Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-895-06.06.2006-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության 2005թ. ապրիլի 11-ի ՀՕ-85-Ն օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին պարբերությունը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասությունը «ուսումնական հաստատության» բառերից հետո լրացնել «միջին, » բառով:

Հոդված 3. Օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։  

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը նախապատրաստվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» թիվ 2200-Ն որոշման 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու արդյունքում փոփոխվող կամ նոր ընդունվող իրավական ակտերի ցանկի 45-րդ կետի:

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նախատեսվող փոփոխությունների եւ լրացումների կատարումը պայմանավորված են օրենքի որոշ հոդվածների բովանդակության մեջ շտկումներ մտցնելու նկատառումներով: