Armenian ARMSCII Armenian
Կ-76412-16.01.2024-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 204.2-րդ հոդվածի վերնագիրը եւ 1-ին մասը «կեղծ տվյալներ ներկայացնելը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ բռնագանձման ենթակա գույքին հասանելիությունն ապահովելու պարտապանի պարտականությունը խախտելը» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 206.5-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 206.5. Հարկադիր կատարողի պարտականությունների կատարմանը դիտավորյալ խոչընդոտելը, ինչպես նաեւ հարկադիր կատարողի որոշումները, պահանջները եւ հանձնարարականները չկատարելը

1. Հարկադիր կատարողի` օրենքով սահմանված պարտականությունների կատարմանը դիտավորյալ խոչընդոտելը, ինչպես նաեւ հարկադիր կատարողի որոշումները, պահանջները եւ հանձնարարականները չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ չորսհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասից հանել «206.5,» թիվը:

Հոդված 4. Օրենսգրքի 223.1-ին հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) հարկադիր կատարողը՝ սույն օրենսգրքի 204.2-րդ եւ 206.5-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով:»:

Հոդված 5. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասից հանել «եւ 204.2-րդ հոդվածով» բառերը:

Հոդված 6. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից: