Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-766-22.12.2005-ՖՎ,ԱՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի (ՀՕ-83, 06.07.2000) 105-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին պարբերությունում «ժամանող» բառը փոխարինել «ժամանած» բառով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը կնպաստի փոփոխվող հոդվածի հստակեցմանը, ինչպես նաեւ մաքսային ձեւակերպումներ կատարելիս կբացառի հոդվածի տարաբնույթ մեկնաբանությունները: