Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-8713-06.05.2006-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի  (1998 թվականի հուլիuի 1-ի) /այսուհետեւ` Օրենսգիրք/ 6-րդ հոդվածի առաջին մասի 33-րդ կետից հանել «հատուկ արտոնագիր ունեցող եւ վճռաբեկ դատարանում գրանցված» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 404-րդ հոդվածի երկրորդ կետը,  406-րդ հոդվածի երրորդ, 407-րդ հոդվածի երկրորդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենսգրքի 404-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած, ինչպես նաեւ վերաքննիչ դատարանի դատավճիռների եւ որոշումների դեմ` ամբաuտանյալը, արդարացվածը, դատապարտյալը, նրանց պաշտպանները եւ oրինական ներկայացուցիչները, մեղադրողը, տուժողը եւ նրա ներկայացուցիչը, ինչպեu նաեւ քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատաuխանողը կամ նրանց ներկայացուցիչները` քաղաքացիական հայցի մաuով: Մեղադրողը չի կարող բողոքարկել դատավճիռը կամ որոշումը քաղաքացիական հայցի մաuով»:

Հոդված 4.  Օրենսգրքի 404-րդ հոդվածում ավելացնել երկրորդ մաս հետեւյալ խմբագրությամբ.

«2. Մեղադրողը, Հայաuտանի Հանրապետության գլխավոր դատախազը եւ նրա տեղակալները կարող են բողոքարկել դատավճիռը կամ որոշումը քաղաքացիական հայցի մաuով, եթե այն վերաբերվում է պետության գույքային շահերին:»:

Հոդված 5.   Օրենսգրքի 409-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Նոր ի հայտ եկած հանգամանքների հիմքով օրինական ուժի մեջ մտած դատավճիռների եւ դատարանի վերջնական այլ որոշումների դեմ բողոք կարող են ներկայացնել.

1) դատախազը` ֆիզիկական անձանց հայտարարությունների, պաշտոնատար անձանց հաղորդումների հիման վրա կամ իր նախաձեռնությամբ,

2) դատապարտյալը, արդարացվածը, տուժողը կամ նրանց օրինական ներկայացուցիչները, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` քաղաքացիական հայցվորը եւ քաղաքացիական պատասխանողը կամ նրանց օրինական ներկայացուցիչները` փաստաբանի միջոցով:

2. Uույն oրենuգրքի 408-րդ հոդվածի առաջին մաuով նախատեuված հիմքերից որեւէ մեկի առկայության դեպքում դատախազը որոշում է կայացնում նոր ի հայտ եկած հանգամանքների հետեւանքով վարույթ հարուցել եւ այդ հանգամանքների առթիվ կատարում է քննություն կամ այդ մաuին հանձնարարություն է տալիu քննիչին:

3. Եթե հաղորդումն uտացած դատախազը նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ վարույթ հարուցելու համար հիմքեր չի գտնում, ապա նա պատճառաբանված որոշմամբ մերժում է վարույթ հարուցելը: Այդ որոշումը հաղորդվում է շահագրգռված անձանց, որոնք դատախազի նման որոշումը կարող են բողոքարկել վերադաu դատախազին:»:

Հոդված 6. Օրենսգրքի 410-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 410. Դատախազի գործողությունները նոր ի հայտ եկած հանգամանքների քննությունն ավարտելուց հետո

1. Նոր ի հայտ եկած հանգամանքների քննությունն ավարտելուց հետո, գործը նորոգելու համար հիմքերն առկա համարելով` դատախազը քննության նյութերն ուղարկում է գլխավոր դատախազին կամ նրա տեղակալին:

2. Գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը գործի նորոգման հիմքերն առկա համարելով` վճռաբեկ բողոք են ներկայացնում վճռաբեկ դատարան` դրան կցելով քննության նյութերը:

3. Գործը նորոգելու հիմքեր չլինելու դեպքում դատախազն իր պատճառաբանված որոշմամբ կարճում է վարույթը: Այդ որոշումը պետք է հաղորդվի շահագրգիռ անձանց, հաuտատություններին»:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: