Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-822-10.03.2006-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ 26.12.1997թ. N ՀՕ-185 (այսուհետեւ օրենք) 10-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«4. Համայնքի տարածքում ոգելից խմիչքների եւ (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է՝

հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝ 1,500-ից 17,500 դրամ:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007թ.-ի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման

Համաձայն «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ յուրաքանչյուր կողմ ճանաչում է, որ գնային եւ հարկային միջոցները հանդիսանում են ծխախոտի օգտագործումը կրճատող արդյունավետ եւ կարեւոր միջոց: Ինչպես նաեւ Կողմերը պարտավորվում են, նպատակահարմարության դեպքում, ծխախոտային արտադրանքի նկատմամբ կիրառել գնային եւ հարկային միջոցներ, առողջապահական խնդիրների լուծման նպատակով, որոնք ուղղված պետք է լինեն ծխախոտի օգտագործման նվազեցմանը:

Հիմք ընդունելով «Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի» կիրարկումն ապահովող միջոցառուների մասին» Հայաստանի Հանրապետության Վարչապետի 1 ապրիլի 2005 թվականի N 215-Ա որոշումը, ի կատարումն «Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի» կիրարկումն ապահովող միջոցառուների ցանկի» 2-րդ եւ 3-րդ կետերի պահանջների, առաջարկվում է «Տեղական տուրքերի եւ վճարների մաuին» ՀՀ օրենքում կատարել փոփոխություն՝ փոփոխելով ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչփերը: