Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-770-29.12.2005-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-148 21.03.2001թ օրեն՟քում կատարել հետեւյալ փոփոխությունը.

Հոդված 1. «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-148 21.03.2001թ. օրենքի 59-րդ հոդվածի 1-ին կետի գ) ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«գ) էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիան ուժի մեջ մտնելու պահից տասնհինգ տարվա ընթացքում փոքր հիդրոէլեկտրակայանների կողմից եւ էներգիայի վերականգնվող աղբյուրների կիրառմամբ արտադրվող ամբողջ էլեկտրա՟էներ՟գիան (հզորությունը) ենթակա է գնման` շուկայի կանոններով սահմանված կարգով:

Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայից զրկված անձի կողմից սույն օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն նոր լիցենզիա ստանալու դեպքում սույն ենթակետով նախատեսված ժամկետը հաշվարկվում է էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության առաջին լիցենզիայի ուժի մեջ մտնելու պա՟հից:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջոր՟դող տասներորդ օրվանից եւ տարածվում է 2001 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«էներգետիկայի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության մասին

«Էներգետիկայի մասին» օրենքի հոդված 59. «Անցումային դրույթների» «1» բաժնի «գ» կետի համաձայն` տասնհինգ տարվա ընթացքում փոքր հիդրոէլեկտրակայանների կողմից եւ էներգիայի վերականգնվող աղբյուրների կիրառմամբ արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիան (հզորությունը) ենթակա է գնման շուկայի կանոններով սահմանված կարգով: Նկատի ունենալով, որ սույն օրենքը ընդունվել է 2001 թ. ապրիլին, «1 գ» կետի դրույթները գործում են մինչեւ 2016 թ. ապրիլը: 2016թ-ի ժամկետի հստակ ամրագրումը ստեղծում է անհավասար պայմաններ այն ներդրողների համար որոնք ավելի ուշ են կառուցել կամ կառուցելու են էներգիա արտադրող օբյեկտներ կրճատելով վերը նշված արտոնությունից օգտվելու ժամկետը: Վերջինս կարող է խոչընդոտել կառավարության քաղաքականությանը` ուղղված երկրում փոքր հիդրոէներգետիկայի, հողմաէներգետի՟կա՟յի եւ այլ վերականգնվող էներգետիկաղբյուրների օգտագործման ակտիվ տեմպերով զարգացմանը:

Այդ խոչընդոտը հաղթահարելու համար առաջարկվում է փոքր ՀԷԿ-երի կողմից եւ վերականգնվող աղբյուրների կիրառմամբ արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիայիգնման երաշխավորվող ժամկետը սահմանել 15 տարի` գործունեության լիցենզիա ստանալու օրվանից: