Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-8842-22.05.2006-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 . «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 1998թ. հունիսի 17-ի թիվ ՀՕ-230 օրենքի /այսուհետ` օրենք/  30-րդ հոդվածի`

1. 2-րդ մասում «նախարարը» բառից հետո լրացնել «, վճռաբեկ դատարանի նախագահը:Վճռաբեկ դատարանի նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցով միջնորդությամբ արդարադատության խորհուրդ է դիմում դատավորների ընդհանուր ժողովի կողմից ստեղծված հանձնաժողովը:» բառերը.

2. 3-րդ մասում «նախարարը» բառից հետո լրացնել «, վճռաբեկ դատարանի նախագահը կամ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ստեղծված հանձնաժողովը» բառերը:

Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Առաջին ատյանի, տնտեսական եւ վերաքննիչ դատարանների դատավորի եւ դատարանի նախագահի նկատմամբ, բացառությամբ վճռաբեկ դատարանի պալատի նախագահի եւդատավորի, կարգապահական վարույթ հարուցում են արդարադատության նախարարը եւ վճռաբեկ դատարանի նախագահը:Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի եւ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցում է վճռաբեկ դատարանի նախագահը: Վճռաբեկ դատարանի նախագահի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվում է արդարադատության նախարարի դիմումով ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի ձայների 2/3-ով ընդունված որոշման հիման վրա:»:

Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասում «նախարարը» բառից հետո լրացնել «, վճռաբեկ դատարանի նախագահը կամ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ստեղծված հանձնաժողովը» բառերը:

Հոդված 4 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: