Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-850-17.04.2006-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքի (14.12.2004թ, N ՀՕ- 46), այսուհետ օրենք, Հոդված 3-ի «փոստային կապի ծառայություններ» հասկացության «պարբերականների բաժանորդագրության» բառերը փոխարինել «բաժանորդագրված պարբերականների առաքման» բառերով :

Հոդված 2. Օրենքի հոդված 11-ի առաջին պարբերությունը «բացառությամբ» բառից հետո լրացնել «բաժանորդագրված պարբերականների առաքման, ինչպես նաեւ» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Փոստային կապի մասին», «Լիցենզավորման մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներումառաջարկվող փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ դրանցում միայն պարբերականներիբաժանորդագրությամբ զբաղվող եւ փոստային կապի այլ ծառայություններ չառաջարկող կազմակերպությունները հավասարեցվում են փոստային կապի ծառայությունների ողջ համալիրը առաջարկող կազմակերպություններին եւ երկու դեպքում էլ, ըստ «Փոստային կապի մասին» օրենքի 11-րդ, «լիցենզավորման մասին» օրենքի 43-րդեւ «Պետական տուրքի մասին» օրենքի 19-րդ հոդվածների՝ պահանջվում է գործունեության լիցենզավորում՝5 միլիոն դրամ տուրքիգանձումով:Միայն պարբերականների բաժանորդագրությամբ եւ առաքումով զբաղվող կազմակերպությունների տնտեսական գործունեության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նշված տուրքի կիրառման դեպքում կտրուկ կբարձրանա այդ կազմակերպությունների ծառայությունների գները, ինչընրանց կդարձնի անմրցունակ եւ կհանգեցնի նրանց սնանկացմանը:Ասպարեզում, ըստ էության, կմնա միայն «Հայփոստը», իր մենաշնորհային դիրքի չարաշահման բոլոր հնարավորություններով հանդերձ:

Առաջարկվող փոփոխությունների արդյունքում փոստային կապի ծառայությունների կազմից դուրս կգա «պարբերականների բաժանորդագրությունը», իսկ «բաժանորդագրված պարբերականների առաքումը» կհանվի լիցենզավորման ենթակա գործունեությունների ցանկից:

Ինչը համահունչ է նաեւ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի պահանջներին, որի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն «Լրատվության միջոցները թողարկվում եւ տարածվում են առանց նախնական կամ ընթացիկ պետական գրանցման, լիցենզավորման, պետական կամ որեւէ այլ մարմնում հայտարագրման կամ որեւէ մարմնի ծանուցման:»: