Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-0662-25.07.2003-ԱՀ,ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 . Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 201 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 201. Օտարերկրյա քաղաքացիների, հրավիրողների, գործատուների եւ նոտարների՝ «Օտարերկրյա քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը խախտելը

Օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետությունում առանց վավերական արտոնագրի կամ կացության կարգավիճակի կամ անվավեր փաստաթղթերով բնակվելը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ երթեւեկության կարգը խախտելը առաջացնում է տուգանք նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչեւ 100-ապատիկի չափով:

Օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետություն հրավիրողի՝ հրավիրվողի կեցության ծախսերը՝ այդ թվում նրա հնարավոր անհապաղ բուժօգնության եւ Հայաստանի Հանրապետության տարածքից վտարման ծախսերը հոգալու մասին պարտավորություն խախտելը առաջացնում է տուգանք նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչեւ 100-ապատիկի չափով:

Գործատուների (իրավաբանական անձանց դեպքում՝ դրանց գործադիր տնօրենների) կողմից առանց կացության կարգավիճակի օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքի ընդունելը առաջացնում է տուգանք նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից մինչեւ 150-ապատիկի չափով:

Նոտարների կողմից առանց արտոնագրի կամ կացության կարգավիճակի օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ գործարքներ վավերացնելը, եթե այն չի առաջացնում քրեական պատասխանատվություն առաջացնում է տուգանք նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչեւ 75-ապատիկի չափով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման տասներորդ օրը: