Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-761-15.01.2024-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 124-րդ հոդվածի 21-րդ, 22-րդ եւ 23-րդ մասերում «0,5» թիվը փոխարինել «1» թվով, 25-րդ մասում «հնգապատիկի չափով», իսկ 27-րդ մասում «քսանապատիկի չափով» բառերից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում՝ 0,5 միավոր:» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) սույն օրենսգրքի 972 , 973 , 147 հոդվածներով, 1831 , 1892 -1896 , 189.9-189.10, 189.25, 189.26-189.28 հոդվածներով, 2065 , 20610 , 20611 , 20612 , 20613 , 206.14 հոդվածներով նախատեսված դեպքերում՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների (պաշտոնատար անձանց) հայցադիմումով.»:

Հոդված 3. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը քննում է սույն օրենսգրքի 41.5-րդ, 41.7-41.8-րդ, 43.1-ին հոդվածի 3-րդ, 4-րդ, 7-րդ (Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից հայտնաբերվելու դեպքում՝ տեղեկացնելով համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնին), 10-12-րդ մասերով, 44.1-ին, 442-րդ, 47.14-րդ, 52.1-ին, 53-րդ, 53.2-53.6-րդ, 95-րդ, 1101-ին, 110.2-րդ, 111-րդ, 123-123.4-րդ (բացառությամբ 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.5-րդ (բացառությամբ ութերորդ, իններորդ, տասնչորսերորդ եւ տասնհինգերորդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6-123.7-րդ, 124-124.4-րդ, 124.6-րդ, 125-126-րդ, 128-րդ, 129.2-րդ, 129.3-րդ, 131-րդ, 132-րդ, 134-րդ, 135.1-ին, 135.2-րդ, 139-րդ, 140-րդ, 153-րդ, 160-րդ, 169.23-րդ, 169.30-րդ, 172.2-րդ, 172.3-րդ, 173-րդ, 173.2-րդ, 175-րդ, 177-րդ, 178-րդ, 178.1-ին, 178.2-րդ, 179.1-ին, 180-րդ (բացառությամբ հինգերորդ եւ վեցերորդ մասերով նախատեսված իրավախախտումների), 1801 -րդ, 181-րդ, 182-րդ 182.3-րդ հոդվածներով, 182.4-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 5-8-րդ, 9-րդ (բացառությամբ պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի եւ սահմանապահ զորքերի զինծառայողների (աշխատակիցների) կողմից մեկուսացման կանոնների խախտման վերաբերյալ իրավախախտումների) եւ 10-րդ մասերով, 182.5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-10-րդ (բացառությամբ սույն օրենսգրքի 223.3-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների), 12-14-րդ մասերով, 183-րդ, 183.2-րդ, 184-րդ, 186-րդ (եթե իրավախախտումը կատարվել է ոստիկանության ենթակայության՝ ձերբակալվածներին պահելու վայրերում), 189.8-րդ, 190-193-րդ, 199-րդ, 200-րդ, 204.2-րդ եւ 206.16 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը: Ընդ որում, սույն օրենսգրքի 43.1-ին հոդվածի 10-րդ եւ 11-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը քննում է 43.1-ին հոդվածի 3-րդ, 4-րդ եւ 7-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների մասով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «,1801 եւ 182» բառերը:

Հոդված 6. Օրենսգրքի 283-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր՝ 5-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.

«5) որոշման հասցեատերը www.roadpolice.am ինտերնետային կայքով դիմել է իր նկատմամբ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի պահանջներին համապատասխան հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով կայացված վարչական ակտերն իր նշած էլեկտրոնային փոստային հասցեին ուղարկելու պահանջով եւ վարչական մարմնի կողմից կայացված որոշումն ուղարկվել է որոշման հասցեատիրոջ կողմից նշված էլեկտրոնային փոստային հասցեին: Սույն կետով նախատեսված դեպքում որոշման հասցեատիրոջ էլեկտրոնային փոստային հասցեին որոշումն ուղարկելը հավաստվում է վարչական մարմնի կողմից՝ վարչական մարմնի էլեկտրոնային փոստի համակարգը կառավարողի (սպասարկողի) կողմից ինքնաշխատ եղանակով գեներացված փաստաթղթով: Սույն կետով նախատեսված դեպքում նշանակվում է տուգանքի գումարից 20 տոկոսի չափով պակաս տուգանք:»:

Հոդված 7. Օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Սույն օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաեւ 123.4-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերը, կարող են վիճարկվել դատական կարգով միայն վարչական կարգով գանգատարկվելուց (բողոքարկվելուց) հետո:»:

Հոդված 8. Օրենսգրքի 299-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Սույն օրենսգրքի 123.1-ին հոդվածով (բացառությամբ 2-րդ մասի), 123.3-րդ, 123.4-րդ, 124-րդ (բացառությամբ 4-րդ, 14-րդ, 18-րդ, 24-25-րդ, 27-րդ մասերի),

124.1-ին, 124.2-րդ, 124.3-րդ հոդվածներով, 124.4-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, 124.6-րդ հոդվածի 1-ին մասով, 125-րդ հոդվածով, 128-րդ հոդվածի 3-րդ մասով, 129.2-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ, 131-րդ հոդվածով եւ 135.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տուգանքի ձեւով վարչական տույժ նշանակելու մասին որոշումը սույն օրենսգրքի 283-րդ հոդվածով սահմանված կարգով հանձնվելու (ծանուցվելու) օրվան հաջորդող օրվանից 15 օրվա ընթացքում նշանակված տուգանքի առնվազն 70 տոկոսը վճարելու դեպքում տուգանքի վճարման պարտականությունը համարվում է ամբողջությամբ կատարված՝ բացառությամբ վարչական տույժ նշանակելու որոշումը գանգատարկվելու (բողոքարկվելու) դեպքում:»:

Հոդված 9. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին եւ 8-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 7-րդ հոդվածների գործողությունը տարածվում է սույն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո կատարված իրավախախտումներից բխող իրավահարաբերությունների նկատմամբ:

3. Սույն օրենքի գործողությունը տարածվում է նաեւ սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների համար վարչական տույժ նշանակելու մասին մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը կայացված եւ դեռեւս չկատարված, ինչպես նաեւ վարչական տույժ նշանակելու մասին մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը կայացված եւ հարկադիր կատարման փուլում գտնվող այն որոշումների վրա, որոնցով նշանակված տուգանքի առնվազն 50 տոկոսը օրենքն ուժի մեջ մտնելու պահին վճարված (գանձված) է կամ վճարվել է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից 3 ամսվա ընթացքում:

4. Սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների համար վարչական տույժ նշանակելու մասին որոշումների հիման վրա հարուցված կատարողական վարույթներով կատարողական գործողություններն օրենքի ուժով հետաձգվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից՝ 3 ամիս ժամկետով:

5. Սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների հիման վրա կայացված անբողոքարկելի վարչական ակտերը հարկադիր կատարման ներկայացնելու՝ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված եռամսյա ժամկետը համարվում է կասեցված սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից՝ 3 ամիս ժամկետով:

6. Սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների համար նշանակված տուգանքի վճարման պարտականությունը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով եւ չափով կատարելու դեպքում այդ որոշումների հիման վրա հարուցված կատարողական վարույթներն օրենքով սահմանված կարգով ենթակա են կարճման՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 67-րդ հոդվածով նախատեսված՝ կատարողական գործողությունների կատարման ծախսերի չափը հաշվարկելիս որպես բռնագանձման ենթակա գումար հիմք ընդունելով սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով եւ չափով վճարված գումարը (նշանակված տուգանքի 50 տոկոսը):