Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-7661-22.12.2005-ՖՎ,ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՀ-ՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-110, 25.05.1994) 29-րդ հոդվածը լրացնել հետեւյալ շարադրությամբ նոր մասով`

«Հայաստանի Հանրապետության մշտական բնակության ժամանած կացության հատուկ կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացին կարող է առանց մաքսային վճարներ կատարելու Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծել անձնական օգտագործման իրեր, այդ թվում երկու ավտոմեքենա եւ տնային գույք:

Սեփականություն հանդիսացող այլ գույք ներմուծելիս օտարերկրյա քաղաքացին վճարում է մաքսային վճարներ օրենքով սահմանված կարգով:

Սույն հոդվածով նախատեսված արտոնությունից նույն անձը կարող է օգտվել 5 տարվա ընթացքում մեկ անգամ:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման

«Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջին ժամանակաշրջանում մեծացել է Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն հաստատել ցանկացող սփյուռքահայերի թիվը, որոնք ՀՀ ժամանելիս իրենց հետ ներմուծում են նաեւ անձնական օգտագործման տարբեր գույք, այդ թվում ավտոմեքենաներ:

Սույն նախաձեռնությունը կնպաստի կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձանց առանց մաքսային վճարներ կատարելու /բացառությամբ մաքսավճարի/ ՀՀ մաքսային տարածք ներմուծել անձնական օգտագործման գույք, այդ թվում` ավտոմեքենաներ: