Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-825-14.03.2006-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 նոյեմբերի 2004 թվականի, ՀՕ-135-Ն) 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ եւ 6-րդ մասերով`

5. Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունից կամ Հայաստանի Հանրապետության օդային տարածքով չվերթներ (կանոնավոր, ոչ կանոնավոր չարթերային) իրականացնող օդանավեր շահագործող ընկերություններին (ավիաընկերություններին) մատուցվող հետեւյալ ավիացիոն ծառայությունների փողային գնանշումները կարող են կատարվել արտարժույթով`

ա) օդանավերի ուղեկցման ծառայություններ, թռիչք, վայրէջք եւ լուսավորմամ, կանգառների կառավարման, շարժական եւ մեխանիկական սանդուղքների ներդրման եւ գործարկման, տելեսկոպ կամուրջի, օդանավերի վերգետնյա սպասարկման ծառայություններ (այդ թվում` օդանավեր քարշակելու ծառայություն),

բ) ուղեւորի, ուղեբեռի, բեռի եւ փոստի վերգետնյա սպասարկում եւ հաշվառում,

գ) ավիացիոն անվտանգության եւ օդանավերի պահպանման ծառայություններ,

դ) օդանավերի կոմունալ ծառայություններ,

ե) վառելիքի եւ հեղուկների մատակարարում,

զ) հատուկ անիվավոր փոխադրամիջոցներով մատուցվող ծառայություններ,

է) ՀՀ օդային տարածքով անցնող միջազգային օդային մայրուղիներով տարանցիկ եւ ՀՀ օդանավակայաններ չվերթող օդանավերին մատուցվող աերոնավիգացիոն ծառայություններ,

ը) ՀՀ օդանավակայանների 20կմ շառավիղով շրջակայքում իրականացվող թռիչք-վայրէջքի փուլում մատուցվող աերոնավիգացիոն սպասարկման ծառայություններ:

Սույն կետում նշված դեպքում ավիացիոն ծառայությունների դիմաց վճարումները ոչ ռեզիդենտ ավիացիոն ընկերությունների կողմից կարող են կատարվել արտարժույթով:

7. Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետությունից կամ Հայաստանի Հանրապետության օդային տարածքով չվերթներ իրականացնող օդանավեր շահագործող ընկերությունների կողմից մատուցվող ուղեւորների, բեռի եւ փոստի փոխադրման ծառայությունների  փողային գնանշումները համակարգչային բազայում կարող են իրականացվել արտարժույթով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ  ԵՎ  ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման

«Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումից հետո ՀՀ ԿԱ ՀՊԾ-ը, որպես այդ օրենքը կիրառող մարմին, ամփոփել է այն պրոբլեմները, որոնք վերաբերվում են տարբեր ոլորտներին եւ նախագծում ներառվել են այն հարցերը, որոնք գործող օրենքի շրջանակներում լուծում չեն ստացել: Առաջին հերթին դա վերաբերվում է օդանավակայանների կողմից ավիաընկերություններին մատուցվող ավիացիոն ծառայությունների արտարժույթով գնանշմանը եւ դրանց դիմաց արտարժույթով վճարմանը` անկախ վճարման ձեւից (կանխիկ, անկանխիկ):

«Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է կարգավորել նշված բնագավառում «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի կարգավորման առարկա հանդիսացող հարաբերությունները:

Օրենքի նախագիծը լրամշակվել է`

ա) նախագծում ներառվել է ավիացիոն ծառայությունների ցանկը, որոնց փողային գնանշումները կարող են կատարվել արտարժույթով եւ դրանց դիմաց վճարումները կարող են կատարվել կանխիկ կամ անկանխիկ արտարժույթով` հստակեցնելով, որ ավիացիոն ծառայությունների դիմաց արտարժույթով կանխիկ վճարումները կարող են կատարվել միայն ոչ ռեզիդենտ ավիաընկերությունների կողմից.

բ) նախագծից հանվել են հետեւյալ մասերը`

- Հայաստանի Հանրապետությունից կամ Հայաստանի Հանրապետության օդային տարածքով չվերթներ իրականացնող ընկերությունների կողմից մատուցվող ուղեւորների, բեռի եւ փոստի փոխադրման ծառայությունների փողային գնանշումներին վերաբերող,

- Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային Միությունների անդամ մյուս երկրների միջեւ միջազգային էլեկտրական կապի, փոստային ծառայությունների եւ միջազգային ավիացիոն փոխադրումների ծառայությունների գծով փոխհաշվարկների հետ կապված փողային գնանշումներին եւ վճարումներին վերաբերող.

գ) նախագծից հանվել է օրենքին հետադարձ ուժ տալու վերաբերյալ դրույթը: