Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-7811-16.01.2006-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 հունիսի 1996 թվականի, ՀՕ-69՝ այսուհետ օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի վերջում ավելացնել նոր ե) կետ հետեւյալ խմբագրությամբ՝

«ե) Կառավարության հետ համատեղ՝ օրենքով յուրաքանչյուրին վերապահված իրավասությունների եւ գործառույթների սահմաններում,Հայաստանի Հանրապետությունում տվյալ տարվա համար Պետական բյուջեի մասին օրենքով սահմանված չափով գնաճի (սղաճի) ապահովումը»

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: