Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-884-22.05.2006-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ( 1998 թվականի հուլիuի 1-ի) (այսուհետ` օրենսգիրք) 46-րդ հոդվածից հանել «եւ զինվորական գործերի» ու «, ինչպեu նաեւ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանի կայացրած եւ oրինական ուժի մեջ չմտած» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 90-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «եւ զինվորական գործերով» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 402-րդ հոդվածի 1-ին մասից հանել «հետո` տասնօրյա ժամկետում» բառերը:

Հոդված 4. Օրենսգրքի 403-րդ հոդվածից հանել «, ինչպես նաեւ վերաքննիչ դատարանի` oրինական ուժի մեջ չմտած դատավճիռները եւ որոշումները» բառերը:

Հոդված 5. Օրենսգրքի 404-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«ՀՈԴՎԱԾ 404. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ

1. Առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանի oրինական ուժի մեջ մտած դատավճիռների եւ որոշումների դեմ վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն`

1) Հայաuտանի Հանրապետության գլխավոր դատախազը եւ նրա տեղակալները.

2) ամբաuտանյալը, դատապարտյալը, արդարացվածը, նրանց պաշտպանները եւ oրինականներկայացուցիչները, մեղադրողը, տուժողը եւ նրա ներկայացուցիչը, ինչպեu նաեւքաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատաuխանողը կամ նրանցներկայացուցիչները` քաղաքացիական հայցի մաuով:

2. Մեղադրողը, Հայաuտանի Հանրապետության գլխավոր դատախազը եւ նրա տեղակալները կարող են բողոքարկել դատավճիռը կամ որոշումը քաղաքացիական հայցի մաuով, եթե այն վերաբերվում է պետության գույքային շահերին:»:

Հոդված 6 . Օրենսգրքի 405-րդ հոդվածից հանել «եւ զինվորական գործերով» ու «, ինչպես նաեւ վերաքննիչ դատարանի` oրինական ուժի մեջ չմտած դատավճիռները եւ որոշումները» բառերը:

Հոդված 7. Օրենսգրքի 406-րդ հոդվածի 3-րդ մասի «404 հոդվածի 3-րդ կետում» բառերը փոխարինել «404-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում» բառերով:

Հոդված 8. Օրենսգրքի 407-րդ հոդվածում`

1. 1-ին մասում լրացնել 6.1) կետ հետեւյալ բովանդակությամբ.

«6.1) սույն օրենսգրքի 414.2. հոդվածի 1-ին մասի որեւէ կետի հիմնավորումները.»;

2. 2-րդ մասից հանել «հատուկ արտոնագիր ունեցող եւ վճռաբեկ դատարանում գրանցված» բառերը:

3. 3-րդ մասից հանել «չի համապատաuխանում uույն հոդվածով uահմանված պահանջներին,» բառերը:

Հոդված 9. Օրենսգրքի 409-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերից հանել «հատուկ արտոնագիր ունեցող եւ վճռաբեկ դատարանում գրանցված» բառերը:

Հոդված 10. Օրենսգրքի 410-րդ հոդվածում`

1. վերնագրից հանել «ՀԱՏՈՒԿ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՈՒՆԵՑՈՂ» բառերը;

2. 2-րդ եւ 3-րդ մասերից հանել «հատուկ արտոնագիր ունեցող եւ վճռաբեկ դատարանում գրանցված» բառերը::

Հոդված 11. Օրենսգրքի 411-րդ հոդվածի «դատավճիռը» բառը փոխարինել «դատական ակտը» բառով:

Հոդված 12. Օրենսգրքի 412-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

« ՀՈԴՎԱԾ 412. ԴԱՏԱՎՃՌԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

1. Վճռաբեկ բողոքը կարող է բերվել ստորադաս դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում:

2. Նոր երեւան եկած հանգամանքով վճռաբեկ բողոք կարող է ներկայացվել այդ հանգամանքն ի հայտ գալու պահից վեցամսյա ժամկետում: Նման բողոք չի կարող ներկայացվել, եթե անցել է քրեական հետապնդման ժամկետները: Արդարացման հիմքով նոր երեւան եկած հանգամանքների հիմքով վճռաբեկ բողոք բերելու համար ժամկետ չի սահմանվում:»:

Հոդված 13. Օրենսգրքի 413-րդ հոդվածում`

1. ուժը կորցրած ճանաչել 1-ին մասը;

2. 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Դատական ակտ կայացրած դատարանը, ստանալով վճռաբեկ բողոքը, գործն անհապաղ ուղարկում է վճռաբեկ դատարան»;

3. 3-րդ մասի «դատարանում դատական նիստի սկսվելը» բառերը փոխարինել «դատարանի կողմից վարույթ ընդունելը» բառերով:

Հոդված 14. Օրենսգիրքը լրացնել 414.1.-րդ հոդվածով.

«ՀՈԴՎԱԾ 414.1. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ

1. Վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե` վճռաբեկ բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 407-րդ հոդվածի եւ 414.2.-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին:

2. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում,բողոքը ստանալու պահից 10 օրվա ընթացքում:

3. Վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ կարող է սահմանել ժամկետ` թերությունները վերացնելու եւ վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:»:

Հոդված 15. Օրենսգիրքը լրացնել 414.2.-րդ հոդվածով.

«ՀՈԴՎԱԾ 414.2. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼԸ

1. Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է վարույթ, եթե՝

1) 1) վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով կայացվող դատական ակտը կարող է ունենա օրենքի միատեսակ կիրառության էական նշանակություն, կամ

2) 2) վերանայվող դատական ակտը հակասում է վճռաբեկ դատարանի նախկինում ընդունված որոշմանը, կամ

3) 3) ստորադաս դատարանի կողմից թույլ տրված դատավարական կան նյութական իրավունքի էական խախտումը կարող է ազդել գործի լուծման վրա:

2. Վճռաբեկ դատարանին ներկայացված վճռաբեկ բողոքների` սույն օրենսգրքի 407-րդ հոդվածի եւ սույն հոդվածի 1-ին մասի պահանջներին դրանց համապատասխանությունը պարզելու եւ քննության ընդունելու հարցը լուծում է վճռաբեկ դատարան ը վճռաբեկ դատարանի նախագահի եւ պալատի դատավորների կազմով:

3. Վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվում, եթե վարույթ ընդունելու օգտին քվեարկել են վճռաբեկ դատարանի դատավորներից առնվազն երկուսը: Վճռաբեկ դատարանի այդ որոշումըբողոքարկման ենթակա չէ:

4. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելուց հետո վճռաբեկ դատարանը որոշմամբ կարող է կասեցնել դատական ակտի կատարումը:

5. Վճռաբեկ դատարանի որոշումները պատշաճ ձեւով ուղարկվում են բողոք բերող անձին:»:

Հոդված 16. Օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, ինչպեu նաեւ վերաքննիչ դատարանի` oրինական ուժի մեջ չմտած» բառերը:

Հոդված 17. Օրենսգրքի 416-րդ հոդվածից հանել «եւ զինվորական գործերով» բառերը:

Հոդված 18. Օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի «` այն բողոքի հետ uտանալու պահից ոչ ուշ, քան մեկամuյա ժամկետում» բառերը փոխարինել «ողջամիտ ժամկետում» բառերով:

Հոդված 19. Օրենսգրքի 419-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

« ՀՈԴՎԱԾ 419. ԲՈՂՈՔԸ ՔՆՆՈՂ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

Դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը.

1) մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, սակայն դատարանների կայացրած գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտերը թերի պատճառաբանված, սխալ պատճառաբանված կամ չպատճառաբանված են, ապա վճռաբեկ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.

2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վճռաբեկ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` այլ կազմով նոր քննության: Չբեկանված մասով դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ.

3) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը եւ հաստատում կողմերի հաշտության համաձայնությունը.

4) բեկանում է ստորադաս դատարանի դատական ակտը եւ կայացնում գործն ըստ էության լուծող նոր դատական ակտ, եթե ստորադաս դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, եւ դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից.

5) կարճում է գործի վարույթը եւ դադարեցնում քրեական հետապնդումն ամբողջությամբ կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում քաղաքացիական հայցն ամբողջությամբ կամ դրա մի մասը, եթե գործի վարույթը կարճելու կամ քաղաքացիական հայցն առանց քննության թողնելու հիմքերն ի հայտ են եկել ստորադաս դատարանում գործի քննության ժամանակ.

6) վերաքննիչ դատարանի դատական ակտը վերանայելիս օրինական ուժ է տալիս առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանի դատական ակտերից որեւէ մեկին:»:

Հոդված 20. Օրենսգրքի 422-րդ հոդվածի`

1. 1-ին մասում «Վճռաբեկ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն`» բառերը փոխարինել «Գործի քննության արդյունքներով կայացված վճռաբեկ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն`» բառերով:

2. 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Վճռաբեկ դատարանի որոշումը պետք է լինի պատճառաբանված, ապահովի օրենքի ճիշտ մեկնաբանությունը, նպաստի իրավունքի զարգացմանը:»:

Հոդված 21. Օրենսգրքի 423-րդ հոդվածի 7-րդ մասի «եռօրյա» բառը փոխարինել «ողջամիտ» բառով:

Հոդված 22. Օրենսգրքի 499.8.-րդ հոդվածի 3-րդ մասի 1)-ին կետից հանել «եւ զինվորական գործերով» բառերը:

Հոդված 23. Օրենսգրքի 499.10.-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունից հանել « եւ զինվորական գործերով» բառերը:

Հոդված 24. Օրենսգրքի 499.15.-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «եւ զինվորական գործերով» բառերը:

Հոդված 25. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակամանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Դատավորի կարգավիճակի մասին», «Արդարադատության խորհրդի մասին», «Դատարանակազմության մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքներում, ՀՀ քաղաքացիական եւ քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի

Նշված օրենսդրական փաթեթի նպատակը պայմանավորված է դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլում դատական համակարգում իրականացվող մի շարք փոփոխություններով, որն ի դեպ՝ արդյունք է նաեւ ՀՀ Սահմանադրության ընդունման:

ՀՀ Սահմանդրությամբ ամրագրվեց, որ վճռաբեկ դատարանը երկրի բարձրագույն դատական մարմինն է, բացի սահմանադրական արդարադատության հարցերից: Բացի այդ, Վճռաբեկ դատարանն առաքելված է ապահովելու օրենքների միատեսակ կիրառումը: Այս սկզբունքն իր հերթին ծառայելու է մի կարեւոր նպատակի` դատական իշխանության միասնականության ապահովմանը: Դատական մարմինների մեկ միասնական համակարգում լինելը երաշխավորում է օրենքի միատեսակ կիրառում բոլորի նկատմամբ:

Սահմանդրության փոփոխությունները հիմք են հանդիսանում գործող օրենքները համապատասխանեցնելու երկրի հիմնական օրենքին` դատարանակազմական եւ դատավարական օրենքների լրամշկման եւ նոր օրենքների ընդունման ճանապարհով:

Սահմանադրության փոփոխությունները եւ արդարադատության արդյունավետությունն ապահովելու հրամայականը թելադրում են վճռաբեկության կարգի վերանայում: Օրենքը պետք է սահմանի վճռաբեկ բողոքների «թույլատրելիության» համակարգ, որի պայմաններում վճռաբեկության կարգով քննվելու են միայն նախադեպային կա րեւորություն ունեցող գործեր եւ գործեր, որոնցով կայացված դատական ակտերը չեն համապատասխանում վճռաբեկ դատարանի ձեւավորած դատական պրակտիկային, ինչպես նաեւ գործեր, որոնցով թույլտրված իրավունքի խախտումները կողմի համար կարող են առաջացնել անբարենպաստ հետեւանքներ:

Վճռաբեկ դատարանի գործունեությունը պետք է ուղղված լինի օրենքի միասնական կիրառությունն ապահովելուն: Վերադաս դատարանի դատական ակտի իմպերատիվ կամ որոշիչ ուժի ամրագրումն օրենքովկապահովի արդարադատության /արդյունքում՝ դատական ակտերի/ կանխանտեսելիությունը եւ կնվազեցնի դատական կամայականության հնարավորությունը: Արդյունքում, կբարձրանա հասարակության վստահությունը դատարանի նկատմամբ որպես արդարադատությունը երաշխավորող համակարգի, իսկ մյուս կողմից կխթանի վեճերի լուծման արտադատական եղանակները: Այս ինստիտուտը թույլ է տալիս նաեւ լրացնել օրենսդրական կարգավորման բացերն ու բարձրացնել նման կարգավորման ճկունությունը՝ արձագանքելով իրավիճակի փոփոխություններին:

Սահմանդրական փոփոխություններով հանվել էնաեւ օրինական ուժի մեջ մտած վճիռները, դատավճիռները եւ որոշումները վճռաբեկ դատարան միայն գլխավոր դատախազի, նրա տեղակալների կամ հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանների միջոցով բողոքարկելու պահանջը:

Դատավորների կարգապահական պատասխանատվությունը պետք է լայնորեն կիրառվի՝ ապահովելով դատավորի պահվածքի պատշաճությունը, ինչը դատարանի նկատմամբ վստահության վերականգնման խիստ կարեւոր նախապայման է:

Դատավորի կարգապահական պատախանատվության գործընթացում էական դերակատարությունը պետք է վերապահվի արդարադատության խորհրդին, իսկ վարույթ հարուցելու` վճռաբեկ դատարանի նախագահին: Արդարադատության խորհրդի գործունեության արդյունքում են սահմանվելու կարգապահական պատասխանատվության եւ դատավորի վարքագծի չափանիշները: