Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-891-30.05.2006-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՈԴՎԱԾ 1. Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի (2 մայիuի 2001 թվականի) 66-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին պարբերությունում վերջակետը փոխարինել ստորակետով եւ լրացնել «, իսկ բնակելի, հաuարակական, արտադրական շենքերի, շինությունների կառուցման եւ uպաuարկման համար՝ սահմանված կարգով հատկացված, uակայն դեռեւu չկառուցապատված հողամաuերի համար ոչ պակաս քան տվյալ պահին գործող կադաuտրային գինը:» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաuներորդ oրվանից:

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

« ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ OՐԵՆUԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը պայմանավորված է պետական սեփականություն հանդիսացող` բնակելի, հասարակական եւ արտադրական շենքեր, շինություններ կառուցելու նպատակավ տրամադրված եւ դեռեւս չկառուցապատված հողամասերը օգտագործողներին սեփականության իրավունքով փոխանցելու գործընթացի հետագա կանոնակարգման անհրաժեշտության հետ, այն իմաստով, որ դա հնարավորություն կընձեռի մի կողմից ավարտելու օգտագործման տրամադրված` չկառուցապատված պետական հողամասերի մասնավորեցման գործընթացը, իսկ մյուս կողմից` իրացնելու այդհողամասերը տվյալ պահին շուկայում գործող ողջամիտ գներով: