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 40 հոդ. 6-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ.

ՀՀ Ոստիկանության Քննչական համակարգի քննիչների նրանց պետերի թոշակավորումն իրականացվում է ՀՀ Ոստիկանության  մարմիններում ծառայության անցնող ղեկավար կազմի համար կիրառվող պայմաններով, նորմերով եւ կարգով:

Կենսաթոշակի անցած ՀՀ Ոստիկանության քննչական համակարգի /նախկին քննիչների նրանց պետերի կենսաթոշակները վերահաշվարկել ծառայության մեջ գտնվող համապատասխան պաշտոններ զբաղեցրած աշխատողների սույն օրենքով սահմանված դրույքաչափերի հաշվակցմամբ, ՀՀ Ոստիկանության մարմիններում ծառայության անցնող ղեկավար կազմի համար կիրառվող պայմաններով, նորմերով եւ կարգով:

Հոդված 4. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից: