Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-847-13.04.2006-ՖՎ,ՍԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հիմք ընդունելով «Բնապահպանական եւ բնօգտագործմանվճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ եւՀայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 67-րդ հոդվածները սահմանել, որ`

«Երեւան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության համար, հաշվի առնելով ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանման մարմին ներկայացված բնապահպանական գործողությունների աստիճանական բարելավման պլանը, վարձակալության ամբողջ ժամկետում բնապահպանական վճարները հաշվարկվում եւ վճարվում են ջրային ռեսուրս արտանետվող կեղտաջրերում վնասակար նյութերի եւ միացությունների սահմանային թույլատրելի արտահոսքերի նորմերի (իսկ նորմերը չգերազանցելու դեպքում` փաստացի չափաքանակների), Երեւանի «Աէրացիա» մաքրման կայանից ջրային ռեսուրս արտանետվող կեղտաջրերի փաստացի ծավալների եւ «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դրույքաչափերի արտադրյալի չափով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: